SlideShare a Scribd company logo
1 of 8
ԱՊԱԿՈՒ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Գոյություն ունեն բնական և արհեստական ապակիներ։
 Բնական ապակիներն են՝ պեռլիտները, վանակատները (օբսիդիան), հրաբուխների
գործունեության արգասիք են և կոչվում են նաև հրաբխային ապակիներ։
 Արհեստական ապակին ամորֆ, փխրուն, թափանցիկ, քիմիապես կայուն նյութ է։ Այն
ստանում են հատուկ վառարաններում՝ սոդայի (Na2CO3), կավճի (CaCO3), սիլիկահողի
(SiO2) խառնուրդը միահալելով։ Արդյունքում առաջանում են նատրիումի և կալցիումի
սիլիկատներ, որոնք, սիլիկահողի հետ միաձուլվելով, վերածվում են հեղուկ
ապակեզանգվածի, իսկ հետագա սառեցմամբ՝ պինդ ապակու։ Այսպիսի ապակին
կոչվում է սիլիկատային։ Սոդան պոտաշով (K2CO3) փոխարինելու դեպքում ստանում
են դժվարահալ ապակի։ Կավիճը՝ կապարի (II) օքսիդով (PbO), իսկ սոդան պոտաշով
փոխարինելու դեպքում ստանում են բյուրեղապակի։ Սկզբնական խառնուրդին տարբեր
մետաղների օքսիդներ ավելացնելիս սիլիկատային ապակին ստանում է տարբեր
գույներ, օրինակ՝ քրոմի (III) օքսիդից՝ կանաչ, կոբալտի (II) օքսիդից՝ կապույտ, մանգանի
(IV) օքսիդից՝ կարմրամանուշակագույն և այլն։
 Եթե ապակին պարունակում է մոտ 99% սիլիկահող, ապա կոչվում է քվարցային
ապակի։
ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 Տաքացնելիս ապակին աստիճանաբար փափկում է և անցնում
հեղուկ վիճակի։ Հակառակը նույնպես տեղի է ունենում
աստիճանաբար՝ սառեցմանը զուգընթաց ապակե զանգվածը
պնդանում է։ Ապակու այս հատկության վրա է հիմնված
դրանից տարբեր իրերի ձևավորումը, որն իրականացվում է
տարբեր եղանակներով։ Ապակու ձգումը մեքենաներով
կիրառվում է թերթային ապակու, խողովակների,
ապակեձողիկների, ապակեթելերի արտադրության, գլոցումը՝
շինարարական, նախշազարդ թիթեղապակիների համար։
Փչումը կիրառվում է նեղ բերանով ամանեղեն, մամլումը՝ հաստ
պատերով իրեր պատրաստելու համար։
 Ըստ կիրառության և հատկությունների՝ առանձնացվում են
ապակու մի շարք տեսակներ՝ շինարարական, տեխնիկական,
օպտիկական, էլեկտրամեկուսիչ և էլեկտրավակուումային,
լուսատեխնիկական, լուծվող, տարայի, տեսակային և
գեղարվեստական, ապակեթել և այլն։
 Գունավոր ապակիներ ստանալու համար բովախարնուրդին
որոշ մետաղների օքսիդներ են ավելացնում։ Օրինակ՝ պղնձի(||)
օքսիդն ապակին դարձնում է կապտականաչ, քրոմի (|||) օքսիդը
(Cr2O3)` կանաչ,կոբալտի (||) օքսիդը(CoO)` կապույտ, իսկ
խիստ մանրացված ոսկին(Au)՝ կարմիր(սուտակե ապակի)։
ԱՊԱԿՈՒ ՁևԱՎՈՐՈՒՄ
ՍԻՏԱԼՆԵՐ
 Սիտալներն ապակեբյուրեղային
նյութեր են, որոնք ջերմային մշակման
միջոցով ապակենման վիճակից
վերածվում են միկրոբյուրեղային
վիճակի: Բյուրեղացման համար
ապակու զանգվածին ավելացրած
կատալիզատորը ծառայում է որպես
բյուրեղների աճի կենտրոն: Ապակու
համեմատ սիտալներն ունեն մեծ
ամրություն: Դրանցից պատրաստում
են թերթավոր նյութեր,
էլեկտրամեկուսիչներ, պանելներ,
առանցքակալներ, քիմիական սարքեր,
ամանեղեն, խողովակներ և այլն:
ԱՊԱԿԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ
 Հնագիտական պեղումներով Եգիպտոսում հայտնաբերվել են մ.
թ. ա. IV–III հազարամյակներին վերագրվող ապակե զանազան
զարդեր և ամանեղեն, բարձրորակ ապակուց սկահակներ:
Ընդհուպ մինչև մեր թվականությունը Եգիպտոսը համարվում էր
ապակեգործության կենտրոն: Եգիպտական ծագում ունեցող
բազմաթիվ ապակե սրվակներ հայտնաբերվել են նաև
միջերկրածովյան երկրներում: Ապակե իրեր պատրաստել են նաև
Չինաստանում դեռևս մ. թ. ա. V–III դարերում:
 Մ. թ. ա. I դարում երևան եկավ ապակե փչման տեխնիկան, և
խոշոր հեղաշրջում կատարվեց ապակեգործության ասպարեզում:
Միջին դարերում ապակեգործության հիմնական կենտրոնները
գտնվում էին Բյուզանդիայում, Մերձավոր Արևելքում,
Անդրկովկասում, Միջին Ասիայում: Արտադրվում էին
արծնապատ, ոսկեզօծ և նկարազարդ անոթներ: XVII դարում
Անգլիայում և Չեխիայում երևան եկավ բյուրեղապակին:
 Հին Հայաստանում նույնպես լայնորեն տարածված էին ապակե
զարդերն ու առարկաները: Լճաշենի հնավայրից պեղումներով
հայտնաբերվել են 3000 տարի առաջ պատրաստված ուլունքներ,
Կարմիր բլուրում՝ անոթներ, հնագիտական այլ
հուշարձաններում՝ ճարմանդներ, կնիքներ և բազմաթիվ այլ
առարկաներ: Միջնադարյան Հայաստանում ապակե գունագեղ ու
բազմաձև իրեր պատրաստում էին հիմնականում Դվինում և
Անիում:
ԱՊԱԿՈՒ ԿՈՓՈՒՄ
Կոփած ապակին հասարակ ապակի է, որը ենթարկվում է մինչև 650-750°C
ջերմային մշակման հատուկ կոփման վառարանում և այնուհետև սառեցվում է
մինչև սենյակային ջերմաստիճան, ինչի արդյունքում մեծանում է ապակու
մեխանիկական կայունությունը և ջարդվելու պարագայում ապակին դառնում է
անվտանգ: Կոփման ենթարկվելուց հետո ապակին անհնար է ենթարկել
մեխանիկական մշակման, այն է` կտրել, ծակել, խորը հղկել կամ եզրահղկել:
Կոփման պրոցեսն ապակուն հաղորդում է ամրություն, անվտանգություն և
հուսալիություն: Կոփած ապակին կիրառվում է այն դեպքերում, երբ սովորական
ապակին պիտանի չէ` ելնելով անվտանգության և դիմացկունության
պահանջներից: Կոփած ապակիները հիմնականում օգտագործվում են
շինարարության, ավտոմեքենաշինության և կահույքի արտադրության մեջ:
Կոփած ապակին, ի տարբերություն սովորական
ապակու, ջարդվելիս փշրվում է ու բաժանվում մանր մասերի`անվնաս բութ
եզրերով:
ԱՊԱԿՈՒ ՈՒՂԻՂ ԵԶՐԻ ՄՇԱԿՈՒՄԸ
Ապակու եզրի մշակումը կատարվում է հղկման հաստոցով: Հղկման
հաստոցը ստեղծված է ավտոմատ ուղղահայած կոնվեյերի տեսքով:
Մշակվող ապակին ուղղահայաց-թեք դիրքով տեղադրվում է
ժապավենային փոխակրիչի վրա, որը տեղափոխում է նրան
հաջորդաբար տեղադրված հղկանյութի երկայնքով: Հղկումը, դա
ապակու եզրի մշակման առաջին փուլն է, որից հետո մշակված եզրը
դառնում է փայլատե և անհարթ: Հղկումը իրականացվում է "սեղանի"
ձևով: Հղկումից հետո ապակին անցնում է փայլեցման բաժին, որտեղ
մշակվող եզրը փայլեցվում է և հասցվում թափանցիկության: Մշակման
արդյունքում ստանում ենք "եվրոեզր" 45 աստիճան եզրահատքով:
Մշակման ամբողջ ընթացքը անցնում է ջրի միջավայրում: Հաստոցով
հնարավոր է ստանալ փայլեցված միակողմանի եզրահատք` 45
աստիճան եզրահանումով:

More Related Content

Viewers also liked

классификация и свойства стр. материалов
классификация и свойства стр. материаловклассификация и свойства стр. материалов
классификация и свойства стр. материаловАнастасия Кирина
 
вяжущие вещества. воздушные вяжущие
вяжущие вещества. воздушные вяжущиевяжущие вещества. воздушные вяжущие
вяжущие вещества. воздушные вяжущиеАнастасия Кирина
 
Ապակու արտադրությունը
Ապակու արտադրությունըԱպակու արտադրությունը
Ապակու արտադրությունըtigran2001
 
химические и эстетические свойства
химические и эстетические свойствахимические и эстетические свойства
химические и эстетические свойстваАнастасия Кирина
 
лакокрасочные и оклеечные материалы
лакокрасочные и оклеечные материалылакокрасочные и оклеечные материалы
лакокрасочные и оклеечные материалыАнастасия Кирина
 
հովհաննես թումանյան
հովհաննես թումանյանհովհաննես թումանյան
հովհաննես թումանյանRebeka Gevorgyan
 
Արդյունահանող և վերամշակող արդյունաբերություն
Արդյունահանող և վերամշակող արդյունաբերությունԱրդյունահանող և վերամշակող արդյունաբերություն
Արդյունահանող և վերամշակող արդյունաբերությունMarta Asatryan
 

Viewers also liked (15)

гидравлические вяжущие
гидравлические вяжущиегидравлические вяжущие
гидравлические вяжущие
 
железобетон и растворы
железобетон и растворыжелезобетон и растворы
железобетон и растворы
 
классификация и свойства стр. материалов
классификация и свойства стр. материаловклассификация и свойства стр. материалов
классификация и свойства стр. материалов
 
органические вяжущие
органические вяжущиеорганические вяжущие
органические вяжущие
 
вяжущие вещества. воздушные вяжущие
вяжущие вещества. воздушные вяжущиевяжущие вещества. воздушные вяжущие
вяжущие вещества. воздушные вяжущие
 
Ապակու արտադրությունը
Ապակու արտադրությունըԱպակու արտադրությունը
Ապակու արտադրությունը
 
химические и эстетические свойства
химические и эстетические свойствахимические и эстетические свойства
химические и эстетические свойства
 
лакокрасочные и оклеечные материалы
лакокрасочные и оклеечные материалылакокрасочные и оклеечные материалы
лакокрасочные и оклеечные материалы
 
изоляционные материалы
изоляционные материалыизоляционные материалы
изоляционные материалы
 
древесные материалы
древесные материалыдревесные материалы
древесные материалы
 
строительное стекло
строительное стеклостроительное стекло
строительное стекло
 
керамические материалы
керамические материалыкерамические материалы
керамические материалы
 
природные каменные материалы
природные каменные материалыприродные каменные материалы
природные каменные материалы
 
հովհաննես թումանյան
հովհաննես թումանյանհովհաննես թումանյան
հովհաննես թումանյան
 
Արդյունահանող և վերամշակող արդյունաբերություն
Արդյունահանող և վերամշակող արդյունաբերությունԱրդյունահանող և վերամշակող արդյունաբերություն
Արդյունահանող և վերամշակող արդյունաբերություն
 

More from Rebeka Gevorgyan

More from Rebeka Gevorgyan (7)

Daniel Varujan
Daniel VarujanDaniel Varujan
Daniel Varujan
 
Hovannes Adamian
Hovannes AdamianHovannes Adamian
Hovannes Adamian
 
գրիգոր զոհրապ
գրիգոր զոհրապգրիգոր զոհրապ
գրիգոր զոհրապ
 
մայիսյան հերոսամարտեր
մայիսյան հերոսամարտերմայիսյան հերոսամարտեր
մայիսյան հերոսամարտեր
 
սան ստեֆանոյի պայմ.
սան ստեֆանոյի պայմ.սան ստեֆանոյի պայմ.
սան ստեֆանոյի պայմ.
 
Alan Hovhannes
Alan HovhannesAlan Hovhannes
Alan Hovhannes
 
Untitled Presentation
Untitled PresentationUntitled Presentation
Untitled Presentation
 

Qimia

  • 2. Գոյություն ունեն բնական և արհեստական ապակիներ։  Բնական ապակիներն են՝ պեռլիտները, վանակատները (օբսիդիան), հրաբուխների գործունեության արգասիք են և կոչվում են նաև հրաբխային ապակիներ։  Արհեստական ապակին ամորֆ, փխրուն, թափանցիկ, քիմիապես կայուն նյութ է։ Այն ստանում են հատուկ վառարաններում՝ սոդայի (Na2CO3), կավճի (CaCO3), սիլիկահողի (SiO2) խառնուրդը միահալելով։ Արդյունքում առաջանում են նատրիումի և կալցիումի սիլիկատներ, որոնք, սիլիկահողի հետ միաձուլվելով, վերածվում են հեղուկ ապակեզանգվածի, իսկ հետագա սառեցմամբ՝ պինդ ապակու։ Այսպիսի ապակին կոչվում է սիլիկատային։ Սոդան պոտաշով (K2CO3) փոխարինելու դեպքում ստանում են դժվարահալ ապակի։ Կավիճը՝ կապարի (II) օքսիդով (PbO), իսկ սոդան պոտաշով փոխարինելու դեպքում ստանում են բյուրեղապակի։ Սկզբնական խառնուրդին տարբեր մետաղների օքսիդներ ավելացնելիս սիլիկատային ապակին ստանում է տարբեր գույներ, օրինակ՝ քրոմի (III) օքսիդից՝ կանաչ, կոբալտի (II) օքսիդից՝ կապույտ, մանգանի (IV) օքսիդից՝ կարմրամանուշակագույն և այլն։  Եթե ապակին պարունակում է մոտ 99% սիլիկահող, ապա կոչվում է քվարցային ապակի։
  • 3. ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ  Տաքացնելիս ապակին աստիճանաբար փափկում է և անցնում հեղուկ վիճակի։ Հակառակը նույնպես տեղի է ունենում աստիճանաբար՝ սառեցմանը զուգընթաց ապակե զանգվածը պնդանում է։ Ապակու այս հատկության վրա է հիմնված դրանից տարբեր իրերի ձևավորումը, որն իրականացվում է տարբեր եղանակներով։ Ապակու ձգումը մեքենաներով կիրառվում է թերթային ապակու, խողովակների, ապակեձողիկների, ապակեթելերի արտադրության, գլոցումը՝ շինարարական, նախշազարդ թիթեղապակիների համար։ Փչումը կիրառվում է նեղ բերանով ամանեղեն, մամլումը՝ հաստ պատերով իրեր պատրաստելու համար։  Ըստ կիրառության և հատկությունների՝ առանձնացվում են ապակու մի շարք տեսակներ՝ շինարարական, տեխնիկական, օպտիկական, էլեկտրամեկուսիչ և էլեկտրավակուումային, լուսատեխնիկական, լուծվող, տարայի, տեսակային և գեղարվեստական, ապակեթել և այլն։  Գունավոր ապակիներ ստանալու համար բովախարնուրդին որոշ մետաղների օքսիդներ են ավելացնում։ Օրինակ՝ պղնձի(||) օքսիդն ապակին դարձնում է կապտականաչ, քրոմի (|||) օքսիդը (Cr2O3)` կանաչ,կոբալտի (||) օքսիդը(CoO)` կապույտ, իսկ խիստ մանրացված ոսկին(Au)՝ կարմիր(սուտակե ապակի)։
  • 5. ՍԻՏԱԼՆԵՐ  Սիտալներն ապակեբյուրեղային նյութեր են, որոնք ջերմային մշակման միջոցով ապակենման վիճակից վերածվում են միկրոբյուրեղային վիճակի: Բյուրեղացման համար ապակու զանգվածին ավելացրած կատալիզատորը ծառայում է որպես բյուրեղների աճի կենտրոն: Ապակու համեմատ սիտալներն ունեն մեծ ամրություն: Դրանցից պատրաստում են թերթավոր նյութեր, էլեկտրամեկուսիչներ, պանելներ, առանցքակալներ, քիմիական սարքեր, ամանեղեն, խողովակներ և այլն:
  • 6. ԱՊԱԿԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ  Հնագիտական պեղումներով Եգիպտոսում հայտնաբերվել են մ. թ. ա. IV–III հազարամյակներին վերագրվող ապակե զանազան զարդեր և ամանեղեն, բարձրորակ ապակուց սկահակներ: Ընդհուպ մինչև մեր թվականությունը Եգիպտոսը համարվում էր ապակեգործության կենտրոն: Եգիպտական ծագում ունեցող բազմաթիվ ապակե սրվակներ հայտնաբերվել են նաև միջերկրածովյան երկրներում: Ապակե իրեր պատրաստել են նաև Չինաստանում դեռևս մ. թ. ա. V–III դարերում:  Մ. թ. ա. I դարում երևան եկավ ապակե փչման տեխնիկան, և խոշոր հեղաշրջում կատարվեց ապակեգործության ասպարեզում: Միջին դարերում ապակեգործության հիմնական կենտրոնները գտնվում էին Բյուզանդիայում, Մերձավոր Արևելքում, Անդրկովկասում, Միջին Ասիայում: Արտադրվում էին արծնապատ, ոսկեզօծ և նկարազարդ անոթներ: XVII դարում Անգլիայում և Չեխիայում երևան եկավ բյուրեղապակին:  Հին Հայաստանում նույնպես լայնորեն տարածված էին ապակե զարդերն ու առարկաները: Լճաշենի հնավայրից պեղումներով հայտնաբերվել են 3000 տարի առաջ պատրաստված ուլունքներ, Կարմիր բլուրում՝ անոթներ, հնագիտական այլ հուշարձաններում՝ ճարմանդներ, կնիքներ և բազմաթիվ այլ առարկաներ: Միջնադարյան Հայաստանում ապակե գունագեղ ու բազմաձև իրեր պատրաստում էին հիմնականում Դվինում և Անիում:
  • 7. ԱՊԱԿՈՒ ԿՈՓՈՒՄ Կոփած ապակին հասարակ ապակի է, որը ենթարկվում է մինչև 650-750°C ջերմային մշակման հատուկ կոփման վառարանում և այնուհետև սառեցվում է մինչև սենյակային ջերմաստիճան, ինչի արդյունքում մեծանում է ապակու մեխանիկական կայունությունը և ջարդվելու պարագայում ապակին դառնում է անվտանգ: Կոփման ենթարկվելուց հետո ապակին անհնար է ենթարկել մեխանիկական մշակման, այն է` կտրել, ծակել, խորը հղկել կամ եզրահղկել: Կոփման պրոցեսն ապակուն հաղորդում է ամրություն, անվտանգություն և հուսալիություն: Կոփած ապակին կիրառվում է այն դեպքերում, երբ սովորական ապակին պիտանի չէ` ելնելով անվտանգության և դիմացկունության պահանջներից: Կոփած ապակիները հիմնականում օգտագործվում են շինարարության, ավտոմեքենաշինության և կահույքի արտադրության մեջ: Կոփած ապակին, ի տարբերություն սովորական ապակու, ջարդվելիս փշրվում է ու բաժանվում մանր մասերի`անվնաս բութ եզրերով:
  • 8. ԱՊԱԿՈՒ ՈՒՂԻՂ ԵԶՐԻ ՄՇԱԿՈՒՄԸ Ապակու եզրի մշակումը կատարվում է հղկման հաստոցով: Հղկման հաստոցը ստեղծված է ավտոմատ ուղղահայած կոնվեյերի տեսքով: Մշակվող ապակին ուղղահայաց-թեք դիրքով տեղադրվում է ժապավենային փոխակրիչի վրա, որը տեղափոխում է նրան հաջորդաբար տեղադրված հղկանյութի երկայնքով: Հղկումը, դա ապակու եզրի մշակման առաջին փուլն է, որից հետո մշակված եզրը դառնում է փայլատե և անհարթ: Հղկումը իրականացվում է "սեղանի" ձևով: Հղկումից հետո ապակին անցնում է փայլեցման բաժին, որտեղ մշակվող եզրը փայլեցվում է և հասցվում թափանցիկության: Մշակման արդյունքում ստանում ենք "եվրոեզր" 45 աստիճան եզրահատքով: Մշակման ամբողջ ընթացքը անցնում է ջրի միջավայրում: Հաստոցով հնարավոր է ստանալ փայլեցված միակողմանի եզրահատք` 45 աստիճան եզրահանումով: