2. Հայոց Ցեղասպանություն
20-րդ դար, 1915 թվական
• 1911 թ. Սալոնիկ քաղաքում տեղի
ունեցավ գաղտնի ժողով, որի ժամանակ
որոշվեց, որ կայսրության տարածքում
բնակվող մահմեդականները պետք է
թուրքացվեն, իսկ քրիստոնյաները՝
բնաջնջվեն։ Ծրագրի հեղինակներն
էին Թալեաթ փաշան, էնվեր
փաշան, Ջեմալ փաշան, Բեհաեդդին
Շաքիր բեյը և ուրիշներ։
3. • Առաջին աշխարհամարտը
հնարավորություն է ընձեռում
Երիտթուրքերին հաշվեհարդար լինել
կայսրության հպատակ
հայերից, արաբներից, ասորիներից, հույնե
րից: Օսմանյան Կայսրությունում ծառայող
քրիստոնյաները կատարում էին
ամենադաժան աշխատանքները:
Այնուհետև տանում էին հեռու և
գնդակակոծում. 1915 և հաջորդ տարիների
իրադարձությունները որակեցին
որպես ցեղասպանություն։
4. • Այն ցեղասպանություն էր, քանի որ
պետական մակարդակով ծրագրված
էր մի ամբողջ ազգի՝ բնաջնջում,
ֆիզիկական ոչնչացումֈ Այն 20-րդ
դարի առաջին ցեղասպանությունն էր,
որը տեղի ունեցավ հայերի հետֈ
6. 1915-1916 թվականները
• Երիտթուրքական պարագլուխները
որոշեցին բնաջնջումն իրականացել 3
փուլով։ Առաջին փուլում բանակ
զորակոչվեցին 15-45 տարեկան բոլոր հայ
տղամարդիկ։ Նրանց զինաթափեցին և 50-
100-հոգանոց խմբերով կոտորեցին։
Բռնգրավվեց նաև հայերի սակավաթիվ
զենքն ու զինամթերքը
7. • Ծրագրի երկրորդ փուլով սկսվեց հայ
մտավորականության՝
քաղաքական, մշակութային և ռազմական
գործիչների ոչնչացումը։1915 թ. ապրիլի
24-ին Կոստանդնուպոլսում
ձերբակալվեցին 235
մտավորականներ, իսկ ապրիլի 29-ին
նրանց թիվը գերազանցեց 800-ըֈ
8. • Երրորդ փուլով թուրք ջարդարարները
սկսեցին կոտորել անպաշտպան մնացած
հայ բնակչությանը՝ գերազանցապես
կանանց, ծերունիներին և երեխաներին։
Կազմակերպվեց մասսայական
բռնագաղթ, աքսոր և ջարդ։Հայերին
կա՛մ ստիպում էին
ուրանալ քրիստոնեությունը, կա՛մ
սպանում էին, կա՛մ ստիպում բռնել
գաղթի ուղին։
10. • Հոլոքոստը տեղի է ունեցել երկրորդ
համաշխարհային պատերազմի
ընդացքում, նացիստների կողմից:
Ֆաշիստական Գերմանիան
ցեղասպանական պետություն էր։
Պետական բյուրոկրատիայի բոլոր
միջոցներն ուղղված էին կոտորածներ և
ջարդեր իրականացնելուն։
Ցեղասպանության են ենթարկվել
հրեաները:
11. • Հրեաներին և մյուս անցանկալի
բնակչությանն ենթարկում էին
հետապնդումների, բռնագրավում էին
ունեցվածքը, բռնագաղթեցնում էին, նրանց
վրա փորձարկում էին նոր
դեղորայք, ողջակիզում էին և այլն։
12. • Ադոլֆ Հիտլերն իր հակամարդկային
պլանն արդարացնում էր ասելով«Ո՞վ է
հիշում հայերի ջարդերի մասին»
արտահայտությունը:
13. Հայաստան (2008,+ ∞)
Հայաստանը օր օրի դատարկվում
է, երկրում արտագաղթ է, այսինքն տեղի
է ունենում ժողովրդի գաղթ,այս դեպքում
ոչ թե ֆիզիկական մահից
ազատվելու, այլ կյանքը սոցիալական
կյանքը բարելավելու համար: