Ինչ է մուլտիմեդիապատմությունը
Թվային դարաշրջանում հոդվածի կամ նյութի
միայն ընթերցումը այլևս շատերի համար
հետաքրքիր չէ: Անհրաժեշտ է ընթերցողի համար
ինտերակտիվություն ապահովել:
Թվային տարբերակով պատմությունները և
փոխակերպված մեդիան լուրերի տարածման նոր
ձևաչափ են:
Նյութը երկար-բարակ կարդալու
փոխարեն, այժմ հնարավորություն կա այն
ինտերակտիվ դարձնել:
4.
Այն պատմությունը, որըձևավորվել է
վիդեո, աուդիո, լուսանկարչական և այլ
ձևաչափերի համադրությամբ, կոչվում է
մուլտիմեդիա պատմություն կամ
մուլտիմեդիա նախագիծ:
5.
Առավելությունը
Մուլտիմեդիա պատմություններըընթերցողին
հնարավորություն են տալիս`
• ինքնուրույն կառավարել տեղեկատվության
հոսքը
• դիտել պատմության ցանկացած հատված
• դառնալ պատմության մասնակից:
6.
Օրինակ «The NewYork Times»-ից
http://www.nytimes.com/packages/html/nyregion/1-in-8-
million/index.html#/joseph_cotton
7.
Տարբերությունը
• Մուլտիմեդիա պատմություններըավելի ազդեցիկ
են` հիմնված մասնավոր օրինակների վրա:
• Եթե ձանձրացել եք պատրաստել «միալար»
տեքստային նյութեր, փորձեք ստեղծել ձեր լուրը`
մուլտիմեդիա ձևաչափով:
• Վստահ կարելի է ասել, որ նմանտիպ նյութերը
ավելի հետաքրքիր են, բովանդակալից և միևնույն
ժամանակ ինտերակտիվ:
8.
Ինչպես պատրաստել մուլտիմեդիա
պատմություններ
• Մուլտիմեդիա պատմությունների
պատրաստումը բավականին ջանք է
պահանջում, հատկապես փորձի
բացակայության դեպքում:
• Պետք է հիշել մի քանի պարզ կանոն, որոնցով
կարելի է առաջնորդվել մուլտիմեդիա նյութեր
պատրաստելիս:
9.
Կիրառեք մուլտիմեդիա միայն
այնտեղ,որտեղ անհրաժեշտ է
• Համացանցի հնարավորությունները գրեթե
անսահմանափակ են, իսկ դրանք ամբողջությամբ
օգտագործելու գայթակղությունը` չափազանց մեծ:
Միշտ չէ, որ համացանցից օգտվողին այն օգնում է
գլուխ հանել թեմայից:
• Մի ծանրաբեռնեք մուլտիմեդիա պատմությունը
անորակ և ավելորդ ֆոտո, վիդեո և ձայնային
նյութերով: Հաճախ մուլտիմեդիայի էլեմենտների
ֆոնին կորչում է այն պատմությունը, որի մասին
ցանկանում է պատմել հեղինակը:
10.
Նյութի մատուցման ձևըկախված է թեմայից
• Մինչ տեղից կթռչեք և կվազեք ձայնագրելու ինչ-որ
տեսանյութ կամ ձայն, մտածեք. իսկ ինչի՞մասին եք
ուզում պատմել:
• Այնուհետև որոշեք, թե որ միջոցներն են
(ձայն, ֆոտո, վիդեո) համահունչ ձեր ընտրած թեմայի
մատուցմանը: Անհավատալի է, սակայն` փաստ.
ամենասովորական տեքստը հաճախ նյութի
մատուցման լավագույն տարբերակն է լինում: Եվ
դրանում ոչ մի սարսափելի բան էլ չկա:
• Ավելի վատ է, երբ լրագրողը ձայնա- և տեսանյութեր
օգտագործում է միայն «ներկա ստանալու» համար, այլ
ոչ թե որ սյուժեն է պահանջում:
11.
Մատուցման ձևը կախվածէ թեմայից
• Եթե որոշել եք, օրինակ, ֆոտոպատմություն
պատրաստել, ապա պետք է կողմնորոշվել, թե
ինչպես այն մատուցել
• Լուսանկարները պետք է հաջորդեն մեկը
մյուսին, կամ օգտվողն ինքը պետք է փոխի դրանց
հաջորդականությունը մկնիկի օգնությամբ:
• Լուսանկարների ավտոմատ փոփոխման դեպքում
օգտվողները ստիպված կլինեն հետևել ձեր կողմից
առաջարկվող տեմպին, ինչը շատերին կարող է
դուր չգալ:
12.
Նախնական պլանավորումը ամենինչ է
• Ոչինչ հնարավոր չէ առանց նկարահանումից առաջ
էսքիզների հաջորդականության պլանավորման:
• Ամենամեծ սխալները կատարվում են ոչ թե
աշխատանքի ընթացքում, այլ պլանավորման փուլում:
• Դուք կարող եք հարյուրավոր լուսանկարներ անել, մի
քանի ժամ շարունակ ձայնա- և տեսանյութեր
ձայնագրել, սակայն ամեն ինչ ջուրը կընկնի, եթե
նախապես չհասկանաք, թե հատկապես ինչ է
անհրաժեշտ ձայնագրել:
13.
Ամենից առաջ պատկերացրեք,թե ինչ արդյունք
եք ուզում ստանալ: Թղթին պատկերեք հիմնական
դրվագների հերթականությունը` էսքիզների
միջոցով, որոնք պետք է լինեն վերջնական
նյութում: