Earth Day is an annual event celebrated worldwide on April 22nd to support environmental protection. It was first celebrated in 1970 and is now coordinated globally in over 193 countries. On Earth Day 2016, the landmark Paris Agreement on climate change was scheduled to be signed by the US, China, and over 120 other countries. The signing would fulfill requirements for the agreement to take effect. Earth Day was founded by US Senator Gaylord Nelson as an environmental teach-in on April 22, 1970, and now involves events in over 141 nations coordinated by the Earth Day Network to raise awareness of environmental issues.
Earth Day is an annual event celebrated worldwide on April 22nd to support environmental protection. It was first celebrated in 1970 and is now coordinated globally in over 193 countries. On Earth Day 2016, the landmark Paris Agreement on climate change was scheduled to be signed by the US, China, and over 120 other countries. The signing would fulfill requirements for the agreement to take effect. Earth Day was founded by US Senator Gaylord Nelson as an environmental teach-in on April 22, 1970, and now involves events in over 141 nations coordinated by the Earth Day Network to raise awareness of environmental issues.
2. Միացյալ Ազգերի Կազմակերպությունը ստեղծվել է միջազգային
անվտանգության և խաղաղության պահպանման, երկրների միջև
համագործակցության զարգացման համար։
Նրա գործունեության հիմքերը և
կառուցվածքը մշակվել են Համաշխարհային երկրորդ պատերազմի
տարիներին հակահիտլերյան կոալիցիայի անդամների կողմիցֈ:1945
թվականի հոկտեմբերի 24-ին 51 ստորագրող երկրների կողմից հաստատվեց
ՄԱԿ-ի կանոնադրությունը: Այդ օրվանից ի վեր ողջ աշխարհը հոկտեմբերի
24-ը տոնում է որպես ՄԱԿ-ի հիմնադրման օր:Այսօր ՄԱԿ-ն ունի 192անդամ
պետություն: Այս երկրների ներկայացուցիչները հանդիպում են ՄԱԿ-ի
Գլխավոր ասամբլեայում, որն ասես համաշխարհային խորհրդարան
լինի:ՄԱԿ-ն ունի 6 հիմնական մարմին, որոնք են`
Գլխավոր ասամբլեան
Անվտանգության խորհուրդը
Տնտեսական և սոցիալական խորհուրդը
Հոգաբարձուների խորհուրդը
Միջազգային դատարանը
Քարտուղարությունը
3. Գլխավոր ասամբլեա
Այս կառույցի հիմնական խորհրդատվական մարմինն է: Գլխավոր
ասամբլեայի աշխատանքային պարտավորություններից է այնպիսի
հարցերի քննարկումն ու վերանայումը, ինչպիսիք են
սպառազինությունների կրճատումն ու դրանց վերահսկումը, միջազգային
խաղաղությանը սպառնացող վտանգի կանխարգելումը, ոչ մշտական
անդամների ընտրությունը և ՄԱԿ-ի հիմնական մարմինների
զեկույցների քննարկումը: Ամեն տարի սեպտեմբերին բացվում
է Գլխավոր ասամբլեայի հերթական նիստը: Յուրաքանչյուր նիստի
սկզբում ընտրվում են նոր նախագահ, նախագահի տեղակալներ և
ասամբլեայի 6 հիմնական հանձնաժողովների նախագահներ:
4. Անվտանգության խորհուրդ
Պատասխանատվություն է կրում միջազգային խաղաղություն և
անվտանգության համարֈ Խորհրդի որոշումներին պարտավոր են
ենթարկվել ՄԱԿ-ի բոլոր անդամներըֈ Անվտանգության Խորհրդի
հինգ մշտական անդամները (Ռուսաստանի Դաշնություն, ԱՄՆ, Մեծ
Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան) ունեն վետոյի ուժֈ
Անվտանգության խորհուրդը բաղկացած է 15 անդամներից, որից
հինգը մշտական են (Ռուսաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա,
Չինաստան), և 10 ընտրովի անդամներից, որոնք վերընտրվում են 2
տարին մեկ:
5. Տնտեսական և սոցիալական խորհուրդ
Այս մարմինը համակարգում է ՄԱԿ-ի և նրա մասնագիտացված
կառույցների ու հաստատությունների տնտեսական և սոցիալական
աշխատանքները: Տնտեսական և սոցիալական խորհուրդը լիազորված է
լինել կենտրոնական ֆորում միջազգային տնտեսական և սոցիալական
խնդիրների քննարկման, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի
դրսևորման, միջազգային գիտաժողովներ հրավիրելու համար և այլն:
6. Խնամակալության խորհուրդ
Այս մարմինը հիմնվել է վիճարկելի տարածքների կառավարման
նկատմամբ վերահսկողություն իրականացնելու և նրանց
ինքնավարությանն ու ինքնիշխանությանն ուղղված ջանքերին աջակցելու
համար:
Միջազգային դատարան
Սա ՄԱԿ-ի գլխավոր դատական մարմինն է: Դատարանն ունի 15 դատավոր:
Դատարանը լիազորված է դատական կարգով լուծելու անդամ-պետությունների
միջև ծագած իրավական խնդիրները և տալ խորհրդատվական եզրակացություններ
ՄԱԿ-ին և նրա գործակալություններին:
7. Քարտուղարություն
ՄԱԿ-ի միջազգային աշխատակազմն է, որն ամբողջ աշխարհում
իրականացնում է բազմաբնույթ աշխատանք: Այն սպասարկում է
Միացիալ Ազգերի Կազմակերպության մնացած գլխավոր
մարմիններին և իրականացնում է իրենց կողմից ընդունված
ծրագրերը և քաղաքական դիրքորոշումներըֈ Քարտուղարության
բաժինները գտնվում են Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնական
հաստատություններում և այլ տեղերում, որտեղ կան ՄԱԿ-ի
կենտրոնական հաստատություններ, որոնցից ամենախոշորները
տեղակայված են Ժնևում և Վիեննայումֈ ՄԱԿ-ի Քարտուղարությունը
ապահովում է ՄԱԿ-ի մարմինների աշխատանքը, իրականացնում է
ՄԱԿ-ի նյութերի հրապարակումն ու տարածումը, արխիվների
պահպանումը, իրականացնում է ՄԱԿ-ի անդամ պետությունների
միջազգային պայմանագրերի գրանցում ու հրատարակումֈ
Քարտուղարությունը ղեկավարում է ՄԱկ-ի Գլխավոր
քարտուղարը։
8. ՄԱԿ-ն ունի չորս նպատակ`
պահպանել միջազգային
խաղաղությունը և
անվտանգությունը, զարգացնել
բարեկամական հարաբերություններ
ազգերի միջև, համագործակցել
միջազգային խնդիրներ լուծելիս ու
մարդու իրավունքների նկատմամբ
հարգանք խթանելիս և ազգերի
գործողությունները
ներդաշնակեցնելու կենտրոն
դառնալ: ՄԱԿ-ը համաշխարհային
կառավարություն չէ և օրենքներ չի
ստեղծում: Այնուամենայնիվ
միջազգային հակամարտությունների
ուղիներ է մատնանշումև
ռազմավարություններ մշակում այն
հարցերի վերաբերյալ, որոնք կարող
են անդրադառնալ բոլորիս վրա: