Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...
Երվանդ Քոչար քանդակներ
1.
2. ԲԻԲԼԻԱԿԱՆ ԴԱՎԻԹԸ (ՀՈՒՇԱՐՁԱՆ)
2009 թվականի հոկտեմբերի 27-ին ԱԺ բակում 1999 թվականի հոկտեմբերի 27-ի
ոճրագործության զոհերի հիշատակի հուշաքարի (քանդակագործ` Լևոն
Թոքմաջյան տեղում տեղադրվեց Երվանդ Քոչարի «Բիբլիական Դավիթը»
ստեղծագործության կրկնօրինակը (բնօրինակը ստեղծվել է 1953 թվականին, 2009
թվականին մոտ 5 անգամ մեծացվել էԱրձանը զոհվածներին հատուկ չի նվիրվել,
բայց իր մեջ ունի խոր ցավ, վիշտ, կորուստ։
Հուշարձանի բացմանը ներկա են եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ
նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը,Ամենայն
Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը, բարձրաստիճան պաշտոնյաներ,
պատգամավորներ, կառավարության անդամներ, զոհվածների հարազատներ։):
3. Մերգելյան ինստիտուտը հայ մեծանուն քանդակագործ Երվանդ
Քոչարին պատվիրեց կիբեռնետիկային վերաբերող արձան քանդակել։ 1972
թվականին Քոչարը ստեղծեց «Կիբեռնետիկայի մուսան» արձանը։ Գեղարվեստական
խորհուրդը, որը խորհրդային տարիներին պարտադիր պետք է հաստատեր
ստեղծագործությունները, հայտարարեց, որ այսպիսի քանդակի հանրային
ներկայացումը հնարավոր չէ։ Բայց քանի որ գումարն արդեն ծախսվել էր և
անհրաժեշտ էր զեկուցել Մոսկվա, արձանն այնուամենայնիվ տեղադրվեց։ Քանդակը
նախատեսվում էր կանգնեցնել ինստիտուտի հանդիպակաց պուրակում, սակայն այն
տեղափոխվեց ինստիտուտի փակ բակ, որպեսզի տեսնողների քանակը
սահմանափակ լինի, քանի որ Մերգելյան ինստիտուտը համարվում էր փակ օբյեկտ։
Վերջին տարիներին խոսվում է քանդակը քաղաքի կենտրոն,
մասնավորապես` Հյուսիսային պողոտա տեղափոխելու մասին։ Այդ հարցը դեռևս
լուծում չի ստացել։
ԿԻԲԵՌՆԵՏԻԿԱՅԻ ՄՈՒՍԱՆ (ՔԱՆԴԱԿ, ԵՐևԱՆ)
5. ՄԵԼԱՄԱՂՁՈՒԹՅՈՒՆ (ԱՐՁԱՆ, ԵՐևԱՆ)
Հայ մեծանուն քանդակագործ Երվանդ Քոչարի կերտած այս արձանը
պատկերում է ժամանակակից քաղաքակրթությունը, նրա նվաճումները և
մարդու ֆիզիկականի և ներքին էության աստիճանական վտանգավոր
այլափոխումը, մարդու օտարումը բնությունից: Երվանդ Քոչարը
արձանի գիպսե տարբերակը` (116x60x45) սմ չափսերով, կերտել
էր 1959 թվականին։