2. Իջևանի Ենոքավան գյուղից ոչ
այնքան հեռու գտնվում է
Անապատ հնավայրը, որը
ավելի հայտնի է որպես
Լաստիվեր:
3. Հնավայրի ճանապարհը անցնում է Ենոքավան
գյուղի վերին հատվածում վերջերս կառուցված
մի հանգստյան գոտով` ձիարշավարանով:
Այստեղից սկսած ավելի քան 3կմ ոտքով
հաղթահարում ես անտառների և ժայռերի միջև
ձգվող վտանգավոր արահետը: : Ձորի միջով
հոսում է Խաչաղբյուր գետը, որը տեղացիները
անվանում են «քերծեր», ինչը նշանակում է
«ժայռեր»: Հենց այդ հսկայական ժայռերի մեջ
են տեղակայված հնավայրի քարանձավները,
որոնք էլ ամբողջացնում են Լաստիվերը:
4. Լաստիվերը հայտնի է ոչ միայն հնավայր,
այստեղ գեղեցիկ ու վայրի տեսարանները
հաջորդում են մեկը մյուսին` քարափներ,
ջրվեժներ ու սառնորակ աղբյուրներ, որոնց
զուլալ ջրերում ապրում է հանրահայտ
կարմրախայտը: Առաջին անձավը քարե
վիթխարի մի ծածկ է, որտեղից վերջերս
գտածոներ են հայտնաբարել: Գլխավերևում
կախված հսկա բազալտե առաստաղից ջրեր են
հոսում, իսկ մի քանի տեղ ժայռերի վրա դեռ
մնացել են հին կրակարանների տեղերը
5. Նախնադարումքարանձավները ծառայել
են որպես տներ: Հնավայրի քարերով
շարված քարանձավների մուտքը
անմիջապես ժայռի ճակատին է: Հենց սա է
այն Լաստիվերը, որով ճանաչում են
ամբողջ տեղանքը: Ըստ լեգենդի – հնում
այստեղ բարձրացել են պարանով
կապված փայտե հարթակի միջոցով կամ
լաստով: Նստելով այդ տախտակի վրա
բարձրացողը բղավել է լաստն ի վեր,
այսինքն լաստը դեպի վեր, և վերևից
լսելով քաշել են պարանը:
6. Արիստակես Լաստիվերցին ծնվել է բարձր
Հայքի նահանգի Կառնո գավառում և իր
քաղաքը համարել Առծնա: Հնարավոր է, որ
այնտեղ նույնպես եղել է Լաստիվերտ , և
կարող է պատահել, որ նրա անունը հենց
դրանով էլ բացատրվում է:
7. Պատմականից բացի քարանձավները
պարունակում են նաև երկրաբանական
տեղեկություն: Այստեղ օրինակ երևում են
բնական գիպսի բյուրեղներ, ինչը թույլ է
տալիս եզրակացնել, որ տարածքում այդ
ապարի պաշարներ կան: