SlideShare a Scribd company logo
1 of 4
Մարդու կյանքի համար ամենից վտանգավորը անոթների վնասվածքներն են
 և, որպես դրանց հետևանք, արյունահոսությունները: Արյունահոսությունը
 առաջին հերթին վտանգավոր է նրանով, որ այն կարող է նկատելի արյան
                        կորուստների հանգեցնել:
  Խոշոր անոթների արյունահոսությունները (հատկապես զարկերակային
արյունահոսությունները) կարող են մի քանի րոպեների ընթացքում մահվան
                              հանգեցնել:
Շատ վտանգավոր են արյունահոսությունները երեխաների և ծեր մարդկանց
համար (70-75 տարեկան մարդիկ նույնիսկ շատ փոքր արյան կորուստը շատ
     վատ են տանում): Կանայք արյունահոսությունները ավելի հեշտ են
                       տանում, քան տղամարդիկ:
  Մարդու օրգանիզմում կա մոտ 5 լիտր արյուն, և մարդը կարող է առանց
 առողջությունը վտանգելու կորցնել դրա մոտ 10-15%-ը: 2-2.5 լիտր արյուն
      կորցնելու դեպքում հնարավոր է ուշագնացություն և, օգնություն
                  չցուցաբերելու դեպքում, նույնիսկ մահ:
   Արյունահոսությունները կարելի է բաժանել 2 խոշոր խմբերի` ներքին և
                               արտաքին:
Ներքին արյունահոսություն


Ներքին արյունահոսության ժամանակ արյունը մնում է
օրգանիզմի ներսում` որպես կանոն գնալով դեպի որովայնային
խոռոչը, գանգային խոռոչը կամ կրծքավանդակը:
Ի տարբերություն արտաքին արյունահոսության, ներքին
արյունահոսությունը այդքան ակներևե չի բայց այն կարելի է
ախտանշել տուժողի արտաքին տեսքից. ներքին
արյունահոսության ժամանակ մարդու ողջ մարմնով սառը
քրտինք է հայտնվում, մարդը սփռթնում է, մաշկը ասես
սպիտակում է, շնչառությունը դառնում է
արագ, մակերեսային, պուլսը նույնպես արագանում է և
թույլանում: Տուժողը թուլություն է զգում և գլխապտույտ, նրա
աչքերի առաջ ասես մթնում է:
Նման ախտանիշների ի հայտ գալու դեպքում տուժողին
հարկավոր է պառկացնել կամ նստեցնել և ենթադրյալ
արյունահոսության տեղում սառը դնել (սառույց,սառը շիշ…):
Ապա պետք է տուժողին արագ հասցնել մինչև մոտակա
բուժհաստատությունը, քանի որ ներքին արյունահոսության
ժամանակ բժշկական օգնությունը` հնարավորինս
շուտ, անհրաժեշտ է:
   Արտաքին արյունահոսությունը լինում է տարբեր տեսակների` կախված այն բանից, թե ինչ անոթ է վնասվել:
   Մազանոթների արյունահոսությունները որպես կանոն լինում են տարբեր ոչ ծանր վնասվածքների հետևանքով:
    Արյունահոսությունը մակերեսային է, արյունը վառ կարմիր գույնի է, թույլ, արյան կորուստը` փոքր:
   Եթե չկան արյան մակարդելիությունը վատացնող հիվանդություններ, մազանոթային արյունահոսությունը
    վտանգավոր չէ, քանի որ այն որպես կանոն ինքն իրեն է կտրվում: Կարելի է ուղղակի վերքին յոդ քսել ու
    վիրակապել վնասվածքը, որպեսզի վարակ չներթափանցի: Եթե տանը յոդ և բինտ չկա, վերքը կարելի է մաքուր
    անձեռոցիկով փաթաթել:
   Երակային արյունահոսության ժամանակ վնասվածքից ծորում է մուգ գույնի երակային արյուն և կա արյան
    կորուստի վտանգ: Այսպիսի արյունահոսությունը կանգնեցնելու համար հարկավոր է վնասվածքը պինդ
    վիրակապել (բինտով կամ ինչ-որ մաքուր կտորով) և սառեցնել (սառույց,սառը շիշ…):
   Ամենավտանգավոր արյունահոսությունը զարկերակայինն է: Այն առաջին իսկ հայացքից տարբերվում է բոլոր
    այլ տեսակի արյունահոսություններից. վառ կարմիր գույնի արյունը արագորեն ժայթքում է` պուլսի ռիթմին
    համաձայն:
   Զարկերակային արյունահոսության ժամանակ առաջին օգնության գլխավոր նպատակն է կանգնեցնել
    արյունահոսությունը գոնե ժամանակավոր` մինչև բժշկական օգնություն ցուցաբերելը: Ու դա պետք է անել շատ
    արագ և ճիշտ, քանի որ մարդը կարող է հաշված րոպեների ընթացքում կորցնել վտանգավոր քանակությամբ
    արյուն և մահանալ:
   Առաջին հերթին պետք է մատներով սեղմել զարկերակը ոսկորին` վնասվածքից վերև, որպեսզի կանգնեցնել
    կամ թուլացնել արյունահոսությունը:
   Ապա վնասված վերջույթը, մանավանդ եթե դա ձեռքն է կամ ոտքը, պետք է ձգել լարանով: Լարանի դեր կարող է
    խաղալ գոտին, վզկապը, փողկապը կամ, եթե ձեռքի տակ ոչ մի հարմար բան չկա, պատռած հագուստի կտորը:
    Լարանը պետք է ձգել վնասվածքից մոտ 5-7 սմ վերև: (Վզի զարկերակի վնասման դեպքում պետք է վերքը
    պինդ, բայց զգույշությամբ, որ տուժողին չխեղդել, սեղմել մատներով կամ չքանդված բինտով և շուտ դիմել
    բժիշկի)
   Եթե լարանը ճիշտ է ձգած, արյան մատակարարումը դեպի վնասված զարկերակը դադարում է և պուլսացիան
    լարանից ներքև արդեն չի զգացվում: Բայց շատ ուժեղ ձգել լարանը նույնպես չի կարելի, քանի որ կարելի է
    վնասել մկանը, նյարդերը, իսկ դա կարող է վերջույթի կաթվածահարության պատճառ դառնալ:
   Կարևոր է հիշել, որ լարանը չի կարելի ձգել մերկ վերջույթի վրա և չի կարելի պահել այն երկու ժամից ավել`
    ամռանը, և մեկ ժամից ավել` ձմռանը: Այդ պատճառով պետք է գրանցել լարանի ձգման օրն ու ժամը և 1.5-2
    ժամը մեկ թուլացնել այն, որպեսզի վերջույթը սնուցում ստանա այլ անոթներից: Լարանը թուլացնելու
    ժամանակ վնասված զարկերակը պետք է սեղմել մատներով: 10-15 րոպե հետո լարանը կարելի է նորից
    ձգել, բայց արդեն մի քիչ ավելի վերև կամ ներքև:
   Հիշեք, որ լարանը ձգելուց հետո տուժողին պետք է հասցնել մոտակա հիվանդանոցը: Եւ դա ցանկալի է անել
    հնարավորինս արագ:
առաջին օգնություն արյունահոսությունների ժամանակ

More Related Content

More from Mariam Hovhannisyan

More from Mariam Hovhannisyan (14)

Նեմրութ
ՆեմրութՆեմրութ
Նեմրութ
 
ռոմանտիզմ
ռոմանտիզմռոմանտիզմ
ռոմանտիզմ
 
ջուր
ջուրջուր
ջուր
 
նյարդային համակարգ
նյարդային համակարգնյարդային համակարգ
նյարդային համակարգ
 
մարդու կմախքը
մարդու կմախքըմարդու կմախքը
մարդու կմախքը
 
հովհաննես այվազովսկի
հովհաննես այվազովսկիհովհաննես այվազովսկի
հովհաննես այվազովսկի
 
հնդկաստան M
հնդկաստան Mհնդկաստան M
հնդկաստան M
 
հայկական սերիալներ
հայկական սերիալներհայկական սերիալներ
հայկական սերիալներ
 
զվարթնոց
զվարթնոցզվարթնոց
զվարթնոց
 
առաջին օգնություն արյունահոսությունների ժամանակ
առաջին օգնություն արյունահոսությունների ժամանակառաջին օգնություն արյունահոսությունների ժամանակ
առաջին օգնություն արյունահոսությունների ժամանակ
 
Septemberi 21
Septemberi 21Septemberi 21
Septemberi 21
 
Olimpiada
OlimpiadaOlimpiada
Olimpiada
 
տարեկան հաշվետվություն
տարեկան հաշվետվությունտարեկան հաշվետվություն
տարեկան հաշվետվություն
 
Guitar
GuitarGuitar
Guitar
 

առաջին օգնություն արյունահոսությունների ժամանակ

  • 1. Մարդու կյանքի համար ամենից վտանգավորը անոթների վնասվածքներն են և, որպես դրանց հետևանք, արյունահոսությունները: Արյունահոսությունը առաջին հերթին վտանգավոր է նրանով, որ այն կարող է նկատելի արյան կորուստների հանգեցնել: Խոշոր անոթների արյունահոսությունները (հատկապես զարկերակային արյունահոսությունները) կարող են մի քանի րոպեների ընթացքում մահվան հանգեցնել: Շատ վտանգավոր են արյունահոսությունները երեխաների և ծեր մարդկանց համար (70-75 տարեկան մարդիկ նույնիսկ շատ փոքր արյան կորուստը շատ վատ են տանում): Կանայք արյունահոսությունները ավելի հեշտ են տանում, քան տղամարդիկ: Մարդու օրգանիզմում կա մոտ 5 լիտր արյուն, և մարդը կարող է առանց առողջությունը վտանգելու կորցնել դրա մոտ 10-15%-ը: 2-2.5 լիտր արյուն կորցնելու դեպքում հնարավոր է ուշագնացություն և, օգնություն չցուցաբերելու դեպքում, նույնիսկ մահ: Արյունահոսությունները կարելի է բաժանել 2 խոշոր խմբերի` ներքին և արտաքին:
  • 2. Ներքին արյունահոսություն Ներքին արյունահոսության ժամանակ արյունը մնում է օրգանիզմի ներսում` որպես կանոն գնալով դեպի որովայնային խոռոչը, գանգային խոռոչը կամ կրծքավանդակը: Ի տարբերություն արտաքին արյունահոսության, ներքին արյունահոսությունը այդքան ակներևե չի բայց այն կարելի է ախտանշել տուժողի արտաքին տեսքից. ներքին արյունահոսության ժամանակ մարդու ողջ մարմնով սառը քրտինք է հայտնվում, մարդը սփռթնում է, մաշկը ասես սպիտակում է, շնչառությունը դառնում է արագ, մակերեսային, պուլսը նույնպես արագանում է և թույլանում: Տուժողը թուլություն է զգում և գլխապտույտ, նրա աչքերի առաջ ասես մթնում է: Նման ախտանիշների ի հայտ գալու դեպքում տուժողին հարկավոր է պառկացնել կամ նստեցնել և ենթադրյալ արյունահոսության տեղում սառը դնել (սառույց,սառը շիշ…): Ապա պետք է տուժողին արագ հասցնել մինչև մոտակա բուժհաստատությունը, քանի որ ներքին արյունահոսության ժամանակ բժշկական օգնությունը` հնարավորինս շուտ, անհրաժեշտ է:
  • 3. Արտաքին արյունահոսությունը լինում է տարբեր տեսակների` կախված այն բանից, թե ինչ անոթ է վնասվել:  Մազանոթների արյունահոսությունները որպես կանոն լինում են տարբեր ոչ ծանր վնասվածքների հետևանքով: Արյունահոսությունը մակերեսային է, արյունը վառ կարմիր գույնի է, թույլ, արյան կորուստը` փոքր:  Եթե չկան արյան մակարդելիությունը վատացնող հիվանդություններ, մազանոթային արյունահոսությունը վտանգավոր չէ, քանի որ այն որպես կանոն ինքն իրեն է կտրվում: Կարելի է ուղղակի վերքին յոդ քսել ու վիրակապել վնասվածքը, որպեսզի վարակ չներթափանցի: Եթե տանը յոդ և բինտ չկա, վերքը կարելի է մաքուր անձեռոցիկով փաթաթել:  Երակային արյունահոսության ժամանակ վնասվածքից ծորում է մուգ գույնի երակային արյուն և կա արյան կորուստի վտանգ: Այսպիսի արյունահոսությունը կանգնեցնելու համար հարկավոր է վնասվածքը պինդ վիրակապել (բինտով կամ ինչ-որ մաքուր կտորով) և սառեցնել (սառույց,սառը շիշ…):  Ամենավտանգավոր արյունահոսությունը զարկերակայինն է: Այն առաջին իսկ հայացքից տարբերվում է բոլոր այլ տեսակի արյունահոսություններից. վառ կարմիր գույնի արյունը արագորեն ժայթքում է` պուլսի ռիթմին համաձայն:  Զարկերակային արյունահոսության ժամանակ առաջին օգնության գլխավոր նպատակն է կանգնեցնել արյունահոսությունը գոնե ժամանակավոր` մինչև բժշկական օգնություն ցուցաբերելը: Ու դա պետք է անել շատ արագ և ճիշտ, քանի որ մարդը կարող է հաշված րոպեների ընթացքում կորցնել վտանգավոր քանակությամբ արյուն և մահանալ:  Առաջին հերթին պետք է մատներով սեղմել զարկերակը ոսկորին` վնասվածքից վերև, որպեսզի կանգնեցնել կամ թուլացնել արյունահոսությունը:  Ապա վնասված վերջույթը, մանավանդ եթե դա ձեռքն է կամ ոտքը, պետք է ձգել լարանով: Լարանի դեր կարող է խաղալ գոտին, վզկապը, փողկապը կամ, եթե ձեռքի տակ ոչ մի հարմար բան չկա, պատռած հագուստի կտորը: Լարանը պետք է ձգել վնասվածքից մոտ 5-7 սմ վերև: (Վզի զարկերակի վնասման դեպքում պետք է վերքը պինդ, բայց զգույշությամբ, որ տուժողին չխեղդել, սեղմել մատներով կամ չքանդված բինտով և շուտ դիմել բժիշկի)  Եթե լարանը ճիշտ է ձգած, արյան մատակարարումը դեպի վնասված զարկերակը դադարում է և պուլսացիան լարանից ներքև արդեն չի զգացվում: Բայց շատ ուժեղ ձգել լարանը նույնպես չի կարելի, քանի որ կարելի է վնասել մկանը, նյարդերը, իսկ դա կարող է վերջույթի կաթվածահարության պատճառ դառնալ:  Կարևոր է հիշել, որ լարանը չի կարելի ձգել մերկ վերջույթի վրա և չի կարելի պահել այն երկու ժամից ավել` ամռանը, և մեկ ժամից ավել` ձմռանը: Այդ պատճառով պետք է գրանցել լարանի ձգման օրն ու ժամը և 1.5-2 ժամը մեկ թուլացնել այն, որպեսզի վերջույթը սնուցում ստանա այլ անոթներից: Լարանը թուլացնելու ժամանակ վնասված զարկերակը պետք է սեղմել մատներով: 10-15 րոպե հետո լարանը կարելի է նորից ձգել, բայց արդեն մի քիչ ավելի վերև կամ ներքև:  Հիշեք, որ լարանը ձգելուց հետո տուժողին պետք է հասցնել մոտակա հիվանդանոցը: Եւ դա ցանկալի է անել հնարավորինս արագ: