2. Սագով ճաշատեսակ
Ամանորյա հիմնական ուտելիքը
Գերմանիայում, ինչպես նաև շատ ուրիշ
երկրներում, համարվում է սագը: Նոյեմբերի
կեսերից՝ Սուրբ Մարտինի տոնից հետո, (ի
դեպ այս տոնը նշելիս նույնպես սեղանին
դրվում է սագից պատրաստված ուտեստ)
գերմանացի ֆերմերներն աշխատում են շատ
կերակրել իրենց սագերին, որպեսզի ավելի
թանկ վաճառեն Սուրբ Ծննդյան տոներին:
3. Որպես ամանորյա ուտելիք օգտագործում են թռչուններ, որոնց պահել են նեղ
վանդակներում: Նրանց միսն ավելի նուրբ է, քան այն թռչուններինը, որոնց
թույլ են տալիս ազատ լինել:
4. Սուրբ Ծննդյան տոնի համար սագը լցոնում են,
եփում են և մատուցում են գինու սոուսով:
Ամեն ռեստորան և ամեն ընտանիք ունի
տոնական սագը պատրաստելու իր
բաղադրատոմսը: Ամենատարածված եղանակը
խնձորներով և սև սալորով եփած սագն է:
5. Բացի սագից ամանորյա
սեղանին դնում են թթու
կաղամբով խոզի միս:
Համարում են, որ այդ
ճաշատեսակը բերում է
առողջություն և
երջանկություն եկող
տարում: Հիմնական
ճաշատեսակի հետ
մատուցում են կարտոֆիլ
կամ բանջարեղեն և
բանջարեղենային աղցան:
6. Գերմանիայի որոշ շրջաններում ընդունված է մատուցել մսային ֆոնդյու, որոշ
շրջաններում էլ ՝ սպիտակ երշիկ կամ պանիր: