SlideShare a Scribd company logo
1 of 5
ԱՐԵԳԱԿՆ ՈՒ ԵՐԿՐԱԳՆԴԻ ՎՐԱ
ԳՐԱՆՑՎԱԾ ԱՄԵՆԱՑԱԾՐ
ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԸ…
Լիրա Խաչատրյան
ԱՐԵԳԱԿԻ ՄԱԿԵՐևՈՒՅԹԻ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԸ…
 Արեգակի մակերևույթի ջերմաստիճանը 6000օC է, իսկ նրա
ընդերքում՝ կենտրոնին մոտ, հասնում է 16 000 000օC: Այդպիսի
աներևակայելիորեն բարձր ջերմաստիճանում Արեգակի
միջուկում, միջուկային սինթեզի պայմաններում, առաջանում են
էներգիայի վիթխարի քանակություններ, որոնք լույսի և
ջերմության տեսքով ճառագայթվում են: Արեգակն արձակում է
նաև ռենտգենյան և անդրամանուշակագույն ճառագայթներ, որոնց
մեծ քանակությունները կործանարար են բոլոր կենդանի
օրգանիզմների համար: Այն չի ազդում մեր օրգանիզմի վրա,
որովհետև Երկրի մթնոլորտը կլանում է այդ ճառագայթների մեծ
մասը:
ԱՐԵԳԱԿ…
 Արեգակնային լույսը շատ ուժեղ է և ոչ մի դեպքում չի
կարելի անպաշտպան աչքերով, առավել ևս որևէ
խոշորացույցով, հեռադիտակով կամ
աստղադիտակով նայել Արեգակին: Նույնիսկ արևային սև
ակնոցով Արեգակին նայելը վտանգավոր է տեսողության
համար: Այդ պատճառով աստղագետներն օգտվում են
հատուկ սարքերից:
 Արեգակը լույս է տալիս և կարծես թե «հալվում» է՝
անընդհատ նվազեցնելով իր զանգվածը, սակայն այն
այնքան վիթխարի է, որ նույնիսկ այդքան նյութ ու էներգիա
ծախսելով էլ կշարունակի լուսավորել և ջերմացնել դեռ
միլիարդավոր տարիներ:
ԵՐԿՐԱԳՆԴԻ ՎՐԱ ԳՐԱՆՑՎԱԾ ԱՄԵՆԱՑԱԾՐ
ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԸ…
 Անտարկտիդայում` «Կուպոլ Ֆուձի» ճապոնական
հետազոտական կայանի շրջանում գրանցվել է 0-ից ցածր
91.2 աստիճան Ցելսիուսի ջերմաստիճան: Այս
ջերմաստիճանը երկրագնդի մակերևույթի վրա երբևէ
գրանցված ամենացածր ջերմաստիճանն է:
 Ջերմաստիճանի չափումներն իրականացվել են Ձյան և
սառույցի չափումների ամերիկյան ազգային կենտրոնի
կողմից (America’s National Snow and Ice Data Centre)
արբանյակներից ստացված տվյալների միջոցով:
Հետազոտողները հաղորդել են, որ ռեկորդային ցածր
ջերմաստիճանը գրանցվել է ծովից մոտավորապես 3720
մետր բարձրության վրա` պարզ, ոչ քամոտ եղանակին:
 Նախորդ ռեկորդը, որ գրանցվել է Երկրագնդի վրա, եղել է
1983թ-ին` խորհրդային «Վոստոկ» հետազոտական
կենտրոնի շրջանում: Այդ ժամանակ չափվել էր մինչև 89.2
աստիճան Ցելսիուս ցուրտ:
 Համաձայն ֆիզիկայի օրենքների` նվազագույն հնարավոր
ջերմաստիճանը Ցելսիուսի սանդղակով կազմում է -273.15
աստիճանը:
Ֆիզիկա

More Related Content

More from lira2006 (6)

էկոտուր 2017
էկոտուր 2017էկոտուր 2017
էկոտուր 2017
 
Մաթեմատիկան Ամանորին
Մաթեմատիկան ԱմանորինՄաթեմատիկան Ամանորին
Մաթեմատիկան Ամանորին
 
Ամանոր
ԱմանորԱմանոր
Ամանոր
 
երևան քաղաքի պատմության թանգարանում
երևան քաղաքի պատմության թանգարանումերևան քաղաքի պատմության թանգարանում
երևան քաղաքի պատմության թանգարանում
 
Երևան քաղաքի պատմության թանգարանում
Երևան քաղաքի պատմության թանգարանումԵրևան քաղաքի պատմության թանգարանում
Երևան քաղաքի պատմության թանգարանում
 
աֆրիկա
աֆրիկաաֆրիկա
աֆրիկա
 

Ֆիզիկա

  • 1. ԱՐԵԳԱԿՆ ՈՒ ԵՐԿՐԱԳՆԴԻ ՎՐԱ ԳՐԱՆՑՎԱԾ ԱՄԵՆԱՑԱԾՐ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԸ… Լիրա Խաչատրյան
  • 2. ԱՐԵԳԱԿԻ ՄԱԿԵՐևՈՒՅԹԻ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԸ…  Արեգակի մակերևույթի ջերմաստիճանը 6000օC է, իսկ նրա ընդերքում՝ կենտրոնին մոտ, հասնում է 16 000 000օC: Այդպիսի աներևակայելիորեն բարձր ջերմաստիճանում Արեգակի միջուկում, միջուկային սինթեզի պայմաններում, առաջանում են էներգիայի վիթխարի քանակություններ, որոնք լույսի և ջերմության տեսքով ճառագայթվում են: Արեգակն արձակում է նաև ռենտգենյան և անդրամանուշակագույն ճառագայթներ, որոնց մեծ քանակությունները կործանարար են բոլոր կենդանի օրգանիզմների համար: Այն չի ազդում մեր օրգանիզմի վրա, որովհետև Երկրի մթնոլորտը կլանում է այդ ճառագայթների մեծ մասը:
  • 3. ԱՐԵԳԱԿ…  Արեգակնային լույսը շատ ուժեղ է և ոչ մի դեպքում չի կարելի անպաշտպան աչքերով, առավել ևս որևէ խոշորացույցով, հեռադիտակով կամ աստղադիտակով նայել Արեգակին: Նույնիսկ արևային սև ակնոցով Արեգակին նայելը վտանգավոր է տեսողության համար: Այդ պատճառով աստղագետներն օգտվում են հատուկ սարքերից:  Արեգակը լույս է տալիս և կարծես թե «հալվում» է՝ անընդհատ նվազեցնելով իր զանգվածը, սակայն այն այնքան վիթխարի է, որ նույնիսկ այդքան նյութ ու էներգիա ծախսելով էլ կշարունակի լուսավորել և ջերմացնել դեռ միլիարդավոր տարիներ:
  • 4. ԵՐԿՐԱԳՆԴԻ ՎՐԱ ԳՐԱՆՑՎԱԾ ԱՄԵՆԱՑԱԾՐ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԸ…  Անտարկտիդայում` «Կուպոլ Ֆուձի» ճապոնական հետազոտական կայանի շրջանում գրանցվել է 0-ից ցածր 91.2 աստիճան Ցելսիուսի ջերմաստիճան: Այս ջերմաստիճանը երկրագնդի մակերևույթի վրա երբևէ գրանցված ամենացածր ջերմաստիճանն է:  Ջերմաստիճանի չափումներն իրականացվել են Ձյան և սառույցի չափումների ամերիկյան ազգային կենտրոնի կողմից (America’s National Snow and Ice Data Centre) արբանյակներից ստացված տվյալների միջոցով: Հետազոտողները հաղորդել են, որ ռեկորդային ցածր ջերմաստիճանը գրանցվել է ծովից մոտավորապես 3720 մետր բարձրության վրա` պարզ, ոչ քամոտ եղանակին:  Նախորդ ռեկորդը, որ գրանցվել է Երկրագնդի վրա, եղել է 1983թ-ին` խորհրդային «Վոստոկ» հետազոտական կենտրոնի շրջանում: Այդ ժամանակ չափվել էր մինչև 89.2 աստիճան Ցելսիուս ցուրտ:  Համաձայն ֆիզիկայի օրենքների` նվազագույն հնարավոր ջերմաստիճանը Ցելսիուսի սանդղակով կազմում է -273.15 աստիճանը: