«Մահվան տեսիլք»
Գիշերեն մեջեն արյուններուն ալիքը կը բարձրանա
Սառերուն հետ շատրվաններ ուրվագծելով,
Եվ ամեն կողմե սոսկումով ...
Հոգիս ա՛ն է որ բյուրավոր անգամ ձեր ամենուն ցավն ապրեցավ,
Ա՛ն է որ անդունդի մը մեջ` իր մոխրի վրա ծնրադիր`
Հարազատ ուշղթայակ...
Հույսերու երկաթե սանդուխին կատարներեն է որ ավետիս կ’արձակեմ,
Մոխիրներու, դիակներու եւ վշտերու հովիտներեն է որ հասա ի քեզ,
...
Գարնան ու կոտորումներու իրիկուն,
Հոգիս վրէժի շատրուան մըն է նորէն կատաղօրէն դեպի վեր,
Ու տերեւներ յուսահատ հոգիներու նման`...
Հայրենի՜ տուն, հավատա՛, որ մահես հետո,
Քո ավերակներովդ սևին վրա իմ հոգիս
Պիտի գա, որպես տատրակ մը տարագիր,
Ւր դժբախտի երգն...
Այս գիշեր երազիս մէջ, ձեռքս առի զքեզ, ո՛վ քաղցրախօս
Սրինգ,
Շրթունքներս զքեզ ճանչցան՝ ինչպէս համբոյր մը հին
օրերու,
Բայց շո...
Գաղափարներու ո՞ր հովիտներեն պիտի գաս և ե՞րբ
պիտի լուսնաս, ո՜վ Հույս,
Ե՞րբ, որպեսզի ես ալ իմ երկու Ձեռքերս, կարոտեն ու
սպաս...
Սիամանթո
Սիամանթո
Սիամանթո
Սիամանթո
Սիամանթո
Սիամանթո
Սիամանթո
Սիամանթո
Սիամանթո
Սիամանթո
Upcoming SlideShare
Loading in...5
×

Սիամանթո

365

Published on

0 Comments
1 Like
Statistics
Notes
  • Be the first to comment

No Downloads
Views
Total Views
365
On Slideshare
0
From Embeds
0
Number of Embeds
0
Actions
Shares
0
Downloads
0
Comments
0
Likes
1
Embeds 0
No embeds

No notes for slide

Transcript of "Սիամանթո"

  1. 1. «Մահվան տեսիլք» Գիշերեն մեջեն արյուններուն ալիքը կը բարձրանա Սառերուն հետ շատրվաններ ուրվագծելով, Եվ ամեն կողմե սոսկումով կը սուրան հալածված՝ Նախիրները հրդեհվող ցորյաններուն մեջեն... Փողոցներուն մեջ մորթված սերունդներ կը տեսնեմ, Եվ ամբոխներ անպատմելի սիրածութենե դարձող, Արևադարձային տաքություն մը կը բարձրանա Հրդեհի տրված ազնվական քաղաքներեն:
  2. 2. Հոգիս ա՛ն է որ բյուրավոր անգամ ձեր ամենուն ցավն ապրեցավ, Ա՛ն է որ անդունդի մը մեջ` իր մոխրի վրա ծնրադիր` Հարազատ ուշղթայակապ քույրերու աքսորը կուլա... Հոգիս այն վա՛յրն է, ուրկե արյունառուշտ լուսին մը բարձրացավ Անմեղներու կոտորածեն ծովացյալ դաշտի մը վրա… Ու ա՛յն հողմակոծ անտառն է, որուն ավազաններուն շուրջ՝ Օ՜, եղբայրական արյունի հեղեղներ կը հոսին… Հոգիս այն երկիրն է, ուր որբ և սևահեր տղաներու բազմություններ Անարդար սուրելու շողյուններեն հալածական,Աղեխարշ ճիչերով փլատակներու միջեն կը փախչին… Հոգիս այն երկինքն է, ուրկե հույսին բոլոր աստղերը թափացան, Ու այն մարմարակերտ տաճարն, ուր կյանքը ծունկի եկած՝ Խելահեղորեն Ամենագութ մահը կը պաղատի… Հոգիս Ավետարան մըն է, որուն վրա տժգույն ու հուսահատ ձեռքեր Անկարելի քավության մը համաև, ապարդյունորեն, դեղին թերթեր մըթղթատեն: Հոգիիս մեջ երբեմն արշալույսներ կ’արյունին, Եվ պաղպատող աղաղակներու անասելի համանվագ մը կ’որոտա…
  3. 3. Հույսերու երկաթե սանդուխին կատարներեն է որ ավետիս կ’արձակեմ, Մոխիրներու, դիակներու եւ վշտերու հովիտներեն է որ հասա ի քեզ, Եվ, ավա՜ղ, քղամիդիս թեզանիքներեն իմ շքեղ ցեղիս արյունը ահավասի՛կ դեռ կը թորա… Բայց քայլերս անխոջ են եւ կամքս գերազոր եւ ձայնս դաժանորեն ամեհի… …Եվ պաղատանքի, աղոթքի, լաց ու կոծի եւ ողբի այն մատյաներու մեջ Որ դար առ դար իմ սերունդներս իրենց արյունը եւ տառապանքն են լացեր, Մեկ կողմ նետեցի ես զանոնք, պարտութենե ստրկացում եւ աղաչանքե արցունք չերթալու համար… Եվ մտածումովս եւ զայրույթովս ձեր ցավերուն ամենախոր արմատները չափեցի. Տեսա՛ որ ձեր փրկություն մուրացողի բոբիկ ոտքերն ավերակներու մոխիրներեն այրեցան …Եվ այսօր, ահավասի՛կ, իմ անկշռելի բարկությունս իր բոլոր հուրերը վառեց…
  4. 4. Գարնան ու կոտորումներու իրիկուն, Հոգիս վրէժի շատրուան մըն է նորէն կատաղօրէն դեպի վեր, Ու տերեւներ յուսահատ հոգիներու նման` Աւազաններուն պայծառութեանը մէջ ու բոլորին վրայ կ'իջնան, Անդունդներու մէջէն սրածումներու ձայն, Ու դէպի հոն օգնութեան աճապարող, Արդէն մեռնող ճիչէր, արդէն մեռնող կեանքեր: Ու նորէն այս գիշեր, Տաճարներուն մէջ անմեղներու դիակներ անհամար, Ու տանիքիս վրայ տեղատարափ մը երկաթեայ, Հրդեհներու մրրիկ մը գանկիս տակ, Ու տեղափոխուող ջուղերուն վրան Խաչուած նահատակներ կ'երեւան... Ու անձրեւի ու պատուհասի իրիկունով` Վերահաս խողխողումներու արհաւիրք մը կը մրրկի... Պարապ դագաղ մը մի խեղճ ձեռներուս հպումին տակ, Ու մարմարեայ անսահման սանդուխներու կատարներէն... Օ՜, օգնութեան եկէ՜ք, գլխատուած մարմիններ դէպի զիս կ'արշաւեն... Բայց, ո՜վ դուք երեկոներու եւ չարչարանքի եղբայրական հոգիներ, Փոթորիկին եւ բարբարոսներու խուժումէն առաջ, այս գիշեր, Յամառօրէն ու արիաբար դուք ձեր ճամբան վճռեցէք...:
  5. 5. Հայրենի՜ տուն, հավատա՛, որ մահես հետո, Քո ավերակներովդ սևին վրա իմ հոգիս Պիտի գա, որպես տատրակ մը տարագիր, Ւր դժբախտի երգն և արցունքը լալու... Բայց ո՜վ պիտի բերե, ո՜վ պիտի բերե, ըսե', Քու սրբազան մոխիրեդ ափ մը մոխիր, Մահվանս օրը, իմ տրտում դագաղիս մեջ, Հայրենիքս երգողի իմ աճյունին խառնելու... Ափ մը մոխի՜ր աճյունիս հետ, Հայրենի՛ տուն, Ափ մը մոխի~ր քու մոխիրեդ, ո՜վ պիտի բերե Քու Հիչաւտակե'դ, քու ցավե'դ, քու անցյալե'դ Ափ մը մոխիր... իմ սրտիս վրան ցանելու...
  6. 6. Այս գիշեր երազիս մէջ, ձեռքս առի զքեզ, ո՛վ քաղցրախօս Սրինգ, Շրթունքներս զքեզ ճանչցան՝ ինչպէս համբոյր մը հին օրերու, Բայց շունչս յիշատակներու զարթնումէն, յանկարծօրէն մեռաւ, Եւ երգիս տեղ՝ շիթ առ շիթ, շիթ առ շիթ, արցունքներս էին որ ինկան վար…։
  7. 7. Գաղափարներու ո՞ր հովիտներեն պիտի գաս և ե՞րբ պիտի լուսնաս, ո՜վ Հույս, Ե՞րբ, որպեսզի ես ալ իմ երկու Ձեռքերս, կարոտեն ու սպասումեն դողդոջուն, Արշալույսիդ քրքումներուն երկարեմ, կյա՜նք պաղատողի մը պես, երկարե՜մ... Անոնց հոսանքին առջև իմ ազատության առաջին նայվածքս բանալու համար: Եվ ի՜նչ ծովերեն խոր հուզում պիտի թափես մեր հոգիներուն աշխարհներեն ներս, Ի՜նչ կնճիռներ պիտի ջնջվին մեր վշտակոծ ու տժգունած այտերեն, Ո՜րչափ ժպիտ պիտի ծաղկի, հրեշտակորե՜ն, ո՜րչափ ժպիտ մեր աչքերուն մեջ, Ո՜րչափ հառաչ պիտի մեռնի, ո՜րչափ արյուն և ո՜րչափ արցունք պիտի ցամքին... Մոխիրներու հողը ծաղկաստան մը պիտի դառնա, դրախտային և անթառամ, Եվ բազմահազար աղբյուրները, իրենց հեծեծանքը՝ հովիվներուն հետ՝ երգերու պիտի փոխեն, Սև անձրևներուն տեղ՝ հայրենի աստղերեն, կապույտ եթերն է որ վար պիտի թորա, Եվ գառնուկներ պիտի ծնին առվակին եզերքը և մարմանդներուն վրա...

×