1. Պատմում է Յուլիսիսը……
Բարև!Ես Յուլիսիսն եմ 4 տարեկան եմ:Հիմա կպատմեմ մի պատմություն,որը պատահել է
ինձ հետ օրեր առաջ:Օրեր առաջ ասացի դուրս գամ դուրս զբոսնելու:Զբոսնում էի ու նայում
կողքերս,տեսնում թե ինչ նոր խանութներ էին ավելացել մեր փողոցում:Շատ զննելուց հետո
ինձ գրավեց մի խանութ,որտեղ կաին որսորդական իրեր:Եվ ես մտա այդ խանութ:Ինձ հետ
զուգահեռ նաև մտավ խանութ մի լայն թիկունքով պարոն,որն ինձ իսկույն դուր եկավ:Այնտեղ
տեսա մի թակարդ,մոտեցա որ ավելի մոտիկից տեսնեմ:Պարոննել մոտեցավ թակարդին:Մինչ
խանութպանը ներկայացնում էր պարոնին այդ թակարդը,ես ուշադիր լսում էի նրանց
խոսակցությունը:Այն ինչ պարզվում էր,որ քսան դոլար արժողությամբ այդ թակարդը ուներ
երկու օրինակ՝ մեկն վաճառքի էր, իսկ մյուսը զննման:Եվ ես ավելի մոտեցա թակարդին ու
մեկ էլ հանկարց ընկա թակարդը:Խանութպանը և պարոնը միանգամից հանկարցակիի եկան
շատ վախեան:Փորձեցին թակարդը բացել բայց չստացվեց:Եվ նրանց բարձր
գոռգոռոցներից,ամբողջ խանութը լցվեց պատահական մարդկանցով,որոնք նույնպես
անհանգստանում էին ինձ համար:Մարդկանցից շատերը առաջարկում էին բժիշկ
կանչել,ոմանք էլ ոստիկան:Սակայն խանութպանը չէր համաձայնվում:Շատ չարչարվելուց
հետո,խանութպանը ճարը կտրած զանգահարեց նրան ով ստեղծել էր այդ թակարդը:Փորձեց
թակարդի տիրոջից իմանալ բացելու տարբերակը,սակայն նրանց հեռախոասզրույցը
ընդհատվեց,քանի որ փչացել էր տիրոջ հեռախոսը:Չկարողանալով կապ հաստատել տիրոջ
հետ նրանք ոստիկան կանչեցին:Մինչ ոստիկանի գալը,ներս մտավ իմ և եղբորս՝Հոմերի
ընկերը՝ Օգին:Օգին ինձ բարևեց և արագ գնաց խանութից:Չհասկացա, թե ուր գնաց ընկերս:
Երբ ընկերս գնաց խանութից,անմիջապես ժամանեցին ոստիկանը և Հոմերը:Ոստիկանը
դուրս հրավիրեց բոլոր հավաքվածներին ասելով,որ նրանք խանգառում են:Իսկ հետո
եղբայրս ջղայնացավ և խանութպանին ու պարոնին ասաց,որ ինձ հանեն թակարդից:Երկար
ժամանակ էր ինչ Հոմերը և խանութպանը վիճում էին:Վերջում այն լայն թիկունքով մարդը,ում
ես հավանել էի,եղբորս ասաց,որ ինձ պինդ բռնի:Նա ամբողջ իր ուժով հենվեց թակարդին և
այն ջարդեց:Ես դուրս պրծա այդ մահացու սարքից:Իսկ խանութպանը բղավեց,թե ով պետք է
վճարի արդեն իսկ կոտրված ապրանքի համար:Լայն թիկունքով մարդը առանց որևէ բան
ասելու վճարեց այդ քսան դոլարը:Նրան շնորհակալություն հայտնելուց հետո,ես և Հոմերը
գնացինք Հոմերի աշխատանքի վայր:Հոմերը ներեղություն խնդրեց իր տնօրենից ,որ
բացակայել է աշխատանքից:Իսկ տնօրենը ներեց,որովհետև Օգին նրան տեղյակ էր պահել թե
ինչ էր կատարվել:Հոմերն անցավ աշխատանքի ինձ թողնելով իր տնօրենի՝միստր
Սափանգլերի մոտ: