3. Հոռոմ ամրոցը հիմնադրվել է մ.թ.ա. IX դարում` Շիրակի
մարզի Հոռոմ գյուղում: Այն այլ կերպ անվանվում է նաև
Ուրարտական ցիտադել:
Ամրոցը, որը գրավում է 4 ք.կմ ընդհանուր տարածք, ունի
պաշտպանական հզոր պարիսպ, որից պահպանվել են
տուֆե խոշոր քարերով կառուցված` կիկլոպյան
շարվածքով հատվածներ:
Ամրոցի հարավ-արևմտյան մասում գտնվում է
պարսպապատ միջնաբերդը, կողքին` մշակված
սալահատակ հսկայական շինություն, շուրջը
քարարկղային դամբարաններ:
Բարձունքների և լանջերի վրա պահպանվել են
ուղղանկյուն կամ օվալաձև հիմքերով, հիմնականում`
մեկ, երբեմն` երկու բաժանմունքով, խոշոր և միջին
չափերի տուֆաքարերով շարված բնակարանների
հետքեր:
4. 1908-ին Բ.Խալաթյանցը պեղումներ կատարեց ամրոցի միջնաբերդում, ուր
հայտնաբերվեցին բազմաթիվ դամբարաններ:
Քարարկղային դամբարանների նյութերը ( նիզակների երկաթե ծայրեր,
դանակներ, դաշույն, ուլունքներ, բրոնզե ապարանջաններ և այլն ) վերաբերում
են հիմնականում երկաթի դարին, առավելապես` մ.թ.ա. 9-8 դարերին:
5. 1914-ին ամրոցը ճարտարապետական տեսակետից հետազոտել
է Թ.Թորոմանյանը:
1930-ական թթ. ամրոցում հնագիտական հետազոտություններ
են կատարել Բ.Պիոտրովսկին, Ա.Աջյանն ու Լ.Գյուզալյանը (
թվագրվել են մ.թ.ա. 13-10 դդ. ), 1967-ին` Տ.Խաչատրյանը:
Հայտնաբերվել են մեծ մասամբ մ.թ.ա. 3-1 հազարամյակների
աննախշ խեցեղեն, բազալտից, տուֆից և օբսիդիանից
աշխատանքային գործիքներ և այլ իրեր: