1. Թվերի աշխարհում
Արմինե Պողոսյան
Գյումրու թիվ 38 հիմնական դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի
§Աստված ստեղծել է բնական թվերը,
Մնացած ամեն ինչ մարդու գործն է¦:
Քրոնեքեր
Հաճախակի,երբ դասագրքում ներկայացված են պատմական ակնարկներ,ինչպես նաև լրացուցիչ նյութեր,աշակերտները զլանում են կարդալ, համարելով այն անհետաքրքիր ու երկար: Բայց իմ աշխատանքային փորձից ելնելով կարող եմ ասել, որ ցանկացած նյութ ներկայացնելով ցուցադրման միջոցով այն դառնում է ավելի հետաքրքիր և դիտարժան:
§Թվերի աշխարհ¦ ցուցադրման մեջ ընդգրկված են հիմնականում նյութեր 5-րդ, 6-րդ դասրանների մաթեմատիկա և 7-րդ, 8-րդ դասրանների հանրահաշիվ դասագրքերից, ինչպես նաև Վիքիփեդիա հանրագիտարանային էջերից:
Ցուցադրումը հետաքրքիր կլինի ինչպես ցանկացած տարիքի աշակերտների, այնպես էլ տարբեր առարկաների ուսուցիչներին: Այն հնարավորություն է տալիս ծանոթանալ թվերի այն հատկություններին, որոնք ծրագրային նյութ չեն: Օրնակ` բարեկամ և կատարյալ թվերը¥սլայդ 10,11,12,13):
Հաճախակի աշակերտների մոտ հարց է առաջանում, թե այս կամ այն մաթեմատիկական տերմինը կամ հասկացությունը որտեղից է ծագել: Այս հարցին օգնության է գալիս մաթեմատիկոսներ էջը¥սլայդ23-ից 47-ը):
Ինչպես ցանկացած դասապրոցես պետք է նպաստի աշակերտի արժեքային համակարգի ձևավորմանը, այնպես էլ սույն ցուցադրումը ևս իր փոքրիկ լուման ունի այդ գործընթացում:
Դիտելով ցուցադրումը յուրաքանչյուր աշակերտ կապրի մեծ հպարտություն, իմանալով, որ մաթեմատիկայի զարգացման մեջ մեծ ավանդ ունեն հայ գիտնականներ`Անանիա Շիրակացին, Գրիգոր Մագիստրոսը, Հովհաննես Սարկավագը և այլն:
Ցուցադրումն իր ծավալով մեկ դասաժամի համար չի նախատեսված, այն պարունակում է իր մեջ նաև հանրագիտարանային նյութեր, որը կարելի օգտագործել տարբեր դասերի ժամանակ, ինչպես նաև մաս-մաս`համապատասխան թեմաներն ուսումնասիրելիս:
Եթե թեկուզ և քիչ թվով աշակերտներ հրապուրվեն մաթեմատիկայով այս նյութերը դիտելով և կարդալով, ապա իմ կատարած աշխատանքը կհամարեմ հաջողված: