SlideShare a Scribd company logo
1 of 6
Ձմերուկ
Սոնա Գրիգորյան
963
• Ձմերուկը դդմազգիների ընտանիքի միամյա կամ բազմամյա բույս է: Հայտնի են 1 վայրի՝ տարածված
Աֆրիկայի, Իրանի, Միջին Ասիայի, Աֆղանստանի և Ավստրալիայի անապատներում, և 2 մշակովի
(սեղանի ու կերային) տեսակներ: Ջերմասեր է, լավ աճում է խամ ու խոպան, ավազախառը հողերում:
Հայրենիքը Հարավային Աֆրիկան է: ՀՀ-ում (հիմնականում՝ Արարատյան դաշտում) մշակվում է 1 տեսակ՝
սեղանի ձմերուկը:
• Միամյա է: Արմատը լավ ճյուղավորված, ցողունը` մագլցող, երկարությունը՝ 3–4,5 (և ավելի) մ: Տերևները
հերթադիր են, բլթակավոր, խորը կտրտված: Ծաղիկները մեկական են, հազվադեպ՝ փնջերով, բաժանասեռ,
դեղնավուն: Պտուղը բազմասերմ, հյութալի կեղծ հատապտուղ է՝ հարթ մակերեսով, կլոր, ձվաձև,
տանձաձև, գլանաձև և այլն, զանգվածը՝ 0,6–18 (առավելագույնը՝ 30) կգ: Կեղևը սպիտակից մինչև մուգ
կանաչ է՝ խայտաբղետ պատկերներով ու տարբեր լայնության զոլերով: Պտղամիսը կարմիր է, վարդագույն
կամ դեղին: Սերմերը տարբեր մեծության են, սպիտակ, կարմիր, սև, մոխրագույն և այլն: Հասուն պտուղը
պարունակում է շաքարներ, վիտամիններ և այլ նյութեր: Դյուրամարս է. օգտագործվում է թարմ, թթու դրած
(մանրերը), արհեստական մեղր` նարդեկ, եփելու համար: Պատրաստում են նաև մուրաբա, շաքարաչիր:
• Վայրի ձմերուկը ՀՀ-ում հանդիպում է միայն Սյունիքի մարզում՝ Մեղրիի մոտակայքում, աճում է
ժամանակավորապես խոնավացած ավազաճլաքարոտ հողերում. գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:
• Ձմերուկ մշակում են ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Իրանում, Հնդկաստանում, Հարավարևելյան Եվրոպայի
երկրներում, Ռուսաստանում, Կուբայում և այլուր:
• Ձմերուկ (լատ.՝ Citrullus), դդմազգիներին պատկանող բույս է։ Ձմերուկն ունի մարդկանց համար
դուրեկան համ, սննդարար հատկություն, պարունակում է մեծ քանակությամբ ջուր (90 %-ը ջուր է)։
Ձմերուկն առաջներում այդքան խոշոր չի եղել։ Ձմերուկի հայրենիք է համարվում Հարավային
Աֆրիկան։ Ձմերուկի վայրի տեսակներին մինչև այժմ էլ կարելի է հանդիպել հյուսիսային և
հարավային Աֆրիկայի տափաստաններում։ Եգիպտոսում մինչև այժմ էլ պահպանվում է ձմերուկի
մի տեսակ, որը խնձորի չափ ունի, և մարդիկ օգտագործում են միայն նրա սերմերը։
• Ներկայիս խոշոր ձմերուկի տեսակները ստացվել են հին ժամանակներում արաբներն ու հրեաները
դրանց անվանել էին «բատիխ»։ Ռուսաստան այն մուտք է գործել 13-14-րդ դարերում, մոնղոլական
արշավանքների ժամանակ և անվանվել է «արբուզ», որ թուրքական «կարբուզ» բառից է ծագել։
Հայաստանում ձմերուկը հայտնի եղել շատ վաղուց։
Ձմերուկը ունի միզամուղ հատկություն, քանի որ այն պարունակում է մեծ քանակությամբ ջուր, որը
օրգանիզմից հեռանում է արագ։ Այն իր հետ դուրս է բերում նյութափոխանակության հետևանքով
օրգանիզմում կուտակված վնասակար նյութերը։ Միզամուղ հատկությունների շնորհիվ ձմերուկը
շատ օգտակար է հատկապես երիկամային հիվանդությունների դեպքում։
• Ձմերուկը հարուստ է նաև վիտամիններով՝ C, B, ֆոլիոթթվով, շաքարով (հատկապես ֆրուկտոզա) և
այլն։Բացի թարմ վիճակում այն ուտելուց, ձմերուկի կեղևից պատրաստում են մուրաբա, «ցուկատ»,
ջեմ, պովիդլո և այլն։ Նրա սերմերից ստացվում է յուղ՝ բարձր տեսակի օլիֆ պատրաստելու համար։
Ձմերուկը շոգին դիմանալու ամենալավ միջոցն է:
1. Օգոստոսի 3-ը Ձմերուկի համաշխարհային օրն է
2.Ձմերուկը ՛՛ծագումով՛՛ աֆրիկացի է… ՛՛Ծնվել է՛՛ Աֆրիկայի Կալախարի անապատում 3.Ձմերուկի 90%-ից ավելին ջուր
է…
4.Ձմերուկը ավելի շուտ բանջարեղեն է, քան միրգ..
5.Ձմերուկը պարունակում է մեծ քանակությամբ վիտամիններ /А, B6, C/ և երկաթ:
6.Ձմերուկների աճեցման համաշխարհային լիդերն է բնականաբար Չինաստանը,,, 7.Ձմերուկի մեջ կա բավականին մեծ
քանակությամբ լիկոպեին
8.Սովորական և վայրի ձմերուկների խաչասերումից ստացվել է դեղին գույնի հիբրիդ, որը վաճառքում կա
9.Ձմերուկը բարձրացնում է տրամադրությունը
10.Վիետնամում ձմերուկը Նոր տարվա սեղանի անբաժանելի մասնիկն է: Այն համարվում է այդ տոնի թալիսմանը
11.Հին Եգիպտոսում փարավոններին թաղելիս նրանց հետ էին դնում նաև ձմերուկներ, որպեսզի նրանք անդրշիրիմյան
աշխարհ հասնելու ճանապարհին կարողանան իրենց քաղցը հագեցնել
12.Իսկ ճապոնացիները առաջինն էին, ովքեր սկսեցին աճեցնել քառակուսի ձմերուկներ: Սա ֆինանսական առումով
ավելի ձեռնտու է, քանի որ քառակուսի ձմերուկները ավելի քիչ տեղ են զբաղեցնում, ուստի ավելի հարմար է
տեղափոխել և պահպանել:
13.Ձմերուկից կարելի է ստանալ ձմերուկի մեղր, որը կորվում է ՛՛նարդեկ՛՛:Ի դեպ, կես լիտր ձմերուկի մեղր ստանալու
համար անհրաժեշտ է 10 կիլոգրամ ձմերուկ ունենալ
14. Կալիֆորնիայում կարելի հանդիպել այնպիսի մի երևույթի, որը կոչվում է ՛՛ձմերուկի ձյուն՛՛: Անձրևը ունի
ձմերուկին շատ նման համ և հոտ: Գիտնականները ձյան մեջ հայտնաբերել են գերփոքր ջրիմուռներ, որոնք այսպիսի
ձյան ՛՛մեղավորներն են՛՛:
15. Եթե ուզում եք ստուգել, թե որքան է ձմերուկում նիտրատների պարունակությունը, դրա մի կտորը դրեք ջրով
բաժակի մեջ. եթե ջուրը ներկվի կարմիր կամ վարդագույն, ուրեմն այդ ձմերուկը պետք չէ ուտել, քանի որ նրա մեջ
նիտրատների պարունակությունը գերազանցում է նորման:
• Ձմերուկի օգտակարության մասին
• Ձմերուկը դիետիկ է և հարուստ մանրաթելերով: Չնայած օգտակար նյութերը քիչ են, սակայն
հեշտությամբ յուրացվում են օրգանիզմի կողմից: Այս հատապտուղը 80 տոկոսով բաղկացած է
ջրից: Այն հարմար է ամռան տապին ծարավը հագեցնելու համար: Սակայն չպետք է չարաշահել,
քանի որ օրգանիզմում առաջանում է ավելորդ հեղուկ, որի պատճառով ավելորդ
ծանրաբեռնվածություն է առաջանում սրտի, անոթների ու երիկամների վրա:
• Համատեղելիությունը այլ մթերքների հետ
• Ձմերուկը բարդ բնավորություն ունի: Ցանկալի չէ համադրել այլ ուտեստների հետ: Հարկավոր է
ուտել 2 ժամ տարբերությամբ: Ձմերուկը խորհուրդ է տրվում ուտել վարունգի և կանաչու հետ:
• Ինչպես ընտրել
• Հասուն ձմերուկն ավելի թեթև է լինում, քան երևում է: Խորհուրդ է տրվում գնել միջին չափի
պտուղ: Փոքրը, հավանաբար, հասունացած չի լինի, իսկ մեծ պտուղը կարող է պարունակել շատ
նիտրատներ: Հասուն լինելու մասին են վկայում նաև չորացած պոչը, գծերի վառ գույնը:
• Բաղադրատոմս՝ ամառվա տապի համար
• Ձմերուկի վրա կարող եք ավելացնել գազավորված հանքային ջուր և կստացվի ամառային ֆրեշ:
Հարիչով մանրացրած կտորներից կարելի է պատրաստել սառույցի փոքրիկ խորանարդիկներ ու
ավելացնել ամառային կոկտեյլներին, օրինակ՝ ոչ ալկոհոլային Մոխիտոյին:
ՎԵՐՋ

More Related Content

Similar to About vegetable

Similar to About vegetable (7)

«Թթուդրիկ» նախագիծ
«Թթուդրիկ» նախագիծ«Թթուդրիկ» նախագիծ
«Թթուդրիկ» նախագիծ
 
Վարունգի և Լոլիկի մասին
Վարունգի և Լոլիկի մասինՎարունգի և Լոլիկի մասին
Վարունգի և Լոլիկի մասին
 
Citrusner
CitrusnerCitrusner
Citrusner
 
բանջարեղեններ
բանջարեղեններբանջարեղեններ
բանջարեղեններ
 
samit
samitsamit
samit
 
Ավելուկ
Ավելուկ Ավելուկ
Ավելուկ
 
համեմ
համեմհամեմ
համեմ
 

About vegetable

  • 2. • Ձմերուկը դդմազգիների ընտանիքի միամյա կամ բազմամյա բույս է: Հայտնի են 1 վայրի՝ տարածված Աֆրիկայի, Իրանի, Միջին Ասիայի, Աֆղանստանի և Ավստրալիայի անապատներում, և 2 մշակովի (սեղանի ու կերային) տեսակներ: Ջերմասեր է, լավ աճում է խամ ու խոպան, ավազախառը հողերում: Հայրենիքը Հարավային Աֆրիկան է: ՀՀ-ում (հիմնականում՝ Արարատյան դաշտում) մշակվում է 1 տեսակ՝ սեղանի ձմերուկը: • Միամյա է: Արմատը լավ ճյուղավորված, ցողունը` մագլցող, երկարությունը՝ 3–4,5 (և ավելի) մ: Տերևները հերթադիր են, բլթակավոր, խորը կտրտված: Ծաղիկները մեկական են, հազվադեպ՝ փնջերով, բաժանասեռ, դեղնավուն: Պտուղը բազմասերմ, հյութալի կեղծ հատապտուղ է՝ հարթ մակերեսով, կլոր, ձվաձև, տանձաձև, գլանաձև և այլն, զանգվածը՝ 0,6–18 (առավելագույնը՝ 30) կգ: Կեղևը սպիտակից մինչև մուգ կանաչ է՝ խայտաբղետ պատկերներով ու տարբեր լայնության զոլերով: Պտղամիսը կարմիր է, վարդագույն կամ դեղին: Սերմերը տարբեր մեծության են, սպիտակ, կարմիր, սև, մոխրագույն և այլն: Հասուն պտուղը պարունակում է շաքարներ, վիտամիններ և այլ նյութեր: Դյուրամարս է. օգտագործվում է թարմ, թթու դրած (մանրերը), արհեստական մեղր` նարդեկ, եփելու համար: Պատրաստում են նաև մուրաբա, շաքարաչիր: • Վայրի ձմերուկը ՀՀ-ում հանդիպում է միայն Սյունիքի մարզում՝ Մեղրիի մոտակայքում, աճում է ժամանակավորապես խոնավացած ավազաճլաքարոտ հողերում. գրանցված է ՀՀ Կարմիր գրքում: • Ձմերուկ մշակում են ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Իրանում, Հնդկաստանում, Հարավարևելյան Եվրոպայի երկրներում, Ռուսաստանում, Կուբայում և այլուր:
  • 3. • Ձմերուկ (լատ.՝ Citrullus), դդմազգիներին պատկանող բույս է։ Ձմերուկն ունի մարդկանց համար դուրեկան համ, սննդարար հատկություն, պարունակում է մեծ քանակությամբ ջուր (90 %-ը ջուր է)։ Ձմերուկն առաջներում այդքան խոշոր չի եղել։ Ձմերուկի հայրենիք է համարվում Հարավային Աֆրիկան։ Ձմերուկի վայրի տեսակներին մինչև այժմ էլ կարելի է հանդիպել հյուսիսային և հարավային Աֆրիկայի տափաստաններում։ Եգիպտոսում մինչև այժմ էլ պահպանվում է ձմերուկի մի տեսակ, որը խնձորի չափ ունի, և մարդիկ օգտագործում են միայն նրա սերմերը։ • Ներկայիս խոշոր ձմերուկի տեսակները ստացվել են հին ժամանակներում արաբներն ու հրեաները դրանց անվանել էին «բատիխ»։ Ռուսաստան այն մուտք է գործել 13-14-րդ դարերում, մոնղոլական արշավանքների ժամանակ և անվանվել է «արբուզ», որ թուրքական «կարբուզ» բառից է ծագել։ Հայաստանում ձմերուկը հայտնի եղել շատ վաղուց։ Ձմերուկը ունի միզամուղ հատկություն, քանի որ այն պարունակում է մեծ քանակությամբ ջուր, որը օրգանիզմից հեռանում է արագ։ Այն իր հետ դուրս է բերում նյութափոխանակության հետևանքով օրգանիզմում կուտակված վնասակար նյութերը։ Միզամուղ հատկությունների շնորհիվ ձմերուկը շատ օգտակար է հատկապես երիկամային հիվանդությունների դեպքում։ • Ձմերուկը հարուստ է նաև վիտամիններով՝ C, B, ֆոլիոթթվով, շաքարով (հատկապես ֆրուկտոզա) և այլն։Բացի թարմ վիճակում այն ուտելուց, ձմերուկի կեղևից պատրաստում են մուրաբա, «ցուկատ», ջեմ, պովիդլո և այլն։ Նրա սերմերից ստացվում է յուղ՝ բարձր տեսակի օլիֆ պատրաստելու համար։
  • 4. Ձմերուկը շոգին դիմանալու ամենալավ միջոցն է: 1. Օգոստոսի 3-ը Ձմերուկի համաշխարհային օրն է 2.Ձմերուկը ՛՛ծագումով՛՛ աֆրիկացի է… ՛՛Ծնվել է՛՛ Աֆրիկայի Կալախարի անապատում 3.Ձմերուկի 90%-ից ավելին ջուր է… 4.Ձմերուկը ավելի շուտ բանջարեղեն է, քան միրգ.. 5.Ձմերուկը պարունակում է մեծ քանակությամբ վիտամիններ /А, B6, C/ և երկաթ: 6.Ձմերուկների աճեցման համաշխարհային լիդերն է բնականաբար Չինաստանը,,, 7.Ձմերուկի մեջ կա բավականին մեծ քանակությամբ լիկոպեին 8.Սովորական և վայրի ձմերուկների խաչասերումից ստացվել է դեղին գույնի հիբրիդ, որը վաճառքում կա 9.Ձմերուկը բարձրացնում է տրամադրությունը 10.Վիետնամում ձմերուկը Նոր տարվա սեղանի անբաժանելի մասնիկն է: Այն համարվում է այդ տոնի թալիսմանը 11.Հին Եգիպտոսում փարավոններին թաղելիս նրանց հետ էին դնում նաև ձմերուկներ, որպեսզի նրանք անդրշիրիմյան աշխարհ հասնելու ճանապարհին կարողանան իրենց քաղցը հագեցնել 12.Իսկ ճապոնացիները առաջինն էին, ովքեր սկսեցին աճեցնել քառակուսի ձմերուկներ: Սա ֆինանսական առումով ավելի ձեռնտու է, քանի որ քառակուսի ձմերուկները ավելի քիչ տեղ են զբաղեցնում, ուստի ավելի հարմար է տեղափոխել և պահպանել: 13.Ձմերուկից կարելի է ստանալ ձմերուկի մեղր, որը կորվում է ՛՛նարդեկ՛՛:Ի դեպ, կես լիտր ձմերուկի մեղր ստանալու համար անհրաժեշտ է 10 կիլոգրամ ձմերուկ ունենալ 14. Կալիֆորնիայում կարելի հանդիպել այնպիսի մի երևույթի, որը կոչվում է ՛՛ձմերուկի ձյուն՛՛: Անձրևը ունի ձմերուկին շատ նման համ և հոտ: Գիտնականները ձյան մեջ հայտնաբերել են գերփոքր ջրիմուռներ, որոնք այսպիսի ձյան ՛՛մեղավորներն են՛՛: 15. Եթե ուզում եք ստուգել, թե որքան է ձմերուկում նիտրատների պարունակությունը, դրա մի կտորը դրեք ջրով բաժակի մեջ. եթե ջուրը ներկվի կարմիր կամ վարդագույն, ուրեմն այդ ձմերուկը պետք չէ ուտել, քանի որ նրա մեջ նիտրատների պարունակությունը գերազանցում է նորման:
  • 5. • Ձմերուկի օգտակարության մասին • Ձմերուկը դիետիկ է և հարուստ մանրաթելերով: Չնայած օգտակար նյութերը քիչ են, սակայն հեշտությամբ յուրացվում են օրգանիզմի կողմից: Այս հատապտուղը 80 տոկոսով բաղկացած է ջրից: Այն հարմար է ամռան տապին ծարավը հագեցնելու համար: Սակայն չպետք է չարաշահել, քանի որ օրգանիզմում առաջանում է ավելորդ հեղուկ, որի պատճառով ավելորդ ծանրաբեռնվածություն է առաջանում սրտի, անոթների ու երիկամների վրա: • Համատեղելիությունը այլ մթերքների հետ • Ձմերուկը բարդ բնավորություն ունի: Ցանկալի չէ համադրել այլ ուտեստների հետ: Հարկավոր է ուտել 2 ժամ տարբերությամբ: Ձմերուկը խորհուրդ է տրվում ուտել վարունգի և կանաչու հետ: • Ինչպես ընտրել • Հասուն ձմերուկն ավելի թեթև է լինում, քան երևում է: Խորհուրդ է տրվում գնել միջին չափի պտուղ: Փոքրը, հավանաբար, հասունացած չի լինի, իսկ մեծ պտուղը կարող է պարունակել շատ նիտրատներ: Հասուն լինելու մասին են վկայում նաև չորացած պոչը, գծերի վառ գույնը: • Բաղադրատոմս՝ ամառվա տապի համար • Ձմերուկի վրա կարող եք ավելացնել գազավորված հանքային ջուր և կստացվի ամառային ֆրեշ: Հարիչով մանրացրած կտորներից կարելի է պատրաստել սառույցի փոքրիկ խորանարդիկներ ու ավելացնել ամառային կոկտեյլներին, օրինակ՝ ոչ ալկոհոլային Մոխիտոյին: