2. Իմ պապիկի հայրը ծնվել և ապրել է Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում:
Գավառը գտնվում է Սևանա լճի ափից 7-8 կմ հեռավորության վրա, Գավառագետի
ընդարձակ հարթավայրում´ ծովի մակարդակից 1965 մ բարձրության վրա,
Գեղամա լեռաշղթայի արևելյան լանջին:
Հիմնադրվել է 728 թվին: Մինչև Գավառ անվանումը ունեցել է մի շարք այլ
անուններ՝ Նոր Բայազետ, Քյավառ, Կամո: Քաղաք է դարձել 1850թ.:
Այնտեղ ամառները տաք են, իսկ ձմեռները խստաշունչ: Գավառի շրջակայքում կան
բազալտի պաշարներ, նաև բուժիչ հանքային աղբյուրները:
Քաղաքի շրջակայքում հայտնաբերված հնություններից պարզվել է, որ Գավառը
բնակավայր է եղել շատ վաղ ժամանակներից: Այստեղ կան դեռևս ուրարտական
շրջանի հնությունների մնացորդներ, որոնցից առավել հիշատակության է արժանի
բերդը, որը պահպանվում է մինչ օրս: Շահ Աբասի արշավանքներից հետո
բնակավայրն ամայացել է և կրկին վերաբնակեցվել է Արևմտյան Հայաստանի
Բայազետ քաղաքից գաղթած բնակիչների կողմից և ստացել է Նոր Բայազետ
անվանումը: Մոտիկ գյուղերն են Արծվաքարը և Հացառատը:
Գավառի կենտրոնում է գտնվում եկեղեցին: Գավառում կան շատ դպրոցներ,
համալսարան, թատրոն: