2. • Ուսումնական ճամփորդությունը կրթական
ծրագրի բաղկացուցիչ է։
Ճամփորդությունը որոշվում է կրթահամալիրի ուսումնական օրացույցով
սահմանված նախագծերով։
ճամփորդությունից առաջ հրապարակում է ճամփորդության նախագիծը.
ճամփորդության մասին հայտը ներկայացվում է առնվազն երեք օր առաջ՝ նշելով
հիմքը (դասընթացի ծրագիր, նախագիծ, կրթական փոխանակումների ծրագիր,
հրավեր), մեկնելու վայրը, օրը, ժամը, մասնակիցների ցուցակը։
Ճամփորդության տեղը որոշվում է ըստ սովորողների տարիքային խմբի,
մանկավարժության լաբորատորիայի մշակած ուղեցույցի։
3. 2021-2022 ուստարվա ճամփորդություններ
Ճամփորդություններն ըստ ամիսների՝
սեպտեմբեր՝
Ուսումնական ճամփորդություն՝ «Գիտելիքի օրը Էդիթ Պրինտ հրատարակչությունում»
Ուսումնական ճամփորդություն. «Անկախության տոն. բարձունքների նվաճում»
հոկտեմբեր՝
Ուսումնական ճամփորդություն դեպի Պլանետարիում
նոյեմբեր՝
Ուսումնական ճամփորդություն` «Աշնան գույները Երևանի բուսաբանական»
դեկտեմբեր՝
Ճամփորդություն դեպի Կ․ Ստանիսլավասկու անվան դրամատիկական թատրոն
հունվար՝
Մարզական խաղեր Ջրվեժում
փետրվար՝
Ուսումնական ճամփորդություն դեպի Թումանյանի անվան Պետական Տիկնիկային թատրոն
մարտ՝
Ճամփորդություն դեպի ժողովրդական արվեստի թանգարան
ապրիլ՝
Ճամփորդութուն դեպի Արզական, Ս․ Նեղուցի վանք
մայիս՝
Համբարձման նախագծով բարձունքի հաղթահարում Լուսագյուղում
հունիս՝
Անձրևաբեր ծեսով դեպի Արագածոտն
5. Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի առաջին դասարանի սովորողներ,
Ծաղկունք համայնքի ՝ Ծաղկունք բաց դպրոց-հիմնադրամ
Ճամփորդության վայրը՝ Գեղարքունիքի մարզ , Ծաղկունք համայնք
Նպատակը՝ Մասնակցել «Գագարին» նախագծին: Տեղի դպրոցի
մանկավարժական աշխատողների հետ ստեղծել գործընկերական
հարաբերություններ:
Խնդիրներ՝
Սովորել աշխատանքային երգեր, պարեր, ասիկներ.
Կրկնել, ամրապնդել հացթխիկ ծեսի երգերը
Ծաղկունք գյուղի սովորողների համար պատրաստել ճակտոցներ
Նկարագրություն՝
Հարավային դպրոցից երթուղիներով շարժվում ենք դեպի Ծաղկունք: Մեզ
դիմավորում է տեղի դպրոցի 3-րդ դասարանի դասվար Արփենիկ
Սիմոնյանը Ծաղկունքի սովորողների հետ: Միասին կիրականացնենք
երկրագործական աշխատանք դպրոցին կից հողամասում:Աշխատանքները
կուղեկցվեն երկրագործական երգերով, պարերգերով: Կայցելենք
Ծաղկունքի թոնրատուն, տեղում իրականացվող աշխատանքներին
կմիանանք հացթխիկի ծիսական երգերով : Ծաղկունքի սովորողների հետ
կհաղթահարենք Ծաղկունքի Սրբ. Սարգիս եկեղեցու բարձունքը:
6. Երկրագործական աշխատանք․ երգերով, պարերգերով ուղեկցվող
աշխատանքներ դպրոցին կից հողամասում:
Իրականացրել ենք ճամփորդության նախագծում
նշված բոլոր կետերը՝
10. Նպատակը՝
Քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի
միջազգային ամենամյա փառատոն «Գետը բնակավայրում» նախագծի
իրականացում: Նախագծի շրջանակներում քայլք գետափով, շրջակայքի
մաքրում, գեղանկարչական, լուսանկարչական պլեներներ գետի
հարակից տարածքում, փառատոնի ներկայացում գյուղի ծիսական
հարթակում:
11. Ճամփորդության առաջին կանգառը Ագարակում էր՝ Ամբերդ գետի աջ
ափին,պատմամշակութային արգելոց հայտարարված հուշարձանային
տարածքում: Ուսումնասիրեցինք մ.թ.ա. 4-րդ հզ․- ի դամբարանադաշտը: Ամբերդի
ափով քայլքով հասանք մինչև Ոսկեհատի պատմամշակութային կոթող
«Ճգնավորի այր» քարայրին: Ճանապարհին ուսումնասիրեցինք գետը,
քարափները: Ոսկեհատի սովորողների ուղեկցությամբ քայլեցինք դեպի
Սբ․Սարգիս եկեղեցի: Քայլքով հասանք դեպի գետը, ափին իրականացրեցինք
գեղանկարչական, լուսանկարչական պլեներ երկու դպրոցների սովորողների
մասնակցությամբ: Միասին կատարեցինք նախապես ընտրված ազգայինն երգեր ու
պարեր: