Նատալի Նահապետյան
Նոր դպրոց
2-3 դասարան
Մենք այսօր գնացել էինք Ծիծեռնակաբերդի
հուշահամալիր: Չնայած, որ ապրիլի 25-ն էր, այնտեղ
շատ մարդ կար:
Մենք շատ երկար քայլեցինք մանչև հասանք այնտեղ,
որտեղ դնում են ծաղիկները:
Ճանապարհին իսկական անմոռուկներ կային:
Մուտքի մոտ բոլորին անմոռուկներ էին բաժանում. մեզ էլ
տվեցին դրանցից: Բայց ես իմ անմոռուկը վերջում կպցրեցի
մի եղևնու վրա, որի վրա արդեն շատ անմոռուկներ կաին:
Հայրիկս ինձ օգնեց, որ ես իմ տարած ծաղիկները դնեմ
կրակի մոտ:
Շատ ծաղիկներ էին դրված ոչ միայն կրակի, այլ նաև
մյուս փոքրիկ հուշարձաների մոտ:

Մենք Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում