Երկարություն
Դյույմ –Դյույմը օգտագործված է փոքր երկարություններ
չափելու համար: Այն հավասար է 2.54սմ-ի:
Ֆուտ – Ֆուտը օգտագործվում է միջին չափի
երկարություններ չափելու համար: Այն հավասար է 12 դյույմի
կամ 30.5սմ-ի:
Յարդ – Յարդը նույնպես օգտագործվում է միջին չափի
երկարությունններ չափելու համար: Այն հավասար է 3 ֆուտի
կամ 95սմ-ի:
Մղոն – Մղոնը օգտարգործվում է երկար տարածություններ
չափելու համար: Մի մղոնը հավասար է 5280 ֆուտի կամ 1.6
կիլոմետրի:
3.
Հեղուկի ծավալ
Հեղուկունցիա – Հեղուկ ունցիան օգտագործվում է քիչ
քանակության հեղուկի ծավալը չափելու համար: Մի բաժակի
մեջ կա մոտավոր 8 հեղուկ ունցիա:
Պինտա – Պինտան միջին քանակության հեղուկի ծավալը
չափելու համար է: Այն հավասար է 16 հեղուկ ունցիայի:
Կվարտա – Կվարտան օգտագործվում է մի քիչ ավելի շատ
քանակության հեղուկի ծավալը չափելու համար: Այն
հավասար է 32 հեղուկ ունցիայի:
Գալլոն – Գալլոնը օգտագործվում է մեծ քանակության
հեղուկի ծավալը չափելու համար: Այն հավասար է 4
կվարտայի ու 8 պինտայի կամ 3.8 լիտրի:
4.
Ծանրություն
Ունցիա –Ունցիան օգտագործվում է փոքր առարկաներ
կշռելու համար: Այն հավասար է 28 գրամի:
Ֆունտ – Ֆունտը օգտագործվում է միջին չափի առարկաներ
կշռելու համար: Այն հավասար է 16 ունցիայի կամ 448
գրամի:
Տոննա – Տոննան օգտագործվում է մեծ առարկաներ կշռելու
համա: Այն հավասար է 2000 ֆունտի կամ 0.9 մետրիկ
տոննայի: