Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...
ամենասիրուն բակը
1. Ամենասիրուն բակը
Մի օր Կոկոն հայտարարություններ էր կարդում
Եվ նկատեց, որ մրցույթ է հայտարարվում.
<<Ամենասիրուն բակը՚>>: Նա գնաց հավաքեց իր բոլոր
ընկերներին
Աննին, Տիգրանին, Լուսինեին և Գրիգորին:
Անին և Լուսինեն արդեն ավլել եին
Բակը, բայց Տիգրան ու Գրիգորը
Վիճում էին: Տղաներին թվում էր,
թե աղջիկները տուն-տունիկ են
Խաղում, բայց իրականում նրանք արդեն անցել էին
նստարան մաքրելուն: Տղաները խեղճ ծառին մեղադրում
են, որ նա իր
հետևից թափթփում է,
2. բայց քանի որ աշուն էր ծառի տերևները
պետք է թափվեն: Տիգրանը ասաց.
- Արի քուչոյին սանրենք:
- Ոչ քուչոն այսպեսել է սիրուն:
Տիգրանը ասում է.
- Արի աշխատենք քանի մութը չի ընկել: Երեկոյան
բակը այնքան սիրուն, կոկիկ էր, որ ոչ ոք չէր ուզում
տուն մտնել, այդ պահին կոկոն ասաց.
Իզուր ենք աշխատել հլը չորս կողմդ
նայիր:
3. Այդ պահին դուրս եկավ հայրիկը, նա նորոգում էր
փչացած լարերը:
-Հայրիկն ,դու էլ գիտես մրցույթի մասին:
- Ես ոչ մի մրցույթի մասին
էլ չգիտեմ, ես ուղղակի նորոգում եմ փչացած
լարերը, պետք չէ բակը կոկիկ պահելու համար կամ
լավ քաղաքացի լինելու համար մրցույթ
կազմակերպել:
Լավ մարդը միշտ էլ կոկիկ է լինում և իր շուրջբոլորը
միշտ մաքրում է, դրա համար մրցույթ
կազմակերպել հարկավոր չէ: