Վիկտոր Համբարձումյան, ՍիլվաԿապուտիկյան, Շառր
Ազնավուր, Պարույր Սևակ, Ֆրունզիկ Մկրտչյան,
Լեոնիդ Ենգիբարյան, Վիկ Դարչինյան, Տիգրան
Պետրոսյան
2.
Վիկտոր Համբարձումյան
Վիկտոր Համբարձումյան,ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի
պրեզիդենտ, ակադեմիկոս, Ստալինյան մրցանակի կրկնակի (1946,
1950) դափնեկիր , Սոցիալիստական Աշխատանքի կրկնակի (1968, 1978)
Հերոս, Հայաստանի ազգային հերոս (1996), Ռուսաստանի Դաշնության
պետական մրցանակի դափնեկիր։
3.
Սիլվա Կապուտիկյան
Ծնվել էԵրևանում, Վանից գաղթած ընտանիքում։ Սովորել է Երևանի
Կրուպսկայայի անվան միջնակարգ դպրոցում։ 13 տարեկանում գրել է
իր առաջին բանաստեղծությունը, որը տպագրվել է «Պիոներ կանչ»
թերթում։ Նրա հայրը՝ Բարունակ Կապուտիկյանը, ազգային գործիչ էր,
խմբագրիչ, որն սպանվեց 1920 թվականին։
4.
Շառլ Ազնավուր
Շառլ Ազնավուրի(իսկական անուն-ազգանունը՝ Վաղինակ
Ազնավուրյան) հայրը՝ Միշան, ծնվել է Վրաստանի Ախալցխա, մայրը՝
Թուրքիայի Իզմիր քաղաքներում: Շառլի ընտանիքն ամուր կապված էր
ազգային սովորույթներին, մայրենի լեզվին, եկեղեցուն: Ծնողները
մասնակցում էին հայերի կազմակերպած թատերական
ներկայացումներին, որոնց ներկա էր լինում նաև Շառլը: Մանկուց նա
մեծ հետաքրքրություն ուներ արվեստի հանդեպ: Հաճախում էր
թատերական դպրոց: Ծնողներին օգնելու համար պատանի Շառլը
ելույթներ էր ունենում փոքր ներկայացումներում, երգում եկեղեցում:
5.
Պարույր Սևակ
Պարույր Սևակը(Ղազարյանը) ծնվել է 1924 թվականի հունվարի 26-ին
Արարատի մարզի Չանախչի (այժմ՝ Զանգակատուն) գյուղում։
Նորածնին կնքահայր է դարձել համագյուղացի Մադոյենց Խաչատուրը՝
այգեգործ մի մարդ։ Նա նորածնի անունը Պարույր է դրել ի պատիվ
նույնանուն սպայի, որի զինվորն է եղել ինքը՝ կնքահայրը։
6.
Ֆրունզիկ Մկրտչյան
Մհեր Մկրտչյանըծնվել է Գյումրիում 1930 թվականին։ Հայրը ծագումով մշեցի
էր, իսկ մայրը՝ վանեցի։
Գյումրիում սովորել է նկարչական ու երաժշտական դպրոցներում,
միաժամանակ հաճախել է թատերական ինքնագործ խմբակ։ 1945-46
թվականններին սովորել է Մռավյանի անվան թատրոնին կից ստուդիայում,
ավարտելուց հետո, 1947թվականին ընդգրկվել է նույն թատրոնի հիմնական
խմբի մեջ։ Այս թատրոնում Մհերը խաղացել է տասնյակից ավելի մեծ ու փոքր
դերեր՝ ցուցաբերելով իր տարիքի համար անսովոր վարպետություն։
7.
Լեոնիդ Ենգիբարյան
• Ծնվելէ Մոսկվայում։ Հայրը (ազգությամբ` հայ) «Մետրոպոլ» ռեստորանի շեֆ-խոհարարն էր։
Ենգիբարյանների ընտանիքը ապրում էր Մոսկվայի Մարյինա Ռոշչայում, մեկ հարկանի փայտե
տանը։
• Մինչև իր կյանքը կրկեսին նվիրելը Ենգիբարյանը փորձել է մի քանի այլ
մասնագիտություններ։ 1952 թվականին ավարտելով միջնակարգ դպրոցը` ընդունվել է ձկնային
տնտեսության ինստիտուտ։ Սակայն այնտեղ սովորել է ընդամենը կես տարի` տեղափոխվել է
ֆիզկուլտուրայի ինստիտուտ։ Այդ ժամանակ նա պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ էր և մինչև 1950-
ական թվականների կեսերը լավ արդյունքների էր կարողացել հասնել այդ բնագավառում։ 1952-
1953 մրցաշրջանում բռնցքամարտիՄոսկվայի առաջնությունում Ենգիբարյանը տանում է 9
հաղթանակ և պարտվում ընդամենը մեկ անգամ։ Արդյունքում գրավում է 3-րդ տեղը իր քաշային
կարգում։ 1952 թվականին սկսելով երրորդ կարգից` 1954 թվականին արդեն առաջին կարգային
բռնցքամարտիկ էր։
8.
Վիկ Դարչինյան
• ՎախթանգՌուբենի Դարչինյան (անգլերեն՝Vic Darchinyan, հունվարի
7, 1976 Վանաձոր, ՀԽՍՀ), առավել հայտնի որպեսՎիկ
Դարչինյան, հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, ով
նախկինWBA,WBC և IBF վարկածներով աշխարհի չեմպիոն է։
Դարչինյանը եղել է նաև IBF վարկածով գերթեթևքաշային չեմպիոն,
ինչպես նաև կարիերայի ընթացքում հաղթել է 4 IBO տիտղոսներ։
Դարչինյանը ձախլիկ բռնցքամարիկ է։
9.
Տիգրան Պետրոսյան
• ՏիգրանՎարդանի Պետրոսյան (հունիս 17, 1929 – օգոստոս
13, 1984)։ Շախմատի աշխարհի կրկնակի չեմպիոն։ Մականունն էր
«Երկաթե Տիգրան»՝ իր գրեթե անխորտակելի պաշտպանության
համար (Վասիլև 1974։ 27) և (Կասպարով 2004։ 7, 16, 62, 80)։
Միջազգային կարգի գրոսմայստեր (1952), ԽՍՀՄ սպորտի
վաստակավոր վարպետ (1960), շախմատային տեսաբան և
վերլուծաբան, «Շախմատային Մոսկվա» ամսագրի խմբագիր (1963-
1966), «64» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր (1968-1977),
փիլիսոփայական գիտությունների թեկնածու։