3. ԵՐԳՈՂ ԾԱՌԵՐԻ ԱՆՏԱՌՈԻՄ
Մի օր անտառի ծառերը
մտածեցին.
-Տեսնես ինչո՞ւ են
մարդիկ ծառերը
կտրում, եկեք
երգենք, որ մեզ ձեռք
չտան:
Ու սկսեցին գեղեցիկ
երգել: Դրանից հետո
մարդիկ գալիս էին
անտառ` լսելու
երգող ծառերի
համերգը:
4. ԲԱՐԿԱՑԱԾ ԿԱՑՆԻ
ԱՐԿԱԾՆԵՐԸ
Տերն ու կացինը գնում են անտառ` ծառ
կտրելու: Կացինը ճանապարհին քնում
է, երբ տեղ են հասնում, տերը տեսնում է
կացինը քնած է, բարկանում է, վերցնում
է սղոցը և ծառերը սղոցում: Այդ ձայնից
կացինը արթնանում է, բարկանում է ու
ամբողջ անտառը կտրում, շարում է մի
կողմ: