ճպուռն

3,424 views

Published on

0 Comments
0 Likes
Statistics
Notes
  • Be the first to comment

  • Be the first to like this

No Downloads
Views
Total views
3,424
On SlideShare
0
From Embeds
0
Number of Embeds
151
Actions
Shares
0
Downloads
2
Comments
0
Likes
0
Embeds 0
No embeds

No notes for slide

ճպուռն

  1. 1. Աթաբեկ Խնկոյան Ճպուռն ու մրջյունը Հիմնական դպրոց 4-րդ դասարան Կարապետյան Գևորգ
  2. 2. Թռի- վռի Մի ճպուռ, Ողջ ամառը Շուռ ու մուռ, Երգեց,ճռաց. Ճռճռաց:
  3. 3. Մին էլ,ըհ՜ը, Ձմեռը, Փռեց իրա Թևերը. Բացեց գորգը Սպիտակ, Դաշտերն առավ Ձյունի տակ:
  4. 4. Անցան պայծառ օրերը, Էլ ո՞րն ասեմ, Էլ ո՞րը, Երբ ամեն մի Թփի տակ Թե սեղան կար, Թե օթյակ:
  5. 5. Եկան օրեր Ցրտաշունչ, Ճպուռն ընկավ Լուռ ու մունջ. Քաղցած փորին Էլ ինչ երգ, Ցուրտը տարավ Ոտ ու ձեռք:
  6. 6. Զընգր- զընգր Դողալով, Ծանր –ծանր Սեղալով Նա մրջյունին Ասում էր.
  7. 7. Գլխիդ մատաղ, Սանամե՛ր, Մի ճար արա Շունչ առնեմ, Ցրտից,սովից Չմեռնեմ: Կերակրի՛, Տաքացրու՛, Մինչև գարուն Ապրեցրու: -
  8. 8. -Ինչ խաբար է, Սանիկս, Զարմանում եմ, Ջանիկս Չաշխատեցի՞ր Ամառը, Ասա՛,ինչ էր Պատճառը:
  9. 9. -Էդպես բանի, Սանամե՛ր, Էլ ժամանակ Ո՞վ ուներ. Էն խոտերում Բուրավետ Երգում էինք Մերոնց հետ…
  10. 10. -ՈՒրեմն դու՞… -Այո՛,ես Ողջ ամառը Դեն ու դես Երգում էի Մշտապես:
  11. 11. -Երգու՞մ էիր… Շատ բարի, Այժմ էլ բռնի Վեր-վերի, Քամին ծափ տա, Դու պարի՛:

×