5. ՄՏԱԾԵԼՈՒԿ
Տնից դպրոց հարյուր մեկ քայլ,
Դպրոցից տուն քանի՞ հատ քայլ:
(Հարյուր մեկ քայլ)
Մեր բակում կա
Երկու հատ հավ ,
Երեք հատ սագ:
Քանի՞ ոտիկ կա
Մեր բակում:
(10 ոտիկ)
6. ՇՈՒՏԱՍԵԼՈՒԿ
Ճռռան դուռը ճռճռաց,
Մռռան կատուն մռմռաց,
Դուռը ճռռաց, կատուն մռռաց,
Ամպն էլ գոռաց-գոռգոռաց:
Կարմիր կակաչ,
Տերև կանաչ,
Գետի կարկաչ
Արև ճաճանչ: