SlideShare a Scribd company logo
ԻՍՊԱՆԻԱ
Սվետլանա Համբարձումյան, ավագ
դպրոց, 9-3 դաս.
Ներկայիս Իսպանիայի ամենահին ճանաչված ազգերը եղել են կելտերը և իբերները։
Հռոմեական կայսրության կողմից Պիրենեյան թերակղզու մեծ դժվարությամբ
զավթումից հետո այն դարձավ կայսրության շրջան և անվանվեց Հիսպանիա։ Վաղ
միջնադարում այն գտնվում էր գերմանական ցեղերի, հատկապես վեստգոթերի
հպատակության ներքո, իսկ այնուհետև նվաճվեց մուսուլմանների կողմից։ Երկարատև
ու դժվար պայքարի արդյունքում (Ռեկոնկիստա) քրիստոնեական թագավորությունը,
որը գտնվում էր թերակղզու հյուսիսում, մուսուլմաններին դուրս մղեց երկրից, որոնց
վերջին մնացորդները դուրս մղվեցին Գրանադայից 1492 թվականին։ Նույն թվականին
Քրիստափոր Կոլումբոսը հայտնաբերեց Ամերիկան։ Թագավորությունը բարգավաճեց և
16-րդ դարում և 17-րդ դարի սկզբներին դարձավ ամենահզորը Եվրոպայում։ 1899
թվականին Իսպանիան 20 միլիոն դոլարի դիմաց ԱՄՆ-ին զիջեց Գվատեմալան,
Կուբան, Պուերտո Ռիկոն և Ֆիլիպինները:
Շարունակական պատերազմները և այլ խնդիրներ հանգեցրին թագավորության
թուլացմանը։ 19-րդ դարի սկզբին Ֆրանսիայի ներխուժումն Իսպանիա քաոսի մեջ դրեց
վերջինիս, անկախության համար մղվող պայքարը քայքայեց թագավորության մեծ
մասը և երկիրը դրեց քաղաքապես անկայուն վիճակի մեջ։ 20-րդ դարում երկիրը
տուժեց քաղաքացիական կործանարար պատերազմի պատճառով, և իշխանության
եկավ ավտորիտար կառավարությունը, սակայն այն ավարտվեց նշանակալից
տնտեսական աճով։ Ժողովրդավարությունը վերականգնվեց 1978 թվականին
խորհրդարանական սահմանադրական իշխանության տեսքով։ 1986 թվականին
Իսպանիան միացավ Եվրամիությանը, վերականգնեց մշակույթը և ունեցավ կայուն
տնտեսական աճ։
ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ և ՆԱԽԱՀՌՈՄԵԱԿԱՆ ԺՈՂՈՎՈՒՐԴ
Անտապուերկայում իրականացված հնէաբանական պեղումներից պարզվել է, որ Պիրենեյան թերակղզում մարդը բնակություն է
հաստատել դեռևս 1.2 միլիոն տարի առաջ։ Ժամանակակից բնակչությունը բնակություն է հաստատել թերակղզում 32.000 տարի առաջ`
տեղափոխվելով հյուսիսից։ Լավագույն վկայությունները հյուսիսային Իբերիայում գտնվող Կանտաբրիա բնակավայրի Ալտամիրա
քարանձավում պահպանված հանրահայտ նկարներն են։
Հնէաբանական և գենետիկական տվյալները հանգեցնում են այն մտքին, որ Պիրենեյան թերակղզին Եվրոպայում մարդկության
խոշորագույն ապաստաններից մեկն է եղել, որտեղից Հյուսիսային Եվրոպան վերաբնակեցվել է վերջին Սառցե դարաշրջանից հետո։
Պիրենեյան թերակղզու երկու հիմնական պատմական ազգերը եղել են իբերիացիները և կելտերը։ Իբերիացիները բնակվել են
Միջերկրական ծովի կողմում՝ սկսած հյուսիսարևելյան հատվածից մինչև հարավարևելյան հատվածը։ Կելտերը բնակվել են Ատլանտյան
մասում՝ հյուսիսում և կենտրոնում, Պիրենեյան թերակղզու հյուսիսարևմտյան և հարավարևմտյան հատվածներում։ Բասկերը բնակեցրել
են արևմտյան մասում գտնվող Պիրենեյան լեռները և հարթավայրային գոտին։ Հռոմեական վկայություններ կան այն մասին, որ
Իսպանիայում բնակվել են լիգուրներ, սակայն նրանց գոյության պատմական շրջանի մասին ոչինչ հայտնի չէ։
Պիրենեյան թերակղզու հարավում է գտնվել կիսաառասպելական քաղաք Տարտեսոսը (մ.թ.ա 1100 թվական), որը ոսկյա և արծաթյա
զարդերի առևտրով էր զբաղվում փյունիկեցիների և հույների հետ։ Այս մասին հիշատակվում է Ստրաբոնի մոտ և Սոլոմոնի գրքում։ Մ.թ.ա.
500-300 թվականներին փյունիկեցի և հույն նավաստիներն առևտրական բնակավայրեր են հիմնում Միջերկրական ծովի երկայնքով։
Կարթագենացիների հսկողության տակ էր Միջերկրական ծովի առափնյա մեծ հատվածը մինչև հռոմեացիների հաղթանակը։
Հռոմեական կայսրություն և Գոթական թագավորություն
Կարթագենի հետ պատերազմի ընթացքում հռոմեացիները մ. թ. ա 210-205 թվականներին գրավեցին Կարթագենի բոլոր առևտրային
գաղութները Միջերկրական ծովի երկայնքով։ Հռոմեացիներից պահանջվեց մոտ երկու դար Պիրենեյան թերակղզուն ամբողջությամբ
տիրելու համար, որը նրանց տիրապետության տակ մնաց մոտ 6 դար։ Հռոմեական տիրապետությունը բերեց օրենքների, լեզուների և
ճանապարհների միավորում։
Կելտերի և իբերիացիների մշակույթները տարեցտարի հռոմեացվեցին (լատինացվեցին) Հիսպանիայի տարբեր մասերում տարբեր
արագությամբ։ Տեղի առաջնորդներին ընդունեցին որպես Հռոմեական արիստոկրատներ։ Հիսպանիան ծառայում էր որպես հռոմեական
շուկայի ամբար և նրա նավահանգիստներից արտահանվում էին ոսկի, բուրդ, ձիթապտղի յուղ և գինի։ Գյուղատնտեսական
արտադրությունն աճեց ոռոգման համակարգերի ներդրման հետ, այդ համակարգերից մի քանիսը դեռ շահագործվում են։
Հռոմեական կայսրեր Տրայանոսը Թեոդոսիս I-ը և փիլիսոփա Սենեկան ծնվել
են Հիսպանիայում։ Բանաստեղծներ Մարցիալիսը, Քուինտիլիանուսը և
Լուկանոսը նույնպես ծնվել են Իսպանիայում։ Քրիստոնեությունը տարածվեց
Հիսպանիայում մ.թ. առաջին դարում և մեծ տարածում գտավ Հիսպանիայի
քաղաքներում երկրորդ դարում։ Իսպանիայի այժմյան լեզվի, մշակույթի և
օրենքի որոշ տարրեր սերում են այս ժամանակներից։
Արևմտյան հռոմեական տիրապետության թուլացումը Հիսպանիայում սկսվեց 409 թվականին, երբ գերմանական սվեբները և վանդալները,
սարմատական ալանների հետ միասին 407 թվականին անցան Հռենոս գետը և ամայացրեցին Գալիան` ներխուժելով Պիրենեյան թերակղզի։
Սվեբները հիմնեցին թագավորություն այժմյան Գալիսիայի տարածքում և հյուսիսային Պորտուգալիայում, իսկ վանդալները 420 թվականին
հաստատվեցին հարավային Իսպանիայում նախքան 429 թվականին Հյուսիսային Աֆրիկա տեղափոխվելը և 439 թվականին Կարթագենը
գրավելը։ Արևմտյան կայսրության փլուզմանը զուգընթաց սոցիալ-տնտեսական հիմքերը մեծապես պարզեցվեցից, բայց անգամ
ձևափոխված ձևով իրավահաջորդ ռեժիմները պահպանեցին անցողիկ կայսրության շատ հաստատություններ և օրենքներ, այդ թվում
`քրիստոնեությունը և հռոմեական մշակույթի զարգացումը։
Բյուզանդացիները արևմուտքում հիմնեցին Սպանիա նահանգը` ամբողջ Իբերիայի հռոմեական իշխանությունը վերականգնելու
մտադրությամբ։ Ի վերջո, Հիսպանիան վերամիավորվեց Վեստգոթական թագավորության իշխանության ներքո։ Ալանները միավորվեցին
Հասդինգիների հետ և հիմնեցին թագավորություն Գալիսիայում, նաև օկուպացրին մի քանի մեծ շրջաններ նույն տարածաշրջանում,
սակայն հետո մեծացրին տարածքը դեպի հարավ՝ մինչև Դուերո գետը։ Սիլինգյան վանդալները գրավեցին մինչև այժմ անվանումը
պահպանած – Վանդալուզիան (ժամանակակից Անդալուսիան Իսպանիայում)։
Իսպանա-գոթացի գիտնականները, ինչպիսիք են Բրաուլիո Սարագոսացին և Իսիդոր Սևիլիացին, կարևոր դերակատարում են ունեցել
դասական հունա-հռոմեական մշակույթի պահպանման գործում։ Իսիդորը Միջնադարյան Եվրոպայում ամենաազդեցիկ
հոգևորականներից և փիլիսոփաներներից մեկն էր, և նրա տեսությունները կենսական նշանակություն են ունեցել նաև Վեսթգոթական
թագավորության արիոսական դավանանքից Տոլեդոյի Խորհուրդները կաթոլիկ դարձնելու գործում։ Այս գոթական թագավորությունը
Իբերիայի թերակղզում առաջին ինքնավար քրիստոնեական թագավորությունն էր, և Ռեկոնկիստայում այն հանդիսանում էր
մուսուլմանների իշխանության դեմ պայքարող տարբեր թագավորությունների ներկայացուցիչը։ Իսիդորն ստեղծեց առաջին արևմտյան
Հանրագիտարանը (լատ.՝ Etymologiae sive Origines libri XX), որը մեծ ազդեցություն ունեցավ միջնադարում։
Անդալուսիա
8-րդ դարում՝ 711–718 թվականներին, Պիրենեյան թերակղզու համարյա ամբողջ տարածքը զավթեցին արաբական զորքերը, որոնք
ներխուժեցին հյուսիսային Աֆրիկայից։ Այս նվաճումները արաբական Խալիֆաթի կայսրության ստեղծման մի մասն էր։ Միայն մի փոքր
երկրամաս հյուսիսարևմտյան լեռներում կարողացավ դիմակայել արաբական առաջին արշավանքին։
Իսլամական տիրապետության ներքո քրիստոնյաներին և հրեաներին տալիս էին դհիմի կարգավիճակ։ Այս կարգավիճակը թույլ էր տալիս
դավանել իրենց հավատքներին, սակայն նրանք պետք է վճարեին ավելի մեծ հարկեր և նրանց հանդեպ կիրառվում էին որոշ
խտրականություններ։
Իսլամի տարածումը թերակղզում գնալով ավելի էր ուժեղանում։ Մուալիդները (Պիրենեյան թերակղզու էթնիկ մուսուլմանները) հանդիսանում
են հիմնականում Ալ-Անդալուսի 10-րդ դարի բնակչության ժառանգները։
Մուսուլմանական համայնքը Պիրենեյում շատ բազմազան էր և սոցիալական ընդվզումների
պատճառ էր։ Բերբեր ժողովուրդը հյուսիսային Աֆրիկայից, որոնք տրամադրում էին
արաբներին նեծ քանակությամբ զորքեր նվաճումների համար, ապստամբեց։ Բերբերները
շուտով ազատագրեցին հյուսիսային որոշ տարածքներ՝ գահընկեց անելով արաբ
ղեկավարներին։ Ժամանակի ընթացքում Մավրերը բնակություն հաստատեցին հիմնականում
Գվադալկիվիր գետի ափերին, Վալենսիա մարզի ափամերձ շրջաններում, Էբրո գետի
հովտում և (մինչև ժամանակաշրջանի վերջերը) Գրանադայի լեռնային տարածքներում։
Կորդովան՝ խալիֆաթի մայրաքաղաքը, հանդիսանում էր ամենամեծ, ամենահարուստ և ամենազարգացած քաղաքը Արևմտյան
Եվրոպայում։ Միջերկրական ծովում առևտուրը բարգավաճում էր։ Մուսուլմանները ներմուծում էին հարուստ ինտելեկտուալ
ավանդույթներ Մերձավոր արևելքից և հյուսիսային Աֆրիկայից։ Մուսուլման և հրեա մտավորականները մեծ դեր խաղացին Արևմտյան
Եվրոպայի անտիկ մշակույթի վերածնունդի գործընթացում։ Անտիկ մշակույթը միաձուլվեց մուսուլմանական մշակույթի հետ և
տարածաշրջանին տվեց յուրատեսակ մշակույթի ոճ։ Քաղաքներից դուրս, որտեղ ապրում էր բնակչության ճնշող մեծամասնությունը,
գործում էր Հռոմեական ժամանակներից եկած հողի սեփականության ձևը, քանի որ մուսուլման լիդերները հազվադեպ էին վտարում
հողատերերին, և նոր մշակաբույսերի և տեխնոլոգիաների ներդրումը բերեց գյուղատնտեսության լայնածավալ զարգացմանը։
11-րդ դարում մուսուլմանական տիրապետությունը վտանգի տակ էր, քանի որ զարգանում էր Տայֆա թագավորությունը, որը հրահրում էր
փոքր քրիստոնեական երկրներին ընդլայնել իրենց տարածքները։ Հյուսիսային Աֆրիկայից ժամանած մուսուլմանական համայնքները,
ինչպիսիք էին Ալմորադիվները և Ալմոհադները վերականգնեցին իշխանությունը մուսուլմանական տարածքներում և առավել մեծ ուժով
իրականացրեցին Իսլամի տարածումը։ Վերականգնված իսլամական իշխանությունը հաջողությամբ գոյատևեց մոտ մեկ դարից ավելի։
Իսլամական կայսրության անկում և միավորում
Reconquista ("Վերանվաճում") դա Իբերիական քրիստոնեական
թագավորության ընդլայնման բազմադարյա ժամանակաշրջանն է։
Վերանվաճումն սկսվեց 722 թվականի Կովադենգայի ճակատամարտով և
միաժամանակ Պիրենեյան թերակղզու մուսուլմանական նվաճումների
ժամանակաշրջանն էր։ Քրիստոնեական բանակի հաղթանակը
մուսուլմանական զավթիչների դեմ թույլ տվեցին ստեղծել քրիստոնեական
Ատուրաս թագավորությունը 739 թվականին, հյուսիսարևմտյան ափամերձ
լեռների երկայնքով, Մուսուլմանական զավթիչներին նաև դուրս մղեցին
Գալիսիայից, որը հետագայում դարձավ ամենասուրբ վայրը արևմտյան
Եվրոպայում՝ միջին դարերում իր Սանտիագո դե Կոմպոստելա քաղաքով և
միավորվեց նոր քրիստոնեական թագավորությանը։ Մուսուլմանական
զորքերը նույնպես տեղափոխվեցին Պիրենեյի հյուսիս, սակայն
ջախջախվեցին Ֆրանկների կողմից։ Ավելի ուշ Ֆրանկները հիմնեցին
քրիստոնեական երկրներ Պիրենեյի հարավային մասերում։ Նրանց
տարածքները ձգվում էին մինչև Նավարե թագավորություն, Արագոն և
Կատալոնիա։ Մի քանի դար մուսուլմանների և քրիստոնեական երկրների
սահմանները անցնում էին Էբրո և Դուերո հարթավայրերով։
Ալ-Անդալուսը մասնատվեց տաիֆաների (թագավորությունների), որոնց միջև երկարատև մրցակցությանը, թույլ տվեցին երկար
ժամանակ պատերազմին պատրաստվող քրիստոնեական թագավորություններին դրության տեր դառնալ։ Ռազմավարական
կենրտորնական քաղաք Տոլեդոյի գրավումը 1085 թվականին մեծ քայլ էր քրիստոնեական թագավորության առաջխաղացման
հարցում։ Մուսուլմանական մեծ վերածննդից հետո մեծ Մավրական տերությունը ընկավ քրիստոնեական տիրապետության տակ
13-րդ դարում, Կորդովան 1236 թվականին և Սևիլյան 1248 թվականին, մնաց միայն Գրանադան որպես չնվաճված քաղաք
հարավում[։
13-րդ և 14-րդ դարերում Մարինիդի մուսուլմանները Հյուսիսային
Աֆրիկայի մուսուլմանական խմբավորումների հետ ներխուժեցին
և հիմնեցին որոշ անկլավներ թերակղզու հարավային ափամերձ
գոտում, բայց նրա փորձը վերականգնել մուսուլմանական
տերությունը ձախողվեց, և նրանք դուրս մղվեցին Պիրենեյան
թերակղզուց։ 13-րդ դարում նաև տեղի ունեցավ Արագոնի
թագավորության կազմավորումը, որի կենտրոնը գտնվում էր
Պիրենեյան թերակղզու հյուսիս-արևելքում։ Նրանք կարողացան
տիրանալ Միջերկրական ծովի հարուստ կղզիներին Սիցիլիային,
ինչպես նաև Աթենքին։
1469 թվականին քրիստոնեական թագավորություններ Կաստիլյան և Արագոնը միացան Իզաբելլա I Կաստիլիացու և Ֆերդինանդ II
Արագոնեցու ամուսնությունից հետո։ 1478 թվականին ավարտվեց Կանարյան կղզիների նվաճումը, և 1492 թվականին Կաստիլիայի և
Արագոնի միացյալ ուժերը նվաճեցին Գրանադա Էմիրատը, որով ավարտվեց 781-ամյա մուսուլմանական տերությունը Պիրենեյան
թերակղզում։ Գրանադայում ցուցաբերեցին որոշ համբերություն մուսուլմանների նկատմամբ։
1492 թվականը պատմության մեջ մտավ նաև Նոր երկրի հայտնաբերմամբ
Քրիստափոր Կոլումբոսի կողմից, որի նավագնացությունը հովանավորում
էր Իզաբելլան։ Այս նույն տարում սկսվեց Իսպանական հրեաների բռնի
վերափոխումը կաթոլիզիմի, ովքեր հրաժարվում էին դուրս էին քշվում
Իսպանիայի տարածքներից։ Մի քանի տարի հետո Մուսուլմանները
նույնպես նույն բախտին արժանացան։
Որպես Վերածննդիի Նոր Արքաներ՝ Իզաբելլան և Ֆերդինանդը
կենտրոնացրեցին ամբողջ իշանությունը իրենց ձեռքերում և նոր
թագավորությունը կոչեց España՝ փոխարինելով նախկին Հիսպանիա
բառին։ Նրանց քաղաքականության արդյունքում ծնվեց նոր
Իսպանական կայսրությունը։
Կայսերական Իսպանիա
Արագոնի և Կաստիլիայի թագավորությունները սկիզբ դարձան այժմյան
Իսպանիայի և Իսպանական կայսրության ձևավորման։ Իսպանիան Եվրոպայի
ամենահզոր տերությունն էր 16-րդ դարում և 17-րդ դարի հիմնական հատվածում,
նա գնալով հզորանում էր առևտրի և գաղութների մեծացման շնորհիվ։ Նա
հասավ իր հզորության գագաթնակետին երկու թագավորների օրոք – Կառլոս I
(1516-1556) և Ֆիլիպ II (1556-1598)։ Այս ժամանակաշրջանում տեղի ունեցան
Իտալական պատերազմները, կոմուներների հեղափոխությունը, Հոլանդական
հեղափոխությունը, Մորիսկո հեղափոխությունը, Օսմանական Թուրքիայի
ներխուժումը և Ֆրանսիական վերածննդի պատերազմները։
Իսպանական կայսրությունը տիրեց Ամերիկայի մեծ մասին, Խաղաղ օվկիանոսի
Ասիական կղզիներին, Իտալիայի որոշ տարածքներին, Հյուսիսային Աֆրիկայի
որոշ քաղաքներին, այժմյան Ֆրանսիայի, Գերմանիայի, Բելգիայի,
Լյուքսեմբուրգի և Նիդեռլանդների որոշ մասին։ Սա առաջին կայսրությունն էր,
որի մասին ասացին կայսրություն, որտեղ արևը երբեք մայր չի մտնում։
16-րդ դարի վերջին և 17-րդ դարի առաջին կեսին Իսպանիան կանգնեց դաժան
մարտահրավերների առաջ բոլոր կողմերից։ Բերեբերյան ծովահենները հզորացող Օսմանյան
կայսրությանն հովանու ներքո ներխուժում էին ափամերձ գոտիներ և ստրկության վերցնում
տեղի բնակչությանը։ Այս ժամանակում Իսպանիիան նաև հաճախ պատերազմում էր
Ֆրանսիայի հետ։
Բողոքականների անջատումը կաթոլիկ եկեղեցուց երկրին ավելի խորը դրության մեջ դրեցին
իրենց կրոնական պատերազմների արդյունքում։ Արդյունքում երկիրը ներքաշվեց
Եվրոպական և Միջերկրածովային պատերազմների մեջ։
Տասամյա պատերազմեները, Սևիլյայի մեծ ժանտախտը 17-րդ դարում բերեցին կայսրության
մեջ կրոնական և սոցիալական ընդվզումների։ Այս ընդվզումների արդյունքում Եվրոպական
տնտեսությունը ահռելի վնասներ կրեց։ Իսպանիային հաջողվեց պահպանել Հեբսբուրգյան
կայսրության մեծ մասը, օգնել Սուրբ Հռոմեական կայսրությանը բողոքականների դեմ
պայքարում, սակայն վերջում Պորտուգալական ապստամբութունը, Նիդերլանդերի
անջատումը և Ֆրանսիայի հետ մղվող արյունալի պատերազմները զգալիորեն թուլացրեվին
Իսպանիայի դիրքերը։
17-րդ դարի վերջերին Իսպանիան դանդաղ տեմպերով անկում էր ապրում,
կորցնելով փոքր տարածքներ Ֆրանսիայում, սակայն կայսրության
սահմաններից դուրս գաղութները գնալով մեծացնում էին, որոնք
պահպանվեցին մինչև 19-րդ դարը։ Գահի համար մղվող պայքարներով
սկսվեց 18-րդ դարը։ Ժառանգների պատերազմը Իսպանիայում վերածվեց
քաղաքացիական պատերազմի, որի արդյունքում Իսպանիան կորցրեց իր
վաղեմի դիրքերը Եվրոպայում։
Այս պատերազմների ընթացքում Ֆրանսիայում հիմնվեց Բուրբոնների
դինաստիան։ Առաջին Բուրբոն թագավորը դարձավ Ֆիլիպ Vը, որը
վերափոխեց շատ հին օրենքներ։
18-րդ դարում սկսվեց վերականգնվել կայսրության որոշ տարածքներ։
Բուրբոնների դինաստիան ներդրեց ֆրանսիական տնտեսական և
ադմինիստարտիվ կառավարման համակարգը։ Բրիտանիային ցուցաբերած
օգնությունը գաղութների, մասնավորապես Ամերիկայի անկախության դեմ
մղվող պայքարում Իսպանիային վերադարձրեցին նրա կորցրած դիրքերը
Եվրոպայում։
ՆԱՊՈԼԵՈՆՅԱՆ ՏԻՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՈՒ ԴՐԱ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ
1793 թվականին, Իսպանիան ներքաշվեց Ֆրանսիական հանրապետության դեմ պատերազմում, որի պատճառ հանդիսացավ Բուրբոն թագավոր Լուի XVI-ին
մահապատժի ենթարկելը։ Պարտվելով ֆրանսիացիներին, խաղաղություն հաստատվեց և արդյունքում 1795 թվականին երկիրը դարձավ Ֆրանսիային ենթակա,
մինչև 1804 թվականը, երբ իսպանական նավատորմի մնացորդները կատարելապես ջախջախվեցին Տրաֆալգար հրվանդանի մոտ (1805 թվականի հոկտեմբերի 20)։
1807 թվականին Ֆոնտենբլոյի գաղտնի պայմանագրով, որը կնքվեց Նապոլեոնի և Իսպանիայի թագուհու ֆավորիտ Գոդոյի միջև, պատերազմ հայտարարվեց
Պորտուգալիային և Բրիտանիային։ Ֆրանսիական զորքերը ներխուժեցին թագավորություն առանց դիմադրության` Պորտուգալիա ներխուժելու կեղծ
պատրվակով, սակայն դրա փոխարեն նրանք գրավեցին իսպանական ամրոցները։ Այս խորամանկ քայլի արդյունքում գահընկեց արվեց Իսպանիայի թագավորը և
այստեղ իշխանությունն անցավ Նապոլեոն Բոնապարտի եղբայր Ժոզեֆ Բոնապարտին։
Այս օտարերկրացի թագավորը լայնածավալ դժգոհությունների առիթ էր տալիս։ 1808 թվականի մայիսի ապստամբությունը Բոնապարտիստների ռեժիմի դեմ
մղվող պայքարներից մեկն էր։ Այս ապստամբությունները Իսպանիայում հայտնի դարձան որպես պատերազմ անկախության համար, իսկ բրիտանացիներն այն
կոչեցին Պիրենեյան պատերազմ։ Նապոլեոնը ստիպված էր անձամբ միջամտել, հաղթելով Իսպանական չկազմավորված բանակին և Բրիտանացիներին ստիպեց
նահանջել։ Բայց և այնպես իսպանական պարտիզանական ջոկատների և բանակի պայքարը, Բրիտանա-պորտուգալական զորքերի առաջխաղացում, ինչպես նաև
Նապալեոնի անհաջողությունները Ռուսաստանում ստիպեցին Ֆրանսիական զորքերին հեռանալու Իսպանիայից 1814 թվականին, իսկ Ֆերդինանդ VII թագավորը
վերադարձավ գահին։
Ֆրանսիական ներխուժումը շատ թանկ նստեց երկրի տնտեսության վրա և երկիրը դրեց քաղաքապես անկայուն վիճակի մեջ։ Գաղութների ուժեղացումը 19-րդ դարի սկզբներին
նպաստեց, որ Իսպանիան կորցնի իր բոլոր գաղութները Ամերիկայում (որոնք ձգվում էին Կալիֆոռնիայից մինչև Պատագոնիա), չհաշված Կուբան և Պուերտո Ռիկոն։
Իսպանա-Ամերիկյան պատերազմ
19-րդ դարի Իպանիայի տնտեսական ճգնաժամի և քաղաքական անկայուն վիճակից օգտվելով՝ Կուբայում և
Ֆիլիպիններում առաջ եկան ազգայնական շարժումներ, որոնք պայքարում էին անկախության համար։ Այս
երկրների անկախության համար մղվող պատերազմների մեջ ներքաշվեց նաև Միացյալ Նահանգները։ Չնայած
հակառակորդի զորքերի մարտական թույլ պատրաստվածությանը՝ պատերազմը, որն սկսվեց 1898 թվականի
գարնանը, շատ կարճ տևեց։ Արդյունքում Իսպանիան պարտություն կրեց և կորցրեց կայսրության շատ գաղութներ,
այդ թվում՝ Ֆիլիպինները և Կուբան։
ՔԱՂԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ
20-րդ դարը մի փոքր խաղաղություն բերեց. Իսպանիան շատ փոքր դերակատարություն ունեցավ Աֆրիկայի
նվաճման և գաղութականացման հարցում։ Մեծաքանակ կորուստները Ռիֆ պատերազմում Մարոկկոյում օգնեցին
գահընկեց անել թագավորին։ Այդ ժամանակահատվածում իշանության գլուխ կանգնեց Գեներալ Միգել Պրիմո դե
Ռիվերան (1923–1931) և հիմնադրեց Իսպանիայի երկրորդ հանրապետությունը։ Հանրապետությունը
ինքնավարություն առաջարկեց Բասկերի երկրին, Կատալոնիային և Գալիսիային, կանանց տվեց ընտրության
իրավունք։
Քաղաքացիական պատերազմը Իսպանիայում տեղի ունեցավ (1936–39) թվականներին։ Երեք տարի անց Իսպանացի
ազգայնականները Գերմանական և Իտալական նացիստների աջակցությամբ, Գեներալ Ֆրանկոյի գլխավորությամբ՝
հաղթանակ տարան։ Կառավարության ազգային ճակատին հովանավորում էին Սովետական Միությունը,
Մեքսիկան և միջազգային ուժեր, այդ թվում ոչ պաշտոնապես Միացյալ Նահանգները։
Քաղաքացիական պատերազմի զոհ դարձան մոտ 500.000 մարդ և մոտ կես միլիոն մարդ գաղթեցին երկրից։ Այդ
գաղթականների մեծ մասը տեղափոխվեց Լատինական Ամերիկա, միայն Արգենտինա գաղթեցին 300.000 մարդ։
Իսպանիայի քաղաքացիական պատերազմը համարում են Երկրորդ համաշխարհային պատերազմի առաջին կռիվը։
Երկրորդ համաշխարհայինի տարիներին Իսպանիան չեզոք դիրք էր գրավում, չնայած հարում էր Ֆաշիզմին։
Ֆրանկոյի ժամանակ քաղաքացիական պատերազմի ընթացքում գործում էր միայն մեկ կուսակցություն, դա Ֆալանգ
Española Tradicionalista y de las JONS, ստեղծված 1937 թվականին. Կուսակցության գաղափարախոսություններն էին
Հակա-կոմունիզմ, Կաթոլիզմ և նացիոնալիզմ։ 1949 թվականին կուսակցությունը անվանափոխվեց
Նացիոնալիստական շարժում։
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Իսպանիան տնտեսապես և քաղաքապես մեկուսացվել էր և չէր
ընդգրկվել ՄԱԿի կազմում։ Իրավիճակը փոխվեց 1955 թվականին Սառը պատերազմի ժամանակաշրջանում, երբ
տարածաշրջանը ԱՄՆ-ի համար դարձավ ստրատեգիկ կարևոր կետ, որը թույլ կտար ԽՍՀՄ-ին դուրս մղել
Միջերկրական ծովից։ 1960-ականներին Իսպանիան ցուցաբերեց աննախադեպ տնտեսական աճ, որը կոչվեց
Իսպանական հրաշք, որի հետևանքով Իսպանիան ունեցավ ժամանակակից հզոր տնտեսություն։
Ֆրանկոյի մահվանից հետո 1975 թվականին, Խուան Կառլոս I-ը դարձավ Իսպանիայի թագավոր, տիրելով նաև ողջ
իշխանությանը։ Իսպանիայի սահմանադրության ընդունումից հետ 1978 թվականին Իսպանիայում հաստատվեցին
դեմոկրատական կարգեր, իսկ որոշ շրջաններին տվեցին ինքնավարության իրավունք։
Բասկերի Երկիրում բասկյան ազգայնականութուն շարժումը արմատական ազգայնական շարժման
գլխավորությամբ ստեղծեց զինված կազմակերպության ԷՏԱ-ն։ Խումբը ստեղծվել է 1959 թ. Ֆրանկոյի իշխանության
տարիներին նրա բռնի քարոզարշավի դեմ, սակայն շարունակում է մղել իր պայքարը անգամ ժողովրդավարության
տարածաշրջանային ինքնավարության վերականգնումից հետո։
1981-ի փետրվարին ուժային կառույցների որոշ ուժեր փորձեցին հեղաշրջում իրականացնել, սակայն Խուան
Կառլոս արքան ստանձնեց զինված ուժերի հրամանատարի պաշտոնը և ազգային հեռուստատեսությամբ հորդորեց
ապստամբներին հանձնվել։
1982 թվականի մայիսի 30-ին Իսպանիան միացավ ՆԱՏՕ-ին, որը պայմանավորված էր սահմանադրության
ընդունմամբ։ Այդ տարի Իսպանական սոցիալական բանվորական կուսակցությունը եկավ իշխանության, որը
վերջին 43 տարում առաջին ձախակողմյան կառավարությունն էր։ 1986 թվականին Իսպանիան միացավ
Եվրամիությանը։ Իսպանական սոցիալական բանվորական կուսակցությունը 1996 թվականի ընտրություններում
պարտվեց Իսպանական ժողովրդական կուսակցությանը վերջ դնելով նրանց 14 տարվա իշխանությանը։
21-րդ դար
2002 թվականի հունվարի 1-ին Իսպանիան պեսետան որպես ազգային արժույթ փոխարինվեց Եվրոյի, որը
միաժամանակ հանդիսանում էր Եվրոգոտու 15 երկրների արժույթ։ Իսպանիան նաև ցուցաբերում էր
ակտիվ տնտեսական աճ, բարձր լինելով Եվրամիության տնտեսության միջին մակարդակից, սակայն
երկրի տնտեսությունը վատթագույնս էր պատրաստված համաշխարհային տնտեսական ճգնաժամին և
հետևանքները շատ ծանր նստեցին երկրի տնտեսության վրա։
2004 թվականի մարտի 11-ին մի քանի պայթյուններ տեղի ունեցան Մադրիդի գնացքներում։ Հինգ ամիս
տևած դատական նիստերի արդյունքում 2007 թվականին հաստատվեց, որ պայթյուններն իրականացվել է
ալ-Քաիդայի կողմից։ Պայթյունների հետևանքով զոհվեցին 191 մարդ, 1800 մարդ վիրավորվեցին, իսկ
ընտրությունները հետաձգվեցին 3 օրով։
Չնայած սկզբում բոլոր կասկածները Բասկյան ԷՏԱ խմբի վրա էր, սակայն ապացույցները ցույց տվեցին, որ
մեղավորը Իսլամական շարժում է։ Ընտրությունների բոյկոտման պատճառով քաղաքական
տարաձայնությունները տեղի տվեցին։ Առաջատար կուսակցությունները սկսեցին մեղադրել միմյանց։ 2004-
թվականի մարտի 14-ին Իսպանիայի սոցիալիստական աշխատավորաան կուսակցությունը նորից
հաղթանակ տարավ Խոսե Լուիս Ռոդրիգես Սապատերոյի գլխավորությամբ, որը արդյունքում դարձավ
երկրի վարչապետ։
Իսպանիայի տնտեսությունը 2008-2014 թվականներին ապրեց մեծ ճգնաժամ, որի արդյունքում
գործազրկությունը աճեց ահռելի մակարդակի։ 2011 թվականին Մարիանո Ռախոյի գլխավորած
Ժողովրդական կուսակցությունը 44,6% ընդհանուր ձայներով հաղթանակ տարավ, իսկ Ռախոյը դարձավ
վարչապետ։ 2014 թվականի հունիսի 19-ին միապետ Խուան Կառլոսը գահը հանձնեց իր որդուն, ով
դարձավ Ֆելիպե VI-ը։
ԿԱՏԱԼՈՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄ
2015 թվականի Կատալոնիայի տարածքային ընտրություններից
հետո, որոնց արդյունքում մեծամասնություն ստացան
անկախամետ ուժերը, Կատալոնիայի կառավարությունը
անկախության հանրաքվե հայտարարեց 2017 թվականի
հոկտեմբերի 1-ին, չնայած Իսպանիայի իշխանությունները դեմ
էին: 2017 թվականի սեպտեմբերի 6-ին Իսպանիայի
սահմանադրական դատարանը հայտարարեց, որ անկախության
հանրաքվեն անօրինական է, քանի որ չի համապատասխանում
Իսպանիայի սահմանադրության դրույթներին, ինչին սատարեց
նաև Եվրոպական հանձնաժողովը։

More Related Content

Similar to Իսպանիա

History Հին Հունաստան
History Հին ՀունաստանHistory Հին Հունաստան
History Հին ՀունաստանSiranush Gharibyan
 
Հնդկաստան,Չինաստան,Ճապոնիա
Հնդկաստան,Չինաստան,Ճապոնիա  Հնդկաստան,Չինաստան,Ճապոնիա
Հնդկաստան,Չինաստան,Ճապոնիա ganyan
 
Հնդկաստան, Չինաստան,Ճապոնիա
Հնդկաստան, Չինաստան,ՃապոնիաՀնդկաստան, Չինաստան,Ճապոնիա
Հնդկաստան, Չինաստան,Ճապոնիաganyan
 
Հին Սպարտան
Հին ՍպարտանՀին Սպարտան
Հին Սպարտան
093224445
 
Գրեր
ԳրերԳրեր
Գրեր
sertachki
 
Երևանի պատմություն: Հայկազ Մարգարյան
Երևանի պատմություն: Հայկազ ՄարգարյանԵրևանի պատմություն: Հայկազ Մարգարյան
Երևանի պատմություն: Հայկազ ՄարգարյանSona Arsenyan
 
ամերիկայի միացյալ նահանգներ
ամերիկայի միացյալ նահանգներամերիկայի միացյալ նահանգներ
ամերիկայի միացյալ նահանգներ
Mariam Khachanyan
 
Հին Հունաստանի Պատմության Արշալույսը
Հին Հունաստանի Պատմության ԱրշալույսըՀին Հունաստանի Պատմության Արշալույսը
Հին Հունաստանի Պատմության Արշալույսը
Elen Eranosyan
 
Կառլոս Մեծ
Կառլոս ՄեծԿառլոս Մեծ
Կառլոս Մեծ
MesropOnanyan
 
Առցանց կրթություն պատմություն
Առցանց կրթություն պատմությունԱռցանց կրթություն պատմություն
Առցանց կրթություն պատմություն
Valeri Balasyan
 
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԻ ԷՈՒԹՅՈՒՆԸ, ԾԱԳՈՒՄՆ ՈՒ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆԸ ԱՐևԵԼՅԱՆ ՀԱՐՑԻ ՀԵՏ
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԻ ԷՈՒԹՅՈՒՆԸ, ԾԱԳՈՒՄՆ ՈՒ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆԸ ԱՐևԵԼՅԱՆ ՀԱՐՑԻ ՀԵՏՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԻ ԷՈՒԹՅՈՒՆԸ, ԾԱԳՈՒՄՆ ՈՒ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆԸ ԱՐևԵԼՅԱՆ ՀԱՐՑԻ ՀԵՏ
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԻ ԷՈՒԹՅՈՒՆԸ, ԾԱԳՈՒՄՆ ՈՒ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆԸ ԱՐևԵԼՅԱՆ ՀԱՐՑԻ ՀԵՏ
Hambardzumyan
 
Իրանի Իսլամական Հանրապետություն
Իրանի Իսլամական ՀանրապետությունԻրանի Իսլամական Հանրապետություն
Իրանի Իսլամական Հանրապետությունasatryanmarta
 
Արևմտյան Հայաստան
Արևմտյան ՀայաստանԱրևմտյան Հայաստան
Արևմտյան Հայաստան
Meri Markosyan
 
Patm naxagic
Patm naxagicPatm naxagic
Patm naxagicnarek555
 
Հանրակրթական Դիջիտեք 2011,«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր ,10-րդ դասարան: Հին ...
Հանրակրթական Դիջիտեք 2011,«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր ,10-րդ դասարան: Հին ...Հանրակրթական Դիջիտեք 2011,«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր ,10-րդ դասարան: Հին ...
Հանրակրթական Դիջիտեք 2011,«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր ,10-րդ դասարան: Հին ...Artak Zargaryan
 
Պատմություն
ՊատմությունՊատմություն
Պատմություն
AnulikGh
 
նիդերլանդական հեղափոխություն
նիդերլանդական հեղափոխություննիդերլանդական հեղափոխություն
նիդերլանդական հեղափոխություն
HasmikPetrosyan
 

Similar to Իսպանիա (20)

History Հին Հունաստան
History Հին ՀունաստանHistory Հին Հունաստան
History Հին Հունաստան
 
Հնդկաստան,Չինաստան,Ճապոնիա
Հնդկաստան,Չինաստան,Ճապոնիա  Հնդկաստան,Չինաստան,Ճապոնիա
Հնդկաստան,Չինաստան,Ճապոնիա
 
Հնդկաստան, Չինաստան,Ճապոնիա
Հնդկաստան, Չինաստան,ՃապոնիաՀնդկաստան, Չինաստան,Ճապոնիա
Հնդկաստան, Չինաստան,Ճապոնիա
 
Հին Սպարտան
Հին ՍպարտանՀին Սպարտան
Հին Սպարտան
 
Գրեր
ԳրերԳրեր
Գրեր
 
KOREA.pptx
KOREA.pptxKOREA.pptx
KOREA.pptx
 
Երևանի պատմություն: Հայկազ Մարգարյան
Երևանի պատմություն: Հայկազ ՄարգարյանԵրևանի պատմություն: Հայկազ Մարգարյան
Երևանի պատմություն: Հայկազ Մարգարյան
 
ամերիկայի միացյալ նահանգներ
ամերիկայի միացյալ նահանգներամերիկայի միացյալ նահանգներ
ամերիկայի միացյալ նահանգներ
 
Հին Հունաստանի Պատմության Արշալույսը
Հին Հունաստանի Պատմության ԱրշալույսըՀին Հունաստանի Պատմության Արշալույսը
Հին Հունաստանի Պատմության Արշալույսը
 
Կառլոս Մեծ
Կառլոս ՄեծԿառլոս Մեծ
Կառլոս Մեծ
 
Առցանց կրթություն պատմություն
Առցանց կրթություն պատմությունԱռցանց կրթություն պատմություն
Առցանց կրթություն պատմություն
 
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԻ ԷՈՒԹՅՈՒՆԸ, ԾԱԳՈՒՄՆ ՈՒ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆԸ ԱՐևԵԼՅԱՆ ՀԱՐՑԻ ՀԵՏ
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԻ ԷՈՒԹՅՈՒՆԸ, ԾԱԳՈՒՄՆ ՈՒ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆԸ ԱՐևԵԼՅԱՆ ՀԱՐՑԻ ՀԵՏՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԻ ԷՈՒԹՅՈՒՆԸ, ԾԱԳՈՒՄՆ ՈՒ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆԸ ԱՐևԵԼՅԱՆ ՀԱՐՑԻ ՀԵՏ
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԻ ԷՈՒԹՅՈՒՆԸ, ԾԱԳՈՒՄՆ ՈՒ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆԸ ԱՐևԵԼՅԱՆ ՀԱՐՑԻ ՀԵՏ
 
Իրանի Իսլամական Հանրապետություն
Իրանի Իսլամական ՀանրապետությունԻրանի Իսլամական Հանրապետություն
Իրանի Իսլամական Հանրապետություն
 
Արևմտյան Հայաստան
Արևմտյան ՀայաստանԱրևմտյան Հայաստան
Արևմտյան Հայաստան
 
Patm naxagic
Patm naxagicPatm naxagic
Patm naxagic
 
Հանրակրթական Դիջիտեք 2011,«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր ,10-րդ դասարան: Հին ...
Հանրակրթական Դիջիտեք 2011,«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր ,10-րդ դասարան: Հին ...Հանրակրթական Դիջիտեք 2011,«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր ,10-րդ դասարան: Հին ...
Հանրակրթական Դիջիտեք 2011,«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր ,10-րդ դասարան: Հին ...
 
презентация1
презентация1презентация1
презентация1
 
презентация1
презентация1презентация1
презентация1
 
Պատմություն
ՊատմությունՊատմություն
Պատմություն
 
նիդերլանդական հեղափոխություն
նիդերլանդական հեղափոխություննիդերլանդական հեղափոխություն
նիդերլանդական հեղափոխություն
 

More from SvetlanaHambardzumyan

Самопрезентация.pptx
Самопрезентация.pptxСамопрезентация.pptx
Самопрезентация.pptx
SvetlanaHambardzumyan
 
Alexander Fleming
Alexander FlemingAlexander Fleming
Alexander Fleming
SvetlanaHambardzumyan
 
Античная мифология в современной
Античная мифология в современнойАнтичная мифология в современной
Античная мифология в современной
SvetlanaHambardzumyan
 
Հովհաննես Թումանյանի ընտանիքը
Հովհաննես Թումանյանի ընտանիքըՀովհաննես Թումանյանի ընտանիքը
Հովհաննես Թումանյանի ընտանիքը
SvetlanaHambardzumyan
 
Հայաստանի Հանրապետության խոշոր քաղաքները
Հայաստանի Հանրապետության խոշոր քաղաքներըՀայաստանի Հանրապետության խոշոր քաղաքները
Հայաստանի Հանրապետության խոշոր քաղաքները
SvetlanaHambardzumyan
 
Հայաստանի Հանրապետության բնակչության կազմը
Հայաստանի Հանրապետության բնակչության կազմըՀայաստանի Հանրապետության բնակչության կազմը
Հայաստանի Հանրապետության բնակչության կազմը
SvetlanaHambardzumyan
 
Վիտամիններ
ՎիտամիններՎիտամիններ
Վիտամիններ
SvetlanaHambardzumyan
 
Սևանա լճի հիմնախնդիրները
Սևանա լճի հիմնախնդիրներըՍևանա լճի հիմնախնդիրները
Սևանա լճի հիմնախնդիրները
SvetlanaHambardzumyan
 
Աստղեր
ԱստղերԱստղեր
Աստղեր
SvetlanaHambardzumyan
 
Сергей Параджанов
Сергей ПараджановСергей Параджанов
Сергей Параджанов
SvetlanaHambardzumyan
 
ՀՀ-ի բնապահպանական հիմնախնդիրներ
ՀՀ-ի բնապահպանական հիմնախնդիրներՀՀ-ի բնապահպանական հիմնախնդիրներ
ՀՀ-ի բնապահպանական հիմնախնդիրներ
SvetlanaHambardzumyan
 
Mg (մագնեզիում)
Mg (մագնեզիում)Mg (մագնեզիում)
Mg (մագնեզիում)
SvetlanaHambardzumyan
 
ԹՈՒՆԱՎՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ ՕԴՈՒՄ: ՄԹՆՈԼՈՐՏԻ ԱՂՏՈՏՈՒՄ
ԹՈՒՆԱՎՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ ՕԴՈՒՄ: ՄԹՆՈԼՈՐՏԻ ԱՂՏՈՏՈՒՄԹՈՒՆԱՎՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ ՕԴՈՒՄ: ՄԹՆՈԼՈՐՏԻ ԱՂՏՈՏՈՒՄ
ԹՈՒՆԱՎՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ ՕԴՈՒՄ: ՄԹՆՈԼՈՐՏԻ ԱՂՏՈՏՈՒՄ
SvetlanaHambardzumyan
 

More from SvetlanaHambardzumyan (13)

Самопрезентация.pptx
Самопрезентация.pptxСамопрезентация.pptx
Самопрезентация.pptx
 
Alexander Fleming
Alexander FlemingAlexander Fleming
Alexander Fleming
 
Античная мифология в современной
Античная мифология в современнойАнтичная мифология в современной
Античная мифология в современной
 
Հովհաննես Թումանյանի ընտանիքը
Հովհաննես Թումանյանի ընտանիքըՀովհաննես Թումանյանի ընտանիքը
Հովհաննես Թումանյանի ընտանիքը
 
Հայաստանի Հանրապետության խոշոր քաղաքները
Հայաստանի Հանրապետության խոշոր քաղաքներըՀայաստանի Հանրապետության խոշոր քաղաքները
Հայաստանի Հանրապետության խոշոր քաղաքները
 
Հայաստանի Հանրապետության բնակչության կազմը
Հայաստանի Հանրապետության բնակչության կազմըՀայաստանի Հանրապետության բնակչության կազմը
Հայաստանի Հանրապետության բնակչության կազմը
 
Վիտամիններ
ՎիտամիններՎիտամիններ
Վիտամիններ
 
Սևանա լճի հիմնախնդիրները
Սևանա լճի հիմնախնդիրներըՍևանա լճի հիմնախնդիրները
Սևանա լճի հիմնախնդիրները
 
Աստղեր
ԱստղերԱստղեր
Աստղեր
 
Сергей Параджанов
Сергей ПараджановСергей Параджанов
Сергей Параджанов
 
ՀՀ-ի բնապահպանական հիմնախնդիրներ
ՀՀ-ի բնապահպանական հիմնախնդիրներՀՀ-ի բնապահպանական հիմնախնդիրներ
ՀՀ-ի բնապահպանական հիմնախնդիրներ
 
Mg (մագնեզիում)
Mg (մագնեզիում)Mg (մագնեզիում)
Mg (մագնեզիում)
 
ԹՈՒՆԱՎՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ ՕԴՈՒՄ: ՄԹՆՈԼՈՐՏԻ ԱՂՏՈՏՈՒՄ
ԹՈՒՆԱՎՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ ՕԴՈՒՄ: ՄԹՆՈԼՈՐՏԻ ԱՂՏՈՏՈՒՄԹՈՒՆԱՎՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ ՕԴՈՒՄ: ՄԹՆՈԼՈՐՏԻ ԱՂՏՈՏՈՒՄ
ԹՈՒՆԱՎՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ ՕԴՈՒՄ: ՄԹՆՈԼՈՐՏԻ ԱՂՏՈՏՈՒՄ
 

Իսպանիա

  • 2. Ներկայիս Իսպանիայի ամենահին ճանաչված ազգերը եղել են կելտերը և իբերները։ Հռոմեական կայսրության կողմից Պիրենեյան թերակղզու մեծ դժվարությամբ զավթումից հետո այն դարձավ կայսրության շրջան և անվանվեց Հիսպանիա։ Վաղ միջնադարում այն գտնվում էր գերմանական ցեղերի, հատկապես վեստգոթերի հպատակության ներքո, իսկ այնուհետև նվաճվեց մուսուլմանների կողմից։ Երկարատև ու դժվար պայքարի արդյունքում (Ռեկոնկիստա) քրիստոնեական թագավորությունը, որը գտնվում էր թերակղզու հյուսիսում, մուսուլմաններին դուրս մղեց երկրից, որոնց վերջին մնացորդները դուրս մղվեցին Գրանադայից 1492 թվականին։ Նույն թվականին Քրիստափոր Կոլումբոսը հայտնաբերեց Ամերիկան։ Թագավորությունը բարգավաճեց և 16-րդ դարում և 17-րդ դարի սկզբներին դարձավ ամենահզորը Եվրոպայում։ 1899 թվականին Իսպանիան 20 միլիոն դոլարի դիմաց ԱՄՆ-ին զիջեց Գվատեմալան, Կուբան, Պուերտո Ռիկոն և Ֆիլիպինները: Շարունակական պատերազմները և այլ խնդիրներ հանգեցրին թագավորության թուլացմանը։ 19-րդ դարի սկզբին Ֆրանսիայի ներխուժումն Իսպանիա քաոսի մեջ դրեց վերջինիս, անկախության համար մղվող պայքարը քայքայեց թագավորության մեծ մասը և երկիրը դրեց քաղաքապես անկայուն վիճակի մեջ։ 20-րդ դարում երկիրը տուժեց քաղաքացիական կործանարար պատերազմի պատճառով, և իշխանության եկավ ավտորիտար կառավարությունը, սակայն այն ավարտվեց նշանակալից տնտեսական աճով։ Ժողովրդավարությունը վերականգնվեց 1978 թվականին խորհրդարանական սահմանադրական իշխանության տեսքով։ 1986 թվականին Իսպանիան միացավ Եվրամիությանը, վերականգնեց մշակույթը և ունեցավ կայուն տնտեսական աճ։
  • 3. ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ և ՆԱԽԱՀՌՈՄԵԱԿԱՆ ԺՈՂՈՎՈՒՐԴ Անտապուերկայում իրականացված հնէաբանական պեղումներից պարզվել է, որ Պիրենեյան թերակղզում մարդը բնակություն է հաստատել դեռևս 1.2 միլիոն տարի առաջ։ Ժամանակակից բնակչությունը բնակություն է հաստատել թերակղզում 32.000 տարի առաջ` տեղափոխվելով հյուսիսից։ Լավագույն վկայությունները հյուսիսային Իբերիայում գտնվող Կանտաբրիա բնակավայրի Ալտամիրա քարանձավում պահպանված հանրահայտ նկարներն են։ Հնէաբանական և գենետիկական տվյալները հանգեցնում են այն մտքին, որ Պիրենեյան թերակղզին Եվրոպայում մարդկության խոշորագույն ապաստաններից մեկն է եղել, որտեղից Հյուսիսային Եվրոպան վերաբնակեցվել է վերջին Սառցե դարաշրջանից հետո։ Պիրենեյան թերակղզու երկու հիմնական պատմական ազգերը եղել են իբերիացիները և կելտերը։ Իբերիացիները բնակվել են Միջերկրական ծովի կողմում՝ սկսած հյուսիսարևելյան հատվածից մինչև հարավարևելյան հատվածը։ Կելտերը բնակվել են Ատլանտյան մասում՝ հյուսիսում և կենտրոնում, Պիրենեյան թերակղզու հյուսիսարևմտյան և հարավարևմտյան հատվածներում։ Բասկերը բնակեցրել են արևմտյան մասում գտնվող Պիրենեյան լեռները և հարթավայրային գոտին։ Հռոմեական վկայություններ կան այն մասին, որ Իսպանիայում բնակվել են լիգուրներ, սակայն նրանց գոյության պատմական շրջանի մասին ոչինչ հայտնի չէ։ Պիրենեյան թերակղզու հարավում է գտնվել կիսաառասպելական քաղաք Տարտեսոսը (մ.թ.ա 1100 թվական), որը ոսկյա և արծաթյա զարդերի առևտրով էր զբաղվում փյունիկեցիների և հույների հետ։ Այս մասին հիշատակվում է Ստրաբոնի մոտ և Սոլոմոնի գրքում։ Մ.թ.ա. 500-300 թվականներին փյունիկեցի և հույն նավաստիներն առևտրական բնակավայրեր են հիմնում Միջերկրական ծովի երկայնքով։ Կարթագենացիների հսկողության տակ էր Միջերկրական ծովի առափնյա մեծ հատվածը մինչև հռոմեացիների հաղթանակը։
  • 4. Հռոմեական կայսրություն և Գոթական թագավորություն Կարթագենի հետ պատերազմի ընթացքում հռոմեացիները մ. թ. ա 210-205 թվականներին գրավեցին Կարթագենի բոլոր առևտրային գաղութները Միջերկրական ծովի երկայնքով։ Հռոմեացիներից պահանջվեց մոտ երկու դար Պիրենեյան թերակղզուն ամբողջությամբ տիրելու համար, որը նրանց տիրապետության տակ մնաց մոտ 6 դար։ Հռոմեական տիրապետությունը բերեց օրենքների, լեզուների և ճանապարհների միավորում։ Կելտերի և իբերիացիների մշակույթները տարեցտարի հռոմեացվեցին (լատինացվեցին) Հիսպանիայի տարբեր մասերում տարբեր արագությամբ։ Տեղի առաջնորդներին ընդունեցին որպես Հռոմեական արիստոկրատներ։ Հիսպանիան ծառայում էր որպես հռոմեական շուկայի ամբար և նրա նավահանգիստներից արտահանվում էին ոսկի, բուրդ, ձիթապտղի յուղ և գինի։ Գյուղատնտեսական արտադրությունն աճեց ոռոգման համակարգերի ներդրման հետ, այդ համակարգերից մի քանիսը դեռ շահագործվում են։ Հռոմեական կայսրեր Տրայանոսը Թեոդոսիս I-ը և փիլիսոփա Սենեկան ծնվել են Հիսպանիայում։ Բանաստեղծներ Մարցիալիսը, Քուինտիլիանուսը և Լուկանոսը նույնպես ծնվել են Իսպանիայում։ Քրիստոնեությունը տարածվեց Հիսպանիայում մ.թ. առաջին դարում և մեծ տարածում գտավ Հիսպանիայի քաղաքներում երկրորդ դարում։ Իսպանիայի այժմյան լեզվի, մշակույթի և օրենքի որոշ տարրեր սերում են այս ժամանակներից։
  • 5. Արևմտյան հռոմեական տիրապետության թուլացումը Հիսպանիայում սկսվեց 409 թվականին, երբ գերմանական սվեբները և վանդալները, սարմատական ալանների հետ միասին 407 թվականին անցան Հռենոս գետը և ամայացրեցին Գալիան` ներխուժելով Պիրենեյան թերակղզի։ Սվեբները հիմնեցին թագավորություն այժմյան Գալիսիայի տարածքում և հյուսիսային Պորտուգալիայում, իսկ վանդալները 420 թվականին հաստատվեցին հարավային Իսպանիայում նախքան 429 թվականին Հյուսիսային Աֆրիկա տեղափոխվելը և 439 թվականին Կարթագենը գրավելը։ Արևմտյան կայսրության փլուզմանը զուգընթաց սոցիալ-տնտեսական հիմքերը մեծապես պարզեցվեցից, բայց անգամ ձևափոխված ձևով իրավահաջորդ ռեժիմները պահպանեցին անցողիկ կայսրության շատ հաստատություններ և օրենքներ, այդ թվում `քրիստոնեությունը և հռոմեական մշակույթի զարգացումը։ Բյուզանդացիները արևմուտքում հիմնեցին Սպանիա նահանգը` ամբողջ Իբերիայի հռոմեական իշխանությունը վերականգնելու մտադրությամբ։ Ի վերջո, Հիսպանիան վերամիավորվեց Վեստգոթական թագավորության իշխանության ներքո։ Ալանները միավորվեցին Հասդինգիների հետ և հիմնեցին թագավորություն Գալիսիայում, նաև օկուպացրին մի քանի մեծ շրջաններ նույն տարածաշրջանում, սակայն հետո մեծացրին տարածքը դեպի հարավ՝ մինչև Դուերո գետը։ Սիլինգյան վանդալները գրավեցին մինչև այժմ անվանումը պահպանած – Վանդալուզիան (ժամանակակից Անդալուսիան Իսպանիայում)։ Իսպանա-գոթացի գիտնականները, ինչպիսիք են Բրաուլիո Սարագոսացին և Իսիդոր Սևիլիացին, կարևոր դերակատարում են ունեցել դասական հունա-հռոմեական մշակույթի պահպանման գործում։ Իսիդորը Միջնադարյան Եվրոպայում ամենաազդեցիկ հոգևորականներից և փիլիսոփաներներից մեկն էր, և նրա տեսությունները կենսական նշանակություն են ունեցել նաև Վեսթգոթական թագավորության արիոսական դավանանքից Տոլեդոյի Խորհուրդները կաթոլիկ դարձնելու գործում։ Այս գոթական թագավորությունը Իբերիայի թերակղզում առաջին ինքնավար քրիստոնեական թագավորությունն էր, և Ռեկոնկիստայում այն հանդիսանում էր մուսուլմանների իշխանության դեմ պայքարող տարբեր թագավորությունների ներկայացուցիչը։ Իսիդորն ստեղծեց առաջին արևմտյան Հանրագիտարանը (լատ.՝ Etymologiae sive Origines libri XX), որը մեծ ազդեցություն ունեցավ միջնադարում։
  • 6. Անդալուսիա 8-րդ դարում՝ 711–718 թվականներին, Պիրենեյան թերակղզու համարյա ամբողջ տարածքը զավթեցին արաբական զորքերը, որոնք ներխուժեցին հյուսիսային Աֆրիկայից։ Այս նվաճումները արաբական Խալիֆաթի կայսրության ստեղծման մի մասն էր։ Միայն մի փոքր երկրամաս հյուսիսարևմտյան լեռներում կարողացավ դիմակայել արաբական առաջին արշավանքին։ Իսլամական տիրապետության ներքո քրիստոնյաներին և հրեաներին տալիս էին դհիմի կարգավիճակ։ Այս կարգավիճակը թույլ էր տալիս դավանել իրենց հավատքներին, սակայն նրանք պետք է վճարեին ավելի մեծ հարկեր և նրանց հանդեպ կիրառվում էին որոշ խտրականություններ։ Իսլամի տարածումը թերակղզում գնալով ավելի էր ուժեղանում։ Մուալիդները (Պիրենեյան թերակղզու էթնիկ մուսուլմանները) հանդիսանում են հիմնականում Ալ-Անդալուսի 10-րդ դարի բնակչության ժառանգները։ Մուսուլմանական համայնքը Պիրենեյում շատ բազմազան էր և սոցիալական ընդվզումների պատճառ էր։ Բերբեր ժողովուրդը հյուսիսային Աֆրիկայից, որոնք տրամադրում էին արաբներին նեծ քանակությամբ զորքեր նվաճումների համար, ապստամբեց։ Բերբերները շուտով ազատագրեցին հյուսիսային որոշ տարածքներ՝ գահընկեց անելով արաբ ղեկավարներին։ Ժամանակի ընթացքում Մավրերը բնակություն հաստատեցին հիմնականում Գվադալկիվիր գետի ափերին, Վալենսիա մարզի ափամերձ շրջաններում, Էբրո գետի հովտում և (մինչև ժամանակաշրջանի վերջերը) Գրանադայի լեռնային տարածքներում։
  • 7. Կորդովան՝ խալիֆաթի մայրաքաղաքը, հանդիսանում էր ամենամեծ, ամենահարուստ և ամենազարգացած քաղաքը Արևմտյան Եվրոպայում։ Միջերկրական ծովում առևտուրը բարգավաճում էր։ Մուսուլմանները ներմուծում էին հարուստ ինտելեկտուալ ավանդույթներ Մերձավոր արևելքից և հյուսիսային Աֆրիկայից։ Մուսուլման և հրեա մտավորականները մեծ դեր խաղացին Արևմտյան Եվրոպայի անտիկ մշակույթի վերածնունդի գործընթացում։ Անտիկ մշակույթը միաձուլվեց մուսուլմանական մշակույթի հետ և տարածաշրջանին տվեց յուրատեսակ մշակույթի ոճ։ Քաղաքներից դուրս, որտեղ ապրում էր բնակչության ճնշող մեծամասնությունը, գործում էր Հռոմեական ժամանակներից եկած հողի սեփականության ձևը, քանի որ մուսուլման լիդերները հազվադեպ էին վտարում հողատերերին, և նոր մշակաբույսերի և տեխնոլոգիաների ներդրումը բերեց գյուղատնտեսության լայնածավալ զարգացմանը։ 11-րդ դարում մուսուլմանական տիրապետությունը վտանգի տակ էր, քանի որ զարգանում էր Տայֆա թագավորությունը, որը հրահրում էր փոքր քրիստոնեական երկրներին ընդլայնել իրենց տարածքները։ Հյուսիսային Աֆրիկայից ժամանած մուսուլմանական համայնքները, ինչպիսիք էին Ալմորադիվները և Ալմոհադները վերականգնեցին իշխանությունը մուսուլմանական տարածքներում և առավել մեծ ուժով իրականացրեցին Իսլամի տարածումը։ Վերականգնված իսլամական իշխանությունը հաջողությամբ գոյատևեց մոտ մեկ դարից ավելի։
  • 8. Իսլամական կայսրության անկում և միավորում Reconquista ("Վերանվաճում") դա Իբերիական քրիստոնեական թագավորության ընդլայնման բազմադարյա ժամանակաշրջանն է։ Վերանվաճումն սկսվեց 722 թվականի Կովադենգայի ճակատամարտով և միաժամանակ Պիրենեյան թերակղզու մուսուլմանական նվաճումների ժամանակաշրջանն էր։ Քրիստոնեական բանակի հաղթանակը մուսուլմանական զավթիչների դեմ թույլ տվեցին ստեղծել քրիստոնեական Ատուրաս թագավորությունը 739 թվականին, հյուսիսարևմտյան ափամերձ լեռների երկայնքով, Մուսուլմանական զավթիչներին նաև դուրս մղեցին Գալիսիայից, որը հետագայում դարձավ ամենասուրբ վայրը արևմտյան Եվրոպայում՝ միջին դարերում իր Սանտիագո դե Կոմպոստելա քաղաքով և միավորվեց նոր քրիստոնեական թագավորությանը։ Մուսուլմանական զորքերը նույնպես տեղափոխվեցին Պիրենեյի հյուսիս, սակայն ջախջախվեցին Ֆրանկների կողմից։ Ավելի ուշ Ֆրանկները հիմնեցին քրիստոնեական երկրներ Պիրենեյի հարավային մասերում։ Նրանց տարածքները ձգվում էին մինչև Նավարե թագավորություն, Արագոն և Կատալոնիա։ Մի քանի դար մուսուլմանների և քրիստոնեական երկրների սահմանները անցնում էին Էբրո և Դուերո հարթավայրերով։
  • 9. Ալ-Անդալուսը մասնատվեց տաիֆաների (թագավորությունների), որոնց միջև երկարատև մրցակցությանը, թույլ տվեցին երկար ժամանակ պատերազմին պատրաստվող քրիստոնեական թագավորություններին դրության տեր դառնալ։ Ռազմավարական կենրտորնական քաղաք Տոլեդոյի գրավումը 1085 թվականին մեծ քայլ էր քրիստոնեական թագավորության առաջխաղացման հարցում։ Մուսուլմանական մեծ վերածննդից հետո մեծ Մավրական տերությունը ընկավ քրիստոնեական տիրապետության տակ 13-րդ դարում, Կորդովան 1236 թվականին և Սևիլյան 1248 թվականին, մնաց միայն Գրանադան որպես չնվաճված քաղաք հարավում[։ 13-րդ և 14-րդ դարերում Մարինիդի մուսուլմանները Հյուսիսային Աֆրիկայի մուսուլմանական խմբավորումների հետ ներխուժեցին և հիմնեցին որոշ անկլավներ թերակղզու հարավային ափամերձ գոտում, բայց նրա փորձը վերականգնել մուսուլմանական տերությունը ձախողվեց, և նրանք դուրս մղվեցին Պիրենեյան թերակղզուց։ 13-րդ դարում նաև տեղի ունեցավ Արագոնի թագավորության կազմավորումը, որի կենտրոնը գտնվում էր Պիրենեյան թերակղզու հյուսիս-արևելքում։ Նրանք կարողացան տիրանալ Միջերկրական ծովի հարուստ կղզիներին Սիցիլիային, ինչպես նաև Աթենքին։
  • 10. 1469 թվականին քրիստոնեական թագավորություններ Կաստիլյան և Արագոնը միացան Իզաբելլա I Կաստիլիացու և Ֆերդինանդ II Արագոնեցու ամուսնությունից հետո։ 1478 թվականին ավարտվեց Կանարյան կղզիների նվաճումը, և 1492 թվականին Կաստիլիայի և Արագոնի միացյալ ուժերը նվաճեցին Գրանադա Էմիրատը, որով ավարտվեց 781-ամյա մուսուլմանական տերությունը Պիրենեյան թերակղզում։ Գրանադայում ցուցաբերեցին որոշ համբերություն մուսուլմանների նկատմամբ։ 1492 թվականը պատմության մեջ մտավ նաև Նոր երկրի հայտնաբերմամբ Քրիստափոր Կոլումբոսի կողմից, որի նավագնացությունը հովանավորում էր Իզաբելլան։ Այս նույն տարում սկսվեց Իսպանական հրեաների բռնի վերափոխումը կաթոլիզիմի, ովքեր հրաժարվում էին դուրս էին քշվում Իսպանիայի տարածքներից։ Մի քանի տարի հետո Մուսուլմանները նույնպես նույն բախտին արժանացան։ Որպես Վերածննդիի Նոր Արքաներ՝ Իզաբելլան և Ֆերդինանդը կենտրոնացրեցին ամբողջ իշանությունը իրենց ձեռքերում և նոր թագավորությունը կոչեց España՝ փոխարինելով նախկին Հիսպանիա բառին։ Նրանց քաղաքականության արդյունքում ծնվեց նոր Իսպանական կայսրությունը։
  • 11. Կայսերական Իսպանիա Արագոնի և Կաստիլիայի թագավորությունները սկիզբ դարձան այժմյան Իսպանիայի և Իսպանական կայսրության ձևավորման։ Իսպանիան Եվրոպայի ամենահզոր տերությունն էր 16-րդ դարում և 17-րդ դարի հիմնական հատվածում, նա գնալով հզորանում էր առևտրի և գաղութների մեծացման շնորհիվ։ Նա հասավ իր հզորության գագաթնակետին երկու թագավորների օրոք – Կառլոս I (1516-1556) և Ֆիլիպ II (1556-1598)։ Այս ժամանակաշրջանում տեղի ունեցան Իտալական պատերազմները, կոմուներների հեղափոխությունը, Հոլանդական հեղափոխությունը, Մորիսկո հեղափոխությունը, Օսմանական Թուրքիայի ներխուժումը և Ֆրանսիական վերածննդի պատերազմները։ Իսպանական կայսրությունը տիրեց Ամերիկայի մեծ մասին, Խաղաղ օվկիանոսի Ասիական կղզիներին, Իտալիայի որոշ տարածքներին, Հյուսիսային Աֆրիկայի որոշ քաղաքներին, այժմյան Ֆրանսիայի, Գերմանիայի, Բելգիայի, Լյուքսեմբուրգի և Նիդեռլանդների որոշ մասին։ Սա առաջին կայսրությունն էր, որի մասին ասացին կայսրություն, որտեղ արևը երբեք մայր չի մտնում։
  • 12. 16-րդ դարի վերջին և 17-րդ դարի առաջին կեսին Իսպանիան կանգնեց դաժան մարտահրավերների առաջ բոլոր կողմերից։ Բերեբերյան ծովահենները հզորացող Օսմանյան կայսրությանն հովանու ներքո ներխուժում էին ափամերձ գոտիներ և ստրկության վերցնում տեղի բնակչությանը։ Այս ժամանակում Իսպանիիան նաև հաճախ պատերազմում էր Ֆրանսիայի հետ։ Բողոքականների անջատումը կաթոլիկ եկեղեցուց երկրին ավելի խորը դրության մեջ դրեցին իրենց կրոնական պատերազմների արդյունքում։ Արդյունքում երկիրը ներքաշվեց Եվրոպական և Միջերկրածովային պատերազմների մեջ։ Տասամյա պատերազմեները, Սևիլյայի մեծ ժանտախտը 17-րդ դարում բերեցին կայսրության մեջ կրոնական և սոցիալական ընդվզումների։ Այս ընդվզումների արդյունքում Եվրոպական տնտեսությունը ահռելի վնասներ կրեց։ Իսպանիային հաջողվեց պահպանել Հեբսբուրգյան կայսրության մեծ մասը, օգնել Սուրբ Հռոմեական կայսրությանը բողոքականների դեմ պայքարում, սակայն վերջում Պորտուգալական ապստամբութունը, Նիդերլանդերի անջատումը և Ֆրանսիայի հետ մղվող արյունալի պատերազմները զգալիորեն թուլացրեվին Իսպանիայի դիրքերը։
  • 13. 17-րդ դարի վերջերին Իսպանիան դանդաղ տեմպերով անկում էր ապրում, կորցնելով փոքր տարածքներ Ֆրանսիայում, սակայն կայսրության սահմաններից դուրս գաղութները գնալով մեծացնում էին, որոնք պահպանվեցին մինչև 19-րդ դարը։ Գահի համար մղվող պայքարներով սկսվեց 18-րդ դարը։ Ժառանգների պատերազմը Իսպանիայում վերածվեց քաղաքացիական պատերազմի, որի արդյունքում Իսպանիան կորցրեց իր վաղեմի դիրքերը Եվրոպայում։ Այս պատերազմների ընթացքում Ֆրանսիայում հիմնվեց Բուրբոնների դինաստիան։ Առաջին Բուրբոն թագավորը դարձավ Ֆիլիպ Vը, որը վերափոխեց շատ հին օրենքներ։ 18-րդ դարում սկսվեց վերականգնվել կայսրության որոշ տարածքներ։ Բուրբոնների դինաստիան ներդրեց ֆրանսիական տնտեսական և ադմինիստարտիվ կառավարման համակարգը։ Բրիտանիային ցուցաբերած օգնությունը գաղութների, մասնավորապես Ամերիկայի անկախության դեմ մղվող պայքարում Իսպանիային վերադարձրեցին նրա կորցրած դիրքերը Եվրոպայում։
  • 14. ՆԱՊՈԼԵՈՆՅԱՆ ՏԻՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՈՒ ԴՐԱ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ 1793 թվականին, Իսպանիան ներքաշվեց Ֆրանսիական հանրապետության դեմ պատերազմում, որի պատճառ հանդիսացավ Բուրբոն թագավոր Լուի XVI-ին մահապատժի ենթարկելը։ Պարտվելով ֆրանսիացիներին, խաղաղություն հաստատվեց և արդյունքում 1795 թվականին երկիրը դարձավ Ֆրանսիային ենթակա, մինչև 1804 թվականը, երբ իսպանական նավատորմի մնացորդները կատարելապես ջախջախվեցին Տրաֆալգար հրվանդանի մոտ (1805 թվականի հոկտեմբերի 20)։ 1807 թվականին Ֆոնտենբլոյի գաղտնի պայմանագրով, որը կնքվեց Նապոլեոնի և Իսպանիայի թագուհու ֆավորիտ Գոդոյի միջև, պատերազմ հայտարարվեց Պորտուգալիային և Բրիտանիային։ Ֆրանսիական զորքերը ներխուժեցին թագավորություն առանց դիմադրության` Պորտուգալիա ներխուժելու կեղծ պատրվակով, սակայն դրա փոխարեն նրանք գրավեցին իսպանական ամրոցները։ Այս խորամանկ քայլի արդյունքում գահընկեց արվեց Իսպանիայի թագավորը և այստեղ իշխանությունն անցավ Նապոլեոն Բոնապարտի եղբայր Ժոզեֆ Բոնապարտին։ Այս օտարերկրացի թագավորը լայնածավալ դժգոհությունների առիթ էր տալիս։ 1808 թվականի մայիսի ապստամբությունը Բոնապարտիստների ռեժիմի դեմ մղվող պայքարներից մեկն էր։ Այս ապստամբությունները Իսպանիայում հայտնի դարձան որպես պատերազմ անկախության համար, իսկ բրիտանացիներն այն կոչեցին Պիրենեյան պատերազմ։ Նապոլեոնը ստիպված էր անձամբ միջամտել, հաղթելով Իսպանական չկազմավորված բանակին և Բրիտանացիներին ստիպեց նահանջել։ Բայց և այնպես իսպանական պարտիզանական ջոկատների և բանակի պայքարը, Բրիտանա-պորտուգալական զորքերի առաջխաղացում, ինչպես նաև Նապալեոնի անհաջողությունները Ռուսաստանում ստիպեցին Ֆրանսիական զորքերին հեռանալու Իսպանիայից 1814 թվականին, իսկ Ֆերդինանդ VII թագավորը վերադարձավ գահին։ Ֆրանսիական ներխուժումը շատ թանկ նստեց երկրի տնտեսության վրա և երկիրը դրեց քաղաքապես անկայուն վիճակի մեջ։ Գաղութների ուժեղացումը 19-րդ դարի սկզբներին նպաստեց, որ Իսպանիան կորցնի իր բոլոր գաղութները Ամերիկայում (որոնք ձգվում էին Կալիֆոռնիայից մինչև Պատագոնիա), չհաշված Կուբան և Պուերտո Ռիկոն։
  • 15. Իսպանա-Ամերիկյան պատերազմ 19-րդ դարի Իպանիայի տնտեսական ճգնաժամի և քաղաքական անկայուն վիճակից օգտվելով՝ Կուբայում և Ֆիլիպիններում առաջ եկան ազգայնական շարժումներ, որոնք պայքարում էին անկախության համար։ Այս երկրների անկախության համար մղվող պատերազմների մեջ ներքաշվեց նաև Միացյալ Նահանգները։ Չնայած հակառակորդի զորքերի մարտական թույլ պատրաստվածությանը՝ պատերազմը, որն սկսվեց 1898 թվականի գարնանը, շատ կարճ տևեց։ Արդյունքում Իսպանիան պարտություն կրեց և կորցրեց կայսրության շատ գաղութներ, այդ թվում՝ Ֆիլիպինները և Կուբան։
  • 16. ՔԱՂԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ 20-րդ դարը մի փոքր խաղաղություն բերեց. Իսպանիան շատ փոքր դերակատարություն ունեցավ Աֆրիկայի նվաճման և գաղութականացման հարցում։ Մեծաքանակ կորուստները Ռիֆ պատերազմում Մարոկկոյում օգնեցին գահընկեց անել թագավորին։ Այդ ժամանակահատվածում իշանության գլուխ կանգնեց Գեներալ Միգել Պրիմո դե Ռիվերան (1923–1931) և հիմնադրեց Իսպանիայի երկրորդ հանրապետությունը։ Հանրապետությունը ինքնավարություն առաջարկեց Բասկերի երկրին, Կատալոնիային և Գալիսիային, կանանց տվեց ընտրության իրավունք։ Քաղաքացիական պատերազմը Իսպանիայում տեղի ունեցավ (1936–39) թվականներին։ Երեք տարի անց Իսպանացի ազգայնականները Գերմանական և Իտալական նացիստների աջակցությամբ, Գեներալ Ֆրանկոյի գլխավորությամբ՝ հաղթանակ տարան։ Կառավարության ազգային ճակատին հովանավորում էին Սովետական Միությունը, Մեքսիկան և միջազգային ուժեր, այդ թվում ոչ պաշտոնապես Միացյալ Նահանգները։ Քաղաքացիական պատերազմի զոհ դարձան մոտ 500.000 մարդ և մոտ կես միլիոն մարդ գաղթեցին երկրից։ Այդ գաղթականների մեծ մասը տեղափոխվեց Լատինական Ամերիկա, միայն Արգենտինա գաղթեցին 300.000 մարդ։ Իսպանիայի քաղաքացիական պատերազմը համարում են Երկրորդ համաշխարհային պատերազմի առաջին կռիվը։ Երկրորդ համաշխարհայինի տարիներին Իսպանիան չեզոք դիրք էր գրավում, չնայած հարում էր Ֆաշիզմին։ Ֆրանկոյի ժամանակ քաղաքացիական պատերազմի ընթացքում գործում էր միայն մեկ կուսակցություն, դա Ֆալանգ Española Tradicionalista y de las JONS, ստեղծված 1937 թվականին. Կուսակցության գաղափարախոսություններն էին Հակա-կոմունիզմ, Կաթոլիզմ և նացիոնալիզմ։ 1949 թվականին կուսակցությունը անվանափոխվեց Նացիոնալիստական շարժում։
  • 17. Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Իսպանիան տնտեսապես և քաղաքապես մեկուսացվել էր և չէր ընդգրկվել ՄԱԿի կազմում։ Իրավիճակը փոխվեց 1955 թվականին Սառը պատերազմի ժամանակաշրջանում, երբ տարածաշրջանը ԱՄՆ-ի համար դարձավ ստրատեգիկ կարևոր կետ, որը թույլ կտար ԽՍՀՄ-ին դուրս մղել Միջերկրական ծովից։ 1960-ականներին Իսպանիան ցուցաբերեց աննախադեպ տնտեսական աճ, որը կոչվեց Իսպանական հրաշք, որի հետևանքով Իսպանիան ունեցավ ժամանակակից հզոր տնտեսություն։ Ֆրանկոյի մահվանից հետո 1975 թվականին, Խուան Կառլոս I-ը դարձավ Իսպանիայի թագավոր, տիրելով նաև ողջ իշխանությանը։ Իսպանիայի սահմանադրության ընդունումից հետ 1978 թվականին Իսպանիայում հաստատվեցին դեմոկրատական կարգեր, իսկ որոշ շրջաններին տվեցին ինքնավարության իրավունք։ Բասկերի Երկիրում բասկյան ազգայնականութուն շարժումը արմատական ազգայնական շարժման գլխավորությամբ ստեղծեց զինված կազմակերպության ԷՏԱ-ն։ Խումբը ստեղծվել է 1959 թ. Ֆրանկոյի իշխանության տարիներին նրա բռնի քարոզարշավի դեմ, սակայն շարունակում է մղել իր պայքարը անգամ ժողովրդավարության տարածաշրջանային ինքնավարության վերականգնումից հետո։ 1981-ի փետրվարին ուժային կառույցների որոշ ուժեր փորձեցին հեղաշրջում իրականացնել, սակայն Խուան Կառլոս արքան ստանձնեց զինված ուժերի հրամանատարի պաշտոնը և ազգային հեռուստատեսությամբ հորդորեց ապստամբներին հանձնվել։ 1982 թվականի մայիսի 30-ին Իսպանիան միացավ ՆԱՏՕ-ին, որը պայմանավորված էր սահմանադրության ընդունմամբ։ Այդ տարի Իսպանական սոցիալական բանվորական կուսակցությունը եկավ իշխանության, որը վերջին 43 տարում առաջին ձախակողմյան կառավարությունն էր։ 1986 թվականին Իսպանիան միացավ Եվրամիությանը։ Իսպանական սոցիալական բանվորական կուսակցությունը 1996 թվականի ընտրություններում պարտվեց Իսպանական ժողովրդական կուսակցությանը վերջ դնելով նրանց 14 տարվա իշխանությանը։
  • 18. 21-րդ դար 2002 թվականի հունվարի 1-ին Իսպանիան պեսետան որպես ազգային արժույթ փոխարինվեց Եվրոյի, որը միաժամանակ հանդիսանում էր Եվրոգոտու 15 երկրների արժույթ։ Իսպանիան նաև ցուցաբերում էր ակտիվ տնտեսական աճ, բարձր լինելով Եվրամիության տնտեսության միջին մակարդակից, սակայն երկրի տնտեսությունը վատթագույնս էր պատրաստված համաշխարհային տնտեսական ճգնաժամին և հետևանքները շատ ծանր նստեցին երկրի տնտեսության վրա։ 2004 թվականի մարտի 11-ին մի քանի պայթյուններ տեղի ունեցան Մադրիդի գնացքներում։ Հինգ ամիս տևած դատական նիստերի արդյունքում 2007 թվականին հաստատվեց, որ պայթյուններն իրականացվել է ալ-Քաիդայի կողմից։ Պայթյունների հետևանքով զոհվեցին 191 մարդ, 1800 մարդ վիրավորվեցին, իսկ ընտրությունները հետաձգվեցին 3 օրով։ Չնայած սկզբում բոլոր կասկածները Բասկյան ԷՏԱ խմբի վրա էր, սակայն ապացույցները ցույց տվեցին, որ մեղավորը Իսլամական շարժում է։ Ընտրությունների բոյկոտման պատճառով քաղաքական տարաձայնությունները տեղի տվեցին։ Առաջատար կուսակցությունները սկսեցին մեղադրել միմյանց։ 2004- թվականի մարտի 14-ին Իսպանիայի սոցիալիստական աշխատավորաան կուսակցությունը նորից հաղթանակ տարավ Խոսե Լուիս Ռոդրիգես Սապատերոյի գլխավորությամբ, որը արդյունքում դարձավ երկրի վարչապետ։ Իսպանիայի տնտեսությունը 2008-2014 թվականներին ապրեց մեծ ճգնաժամ, որի արդյունքում գործազրկությունը աճեց ահռելի մակարդակի։ 2011 թվականին Մարիանո Ռախոյի գլխավորած Ժողովրդական կուսակցությունը 44,6% ընդհանուր ձայներով հաղթանակ տարավ, իսկ Ռախոյը դարձավ վարչապետ։ 2014 թվականի հունիսի 19-ին միապետ Խուան Կառլոսը գահը հանձնեց իր որդուն, ով դարձավ Ֆելիպե VI-ը։
  • 19. ԿԱՏԱԼՈՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄ 2015 թվականի Կատալոնիայի տարածքային ընտրություններից հետո, որոնց արդյունքում մեծամասնություն ստացան անկախամետ ուժերը, Կատալոնիայի կառավարությունը անկախության հանրաքվե հայտարարեց 2017 թվականի հոկտեմբերի 1-ին, չնայած Իսպանիայի իշխանությունները դեմ էին: 2017 թվականի սեպտեմբերի 6-ին Իսպանիայի սահմանադրական դատարանը հայտարարեց, որ անկախության հանրաքվեն անօրինական է, քանի որ չի համապատասխանում Իսպանիայի սահմանադրության դրույթներին, ինչին սատարեց նաև Եվրոպական հանձնաժողովը։