2. Հայ ռազմիկների զորակոչը 1941թ. հունիսի 22-ի հրամանագրով ԽՍՀՄ ԳԽ նախագահությունը համընդհանուր զորակոչ հայտարարեց Խորհրդային Միության բոլոր ռազմական օկրուգներում. «Զորակոչին ենթակա են այն զինապարտները, ովքեր ծնվել են 1905-ից մինչև 1918 թիվը ներառյալ: Կարելի է արձանագրել, որ պատերազմին մասնակցել են Հայաստանից զորակոչված 325 հազար մարտիկ, որոնցից մոտ 300 հազարը` հայեր:
5. Հայկական 89-րդ Թամանյան եռակի շքանշանակիր հրաձգային դիվիզիանկազմավորվել է Երևանում՝ 1941թ. դեկտեմբերից մինչև փետրվար ամիսը՝ գնդապետ Սիմոն Զաքիյանի գլխավորությամբ: Վերջինս, սակայն, շուտով նշանակվեց Ղրիմում կազմավորվող 390-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար և 89-րդ դիվիզիան գլխավորեց փոխգնդապետ Անդրանիկ Սարգսյանը: ԱՐՏԱՇԵՍ ԱՐՇԱԿԻ ՎԱՍԻԼՅԱՆ
6. Իր փառահեղ մարտական ուղին սկսելով Կովկասյան լեռներից՝ դիվիզիան այնուհետև մասնակցում է Թամանյան թերակղզու ազատագրման մարտերին՝ ստանալով Թամանյան պատվանունը: 1942թ. վերջերից դիվիզիան մարտնչում է Կերչ թերակղզու ազատագրման մարտերում՝ արժանանալով Կարմիր աստղի շքանշանի: Իսկ 1944թ. գարնանը՝ Ղրիմի թերակղզու և Սևաստոպոլ քաղաքի ազատագրման համար պարգևատրվում է Կարմիր դրոշի շքանշանով:
7. Դիվիզիայի ավելի քան 12000 ռազմիկներ պարգևատրվել են շքանշաններով ու մեդալներով, որոնցից 9-ը արժանացել են Խորհրդային Միության հերոսի կոչման, 8-ը՝ դարձել փառքի շքանշանի 3 աստիճանի ասպետ: Հայրենական պատերազմի ավարտից հետո դիվիզիան ամբողջական կազմով վերադառնալով Հայաստան՝ տեղաբաշխվեց նրա տարածքում: Դիվիզիան իր գոյությունը պահպանեց մինչև 1956 թիվը: Այդ ընթացքում 1946 թվից նրա հրամանատարն էր գեներալ-մայոր Հայկ Մարտիրոսյանը, 1951-ից՝ գեներալ-մայոր, Խորհրդային Միության հերոս Ասքանազ Կարապետյանը, 1953-ից՝ գնդապետ Սերգեյ Միանսարովը: ՀՄԱՅԱԿ ԳՐԻԳՈՐԻ ԲԱԲԱՅԱՆ
8. 1942թ. մարտի 18-ին 390-րդ Հակական դիվիզիան 51-րդ բանակի այլ զորամասերի հետ վերսկսեց հարձակումը, սակայն մարտի 20-ից անցավ պաշտպանության, քանզի թշնամու 22-րդ տանկային բանակը հրետանու և ավիացիայի աջակցությամբ դիմեց հզոր հակահարձակման: Մարտի 31-ին իր հրամանատարական կետում ծանր վիրավորվեց և երկու օր անց մահացավ դիվիզիայի հրամանատարը` Սիմոն Զաքիյանը: ՍԻՄՈՆԳԵՎՈՐԳԻ ԶԱՔԻՅԱՆ