SlideShare a Scribd company logo
1 of 6
*
*Հայոց ամենասիրելի և պաշտելի դիցուհին։ Նա մայր 
աստվածուհի էր։ Նա կոչվում էր «Մեծ տիկին Անահիտ», 
բոլոր տեսակ խոհեմությունների ու պարկեշտությունների 
մայր, մարդկանց բարերար, հայ ժողովրդին պահող ու 
փառաբանող։ 
*Նրա շնորհիվ միշտ եղել է, կա ու գոյություն կունենա Հայոց 
աշխարհը։ Իբրև մայր աստվածություն Անահիտը 
մայրության, բերքի և պտղաբերության սրբազան 
մարմնացումն էր։ 
*Նա Արամազդի և Վահագնի հետ միասին հայկական 
դիցարանում կազմում էր աստվածային սուրբ երրորդություն:
*Հին Հայաստանում լայնորեն սիրված ու տարածված էր 
Անահիտի պաշտամունքը. Եկեղյաց գավառում, Տարոնում, 
Վասպուրականում, Արմավիրում, Արտաշատում կառուցված 
էին Անահիտի տաճարները։ Մեծահարուստ և նշանավոր 
ընտանիքները իրենց հասուն դստրերին նվիրում էին այդ 
տաճարին, որտեղ որոշ ժամանակ ծառայելուց հետո միայն 
նրանք իրավունք ունեին ամուսնանալու։ Անահիտի 
սրբավայրերին նվիրում էին նաև պիսակավոր երինջներ, 
որոնք նախիրներով արածում էին նրա տաճարների շուրջը։
*Նրա արձանին ծառերի թավ ու թարմ ճյուղերից հյուսված 
պսակներ էին դնում։ Այդ ոսկեձույլ արձանն այնքան մեծ էր, 
որ երբ հռոմեացի զորավար Մարկոս Անտոնիոսը 34 մ.թ.ա. 
իր պարթևական արշավանքի ժամանակ մտնում է Երիզա 
ավանը, նրա զինվորները ջարդում են Անահիտի ոսկեձույլ 
արձանը, կտոր-կտոր անելով, բաժանում իրար մեջ և տանում 
Հռոմ։ Երբ կայսրը հարցնում է Անահիտի արձանի մասին, 
զինվորը պատասխանում է, թե ինքն է եղել առաջինը արձանի 
վրա հարձակվողներից, և այդ ճաշկերույթի ծախսը հոգացել է 
Անահիտի արձանի սրունքի մի կտոր ոսկով։
*
*

More Related Content

Similar to անահիտ աստվածուհի

հայ դիցարան
հայ դիցարանհայ դիցարան
հայ դիցարանdavit9
 
հայոց դիցարան
հայոց դիցարանհայոց դիցարան
հայոց դիցարանHovo Meliqyan
 
документ
документдокумент
документtereza2000
 
Նանե Գևորգյան - Հայոց Դիցաբանություն
Նանե Գևորգյան - Հայոց ԴիցաբանությունՆանե Գևորգյան - Հայոց Դիցաբանություն
Նանե Գևորգյան - Հայոց ԴիցաբանությունGevorgyanMkrtich
 
Նանե Գևորգյան - Հայոց Դիցաբանություն
Նանե Գևորգյան - Հայոց ԴիցաբանությունՆանե Գևորգյան - Հայոց Դիցաբանություն
Նանե Գևորգյան - Հայոց ԴիցաբանությունGevorgyanMkrtich
 

Similar to անահիտ աստվածուհի (6)

հայ դիցարան
հայ դիցարանհայ դիցարան
հայ դիցարան
 
Arvest
ArvestArvest
Arvest
 
հայոց դիցարան
հայոց դիցարանհայոց դիցարան
հայոց դիցարան
 
документ
документдокумент
документ
 
Նանե Գևորգյան - Հայոց Դիցաբանություն
Նանե Գևորգյան - Հայոց ԴիցաբանությունՆանե Գևորգյան - Հայոց Դիցաբանություն
Նանե Գևորգյան - Հայոց Դիցաբանություն
 
Նանե Գևորգյան - Հայոց Դիցաբանություն
Նանե Գևորգյան - Հայոց ԴիցաբանությունՆանե Գևորգյան - Հայոց Դիցաբանություն
Նանե Գևորգյան - Հայոց Դիցաբանություն
 

անահիտ աստվածուհի

  • 1. *
  • 2. *Հայոց ամենասիրելի և պաշտելի դիցուհին։ Նա մայր աստվածուհի էր։ Նա կոչվում էր «Մեծ տիկին Անահիտ», բոլոր տեսակ խոհեմությունների ու պարկեշտությունների մայր, մարդկանց բարերար, հայ ժողովրդին պահող ու փառաբանող։ *Նրա շնորհիվ միշտ եղել է, կա ու գոյություն կունենա Հայոց աշխարհը։ Իբրև մայր աստվածություն Անահիտը մայրության, բերքի և պտղաբերության սրբազան մարմնացումն էր։ *Նա Արամազդի և Վահագնի հետ միասին հայկական դիցարանում կազմում էր աստվածային սուրբ երրորդություն:
  • 3. *Հին Հայաստանում լայնորեն սիրված ու տարածված էր Անահիտի պաշտամունքը. Եկեղյաց գավառում, Տարոնում, Վասպուրականում, Արմավիրում, Արտաշատում կառուցված էին Անահիտի տաճարները։ Մեծահարուստ և նշանավոր ընտանիքները իրենց հասուն դստրերին նվիրում էին այդ տաճարին, որտեղ որոշ ժամանակ ծառայելուց հետո միայն նրանք իրավունք ունեին ամուսնանալու։ Անահիտի սրբավայրերին նվիրում էին նաև պիսակավոր երինջներ, որոնք նախիրներով արածում էին նրա տաճարների շուրջը։
  • 4. *Նրա արձանին ծառերի թավ ու թարմ ճյուղերից հյուսված պսակներ էին դնում։ Այդ ոսկեձույլ արձանն այնքան մեծ էր, որ երբ հռոմեացի զորավար Մարկոս Անտոնիոսը 34 մ.թ.ա. իր պարթևական արշավանքի ժամանակ մտնում է Երիզա ավանը, նրա զինվորները ջարդում են Անահիտի ոսկեձույլ արձանը, կտոր-կտոր անելով, բաժանում իրար մեջ և տանում Հռոմ։ Երբ կայսրը հարցնում է Անահիտի արձանի մասին, զինվորը պատասխանում է, թե ինքն է եղել առաջինը արձանի վրա հարձակվողներից, և այդ ճաշկերույթի ծախսը հոգացել է Անահիտի արձանի սրունքի մի կտոր ոսկով։
  • 5. *
  • 6. *