2. Տրնդեզի ավանդույթները
Տրնդեզի տոնը նշվում է փետրվարի 14-ին, երբ
կաթոլիկները տոնում են սուրբ Վալենտինի օրը, այլ ոչ
13-ին, ինչպես շատերը կարծում են: Խնդիրն այն է, որ
համաձայն եկեղեցական օրացույցի, օրը փոխվում է
երեկոյան պատարագից հետո: Տրնդեզի
պաշտոնական անունը՝ Տեառնընդառաջ, կապված է
Հիսուս Քրիստոսի կյանքից մի դեպքի հետ: Ըստ
հրեական օրենքի, Մարիամն ու Հովսեփը նորածին
Քրիստոսին կյանքի քառասուներորդ օրը տարան
տաճար: Այստեղ էլ նրանց ընդառաջ եկավ երկար
ժամանակ Աստծո որդու գալստյանը սպասող Սիմեոն
ծերունին և տեսնելով մանուկ Հիսուսին, միանգամից
հասկացավ, որ հենց նա է Տերը:
3. Սակայն Տեառնընդառաջի ծեսերն ունեն ավելի
հին՝ հեթանոսական հիմքեր, ու կապված են
կրակի մաքրող հատկությունների հետ: Տոնի
հիմնական ծեսը կրակ վառելն է: Հնում կարծում
էին, որ կրակը ջերմացնում է, դաշտերը բերրի
դարձնում ու նպաստում ամուսնական կապերին:
4. Ծեսը հետևյալ տեսքն ուներ. տաճարի բակում
մեծ կրակ էին վառում: Հավաքվում էր ամբողջ
ժողովուրդը՝ կոչ անելով «այրել ձմեռը»:
Ծիսակատարության մասնակիցները երգեր էին
ձոնում իրենց խնդրանքների մասին:
Տարիքավորները, օրինակ, երգում էին «հավերս
ձու ածեն, կովս կաթ տա, հարսներս ծնեն»:
Երիտասարդ տղաներն ու աղջիկներն իրենց
երգերի մեջ սերն էին գովաբանում: Անզավակ
կանայք ցատկում էին կրակի վրայով՝
հավատալով, որ դա կօգնի հղիանալ:
Ապաքինման հույսով կրակի մոտ էին բերում
հիվանդներին:
Տների բակերում էլ էին կրակ վառում, որի
շուրջը պտտվում էր նորապսակ զույգն
ամուսնական տարազով: Սա համարվում էր
երկրորդ հարսանիքի պես մի բան: Հարսն այդ
ընթացքում ձեռքն էր առած լինում նորածին
տղա, որպեսզի իր զավակն էլ տղա լինի: Եթե նա
դեռ հայրական տանն էր ապրում, սկեսուրն
ուղարկում էր նրան «բաժինքը»՝ ընկույզ, մրգեր,
չամիչ, շաքար ու տարբեր զարդեր: