SlideShare a Scribd company logo
Գայանե Օհանյան
Միջին դպրոց
8-2 դասարան
Նյուտոնի երրորդ օրենքի մասին
Հաճախ Նյուտոնի երրորդ օրենքին վերագրում են թվացյալ
հակասություններ: Քննարկենք դրանցից մեկը: Դիցուք՝ ձին քաշում է
կառքը: Համաձայն Նյուտոնի երրորդ օրենքի՝ ինչ ուժով ձին ազդում
է կառքի վրա, մոդուլով դրան հավասար ուժով կառքն է ազդում ձիու
վրա: Այդ դեպքում ինչու է հենց կառքը շարժվում ձիու հետևից, այլ
ոչ թե ձին՝ կառքի ետևից:
Բանն այն է, որ ձին և կառքը, բացի միմյանց հետ փոխազդելուց,
փոխազդում են նաև գետնի հետ: Երբ ձին սմբակներով հրվում է
գետնից, վերջինս ձիու վրա ազդում է մի ուժով, որն ավելի մեծ է,
քան այն ուժը, որով կառքն ազդում է ձիու վրա: Իսկ կառքի վրա
ազդող գետնի շփման ուժն ավելի փոքր է, քան ձիու քարշի ուժը:
Ահա թե ինչու ձին է քաշում կառքը և ոչ թե հակառակը:
Համարում են, որ փորձարարական ֆիզիկան ծնունդ է առել այն
պահից, երբ Պիզայի համալսարանի մաթեմատիկայի երիտասարդ
դասախոս Գալիլեյը Պիզայի թեք աշտարակից միաժամանակ բաց
թողեց հրետագունդը և մուշկետի գնդակը: 1591 թվականն էր:
Գիտափորձի օրը ուսանողների և հետաքրքրասերների բազմությունը
շրջապատել էր Պիզայի նշանավոր աշտարակը: Համալսարանի
ճանաչված պրոֆեսորները նման ավաքույթներին, բնականաբար
չէին մասնակցում: Նրանց կարծիքով՝ Գալիլեյի այդ արտառոց
վարքը վարկաբեկում էր համալսարանը: Անբան շրջմոլիկներին
հրապարակում հավաքելը վայել է ձեռնածուներին և
լարախաղացներին, բայց ոչ գիտնականին: Միայն մի քանի
դասախոս էր ներկա: Եվ քչերը գիտեին, որ Գալիլեյն աշտարակից
վայր է նետելու զանազան առարկաներ՝ ապացուցելու համար, որ
տարբեր զանգվածներով մարմինները նույն բարձրությունից ընկնում
են նույն ժամանակում:
Հավաքվածների մի մասը նույնիսկ հավատացել էր այն լուրին,
թե մաթեմատիկայի դասախոս սինյոր Գալիլեյը ցատկելու է
աշտարակից: Նույնսիկ երբ ծանր գունդը և թեթև գնդակը,
միասին ընկնելով, միասին էլ հարվածեցին գետնին,
հիացմունքի որևէ արտահայտություն չլսվեց: Ընդհակառակը,
Գալիլեյի ձեռնարկն արհամարակա արտահայտությունների և
տարակուսանքի տեղիք տվեց: Մի թե նա իսկապես կարծում է,
թե աշտարակից ինչ-որ գնդեր նետելով կարելի է հերքել
Արիստոտելին: Մի դրան տեսեք գիտական աստիճանից զուրկ
այդ նորելուկ դասախոսին…
Գալիլեյը շրջապատված էր լուռ թշնամանքով, և աջորդ տարի
նրա պայմանագիրը Պիզայի համալսարանի ղեկավարության
հետ չշարունակվեց: Բայց ոչ ոք չգիտեր, որ Գալիլեյին
սպասում էին Պադուայում. նրան նշանակել էին Պադուայի
համալսարանի մաթեմատիկայի պրոֆեսոր:
Վաղ ժամանակներից ի վեր որոշ մարդիկ ձգտել են ստեղծել
սարքեր, որոնք առանց էներգիա ծախսելու, կարողանային
անընդհատ օգտակար աշխատանք կատարել: Այս սարքերը
ստացել են <<հավերժական շարժիչներ>> անվանումը: Ա
նկարում պատկերված է հավերժական շարժիչի ամենահին
նախագծերից մեկը: Ըստ հեղինակի՝ այն ավերժ պետք է
պտտվի ժամասլաքի պտտման ուղղությամբ, քանի որ աջ
կողմի գնդերի ծանրության ուժերի բազուկներն ավելի մեծ են,
հետևաբար՝մեծ են նաև դրանց ուժի մոմենտները: Իրականում
այն չի պտտվում:
Չնայաց անիվը ժամասլաքի պտտման ուղղությամբ պտտող
ծանրության ուժերի բազուկներն ավելի մեծ են, սակայն այդ
ուղղությամբ պտտող մոմենտ են առաջացնում հինգ գնդերի
ծանրության ուժերը, իսկ հակառակ ուղղությամբ ՝ վեց գնդերինը:
Հավերժական շարժիչի մեկ այկ նախագիծ պատկերված է Բ
նկարում: Ըստ հեղինակի՝ քանի որ աջակողմյան մարմինների վրա,
բացի ծանրության ուժից, ազդում է նաև դեպի վեր ուղղված
արքիմեդյան ուժը, ապա սարքը միշտ պետք է պտտվի ժամասլաքի
պտտման հակառակ ուղղությամբ: Սակայն այն չի աշխատի, քանի
որ մարմինները ներքևից ջրավազանի մեջ մտցնելու համար
անհրաժեշտ է հաղթահարել ջրի սյան հիդրոստատիկ ճնշումը:
Չպետք է ավելորդ ջանքեր գործադրել նման սարքեր ստեղծելու
նպատակով: Որքան էլ, որ հնարամիտ լիեն դրանց նախագծերը,
միևնույնն է, այդ սարքերն աշխատել չեն կարողանա: Էներգիայի
պապանման օրենքը բացառում է նման սարքերի աշխատանքը: Իսկ
եթե, այնուամենայինիվ, նման սարքն աշխատում է, ապա
անպայման ինչ-որ տեղ էներգիայի աղբյուր է թաքնաված:

More Related Content

More from GayushGayushik2002

մեյոզ
մեյոզմեյոզ
մեյոզ
GayushGayushik2002
 
կայծակ, շանթարգել
կայծակ, շանթարգելկայծակ, շանթարգել
կայծակ, շանթարգել
GayushGayushik2002
 
էլեկտրական հոսանքի աշխատանքը և հզորությունը
էլեկտրական հոսանքի աշխատանքը և հզորությունըէլեկտրական հոսանքի աշխատանքը և հզորությունը
էլեկտրական հոսանքի աշխատանքը և հզորությունը
GayushGayushik2002
 
Body language
Body languageBody language
Body language
GayushGayushik2002
 
Interesting facts about colour
Interesting facts about colourInteresting facts about colour
Interesting facts about colour
GayushGayushik2002
 
Հարկադրական տատանումներ
Հարկադրական տատանումներՀարկադրական տատանումներ
Հարկադրական տատանումներ
GayushGayushik2002
 
մարսողական համակարգ
մարսողական համակարգմարսողական համակարգ
մարսողական համակարգ
GayushGayushik2002
 
մարսողական համակարգ
մարսողական համակարգմարսողական համակարգ
մարսողական համակարգ
GayushGayushik2002
 
ենթաստամոքսային գեղձ
ենթաստամոքսային գեղձենթաստամոքսային գեղձ
ենթաստամոքսային գեղձ
GayushGayushik2002
 
Օզոն
ՕզոնՕզոն
Օզոն
ՕզոնՕզոն
Vocabulary on internet games
Vocabulary on internet gamesVocabulary on internet games
Vocabulary on internet games
GayushGayushik2002
 
Vocabulary on internet games
Vocabulary on internet gamesVocabulary on internet games
Vocabulary on internet games
GayushGayushik2002
 
Մխիթար Սեբաստացու գործունեությունը
Մխիթար Սեբաստացու գործունեությունըՄխիթար Սեբաստացու գործունեությունը
Մխիթար Սեբաստացու գործունեությունը
GayushGayushik2002
 
More from GayushGayushik2002 (14)

մեյոզ
մեյոզմեյոզ
մեյոզ
 
կայծակ, շանթարգել
կայծակ, շանթարգելկայծակ, շանթարգել
կայծակ, շանթարգել
 
էլեկտրական հոսանքի աշխատանքը և հզորությունը
էլեկտրական հոսանքի աշխատանքը և հզորությունըէլեկտրական հոսանքի աշխատանքը և հզորությունը
էլեկտրական հոսանքի աշխատանքը և հզորությունը
 
Body language
Body languageBody language
Body language
 
Interesting facts about colour
Interesting facts about colourInteresting facts about colour
Interesting facts about colour
 
Հարկադրական տատանումներ
Հարկադրական տատանումներՀարկադրական տատանումներ
Հարկադրական տատանումներ
 
մարսողական համակարգ
մարսողական համակարգմարսողական համակարգ
մարսողական համակարգ
 
մարսողական համակարգ
մարսողական համակարգմարսողական համակարգ
մարսողական համակարգ
 
ենթաստամոքսային գեղձ
ենթաստամոքսային գեղձենթաստամոքսային գեղձ
ենթաստամոքսային գեղձ
 
Օզոն
ՕզոնՕզոն
Օզոն
 
Օզոն
ՕզոնՕզոն
Օզոն
 
Vocabulary on internet games
Vocabulary on internet gamesVocabulary on internet games
Vocabulary on internet games
 
Vocabulary on internet games
Vocabulary on internet gamesVocabulary on internet games
Vocabulary on internet games
 
Մխիթար Սեբաստացու գործունեությունը
Մխիթար Սեբաստացու գործունեությունըՄխիթար Սեբաստացու գործունեությունը
Մխիթար Սեբաստացու գործունեությունը
 
Recently uploaded

Իմ տարվա ամփոփումը․ Ռուզաննա Սարգսյան.pptx
Իմ տարվա ամփոփումը․ Ռուզաննա Սարգսյան.pptxԻմ տարվա ամփոփումը․ Ռուզաննա Սարգսյան.pptx
Իմ տարվա ամփոփումը․ Ռուզաննա Սարգսյան.pptx
Manushak Abrahamyan
 
Աննա Մովսիսյան․ ուսումնական տարվա ամփոփում.pptx
Աննա Մովսիսյան․ ուսումնական տարվա ամփոփում.pptxԱննա Մովսիսյան․ ուսումնական տարվա ամփոփում.pptx
Աննա Մովսիսյան․ ուսումնական տարվա ամփոփում.pptx
Manushak Abrahamyan
 
Քեվին Արթհանիան․ Իմ ուսումնական տարվա ամփոփումը
Քեվին Արթհանիան․ Իմ ուսումնական տարվա ամփոփումըՔեվին Արթհանիան․ Իմ ուսումնական տարվա ամփոփումը
Քեվին Արթհանիան․ Իմ ուսումնական տարվա ամփոփումը
Manushak Abrahamyan
 
Մարիա Սահակյան․ Իմ ուսումնական տարվա ամփոփումը.pptx
Մարիա Սահակյան․ Իմ ուսումնական տարվա ամփոփումը.pptxՄարիա Սահակյան․ Իմ ուսումնական տարվա ամփոփումը.pptx
Մարիա Սահակյան․ Իմ ուսումնական տարվա ամփոփումը.pptx
Manushak Abrahamyan
 
Գևորգ Պողոսյանի ուսումնական տարվա ամփոփումը.pptx
Գևորգ Պողոսյանի ուսումնական տարվա ամփոփումը.pptxԳևորգ Պողոսյանի ուսումնական տարվա ամփոփումը.pptx
Գևորգ Պողոսյանի ուսումնական տարվա ամփոփումը.pptx
Manushak Abrahamyan
 
Նոեմի Մելքոնյանի 2023-20244 տարեկան ամփոփոմը.pptx
Նոեմի Մելքոնյանի 2023-20244 տարեկան ամփոփոմը.pptxՆոեմի Մելքոնյանի 2023-20244 տարեկան ամփոփոմը.pptx
Նոեմի Մելքոնյանի 2023-20244 տարեկան ամփոփոմը.pptx
Manushak Abrahamyan
 
Վիլլիամ Արթհանիան․ Իմ ուսումնական տարվա ամփոփումը.pptx
Վիլլիամ Արթհանիան․ Իմ ուսումնական տարվա ամփոփումը.pptxՎիլլիամ Արթհանիան․ Իմ ուսումնական տարվա ամփոփումը.pptx
Վիլլիամ Արթհանիան․ Իմ ուսումնական տարվա ամփոփումը.pptx
Manushak Abrahamyan
 
Recently uploaded (7)

հետաքրքիր է իմանալ

  • 2. Նյուտոնի երրորդ օրենքի մասին Հաճախ Նյուտոնի երրորդ օրենքին վերագրում են թվացյալ հակասություններ: Քննարկենք դրանցից մեկը: Դիցուք՝ ձին քաշում է կառքը: Համաձայն Նյուտոնի երրորդ օրենքի՝ ինչ ուժով ձին ազդում է կառքի վրա, մոդուլով դրան հավասար ուժով կառքն է ազդում ձիու վրա: Այդ դեպքում ինչու է հենց կառքը շարժվում ձիու հետևից, այլ ոչ թե ձին՝ կառքի ետևից: Բանն այն է, որ ձին և կառքը, բացի միմյանց հետ փոխազդելուց, փոխազդում են նաև գետնի հետ: Երբ ձին սմբակներով հրվում է գետնից, վերջինս ձիու վրա ազդում է մի ուժով, որն ավելի մեծ է, քան այն ուժը, որով կառքն ազդում է ձիու վրա: Իսկ կառքի վրա ազդող գետնի շփման ուժն ավելի փոքր է, քան ձիու քարշի ուժը: Ահա թե ինչու ձին է քաշում կառքը և ոչ թե հակառակը:
  • 3. Համարում են, որ փորձարարական ֆիզիկան ծնունդ է առել այն պահից, երբ Պիզայի համալսարանի մաթեմատիկայի երիտասարդ դասախոս Գալիլեյը Պիզայի թեք աշտարակից միաժամանակ բաց թողեց հրետագունդը և մուշկետի գնդակը: 1591 թվականն էր: Գիտափորձի օրը ուսանողների և հետաքրքրասերների բազմությունը շրջապատել էր Պիզայի նշանավոր աշտարակը: Համալսարանի ճանաչված պրոֆեսորները նման ավաքույթներին, բնականաբար չէին մասնակցում: Նրանց կարծիքով՝ Գալիլեյի այդ արտառոց վարքը վարկաբեկում էր համալսարանը: Անբան շրջմոլիկներին հրապարակում հավաքելը վայել է ձեռնածուներին և լարախաղացներին, բայց ոչ գիտնականին: Միայն մի քանի դասախոս էր ներկա: Եվ քչերը գիտեին, որ Գալիլեյն աշտարակից վայր է նետելու զանազան առարկաներ՝ ապացուցելու համար, որ տարբեր զանգվածներով մարմինները նույն բարձրությունից ընկնում են նույն ժամանակում:
  • 4. Հավաքվածների մի մասը նույնիսկ հավատացել էր այն լուրին, թե մաթեմատիկայի դասախոս սինյոր Գալիլեյը ցատկելու է աշտարակից: Նույնսիկ երբ ծանր գունդը և թեթև գնդակը, միասին ընկնելով, միասին էլ հարվածեցին գետնին, հիացմունքի որևէ արտահայտություն չլսվեց: Ընդհակառակը, Գալիլեյի ձեռնարկն արհամարակա արտահայտությունների և տարակուսանքի տեղիք տվեց: Մի թե նա իսկապես կարծում է, թե աշտարակից ինչ-որ գնդեր նետելով կարելի է հերքել Արիստոտելին: Մի դրան տեսեք գիտական աստիճանից զուրկ այդ նորելուկ դասախոսին… Գալիլեյը շրջապատված էր լուռ թշնամանքով, և աջորդ տարի նրա պայմանագիրը Պիզայի համալսարանի ղեկավարության հետ չշարունակվեց: Բայց ոչ ոք չգիտեր, որ Գալիլեյին սպասում էին Պադուայում. նրան նշանակել էին Պադուայի համալսարանի մաթեմատիկայի պրոֆեսոր:
  • 5. Վաղ ժամանակներից ի վեր որոշ մարդիկ ձգտել են ստեղծել սարքեր, որոնք առանց էներգիա ծախսելու, կարողանային անընդհատ օգտակար աշխատանք կատարել: Այս սարքերը ստացել են <<հավերժական շարժիչներ>> անվանումը: Ա նկարում պատկերված է հավերժական շարժիչի ամենահին նախագծերից մեկը: Ըստ հեղինակի՝ այն ավերժ պետք է պտտվի ժամասլաքի պտտման ուղղությամբ, քանի որ աջ կողմի գնդերի ծանրության ուժերի բազուկներն ավելի մեծ են, հետևաբար՝մեծ են նաև դրանց ուժի մոմենտները: Իրականում այն չի պտտվում:
  • 6. Չնայաց անիվը ժամասլաքի պտտման ուղղությամբ պտտող ծանրության ուժերի բազուկներն ավելի մեծ են, սակայն այդ ուղղությամբ պտտող մոմենտ են առաջացնում հինգ գնդերի ծանրության ուժերը, իսկ հակառակ ուղղությամբ ՝ վեց գնդերինը: Հավերժական շարժիչի մեկ այկ նախագիծ պատկերված է Բ նկարում: Ըստ հեղինակի՝ քանի որ աջակողմյան մարմինների վրա, բացի ծանրության ուժից, ազդում է նաև դեպի վեր ուղղված արքիմեդյան ուժը, ապա սարքը միշտ պետք է պտտվի ժամասլաքի պտտման հակառակ ուղղությամբ: Սակայն այն չի աշխատի, քանի որ մարմինները ներքևից ջրավազանի մեջ մտցնելու համար անհրաժեշտ է հաղթահարել ջրի սյան հիդրոստատիկ ճնշումը: Չպետք է ավելորդ ջանքեր գործադրել նման սարքեր ստեղծելու նպատակով: Որքան էլ, որ հնարամիտ լիեն դրանց նախագծերը, միևնույնն է, այդ սարքերն աշխատել չեն կարողանա: Էներգիայի պապանման օրենքը բացառում է նման սարքերի աշխատանքը: Իսկ եթե, այնուամենայինիվ, նման սարքն աշխատում է, ապա անպայման ինչ-որ տեղ էներգիայի աղբյուր է թաքնաված: