1. Վրաստանի միացումը Ռուսաստանին եղավ խաղաղ ճանապարհով: 1804թ. հունվարին ռուսական զորքերը
Ցիցիանովի հրամանով հարձակվում են Գյանջայի վրա: Այնտեղի Ջավադ խանը դիմադրություն է ցույց տվեց :
Այնուամենայնիվ հունվարի 3-ին նրանք գրավեցին Գյանջան կամ Գանձակը: Գանձակի հայերը օգնություն են
ցույց տալիս ռուսական զորքերին:
1804 թ. մայիսին ռուսական զորքերն արշավում են Երևանի վրա: Երևանի Մահմադ խանը, իր պաշտպանության
համար, 1804 թ. գարնանը հավաքում է մոտ 20 հազար հայերի և քշում դեպի Կարդի փաշայությունը: Ախուրյան
գետի մոտ հայերը կռվի բռնվելով խանի զորքերի հետ Շիրակ մտած ռուսական առաջապահ զորամասի օգնությամբ
ազատազրկվում են պարսկական գերությունից և անցնում Լոռի-Փամբակ ` ռուսական տիրապետությամ տակ :
Հունիսի 12-ին ռուսական զորքերը գրավում են Գյումրին, և շարժվում դեպի Երևան : Հունիսի 19-ին նրանք
հասնում են Էջմիածին: Ծանր պարտություն կրում և նահանջում դեպի Երևան:
Աբբաս-Միրզան որը 20 հազարանոց հեծելազորով օգնության էր եկել Երևանի խանին Էջմիածնի մոտ Հունիսի
20-ին հարձակվում է Ցիցիանովի մոտ 5 հազարանոց զորամասի վրա ` նպատակ ունենալով գլխովին ջախջախել
նրան: Չնայած իրենց իրենց ահռելի թվին պարսիկները պարտվեցին ու շարժվեցին Երևան: 1804 թ հունիս-հուլիս
ամիսներին պատերազմը դեռ շարունակվում են Երևանի շրջակայքում :
Հունիսի 30-ին Երևանի մոտ տեղի ունեցած մարտերում ռուսական զորքերը ջարդում և փախուստի են մատնում
հակառակորդին: Հուլիսի սկզբներին, ռուսական զորքերն սկսեցին են պաշարել Երևանի բերդը :
Այդ ժամանակ Աբբաս-Միրզան և նրան օգնության եկած Ֆաթ-Ալի շահը Գառնիչայի կողմից միացյալ ուժերով
հարձակվում են նրանց վրա: Հուլիսի 15-ին կատաղի մարտերտեղի ունեցան: Պարսիկները չդիմացան` ռուսների
գրոհներին, նահանջում են` մարտի դաշտում թողնելով մեծ քանակությամբ սպանվածներ ու վիրավորներ :
Այս հաղթանակներից հետո 1804թ հուլիսի 24-ին ռուսական զորքերը սկսում են գրոհել Երևանի բերդի վրա :
Այստեղ նրանց ուժեղ դիմադրություն է ցույց տալիս կայազորը , որն ուներ 7000զինվոր և 60 հրանոթ : Բերդի
գրավումը ձգձգվում է Ցիցիանովը` հաշվի առնելով սննդամթերքի ու ռազմամթերքի պակասությունը , զորքի մեջ
տարածված ջերմախտը, Վրաստանի որոշ շրջաններում ծագած ապստամբությունների ծավալման վտանգը
սեպտեմբերի 2-ին թողնում է Երևանը և բերադառնում Թիֆլիս:
Այսպիսով ռուսական զորքերի առաջին արշավանքը Երևանի վար հաջողություն չի ունենում :
Երևանի բերդի պաշարման ժամանակ հայերը բերդի ներսից գաղտնի կապեր էին հաստատում ռուսական
հրամանատարության հետ և կատարում զանազան աշխատանքներ: Երևանի բնակիչները Գաբրիել յուզբաշին ու
մելիք Աբրահամը գեներալ Ցիցիանովին գրած իրենց խնդրանքի մեջ պատմում էին , թե ինչպես ռուսական զորքերի
նահանջից հետո Երևանի խանը դաժան դատաստան էր տեսնում հայերի հետ:
Հունիսի 30-ին Երևանի մոտ տեղի ունեցած մարտերում ռուսական զորքերը ջարդում և փախուստի են
մատնում հակառակորդին: Հուլիսի սկզբներին, ռուսական զորքերն սկսեցին են պաշարել Երևանի բերդը :
Այդ ժամանակ Աբբաս-Միարզան և նրան օգնության եկած Ֆաթ-Ալի շահը Գառնիչայի կողմից միացյալ ուժերով
հարձակվում են նրանց վրա: Հուլիսի 15-ին կատաղի մարտերտեղի ունեցան: Պարսիկները չդիմացան` ռուսների
գրոհներին, նահանջում են` մարտի դաշտում թողնելով մեծ քանակությամբ սպանվածներ ու վիրավորներ :
Այս հաղթանակներից հետո 1804թ հուլիսի 24-ին ռուսական զորքերը սկսում են գրոհել Երևանի բերդի վրա :
Այստեղ նրանց ուժեղ դիմադրություն է ցույց տալիս կայազորը , որն ուներ 7000զինվոր և 60 հրանոթ : Բերդի
գրավումը ձգձգվում է Ցիցիանովը` հաշվի առնելով սննդամթերքի ու ռազմամթերքի պակասությունը , զորքի մեջ
տարածված ջերմախտը, Վրաստանի որոշ շրջաններում ծագած ապստամբությունների ծավալման վտանգը
սեպտեմբերի 2-ին թողնում է Երևանի և բերադառնում Թիֆլիս :