SlideShare a Scribd company logo
ԱՆԲԱՆ ՀՈՒՌԻՆ
Լինում է, չի լինում մի կնիկ։ Էս կնիկը մի աղջիկ է ունենում՝ անունը
Հուռի։
Մի ծույլ, անշնորհք աղջիկ։ Օրը մինչև իրիկուն պարապ-սարապ
նստած։
Բանն ինչ կանեմ՝ կեղտոտ է.
Բամբակը կորիզոտ է։
Մաստակ պիտի, որ ծամեմ,
Կըտերը տիտիկ անեմ,
Անցնողին մըտիկ անեմ.
Ուտեմ, խմեմ,
Մըթնի, քընեմ։
Հարևանները անունը դնում են Անբան Հուռի։ Ինչ մերն է՝
աղջկանը գովելով ման է գալի, լիդըր գզող, լիդըր մանող, համ
խճճող, համ խճուճը հանող, ձևող-կարող, հունցող-թխող, եփող-
թափող, մի խոսքով՝ հուրի-հրեղեն, մատները ոսկի։
Էս գովասանքը գնում մի երիտասարդ վաճառականի ականջն է
ընկնում։ Էս երիտասարդ վաճառականն ասում է՝ իմ ուզածն էլ հենց
սա է, որ կա։ Գլխապատառ գալիս է անբան Հուռիին ուզում է, հետը
պսակվում, տանում իրենց տունը։
Մի քանի ժամանակից ետը մի տասը-քսան բեռը բամբակ, է առնում
տալիս կնկանը, թե՝ գնում եմ հեռու տեղեր առուտուրի, դու էլ էս
բամբակը գզի, մանի, գամ տանեմ ծախեմ, հարստանանք։
Անբան Հուռին է, իրեն համար մաստակ ծամելով ման է գալի։ Մի օր էլ գետի
ափովն անց կենալիս լսում է, որ գորտերը կըռկըռում են։
—Փե՛փել... Կե՛կել... Փե՛փել... Կե՛կել...
— Վո՜ւյ, աղջի Փեփել, Կեկել,— ձեն է տալի անբան Հուռին,— որ բամբակը
բերեմ ձեզ տամ՝ կգզեք...
— Բե՛ր, բե՛ր, բե՛ր...
Անբան Հուռին ուրախանում է։ Գնում է բամբակը կրում
բերում ածում գետը։
— Դե գզեցեք, մանեցեք։ Մի քանի օրից ետ կգամ, մանածը
կտանեմ, որ ծախենք։
Գնում է մի քանի օրից ետ է գալի։ Գորտերը էլի կռկռում են.
— Փե՛փել-Կեկել... Փե՛փել-Կեկել...
— Աղչի Փեփե՜լ, Կեկել, դե մանածը բերեք։
Գորտերը շարունակում են կռկռալ, իսկ մանածը չեն բերում։ Հուռին մին էլ
որ նայում է, աչքովն ընկնում է գետի ափերին ու քարերին փաթաթված
կանաչ մուռը։
— Վո՜ւյ,— ասում է,— քոռանամ ես, տե՛ս, համ գզել ու մանել են, համ
խալիչա են գործել իրենց համար։
Ձեռը ճակատին է դնում ձեն տալի.
— Դե որ խալիչա եք գործել, մեր բամբակի փողը բերեք։— Ձեն է
տալի ու ոտը փոխում է, մտնում ջուրը։ Հանկարծ ոտը առնում է
մի կոշտ բանի։ Հանում է տեսնում՝ մի կտոր ոսկի։ Փեփելին ու
Կեկելին շնորհակալություն է անում, ոսկու կտորը փեշը դնում,
գալիս տուն։
Մարդն էլ առուտուրի տեղիցն է գալիս։ Գալիս է տեսնում՝ իրենց թարեքին
մի մեծ ոսկու կտոր։
— Այ կնիկ, էս ի՞նչ ոսկի է։
Թե՝ բա չես ասիլ բամբակը Փեփելի ու Կեկելի վրա ծախեցի. բամբակի փողն
է։
Մարդը ո՜նց է ուրախանում, էնպես էլ դուք ուրախանաք։ Զոքանչին
հրավիրում է, ընծաներ է տալի, գովում է, շնորհակալություն է անում, որ
էնպես խելոք, շնորհքով, աշխատասեր աղջիկ է մեծացրել։
Քեֆ է սարքում, նստում են քեֆի։
Զոքանչը խորամանկ կին է լինում։ Իմանում է, թե բանը ինչպես է պատահել.
վախենում է փեսեն էլի աղջկանը գործ հանձնի, ու գաղտնիքը բացվի։ Քեֆի լավ
ժամանակը մի բզեզ է ներս մտնում ու բըռռացնելով պտտվում սենյակում։
Էս զոքանչը վեր է կենում գլուխ է տալի բզեզին։
Ասում է.
— Բարով եկար, մորքուր ջան, ո՜նց ես. ո՜րտեղ ես, էսքան ժամանակ չես երևում...
Ախր քեզ ո՞վ էր ասում էդքան բան անես, որ էդ օրն ընկնես...
Փեսեն մնում է զարմացած։
Ասում է.
— Այ մեր, խելագարվեցի՞ր, քեզ ի՞նչ պատահեց. էդ բզեզին էդ ի՞նչ ես ասում,
մորաքո՞ւրս որն է...
Զոքանչը թե.
— Այ որդի, քեզանից ինչ թաքցնեմ, դու էլ իմ որդին ես։ Չես ասիլ էս բզեզն իմ
մորաքույրն է։ Խեղճը շատ աշխատասեր կնիկ էր։ Ամբողջ օրն աշխատում
էր, շատ աշխատելուց կուչ եկավ, պստիկացավ, էնքան պստիկացավ, որ
դառավ բզեզ։ Մեր ցեղն էսպես է։ Շատ աշխատասեր ենք։ Բայց
աշխատելուց պստիկանում, բզեզ ենք դառնում։
Էս որ փեսեն լսում է, վախից քիչ է մնում պռոշը ճաքի, էն է լինում որ էն,
արգելում է Հուռիին ձեռն էլ բանի չտա, որ մորքուրի նման բզեզ չդառնա։
Վերջ

More Related Content

Viewers also liked

Viewers also liked (11)

Amar
AmarAmar
Amar
 
Alen shrja
Alen shrjaAlen shrja
Alen shrja
 
Hovhannes tumanyan
Hovhannes tumanyanHovhannes tumanyan
Hovhannes tumanyan
 
Ճպուռն ու մրջյունը
Ճպուռն ու մրջյունըՃպուռն ու մրջյունը
Ճպուռն ու մրջյունը
 
Jpurn u mrjyun@
Jpurn u mrjyun@Jpurn u mrjyun@
Jpurn u mrjyun@
 
ճպուռն
ճպուռնճպուռն
ճպուռն
 
ճպուռն ու մրջյունըժորա
ճպուռն ու մրջյունըժորաճպուռն ու մրջյունըժորա
ճպուռն ու մրջյունըժորա
 
Mil գորտեր
Mil գորտերMil գորտեր
Mil գորտեր
 
мамочка
мамочкамамочка
мамочка
 
презентация1.pptx axves aleqs
презентация1.pptx axves aleqsпрезентация1.pptx axves aleqs
презентация1.pptx axves aleqs
 
мама
мамамама
мама
 

Similar to Aնբան հուռի

Similar to Aնբան հուռի (8)

Говорящая рыбка
Говорящая рыбкаГоворящая рыбка
Говорящая рыбка
 
Haj
HajHaj
Haj
 
Լոռեցի Սաքոն
Լոռեցի ՍաքոնԼոռեցի Սաքոն
Լոռեցի Սաքոն
 
123
123123
123
 
Հովհաննես Թումանյան
Հովհաննես ԹումանյանՀովհաննես Թումանյան
Հովհաննես Թումանյան
 
Mesrop
MesropMesrop
Mesrop
 
Ժողովրդական երգեր
Ժողովրդական երգերԺողովրդական երգեր
Ժողովրդական երգեր
 
Հորինուկ.pptx
Հորինուկ.pptxՀորինուկ.pptx
Հորինուկ.pptx
 

More from Tatev Melkonyan

Աբրահամ Քարագեոզեան
Աբրահամ ՔարագեոզեանԱբրահամ Քարագեոզեան
Աբրահամ ՔարագեոզեանTatev Melkonyan
 
ռոստոմյան գագիկ
ռոստոմյան գագիկռոստոմյան գագիկ
ռոստոմյան գագիկTatev Melkonyan
 
իմ ճամբար գայանե (2)
իմ ճամբար գայանե (2)իմ ճամբար գայանե (2)
իմ ճամբար գայանե (2)Tatev Melkonyan
 
Տաթև մելքոնյան
Տաթև մելքոնյանՏաթև մելքոնյան
Տաթև մելքոնյանTatev Melkonyan
 
Ամանորյա ճամփորդություն Երևանում
Ամանորյա ճամփորդություն ԵրևանումԱմանորյա ճամփորդություն Երևանում
Ամանորյա ճամփորդություն ԵրևանումTatev Melkonyan
 
իմ հանգիստը միլենա մանուչարյան
իմ հանգիստը միլենա մանուչարյանիմ հանգիստը միլենա մանուչարյան
իմ հանգիստը միլենա մանուչարյանTatev Melkonyan
 
The state museum of nature of armenia
The state museum of nature of armeniaThe state museum of nature of armenia
The state museum of nature of armeniaTatev Melkonyan
 
ինչպես էր մի տղա ձեռնափայտով խաղում
ինչպես էր մի տղա ձեռնափայտով խաղումինչպես էր մի տղա ձեռնափայտով խաղում
ինչպես էր մի տղա ձեռնափայտով խաղումTatev Melkonyan
 
սամվել հարությունյան
սամվել հարությունյանսամվել հարությունյան
սամվել հարությունյանTatev Melkonyan
 
սամվելի աշխատանքը
սամվելի աշխատանքըսամվելի աշխատանքը
սամվելի աշխատանքըTatev Melkonyan
 

More from Tatev Melkonyan (20)

Աբրահամ Քարագեոզեան
Աբրահամ ՔարագեոզեանԱբրահամ Քարագեոզեան
Աբրահամ Քարագեոզեան
 
վաղարշակ
վաղարշակվաղարշակ
վաղարշակ
 
ռոստոմյան գագիկ
ռոստոմյան գագիկռոստոմյան գագիկ
ռոստոմյան գագիկ
 
իմ ճամբար գայանե (2)
իմ ճամբար գայանե (2)իմ ճամբար գայանե (2)
իմ ճամբար գայանե (2)
 
To Tatev
To TatevTo Tatev
To Tatev
 
Տաթև մելքոնյան
Տաթև մելքոնյանՏաթև մելքոնյան
Տաթև մելքոնյան
 
Ամանորյա ճամփորդություն Երևանում
Ամանորյա ճամփորդություն ԵրևանումԱմանորյա ճամփորդություն Երևանում
Ամանորյա ճամփորդություն Երևանում
 
Kaxamb (1)
Kaxamb (1)Kaxamb (1)
Kaxamb (1)
 
Lolik
LolikLolik
Lolik
 
սխտոր
 սխտոր սխտոր
սխտոր
 
արև2
արև2արև2
արև2
 
Hop tri
Hop triHop tri
Hop tri
 
իմ հանգիստը միլենա մանուչարյան
իմ հանգիստը միլենա մանուչարյանիմ հանգիստը միլենա մանուչարյան
իմ հանգիստը միլենա մանուչարյան
 
The state museum of nature of armenia
The state museum of nature of armeniaThe state museum of nature of armenia
The state museum of nature of armenia
 
զատիկ
զատիկզատիկ
զատիկ
 
ինչպես էր մի տղա ձեռնափայտով խաղում
ինչպես էր մի տղա ձեռնափայտով խաղումինչպես էր մի տղա ձեռնափայտով խաղում
ինչպես էր մի տղա ձեռնափայտով խաղում
 
սամվել հարությունյան
սամվել հարությունյանսամվել հարությունյան
սամվել հարությունյան
 
սամվելի աշխատանքը
սամվելի աշխատանքըսամվելի աշխատանքը
սամվելի աշխատանքը
 
համլետ
համլետհամլետ
համլետ
 
Zatik
ZatikZatik
Zatik
 

Recently uploaded

Ուսումնական տարին ամփոփում է Արփի Ստեփանյանը.pptx
Ուսումնական տարին ամփոփում է Արփի Ստեփանյանը.pptxՈւսումնական տարին ամփոփում է Արփի Ստեփանյանը.pptx
Ուսումնական տարին ամփոփում է Արփի Ստեփանյանը.pptxManushak Abrahamyan
 
Իմ մեդիաընթերցարանը.pptx«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր Արևմտյան դպրոց 2․2 դա...
Իմ մեդիաընթերցարանը.pptx«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր Արևմտյան դպրոց  2․2 դա...Իմ մեդիաընթերցարանը.pptx«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր Արևմտյան դպրոց  2․2 դա...
Իմ մեդիաընթերցարանը.pptx«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր Արևմտյան դպրոց 2․2 դա...QristGirq
 
Ամփոփում եմ ուսումնական տարին․ Էդուարդ Տեր-Սարգսյան.pptx
Ամփոփում եմ ուսումնական տարին․ Էդուարդ Տեր-Սարգսյան.pptxԱմփոփում եմ ուսումնական տարին․ Էդուարդ Տեր-Սարգսյան.pptx
Ամփոփում եմ ուսումնական տարին․ Էդուարդ Տեր-Սարգսյան.pptxManushak Abrahamyan
 
Իմ սիրելի մարզաձևը․լող․ներկայացնում է Արփի Ստեփանյան
Իմ սիրելի մարզաձևը․լող․ներկայացնում է Արփի ՍտեփանյանԻմ սիրելի մարզաձևը․լող․ներկայացնում է Արփի Ստեփանյան
Իմ սիրելի մարզաձևը․լող․ներկայացնում է Արփի ՍտեփանյանManushak Abrahamyan
 
Ուսումնական տարին ամփոփում է Յանա Անտոնյանը
Ուսումնական տարին ամփոփում է Յանա ԱնտոնյանըՈւսումնական տարին ամփոփում է Յանա Անտոնյանը
Ուսումնական տարին ամփոփում է Յանա ԱնտոնյանըManushak Abrahamyan
 
Դավիթ Աղոյան ․ Իմ Մեդիաընթերցարանը.pptx
Դավիթ Աղոյան ․ Իմ Մեդիաընթերցարանը.pptxԴավիթ Աղոյան ․ Իմ Մեդիաընթերցարանը.pptx
Դավիթ Աղոյան ․ Իմ Մեդիաընթերցարանը.pptxQristGirq
 
Ուումնական տարին ամփոփում է Դանիել Հարությունյանը3-rd-dasarani-ampopum-1.pptx
Ուումնական տարին ամփոփում է Դանիել Հարությունյանը3-rd-dasarani-ampopum-1.pptxՈւումնական տարին ամփոփում է Դանիել Հարությունյանը3-rd-dasarani-ampopum-1.pptx
Ուումնական տարին ամփոփում է Դանիել Հարությունյանը3-rd-dasarani-ampopum-1.pptxManushak Abrahamyan
 

Recently uploaded (7)

Ուսումնական տարին ամփոփում է Արփի Ստեփանյանը.pptx
Ուսումնական տարին ամփոփում է Արփի Ստեփանյանը.pptxՈւսումնական տարին ամփոփում է Արփի Ստեփանյանը.pptx
Ուսումնական տարին ամփոփում է Արփի Ստեփանյանը.pptx
 
Իմ մեդիաընթերցարանը.pptx«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր Արևմտյան դպրոց 2․2 դա...
Իմ մեդիաընթերցարանը.pptx«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր Արևմտյան դպրոց  2․2 դա...Իմ մեդիաընթերցարանը.pptx«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր Արևմտյան դպրոց  2․2 դա...
Իմ մեդիաընթերցարանը.pptx«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր Արևմտյան դպրոց 2․2 դա...
 
Ամփոփում եմ ուսումնական տարին․ Էդուարդ Տեր-Սարգսյան.pptx
Ամփոփում եմ ուսումնական տարին․ Էդուարդ Տեր-Սարգսյան.pptxԱմփոփում եմ ուսումնական տարին․ Էդուարդ Տեր-Սարգսյան.pptx
Ամփոփում եմ ուսումնական տարին․ Էդուարդ Տեր-Սարգսյան.pptx
 
Իմ սիրելի մարզաձևը․լող․ներկայացնում է Արփի Ստեփանյան
Իմ սիրելի մարզաձևը․լող․ներկայացնում է Արփի ՍտեփանյանԻմ սիրելի մարզաձևը․լող․ներկայացնում է Արփի Ստեփանյան
Իմ սիրելի մարզաձևը․լող․ներկայացնում է Արփի Ստեփանյան
 
Ուսումնական տարին ամփոփում է Յանա Անտոնյանը
Ուսումնական տարին ամփոփում է Յանա ԱնտոնյանըՈւսումնական տարին ամփոփում է Յանա Անտոնյանը
Ուսումնական տարին ամփոփում է Յանա Անտոնյանը
 
Դավիթ Աղոյան ․ Իմ Մեդիաընթերցարանը.pptx
Դավիթ Աղոյան ․ Իմ Մեդիաընթերցարանը.pptxԴավիթ Աղոյան ․ Իմ Մեդիաընթերցարանը.pptx
Դավիթ Աղոյան ․ Իմ Մեդիաընթերցարանը.pptx
 
Ուումնական տարին ամփոփում է Դանիել Հարությունյանը3-rd-dasarani-ampopum-1.pptx
Ուումնական տարին ամփոփում է Դանիել Հարությունյանը3-rd-dasarani-ampopum-1.pptxՈւումնական տարին ամփոփում է Դանիել Հարությունյանը3-rd-dasarani-ampopum-1.pptx
Ուումնական տարին ամփոփում է Դանիել Հարությունյանը3-rd-dasarani-ampopum-1.pptx
 

Aնբան հուռի

  • 2. Լինում է, չի լինում մի կնիկ։ Էս կնիկը մի աղջիկ է ունենում՝ անունը Հուռի։ Մի ծույլ, անշնորհք աղջիկ։ Օրը մինչև իրիկուն պարապ-սարապ նստած։ Բանն ինչ կանեմ՝ կեղտոտ է. Բամբակը կորիզոտ է։ Մաստակ պիտի, որ ծամեմ, Կըտերը տիտիկ անեմ, Անցնողին մըտիկ անեմ. Ուտեմ, խմեմ, Մըթնի, քընեմ։
  • 3. Հարևանները անունը դնում են Անբան Հուռի։ Ինչ մերն է՝ աղջկանը գովելով ման է գալի, լիդըր գզող, լիդըր մանող, համ խճճող, համ խճուճը հանող, ձևող-կարող, հունցող-թխող, եփող- թափող, մի խոսքով՝ հուրի-հրեղեն, մատները ոսկի։
  • 4. Էս գովասանքը գնում մի երիտասարդ վաճառականի ականջն է ընկնում։ Էս երիտասարդ վաճառականն ասում է՝ իմ ուզածն էլ հենց սա է, որ կա։ Գլխապատառ գալիս է անբան Հուռիին ուզում է, հետը պսակվում, տանում իրենց տունը։
  • 5. Մի քանի ժամանակից ետը մի տասը-քսան բեռը բամբակ, է առնում տալիս կնկանը, թե՝ գնում եմ հեռու տեղեր առուտուրի, դու էլ էս բամբակը գզի, մանի, գամ տանեմ ծախեմ, հարստանանք։
  • 6. Անբան Հուռին է, իրեն համար մաստակ ծամելով ման է գալի։ Մի օր էլ գետի ափովն անց կենալիս լսում է, որ գորտերը կըռկըռում են։ —Փե՛փել... Կե՛կել... Փե՛փել... Կե՛կել... — Վո՜ւյ, աղջի Փեփել, Կեկել,— ձեն է տալի անբան Հուռին,— որ բամբակը բերեմ ձեզ տամ՝ կգզեք... — Բե՛ր, բե՛ր, բե՛ր...
  • 7. Անբան Հուռին ուրախանում է։ Գնում է բամբակը կրում բերում ածում գետը։ — Դե գզեցեք, մանեցեք։ Մի քանի օրից ետ կգամ, մանածը կտանեմ, որ ծախենք։
  • 8. Գնում է մի քանի օրից ետ է գալի։ Գորտերը էլի կռկռում են. — Փե՛փել-Կեկել... Փե՛փել-Կեկել... — Աղչի Փեփե՜լ, Կեկել, դե մանածը բերեք։ Գորտերը շարունակում են կռկռալ, իսկ մանածը չեն բերում։ Հուռին մին էլ որ նայում է, աչքովն ընկնում է գետի ափերին ու քարերին փաթաթված կանաչ մուռը։ — Վո՜ւյ,— ասում է,— քոռանամ ես, տե՛ս, համ գզել ու մանել են, համ խալիչա են գործել իրենց համար։
  • 9. Ձեռը ճակատին է դնում ձեն տալի. — Դե որ խալիչա եք գործել, մեր բամբակի փողը բերեք։— Ձեն է տալի ու ոտը փոխում է, մտնում ջուրը։ Հանկարծ ոտը առնում է մի կոշտ բանի։ Հանում է տեսնում՝ մի կտոր ոսկի։ Փեփելին ու Կեկելին շնորհակալություն է անում, ոսկու կտորը փեշը դնում, գալիս տուն։
  • 10. Մարդն էլ առուտուրի տեղիցն է գալիս։ Գալիս է տեսնում՝ իրենց թարեքին մի մեծ ոսկու կտոր։ — Այ կնիկ, էս ի՞նչ ոսկի է։ Թե՝ բա չես ասիլ բամբակը Փեփելի ու Կեկելի վրա ծախեցի. բամբակի փողն է։ Մարդը ո՜նց է ուրախանում, էնպես էլ դուք ուրախանաք։ Զոքանչին հրավիրում է, ընծաներ է տալի, գովում է, շնորհակալություն է անում, որ էնպես խելոք, շնորհքով, աշխատասեր աղջիկ է մեծացրել։ Քեֆ է սարքում, նստում են քեֆի։
  • 11. Զոքանչը խորամանկ կին է լինում։ Իմանում է, թե բանը ինչպես է պատահել. վախենում է փեսեն էլի աղջկանը գործ հանձնի, ու գաղտնիքը բացվի։ Քեֆի լավ ժամանակը մի բզեզ է ներս մտնում ու բըռռացնելով պտտվում սենյակում։ Էս զոքանչը վեր է կենում գլուխ է տալի բզեզին։ Ասում է. — Բարով եկար, մորքուր ջան, ո՜նց ես. ո՜րտեղ ես, էսքան ժամանակ չես երևում... Ախր քեզ ո՞վ էր ասում էդքան բան անես, որ էդ օրն ընկնես... Փեսեն մնում է զարմացած։
  • 12. Ասում է. — Այ մեր, խելագարվեցի՞ր, քեզ ի՞նչ պատահեց. էդ բզեզին էդ ի՞նչ ես ասում, մորաքո՞ւրս որն է... Զոքանչը թե. — Այ որդի, քեզանից ինչ թաքցնեմ, դու էլ իմ որդին ես։ Չես ասիլ էս բզեզն իմ մորաքույրն է։ Խեղճը շատ աշխատասեր կնիկ էր։ Ամբողջ օրն աշխատում էր, շատ աշխատելուց կուչ եկավ, պստիկացավ, էնքան պստիկացավ, որ դառավ բզեզ։ Մեր ցեղն էսպես է։ Շատ աշխատասեր ենք։ Բայց աշխատելուց պստիկանում, բզեզ ենք դառնում։ Էս որ փեսեն լսում է, վախից քիչ է մնում պռոշը ճաքի, էն է լինում որ էն, արգելում է Հուռիին ձեռն էլ բանի չտա, որ մորքուրի նման բզեզ չդառնա։