2. Ժայռապատկերն անվանում են նաև իծագիր կամ պետրոգլիֆ:
Դրանց կատարման տեխնիկան բազմազան է՝ հանքային
ներկերով արված բազմագույն նկարներից մինչև տարբեր որակի
ուրվագծային պատկերներ ու հարթաքանդակներ: Ֆրանսիայի,
Իսպանիայի, Իտալիայի, Աֆրիկայի, Սկանդինավյան
թերակղզու, Ուրալի, Հայաստանի, Վրաստանի, Միջին Ասիայի
ժայռապատկերներին բնորոշ են տեղի կենդանիների՝ բիզոն,
արջ, մամոնտ, ձի և այլն, երբեմն՝ մարդկանց պատկերներ, որսի,
ռազմի, ձկնորսության, ծիսական և այլ տեսարաններ:
3. Հայկական լեռնաշխարհում հայտնաբերվել են մ. թ. ա. 7-2-րդ
հազարամյակների բազմաթիվ ժայռապատկերներ: Գիտնականների մեծ
մասի կարծիքով՝ ժայռապատկերներն ունեցել են մոգական, հմայական
կամ պաշտամունքային նշանակություն: Դրանք հիմք են տալիս
ենթադրելու, որ նախամարդը երկնային մարմինների մասին ունեցել է
յուրօրինակ պատկերացումներ: