15 մարտ 2012

       Մինչ կյանքից հեռանալը պետք է լավ ապրել
Մարտ 15, 2012 22:02



                          «Հորեղբայրս հաճախ էր բռնկվում, դյուրագրգիռ
                      դառնում` այլևս չցանկանալով ապրել», – պատմում է
                      հաշվապահ Ալլա Մանուկյանը: Ճարտարագետ Բաբկենն էլ
                      հիշում է, թե ինչպես էր իր հայրը մինչ կյանքից հեռանալը
                      տանջվում, սակայն ժպիտը երեսից չէր հեռանում: «Ապշում
                      էի, թե որքան ուժեղ կարող էր լինել իմ հայրը..»:

                         Դեռևս հին ժամանակներից մարդկությանը հետաքրքրել
է, թե ինչպիսին է մահացող մարդու հոգեբանությունը և ինչպես է այն դրսևորվում:
Սակայն, ինչպես շատ հարցեր, այն ևս միանշանակ պատասխան չունի:
 Հոգեբաններն ու հոգեբույժներն ունեն իրենց մոտեցումն այդ հարցի շուրջ:
«Ամենաերջանիկներն այն մարդիկ են, ովքեր գիտակցում են, որ լիարժեք և բարի
կյանք են ապրել: Ուստի ապրելուց հոգնած`գնում են հանգիստ և խաղաղությամբ:
Ավելի քիչ երջանիկ են նրանք, ում համար մահը հիվանդություններից, խղճի խայթից,
կյանքի դժվարություններից և անիմաստ հոգսերից ազատվելու տարբերակ է», –
ասում է հոգեթերապևտ Միհրդատ Մադաթյանը: Սակայն, ըստ վերջինի,
ամենատանջվողներն նրանք են, ովքեր մահանում են հիվանդությունից, քանի որ
հաճախ իմանում են իրենց հետագա ճակատագրի մասին:

  «Ցավում եմ, որ կյանքը հավերժ չէ և մի օր պետք է հրաժեշտ տանք այս
ժամանակավոր «կացարանին»: Բայց միշտ էլ բարձր եմ գնահատել այն մարդկանց,
ովքեր ուժ են գտել իրենց մեջ և հաղթահարել մահվան և կյանքի այդ անբացատրելի
շեմը, ովքեր լիարժեք են ապրել և նպաստել այլոց կյանքի երջանկությանն ու
հարատևմանը», – ասում է 35-ամյա իրավագետ Իգոր Անիսիմովը:

   Ըստ Միհրդատ Մադաթյանի` անհույս հիվանդների պարագայում դիտարկվում է
մահացողների հոգեպաթոլոգիկ 10 տեսակ, որոնցից ամենահաճախ հանդիպողներն
են` տագնապային-դեպրեսիվ համախատանիշը (արտահայտվում է վախով,
ընկճվածությամբ` մոտալուտ մահի մտքի նկատմամբ, որի ժամանակ շատերի մոտ
նկատվում է սուիցիդալ վարքագիծ), դիսֆորիկ համախտանիշը (արտահայտվում է
դյուրագրգռությամբ, շրջապատի նկատմամբ դժգոհությամբ, իրենց հիվանդությանը
բերող պատճառների փնտրտուքով, բուժաշխատողների կամ հարազատների
հասցեին հնչող մեղադրանքներով: Վարքագիծ, որի հիմքում հաճախ ընկած է
ճնշված տագնապը), ասթենո-հիպոխոնդրիկ համախտանիշը (հանդիպում է
հետվիրահատական        շրջանում)  և   այլն:  «Օրինակ`դեպերսոնալիզացիոն-
դերեալիզացիոն հիվանդները բողոքում են իրականության զգացումի կորստից`
ասելով, որ չեն զգում ոչ շրջապատը, ոչ էլ սեփական մարմինը: Նրանք հաճախ
քնաբեր են պահանջում, թեպետ առանց դրա էլ հանգիստ են քնում: Իսկ Էյֆորիկ
համախտանիշը հաճախ արտահայտվում է հետվիրահատական շրջանում `բարձր
տրամադրությամբ և վիճակի, հնարավորությունների գերագնահատմամբ», –
բացատրում է հոգեթերապեւտը:

  Որքան էլ բարդ է հասկանալ, առավելևս ընդունել իրականությունը,
այնուամենայնիվ մասնագետները հորդորում են, որ արժե փնտրել ճանապարհներ`
ապրելու և հնարավորինս վայելելու այս հրաշալի կյանքը:

                                                       Ելենա Չոբանյան

Մինչ կյանքից հեռանալը պետք է լավ ապրել

  • 1.
    15 մարտ 2012 Մինչ կյանքից հեռանալը պետք է լավ ապրել Մարտ 15, 2012 22:02 «Հորեղբայրս հաճախ էր բռնկվում, դյուրագրգիռ դառնում` այլևս չցանկանալով ապրել», – պատմում է հաշվապահ Ալլա Մանուկյանը: Ճարտարագետ Բաբկենն էլ հիշում է, թե ինչպես էր իր հայրը մինչ կյանքից հեռանալը տանջվում, սակայն ժպիտը երեսից չէր հեռանում: «Ապշում էի, թե որքան ուժեղ կարող էր լինել իմ հայրը..»: Դեռևս հին ժամանակներից մարդկությանը հետաքրքրել է, թե ինչպիսին է մահացող մարդու հոգեբանությունը և ինչպես է այն դրսևորվում: Սակայն, ինչպես շատ հարցեր, այն ևս միանշանակ պատասխան չունի: Հոգեբաններն ու հոգեբույժներն ունեն իրենց մոտեցումն այդ հարցի շուրջ: «Ամենաերջանիկներն այն մարդիկ են, ովքեր գիտակցում են, որ լիարժեք և բարի կյանք են ապրել: Ուստի ապրելուց հոգնած`գնում են հանգիստ և խաղաղությամբ: Ավելի քիչ երջանիկ են նրանք, ում համար մահը հիվանդություններից, խղճի խայթից, կյանքի դժվարություններից և անիմաստ հոգսերից ազատվելու տարբերակ է», – ասում է հոգեթերապևտ Միհրդատ Մադաթյանը: Սակայն, ըստ վերջինի, ամենատանջվողներն նրանք են, ովքեր մահանում են հիվանդությունից, քանի որ հաճախ իմանում են իրենց հետագա ճակատագրի մասին: «Ցավում եմ, որ կյանքը հավերժ չէ և մի օր պետք է հրաժեշտ տանք այս ժամանակավոր «կացարանին»: Բայց միշտ էլ բարձր եմ գնահատել այն մարդկանց, ովքեր ուժ են գտել իրենց մեջ և հաղթահարել մահվան և կյանքի այդ անբացատրելի շեմը, ովքեր լիարժեք են ապրել և նպաստել այլոց կյանքի երջանկությանն ու հարատևմանը», – ասում է 35-ամյա իրավագետ Իգոր Անիսիմովը: Ըստ Միհրդատ Մադաթյանի` անհույս հիվանդների պարագայում դիտարկվում է մահացողների հոգեպաթոլոգիկ 10 տեսակ, որոնցից ամենահաճախ հանդիպողներն են` տագնապային-դեպրեսիվ համախատանիշը (արտահայտվում է վախով, ընկճվածությամբ` մոտալուտ մահի մտքի նկատմամբ, որի ժամանակ շատերի մոտ նկատվում է սուիցիդալ վարքագիծ), դիսֆորիկ համախտանիշը (արտահայտվում է դյուրագրգռությամբ, շրջապատի նկատմամբ դժգոհությամբ, իրենց հիվանդությանը բերող պատճառների փնտրտուքով, բուժաշխատողների կամ հարազատների հասցեին հնչող մեղադրանքներով: Վարքագիծ, որի հիմքում հաճախ ընկած է ճնշված տագնապը), ասթենո-հիպոխոնդրիկ համախտանիշը (հանդիպում է հետվիրահատական շրջանում) և այլն: «Օրինակ`դեպերսոնալիզացիոն- դերեալիզացիոն հիվանդները բողոքում են իրականության զգացումի կորստից`
  • 2.
    ասելով, որ չենզգում ոչ շրջապատը, ոչ էլ սեփական մարմինը: Նրանք հաճախ քնաբեր են պահանջում, թեպետ առանց դրա էլ հանգիստ են քնում: Իսկ Էյֆորիկ համախտանիշը հաճախ արտահայտվում է հետվիրահատական շրջանում `բարձր տրամադրությամբ և վիճակի, հնարավորությունների գերագնահատմամբ», – բացատրում է հոգեթերապեւտը: Որքան էլ բարդ է հասկանալ, առավելևս ընդունել իրականությունը, այնուամենայնիվ մասնագետները հորդորում են, որ արժե փնտրել ճանապարհներ` ապրելու և հնարավորինս վայելելու այս հրաշալի կյանքը: Ելենա Չոբանյան