SlideShare a Scribd company logo
Հեռուստացույց
Պատկերացրեք, որ մտնում եք մի մութ սենյակ, էլեկտրական լապտերիկի լույսի ճառագայթն ուղղում դիմացի պատին ևնըրա ամենավերևում, գրեթե առաստաղի տակ, այդ ճառագայթով աջից ձախ «գըծում» լույսի մի գիծ։ Ապա հանգցնում եք լապտերիկը, այն ուղղում դեպի նախկին կետը, նորից վառում և նորից աջից ձախ «գծում» լույսի մի տող՝ առաջինից քիչ ներքև։ Բազմիցս կրկնելով այդ գործողությունը դուք, ի վերջո, տող առ տող լուսավորած կլինեք ամբողջ պատը։ Մոտավորապես նույնն է տեղի ունենում հեռուստացույցի մեջ։ Այստեղ պատկերն առաջանում է կինեսկոպի՝ էլեկտրոնաճառագայթային խողովակի, էկրանին։
Միայն թե էկրանի ներսի մակերևույթին տողեր է գծում ոչ թե լույսի ճառագայթը, այլ էլեկտրոնների փունջը՝ էլեկտրոնային ճառագայթը։ Կինեսկոպի էկրանը ներսից պատած է հատուկ նյութի՝ լյումինաֆորի, նուրբ շերտով։ Երբ այդ նյութի վրա էլեկտրոնների նեղ Փունջ է ընկնում, այն սկսում է լուսարձակել։ Եվ այսպես, էլեկտրոնային ճառագայթը էկրանի մի տեղամասում լյումինաֆորին հարկադրում է լուսարձակել, ապա տեղափոխվում է հարևան տեղամասը։ Առաջին տեղամասը մարում է, լուսարձակել է սկսում հարևան տեղամասը։
Բայց մեր աչքը չի հասցնում այս ամենը նկատել, որովհետև ճառագայթը հեռուստացույցի էկրանը տողանցում է շատ արագ՝ վայրկյանում 25 անգամ։ Հեռուստացույցը միացրեք այն ժամանակ, երբ հաղորդում չկա։ Լուսավորված էկրանի վրա դուք կարող եք զանազանել առանձին տողեր, որոնք էկրանի ներսի մակերևույթին գծում է էլեկտրոնային ճառագայթը։ Այդ տողերը 625-ն են։ Իսկ ինչպե՞ս է հեռուստացույցի էկրանի վրա առաջանում պատկերը։ Այն հաղորդում են հեռուստատեսության ստուդիայից։
Հեռուստախցիկի օբյեկտիվի մեջ են ընկնում նրա առջև գտնվող մարդկանցից, առարկաներից անդրադարձած լույսի ճառագայթները, որոնք փոխակերպվում են պատկերի էլեկտրական ազդանշանների։ Լույսը էլեկտրականության է փոխակերպվում հաղորդող հեռուստատեսային խողովակում՝ հեռուստախցիկի գլխավոր մասում։ Իսկ հեռուստախցիկը միացած է ռադիոհաղորդչին, որի անտենան հեռուստատեսային աշտարակից ռադիոալիքներ է ճառագայթում բոլոր ուղղություններով։ Այսպես պատկերի ազդանշանները ռադիոալիքների օգնությամբ հեռուստատեսային կայանից տարածվում են Երկրի մթնոլորտի մեջ։ Պատկերի ազդանշանները հեռուստատեսության ստուդիայի հաղորդիչն ընդունում է հերթով, նույն արագությամբ, ինչ արագությամբ ձեր հեռուստացույցի մեջ էլեկտրոնային ճառագայթը տողանցում է էկրանը։
Նշանակում է, հեռուստախցիկի «տեսած» պատկերը յուրաքանչյուր վայրկյանում հաղորդվում է 25 անգամ, ընդ որում այդ քսանհինգ պատկերներից ամեն մեկը կազմված է ավելի քան կես միլիոն էլեկտրական ազդանշաններից։ Ընդունելով հեռուստակենտրոնից եկող ռոդիոալիքները հեռուստացույցն առանձնացնում   է պատկերի ազդանշանները և դրանք նորից տեսանելի դարձնում։ Ստուդիայում միկրոֆոնի ընկալած ձայնը նույնպես հաղորդվում է ռադիոալիքներով, բայց մեկ այլ հաղորդիչով և այլ ալիքով։
Հենց որ հեռուստացույցն ընդունում է պատկերի ազդանշանները, դրանք անմիջապես ազդում են կինեսկոպի էլեկտրոնային ճառագայթի վրա։ Պատկերի թույլ ազդանշանները թուլացնում են այդ ճառագայթը, իսկ ուժեղ ազդանշանները մեծացնում են էկրանի լյումինաֆորին հարվածող էլեկտրոնների հոսքը։ Իսկ որքան մեծ է էլեկտրոնների փունջը, այնքան ավելի պայծառ է լուսարձակում լյումինաֆորը, և հակառակը։ Հետևաբար, էկրանի վրա առաջանում են մութ ու լուսավոր հատվածներ, որոնք էլ մենք ընկալում ենք իբրև պատկեր։ Նույն սկզբունքով Են աշխատում նաև գունավոր հեռուստացույցները, բայց այստեղ պատկերի ազդանշանների հավաքածուն ավելի բարդ է։
Նրանց կինեսկոպում տողանցում է ոչ թե մեկ, այլ երեք էլեկտրոնային ճառագայթ, որոնցից յուրաքանչյուրը «լուսավորում է» էկրանի միայն իր կետերը՝ կարմիր, կապույտ կամ կանաչ։ Այդ կետերում տարբեր է նաև լյումինաֆորների քիմիական բաղադրությունը։ էլեկտրոնային ճառագայթի ազդեցությամբ մի լյումինաֆորն արձակում է կարմիր, մյուսը՝ կապույտ, Երրորդը կանաչ լույս։ Գունավոր հեռուստացույցի էկրանին միաժամանակ «նկարվում է» տարբեր գույնի երեք պատկեր, բայց մենք դրանք առանձին-առանձին չենք տեսնում։ Կարմիր, կապույտ և կանաչ ճառագայթները, միախառնվելով, առաջացնում Են մյուս գույները, և մենք տեսնում ենք գունավոր պատկերը։
Հեռուստատեսությունը գիտության ու տեխնիկայի համեմատաբար Երիտասարդ բնագավառներից է։ Երկգույն (սև-սպիտակ) հեռուստատեսության առաջին համակարգը 1907 թ. առաջարկել է հայ ինժեներ, գյուտարար Լ. Ադամյանը։ 1925 թ. Նա պատրաստել ու ցուցադրել է նաև «Հեռատես» կոչվող առաջին եռագույն հեռուստացույցը, որը ժամանակակից գունավոր հեռուստացույցների նախահայրն է։ Հեռուստատեսության և հեռուստացույցի մասին է պատմում հետևյալ գիրքը

More Related Content

Viewers also liked

Presentation 8
Presentation 8Presentation 8
Presentation 8
TELICIA
 
Van Santen Brochure
Van Santen BrochureVan Santen Brochure
Van Santen BrochureMGCvansanten
 
Ukm mermie yummy punya zahraaa
Ukm mermie yummy punya zahraaaUkm mermie yummy punya zahraaa
Ukm mermie yummy punya zahraaa
Zaa Zahra Fardhaniswary II
 
Imagen global sistemas_ivc
Imagen global sistemas_ivcImagen global sistemas_ivc
Imagen global sistemas_ivc
Juan Ramón Martín San Román
 
BradleyTerry2: Flexible Models for Paired Comparisons
BradleyTerry2: Flexible Models for Paired ComparisonsBradleyTerry2: Flexible Models for Paired Comparisons
BradleyTerry2: Flexible Models for Paired Comparisons
htstatistics
 
Steel Town Records
Steel Town RecordsSteel Town Records
Steel Town Records
Alyssa Trunzo
 
Power point tugas mk ict
Power point tugas mk ictPower point tugas mk ict
Power point tugas mk ict
Een Rochaeni
 
Annamalai university
Annamalai         universityAnnamalai         university
Annamalai university
Annamalai Thangavelu
 
New microsoft office power point presentation
New microsoft office power point presentationNew microsoft office power point presentation
New microsoft office power point presentationHovolo
 
New microsoft office power point presentation
New microsoft office power point presentationNew microsoft office power point presentation
New microsoft office power point presentationeminemakon
 
Vsameetingsp2
Vsameetingsp2Vsameetingsp2
Vsameetingsp2
ouvsa
 
Maneesha ppt
Maneesha pptManeesha ppt
Maneesha ppt
Sakshi Murgai
 

Viewers also liked (14)

Presentation 8
Presentation 8Presentation 8
Presentation 8
 
Van Santen Brochure
Van Santen BrochureVan Santen Brochure
Van Santen Brochure
 
Ukm mermie yummy punya zahraaa
Ukm mermie yummy punya zahraaaUkm mermie yummy punya zahraaa
Ukm mermie yummy punya zahraaa
 
Imagen global sistemas_ivc
Imagen global sistemas_ivcImagen global sistemas_ivc
Imagen global sistemas_ivc
 
BradleyTerry2: Flexible Models for Paired Comparisons
BradleyTerry2: Flexible Models for Paired ComparisonsBradleyTerry2: Flexible Models for Paired Comparisons
BradleyTerry2: Flexible Models for Paired Comparisons
 
Steel Town Records
Steel Town RecordsSteel Town Records
Steel Town Records
 
Power point tugas mk ict
Power point tugas mk ictPower point tugas mk ict
Power point tugas mk ict
 
Annamalai university
Annamalai         universityAnnamalai         university
Annamalai university
 
Presentacion
PresentacionPresentacion
Presentacion
 
New microsoft office power point presentation
New microsoft office power point presentationNew microsoft office power point presentation
New microsoft office power point presentation
 
New microsoft office power point presentation
New microsoft office power point presentationNew microsoft office power point presentation
New microsoft office power point presentation
 
Klient tez czlowiek
Klient tez czlowiekKlient tez czlowiek
Klient tez czlowiek
 
Vsameetingsp2
Vsameetingsp2Vsameetingsp2
Vsameetingsp2
 
Maneesha ppt
Maneesha pptManeesha ppt
Maneesha ppt
 

հօվօ

  • 2. Պատկերացրեք, որ մտնում եք մի մութ սենյակ, էլեկտրական լապտերիկի լույսի ճառագայթն ուղղում դիմացի պատին ևնըրա ամենավերևում, գրեթե առաստաղի տակ, այդ ճառագայթով աջից ձախ «գըծում» լույսի մի գիծ։ Ապա հանգցնում եք լապտերիկը, այն ուղղում դեպի նախկին կետը, նորից վառում և նորից աջից ձախ «գծում» լույսի մի տող՝ առաջինից քիչ ներքև։ Բազմիցս կրկնելով այդ գործողությունը դուք, ի վերջո, տող առ տող լուսավորած կլինեք ամբողջ պատը։ Մոտավորապես նույնն է տեղի ունենում հեռուստացույցի մեջ։ Այստեղ պատկերն առաջանում է կինեսկոպի՝ էլեկտրոնաճառագայթային խողովակի, էկրանին։
  • 3. Միայն թե էկրանի ներսի մակերևույթին տողեր է գծում ոչ թե լույսի ճառագայթը, այլ էլեկտրոնների փունջը՝ էլեկտրոնային ճառագայթը։ Կինեսկոպի էկրանը ներսից պատած է հատուկ նյութի՝ լյումինաֆորի, նուրբ շերտով։ Երբ այդ նյութի վրա էլեկտրոնների նեղ Փունջ է ընկնում, այն սկսում է լուսարձակել։ Եվ այսպես, էլեկտրոնային ճառագայթը էկրանի մի տեղամասում լյումինաֆորին հարկադրում է լուսարձակել, ապա տեղափոխվում է հարևան տեղամասը։ Առաջին տեղամասը մարում է, լուսարձակել է սկսում հարևան տեղամասը։
  • 4. Բայց մեր աչքը չի հասցնում այս ամենը նկատել, որովհետև ճառագայթը հեռուստացույցի էկրանը տողանցում է շատ արագ՝ վայրկյանում 25 անգամ։ Հեռուստացույցը միացրեք այն ժամանակ, երբ հաղորդում չկա։ Լուսավորված էկրանի վրա դուք կարող եք զանազանել առանձին տողեր, որոնք էկրանի ներսի մակերևույթին գծում է էլեկտրոնային ճառագայթը։ Այդ տողերը 625-ն են։ Իսկ ինչպե՞ս է հեռուստացույցի էկրանի վրա առաջանում պատկերը։ Այն հաղորդում են հեռուստատեսության ստուդիայից։
  • 5. Հեռուստախցիկի օբյեկտիվի մեջ են ընկնում նրա առջև գտնվող մարդկանցից, առարկաներից անդրադարձած լույսի ճառագայթները, որոնք փոխակերպվում են պատկերի էլեկտրական ազդանշանների։ Լույսը էլեկտրականության է փոխակերպվում հաղորդող հեռուստատեսային խողովակում՝ հեռուստախցիկի գլխավոր մասում։ Իսկ հեռուստախցիկը միացած է ռադիոհաղորդչին, որի անտենան հեռուստատեսային աշտարակից ռադիոալիքներ է ճառագայթում բոլոր ուղղություններով։ Այսպես պատկերի ազդանշանները ռադիոալիքների օգնությամբ հեռուստատեսային կայանից տարածվում են Երկրի մթնոլորտի մեջ։ Պատկերի ազդանշանները հեռուստատեսության ստուդիայի հաղորդիչն ընդունում է հերթով, նույն արագությամբ, ինչ արագությամբ ձեր հեռուստացույցի մեջ էլեկտրոնային ճառագայթը տողանցում է էկրանը։
  • 6. Նշանակում է, հեռուստախցիկի «տեսած» պատկերը յուրաքանչյուր վայրկյանում հաղորդվում է 25 անգամ, ընդ որում այդ քսանհինգ պատկերներից ամեն մեկը կազմված է ավելի քան կես միլիոն էլեկտրական ազդանշաններից։ Ընդունելով հեռուստակենտրոնից եկող ռոդիոալիքները հեռուստացույցն առանձնացնում է պատկերի ազդանշանները և դրանք նորից տեսանելի դարձնում։ Ստուդիայում միկրոֆոնի ընկալած ձայնը նույնպես հաղորդվում է ռադիոալիքներով, բայց մեկ այլ հաղորդիչով և այլ ալիքով։
  • 7. Հենց որ հեռուստացույցն ընդունում է պատկերի ազդանշանները, դրանք անմիջապես ազդում են կինեսկոպի էլեկտրոնային ճառագայթի վրա։ Պատկերի թույլ ազդանշանները թուլացնում են այդ ճառագայթը, իսկ ուժեղ ազդանշանները մեծացնում են էկրանի լյումինաֆորին հարվածող էլեկտրոնների հոսքը։ Իսկ որքան մեծ է էլեկտրոնների փունջը, այնքան ավելի պայծառ է լուսարձակում լյումինաֆորը, և հակառակը։ Հետևաբար, էկրանի վրա առաջանում են մութ ու լուսավոր հատվածներ, որոնք էլ մենք ընկալում ենք իբրև պատկեր։ Նույն սկզբունքով Են աշխատում նաև գունավոր հեռուստացույցները, բայց այստեղ պատկերի ազդանշանների հավաքածուն ավելի բարդ է։
  • 8. Նրանց կինեսկոպում տողանցում է ոչ թե մեկ, այլ երեք էլեկտրոնային ճառագայթ, որոնցից յուրաքանչյուրը «լուսավորում է» էկրանի միայն իր կետերը՝ կարմիր, կապույտ կամ կանաչ։ Այդ կետերում տարբեր է նաև լյումինաֆորների քիմիական բաղադրությունը։ էլեկտրոնային ճառագայթի ազդեցությամբ մի լյումինաֆորն արձակում է կարմիր, մյուսը՝ կապույտ, Երրորդը կանաչ լույս։ Գունավոր հեռուստացույցի էկրանին միաժամանակ «նկարվում է» տարբեր գույնի երեք պատկեր, բայց մենք դրանք առանձին-առանձին չենք տեսնում։ Կարմիր, կապույտ և կանաչ ճառագայթները, միախառնվելով, առաջացնում Են մյուս գույները, և մենք տեսնում ենք գունավոր պատկերը։
  • 9. Հեռուստատեսությունը գիտության ու տեխնիկայի համեմատաբար Երիտասարդ բնագավառներից է։ Երկգույն (սև-սպիտակ) հեռուստատեսության առաջին համակարգը 1907 թ. առաջարկել է հայ ինժեներ, գյուտարար Լ. Ադամյանը։ 1925 թ. Նա պատրաստել ու ցուցադրել է նաև «Հեռատես» կոչվող առաջին եռագույն հեռուստացույցը, որը ժամանակակից գունավոր հեռուստացույցների նախահայրն է։ Հեռուստատեսության և հեռուստացույցի մասին է պատմում հետևյալ գիրքը