3. Կաննաբիսը (կանեփ) եւ նրա ածանցյալները հիրավի
աշխարհում ամենալայն տարածումը ստացած
թմրամիջոցներն են, և այս իմաստով զիջում են
միայն ալկոհոլին և ծխախոտին: Կաննաբիսը կամ
կանեփն (Օգտակար կանեփ, Саnnаbis sativa) իրենից
ներկայացնում է միամյա բույս՝ ուղղաձիգ
ցողունով և երկար, սղոցաձև եզրերով ու փայլուն
տերևներով, որոնք ծածկված են մանր գեղձային
օղակաձև հավաքված մազիկներով:
Բնականում այն աճում է բոլոր շոգ և չափավոր
կլիմայով տարածաշրջաններում: Սովորաբար
կանեփն աճում է տարվա 40 ամենաերկար օրերի
ընթացքում, հասնելով արևադարձային
շրջաններում մինչեւ 4-6 մետր, իսկ չափավոր
կլիմայական գոտիներում՝ 1-1,5 մետր
բարձրության:
4. Կաննաբիսի խեժն անմիջականորեն
հավաքվում է բույսի վրայից կամ զտվում
ցողունը եռացնելու և լուծիչներով մշակելու
ճանապարհով: Այն պարունակում է 15-20%
տետրահիդրոկաննաբինոլ `ՏՀԿ և սովորաբար
արտադրվում է պինդ շագանակագույն մինչեւ
100 գրամանոց թիթեղների տեսքով:
Կաննաբիսի յուղը կամ հաշիշայուղը
ստացվում է կանեփը թորելու միջոցով և
պարունակում է մինչեւ 70% ՏՀԿ: Այն իրենից
ներկայացնում է մուգ և թանձր, խեժին նմանվող
հեղուկ: Հաշիշայուղը նախապես տաքացնում և
կաթեցնում են այրվող ծխախոտի գլանակի վրա,
որն էլ ներծծվում է թութունի մեջ (1 գրամը
բավականացնում է 10-20 գլանակի):
5. Կաննաբիսը և նրա ածանցյալներն
աշխարհի տարբեր շրջաններում
ստացել են տարբեր անուններ
(գոյություն ունեն այս
թմրամիջոցների ավելի քան 300
անվանումներ):
6. Մարիխուանան իրենից ներկայացնում է
կանեփի մանրացված և չորացված երիտասարդ
ցողունը, տերևները և ծաղիկները: Արտաքինից
այն հիշեցնում է թեյ, սակայն ունի բնորոշ հոտ և
ժամանակի ընթացքում ստանում է
շագանակագույն երանգավորում:
Մարիխուանան պարունակում է 1-6% ՏՀԿ:
Ենթադրվում է, որ մարիխուանայի անվանումը
ծագում է պորտուգալական mariguango
(«հարբեցող») բառից:
Մեկ այլ վարկածի համաձայն, այս թմրամիջոցի
անունը կապված է Մարիի եւ Խուանի
հետ, ովքեր իբր առաջին անգամ սկսել են
ծխախոտի թութունին ավելացնել կանեփի
չորացած տերևներ:
7. Մարիխուանան ունի փողոցային և աշխարհագրական
բազմազան անուններ՝ կանեփ, պլան, խոտ, անաշա,
բամբուկ, գանջա, գանջուբաս, գանյա, գանչ, дудки, дурь,
шала, шалва, шмаль, шалушка, дядя, дед, шишки,
Марьванна, Մերի Ջեյն (mj), թեյ և այլն: Մարիխուանան
սովորաբար ծխում են մաքուր վիճակում կամ էլ խառնում
թութունի հետ՝ կոնաձև գլանակների կամ գլանաթղթով
փաթաթած վիճակում: Որպես հումք վերցնում են
երիտասարդ կամ հասունացած բույսի չորացված և
մանրացված ցողունը և տերևները: Արևելյան երկրներում
ավանդաբար մարիխուանան ծխում են հատուկ ծխամորճով
կամ նարգիլայով: Այրված մարիխուանայի ծուխը
պարունակում է նաև կանեփի բջջանքից գոլորշիացող
թմրանյութ:
Մարիխուանա ծխող մարդը սովորաբար խորը ներշնչում է
ծուխը, մի քանի վայրկյան պահում այն թոքերում և
դանդաղորեն արտաշնչում այն:
8. Հաշիշը կանեփի տերեւների և խեժի խառնուրդից բաղկացած պինդ
զանգված է, որն արտադրվում է բաց կանաչից մինչև մուգ շագանակագույն
փոքր կտորների, ձողիկների, բարակ թիթեղիկների, կոճակների և փոշու
տեսքով: Հաշիշի մեջ ՏՀԿ պարունակությունը տատանվում է 5-12%
սահմաններում: Որքան բարձր է ՏՀԿ պարունակությունը, այնքան հաշիշի
գույնը մգանում է:
Հաշիշի փողոցային անուններից են՝
քար, կոշտ, պլաստիլին, հաշ, խեշ, քիմիա և այլն: Հաշիշի ամենախոշոր
արտահանող երկիրը Մարոկկոն է: Սովորաբար ծխում են մաքուր
հաշիշախեժը կամ դրա խառնուրդը:
9. Որոշ տարածաշրջաններում հաշիշն ընդունում են
ծամելու միջոցով (բանգ): Ավելի հազվադեպ
կիրառվում է հաշիշ պարունակող հաբերը կամ
պատիճները, կամ էլ պատրաստվում դրանց հեղուկ
թուրմը, որոնք օգտագործում են կուլ տալու կամ
խմելու միջոցով, հիմնականում արաբական և
ասիական տարածաշրջաններում: Եվրոպական
երկրներում հաշիշն օգտագործում են հիմնականում
թմրամիջոցի եւ ծխախոտի թութունի խառնուրդը
ծխելու միջովով: Ծխելուց թմրամիջոցի գոլորշինեորվ
հագեցած ծուխը խորը ներշնչում և մի քանի վայրկյան
պահում են թոքերում:
10. Կաննաբիսն աշխարհում ամենատարածված ապօրինի թմրամիջոցն
է: Երկրագնդի 15-64 տարեկան բնակչության մոտ 3,7%-ը կամ 146,2
միլիոն մարդ վերջին 12 ամսվա ընթացքում օգտագործել է որևէ
տեսակի կաննաբիսային թմրամիջոց (World Drug Report 2006,
UNODC): Կաննաբիսի օգտագործման տարածվածությամբ աշխարհում
առաջին տեղը զբաղեցնում է Օվկիանիան, որին հաջորդում են
Հյուսիսային Ամերիկան և Աֆրիկան:
11. Համաշխարհային «սև» շուկայում արտադրվում է
կաննաբիսի երկու տեսակ: Մարիխուանայի
արտադրություն արձանագրվել է ամբողջ
աշխարհով մեկ, իսկ հաշիշ արտադրվում է
մոտավորապես 40 երկրներում, հիմնականում՝
Մարոկկոյում, Աֆղանստանում և Պակիստանում:
Կաննաբիսը կազմում է նաև առգրավվող ապօրինի
թմրամիջոցների հիմնական տեսակը: 2004
թվականին մարիխուանայի առգրավված
ծավալները գերազանցել են 6.000 տոննան (6%-
անոց աճ՝ նախորդ տարիների հետ համեմատած):
Մարիխուանայի առգրավման ամենամեծ
ցուցանիշները գրանցվել են Մեքսիկայում, ԱՄՆ-
ում, Հարավ Աֆրիկյան Հանրապետությունում,
Նիգերիայում և Մարոկկոյում: Հաշիշի առգրավման
ծավալները նույնպես աճել են 6%-ով և հասել
1.470 տոննայի: Հաշիշի առգրավման ամենամեծ
ցուցանիշները գրանցվել են Իսպանիայում,
Պակիստանում, Ֆրանսիայում, Մարոկկոյում և
Իրանում: Կաննաբիսի համաշխարհային
տարածվածությունը դեռևս շարունակվում է
դրսևորել աճման միտումներ:
12. Հետազոտությունները պարզել են, որ
կաննաբիսային թմրամիջոցներն իրենց բնորոշ
ազդեցությունները դրսևորում են շնորհիվ
տետրահիդրոկաննաբինոլ (ՏՀԿ)
միացության, որը թոքերից (ծխելու դեպքում)
կամ մարսողական տրակտից (ծամելու կամ
խմելու դեպքում) արյան հունով հասնում է
ուղեղ և կապվում հատուկ կաննաբինոիդային
ռեցեպտորների հետ: Այս ռեցեպտորեներն
ավելի մեծ քանակությամբ ներկայացված են
ուղեղի այն շրջաններում, որոնք կարգավորում
են հաճույքի
զգացողությունը, հիշողությունը, մտածողությու
նը, ընկալումները, ուշադրության
կենտրոնացումը, ժամանակի ընկալման
զգացողությունը և շարժումների
կոորդինացիան: Ահա թե ինչու կաննաբիսի
ստորև նկարագրված ազդեցությունները
պայմանավորված են ուղեղի այս ֆունկցիաների
խանգարումներով:
13. Ազդեցությունն ի հայտ է գալիս մարիխուանան ծխելուց գրեթե
անմիջապես հետո, հասնում իր առավելագույն ուժգնությանը 30
րոպեի ընթացքում և տևում 2-ից մինչեւ 4 ժամ: Մշտապես ընդունելու
դեպքում կաննաբիսի ազդեցությունը շարունակվում է 5-ից մինչև 12
ժամ:
Կաննաբիոիդների նյութափոխանակության արգասիքներն
օրգանիզմից հեռանում են 3-4 օր անց: Կաննաբիսի վերջին
ընդունումից 3 օր անց դրա հետքերն անհետանում են արյունից, իսկ
8 օր անց՝ նաև մեզից: Երկարատև մշտական ընդունման դեպքում
մեզում կաննաբիոիդներ կարող են հայտնաբերվել մի քանի
շաբաթվա ընթացքում:
14. Մարիխուանայի դրսևորած
ֆիզիոլոգիական ազդեցությունները կախված
են ընդունած դեղաչափից: Դրանք են՝
ակնագնդերի շաղկապենու արյունալեցում
(կարմրում), տախիկարդիա (սրտի
կծկումների հաճախականության
բարձրացում) և բերանի չորություն:
Կաննաբիսի հոգեբանական ազդեցություններն
ընդգրկում են՝ էյֆորիա, օներոիդ վիճակ,
հանգստություն և քնկոտություն (կամ անքնություն, որը
կախված է օգտագործող անձի անհատական
առանձնահատկություններից): Այս խանգարումները
խմբավորվում են որպես կաննաբիսային արբածություն:
Մարիխուանան բարձրացնում է արտաքին ազդակների
նկատմամբ մարդու զգայունությունը, թույլ տալիս, որ
նա հայտնաբերի նախկինում ուշադրության
չարժանացած մանրամասնություններ, գույները
դարձնում ավելի հարուստ և գայթակղիչ, ինչպես նաև
բարձրացնում երաժշտության և արվեստի այլ գործերի
ընկալումը: Ժամանակի ընթացքը կարծես դանդաղում է,
իսկ ամեն մի պահին տեղի ունեցող գործողությունները՝
շատանում:
15. Գրանցվում է նաև մարդու շուրջը տեղի ունեցող ամեն
ինչի, հատկապես ձայների նկատմամբ զգացողության
բարձրացում: Բազմաթիվ մանրուքներ և փոքր
միջադեպեր մարդու համար ստանում են այնպիսի
կարևորություն, ինչպիսին նա կդրսևորեր այլ
իրադարձությունների նկատմամբ. սա կկոչվի
ապոֆենիա:
Երբեմն կարող են առաջանալ պանիկ վախի («վնուշկա»)
անբացատրելի զգացողություն, ընդ որում թմրամիջոցը
կարող է և չընկճել իրավիճակը ճիշտ գնահատելու
օգտագործողի ունակությունը. ահա թե ինչու նման
իրավիճակներում մարդը կարող է հասարակական
վայրերում իրեն պահել բավականին ադեկվատ:
Հաճախ գրանցվում է նաև գիտակցության
փոփոխում. զգալով թմրամիջոցի
ազդեցությունը, մարդը հասկանում է, որ իր
գիտակցությունը փոփոխվել է: Նրա մոտ կարող
են առաջանալ զառանցանքներ, և նույն այդ
պահին նա կարող է ծիծաղել իր այդ
աղավաղված մտքերի վրա: Հնարավոր է նաև
օգտագործողի՝ իր անձի և իրականության
ընկալման շեղումների առաջացում, որոնց նա
կարող է վերաբերվել սառնասրտորեն «ի միջի
այլոց»:
16. Շրջապատող աշխարհի մանրուքների նկատմամբ ուշադրության սրման և վախի
կամ ուռածության նոպաների զգացողություններից բացի կաննաբիսին բնորոշ է
նաև ախորժակի բարձրացումը. նման դեպքերում «անփորձ» օգտագործողը
կարող է ուտել նույնիսկ իր օրական չափաբաժինը գերազանցող սննդի
քանակներ:
Կաննաբիսի ազդեցությունը սկսվում է սրտի կծկումների հաճախացմամբ և
սրտխփոցի զգացողությամբ, որին հաջորդում է աչքերի արյունալեցումը
(սկլերաները կարմրում են): Սովորաբար սրտի կծկումների
հաճախականությունն ավելանում է 1 րոպեում 20-50 զարկով, իսկ եթե
կաննաբիսը զուգակցվել է այլ թմրամիջոցների հետ, ապա պուլսը կարող է էլ
ավելի հաճախանալ: Վերոնշյալ տհաճ երևույթներն աստիճանաբար իրենց տեղը
զիջում են կաննաբիսային «կայֆին»՝ արտասովոր աշխուժություն, խինդի և
երջանկության, ներքին բավարարվածության զգացումներ և այդ
զգացողություններն ուրիշների հետ կիսելու բուռն ցանկություն:
17. Ձայները և հնչյունները ստանում են
արտասովոր հնչեղություն, գույները՝
գայթակղիչ երանգավորում, իսկ առկա
խնդիրները կորցնում են իրենց
լրջությունը և հրատապությունը:
Ժամանակը սկսում է հոսել խիստ
դանդաղ, բայց՝ աննկատ: Անհատը չի
կարողանում ուշադրությունը տեղափոխել
մի երևույթից մյուսի վրա, խոսելու
ընթացքում մոռանում է, թե ինչից էր
խոսում, և այս ամենին վերաբերվում է
անհոգությամբ: Վերոնշյալ «զարթոնքի»
փուլին հաջորդում են հոգեկան
հանգստությունը , «խաղաղ»
իլյուզիաները, որոնք էլ ավարտվում են
բավականին խոր քնով: Արթնանալուց
հետո անհատը զգում է արտահայտված
ընդհանուր թուլություն և ոտքերի
հոգնածություն:
18.
19. Կաննաբիս օգտագործող մարդկանց մոտ հազվադեպ չեն նաև
տագնապի սուր նոպաների առաջացումը, որոնք երբեմն կարող են
ուղեկցվել զառանցանքներով: Տագնապը կարող է իր ուժով
հավասարվել պանիկ ռեակցիային: Պանիկ ռեակցիան կարող է
պայմանավորված լինել նաև թմրամիջոցի օգտագործման ապօրինի
բնույթով: Օգտագործողը կարող է կարծել, որ իր մարմնակառուցվածքի
աղավաղված ընկալումը և այլ շեղումները ոչ թե ժամանակավոր բնույթ
են կրում, այլ ինքը դարձել է հոգեկան հիվանդ, և որ նման
խանգարումները հանգեցնելու են իր մահվան: Նման շեղումները
սովորաբար առաջանում են կաննաբիսի մեծ քանակությունների
ընդունման դեպքում, սակայն ունենում են կարճատև ընթացք:
Ամենալավ օգնությունը նման դեպքերում մարդուն քաղցր թեյ
առաջարկելն է և հանգստացնելը:
20. Մոտիվացիաների կորստի համախտանիշը 1960-ականներին առաջարկված
տերմին է, որը կաննաբիս օգտագործող որոշ անձանց շրջանում դիտարկվող
առանձնահատուկ ախտաբանական վիճակը բնութագրում է որպես «իրենց ներքին
աշխարհի մեջ պարփակված, պասիվ անհատական առանձնահատկություններով
աչքի ընկնող և ոչ մի բանի հանդեպ հետաքրքրություն չդրսևորղ վարքագիծ»: Այս
համախտանիշի հիմնական նշաններն են՝ ապաթիա, գերզգայնություն արտաքին
ազդակների նկատմամբ, ցանկությունների բացակայություն, առկա խնդիրների և
նպատակների ընկալման թուլացում , ուշադրության կենտրոնացման հետ կապված
դժվարություններ: Ըստ հետազոտությունների արդյունքների, նման շեղում կարող է
առաջանալ հատկապես այն դեռահասների ու երիտասարդների շրջանում, ովքեր
կաննաբիս օգտագործում են ամեն օր և բարձր քանակներով:
Կաննաբիսի օգտագործման մեկ այլ բավականին հազվադեպ հանդիպող
հետևանքներից է դրա օգտոգործումից բավականին ուշ ի հայտ եկող արբածության
վերսկսումը կամ հետադարձ պատկերը (անգլերեն՝ flashback): Նման շեղումը
հիմնականում առաջանում է կաննաբիսային թմրամիջոցների հաճախակի և մեծ
քանակներով օգտագործելիս, հատկապես այլ տեսակների հետ զուգակցելիս:
21. Մինչև օրս աշխարհը դեռևս միակարծիք չէ այն հարցի
վերաբերյալ, թե ինչքանով է կաննաբիսը վնաս հասցնում
անհատի ֆիզիկական և հոգեկան առողջռւթյանը:
Մարիխուանայի օրինականացման ջատագովները
պնդում են, որ այն անվնաս թմրամիջոց է, քանի որ
դրսևորում է մեղմ ազդեցություն և առաջացնում միայն
աննշան հոգեկան կախվածություն: Նրանք հայտարարում
են, որ չափավոր օգտագործումը դադարեցնելուց հետո`
մեկ շաբաթվա ընթացքում , անհատի ֆունկցիոնալ
վիճակը լիարժեք վերականգնվում է՝ առանց որևէ
հետևանքների: Հենց մարիխուանայի պաշտպաններն էլ
ներմուծել են «թեթև թմրամիջոց» հասկացողությունը,
որպեսզի մարիխուանան տարբերակեն առողջական և
սոցիալական մեծ հետևանքներ առաջացնող «ծանր
թմրամիջոցներից»՝ հերոին և այլն:
Կաննաբիսի մեծ քանակների հաճախակի օգտագործման
դեպքում կարող է առաջանալ նաև թեթև աբստինենցիա՝
առանց զրկանքի տիպիկ նշանների և կրկնակի
օգտագործման նկատմամբ անզսպելի հակման
զարգացման: Հազվադեպ կարող է առաջանալ քնի
խանգարում, գերգրգռվածություն, նողկանք, փսխում, դող
և քրտնոտություն:
22. Այնուամենայնիվ, նարկոլոգներն իրենց հերթին պնդում են, որ ամեն օր
մարիխուանա օգտագործող անձանց մնացած մարդկանցից կարելի է
հեշտությամբ տարբերակել իրենց արտաքին տեսքով՝ աչքերի տակի այտուցված
«պարկերի» առկայություն, ճակատի չոր կնճռոտություն, աչքերի դանդաղած
շարժումներ, խոսքի դանդաղում և այլն: Հաճախակի օգտագործումը հանգեցնում
է մարդու հոգեբանության, կյանքի նկատմամբ տեսակետի փոփոխությունների և
սոցիալական անտարբերության, որոնք էլ իրենց հերթին կարող են նպաստել այն
բանին, որ նման անձն օրերից մի օր անցնի ավելի հզոր թմրամիջոցների:
Լիովին ապացուցվել է նաև ծխելու միջոցով հաճախակի կաննաբիս
օգտագործողների շրջանում շնչառական օրգանների կողմից տարբեր
բարդությունների առաջացման ռիսկը: Կենղանիների և մարդկանց շրջանում
իրականացված հետազոտություններով պարզվել է, որ նման դեպքերում
առաջանում են մանր շնչուղիների մեղմ նեղացում և էմֆիզեմա: Միևնույն
ժամանակ կաննաբիսով հագեցած ծուխը պարունակում է նաև տարբեր
քաղցկեղածին նյութեր:
23. Ընդհանուր առմամբ, կարևոր եւ անհրաժեշտ է հաշվի նստել
հետեւյալ 4 փաստերի հետ.
1. Հաշիշն իր ուժով և տոքսիկությամբ մարիխուանային
գերազանցում է 2-10 անգամ, խեժը՝ 5-10 անգամ և
հաշիշայուղը՝ 10-70 անգամ
2. Կաննաբիսի ազդեցության ուժը և տևողությունը զգալիորեն
կախված են օգտագործողի անհատական
առանձնահատկություններից և օգտագործման պահին նրա
տրամադրությունից
3. Ռեալ վտանգ է ներկայացնում այն բանի
հավանականությունը, որ կաննաբիս օգտագործողները կարող
են աստիճանաբար «շրջվել» դեպի ավելի հզոր կամ
ներարկային թմրամիջոցների չարաշահում, ինչպիսիք
հանդիսանում են օփիատները և հերոինը
4. Վերջապես, արդյո՞ք խելամիտ առաջարկություն է
ալկոհոլ և ծխախոտ օգտագործող հասարակության
փոխարեն ունենալ ծխախոտ, ալկոհոլ և կաննաբիս
օգտագործող հասարակություն, և ճի՞շտ կլինի
օրինականացնել կաննաբիսը, եթե բազմաթիվ երկրներ
ձեռնամուխ են լինում իրենց հասարակություններում
կրճատել ալկոհոլի և ծխախոտի չարաշահումը և մեղմացնել
դրանց պատճառած վնասները:
24.
25. Հայաստանի Հանրապետությունում
կաննաբիսային թմրամիջոցները
համարվում են ամենահաճախ
չարաշահվող արգելված նյութերը: Սա
կարելի է բացատրել այս թմրամիջոցի
մատչելիությամբ և համեմատական
ցածր գնով, ինչպես նաև առողջական
խնդիրներ առաջացնելու ցածր
վտանգավորությամբ: Կանեփը վայրի
աճում է հանրապետության գրեթե
բոլոր մարզերում, հիմնականում
աճեցվում և պատրաստվում է
անձնական օգտագործման համար:
26. 2005 թվականի ապրիլի 1-
ից մինչև նոյեմբերի 1-ը
Հայաստանի
Հանրապետությունում
իրականացված
համահանրապետական
հարցման արդյունքները
վկայում են, որ հարցման
մասնակցած 4200 բնակչի
5.4%-ը ճանաչում է
մարիխուանա կամ հաշիշ
օգտագործող անձանց:
27. Ըստ ոստիկանության տրամադրած
տվյալների, հանրապետության
տարածքում 2002, 2003, 2004 և 2005
թվականներին ապօրինի
շրջանառությունից առգրավվել են
մարիխուանայի
համապատասխանաբար
76084, 7932, 58415, 17667 գրամներ և
հաշիշի 85, 107, 1171, 820 գրամներ:
28. Հանրապետության տարածքում յուրաքանչյուր
տարի իրականացվում են համալիր
կանխարգելիչ միջոցառումներ, որոնց
նպատակն է վայրի աճած կամ ապօրինի
ցանած ու մշակած կանեփի կանաչ
զանգվածների հայտնաբերումը և ոչնչացումը:
2005 թվականի ընթացքում իրականացված
«Կանեփ-կակաչ» միջոցառումների
արդյունքում հայտաբերվել և ոչնչացվել է մոտ
112551 կգ կանեփ:
29. ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ
Կաննաբիսային բոլոր թմրամիջոցները ներառված
են ՄԱԿ-ի 1961թ. կոնցվենցիայի 4-րդ ցուցակում
և արգելված են աշխարհով մեկ: Բացառություն են
կազմում մի քանի պետություններ (օրինակ՝
Հոլանդիա, Բելգիա և Լյուքսեմբուրգ), որտեղ
թույլատրվում է կաննաբիսային թմրամիջոցներ
օգտագործել հատուկ սրճարաններում (կոչվում
են «կաֆեշոփ»): Կանադայում և ԱՄՆ որոշ
նահանգներում թույլատրվում է նաև կաննաբիսի
բժշկական կիրառությունը:
30. Հայաստանի
Հանրապետությունում,
համաձայն «Թմրամիջոցների
եւ հոգեմետ նյութերի մասին»
օրենքի եւ Քրեական
Օրենսգրքի 266-274
հոդվածների, որպես
արգելված նյութ,
կաննաբիսային բոլոր տեսակի
թմրամիջոցների ապօրինի
շրջանառությունը և
օգտագործումը նախատեսում է
քրեական
պատասխանատվություն: