2. Լինում է , չի լինում ,մի թագավորություն է լինում,
որտեղ ապրում էին թագավորը, թագուհին,
արքայադուստրը:Երբ արքայադուստեր
ամուսնանալու ժամանակը եկավ, թագավորը
հայտարարեց, որ իր դստերը կնության կտա նրան,
ով Թռչող քաղաքի թոչող գորգով կգա իր պալատ:
3. Շատ արքայազներ հայտնվեցին ոչ իսկական թռչող
գորգերով,թագավորին ոչ ոք չկարողացավ
համոզել:Հանկարծ հայտնվում է Թռչող քաղաքի
թռչող գորգի վրա նստած վիշապի դեմքով մի
արքայազն: Սկզբից արքայադուստրը շատ
վախեցավ, բայց քանի որ թագավորը խոսք էր տվել,
կնության տվեց իր դստերը:Արքայադուստրը շատ
աղի արցունք թափեց:
4. Անցան օրեր ու արքայադուստրը իսկապես
սիրահարվեց այդ տգեղ արքայազնին, որովհետև
արքայազնը շատ բարի էր:
Արքայադուստրը կարողացավ իր սիրով չար
կախարդի կախարդությունից փրկել իսկական
արքայազնին:
Նրանք ապրեցին երկար ու երջանիկ, իրենց
տարօրինակ Թռչող քաղաքում:
5. Երկրից երեք խնձոր բարձրացավ ամպերի մեջ. մեկը
ինձ` պատմողին, մյուսը ձեզ, ովքեր լսեցին,երրորդն
էլ ով հայտնվի Թռչող քաղաքում: