SlideShare a Scribd company logo
1 of 11
Իսահակ Նյուտոն Անգլիացի ֆիզիկոս, մաթեմաթիկոս, աստղագետ, ալքիմիկոս, փիլիսոփա և աստվածաբան Սիր Իսահակ Նյուտոնը ծնվել է 1643 թ. հունվարի 4-ին (1642 թ. դեկտեմբերի 25-ին հին տոմարով) Woolsthorpe-by-Colsterworthգյուղում (Մեծ Բրիտանիա) և մահացել է 1727 թ. մարտի 31-ին (մարտի 20-ին հին տոմարով) Քենզինգտոն (Kensington) քաղաքում: Նա համարվում էր փիլոսոփա, որովհետև իր ժամանակին փիլոսոփայությունը ընդգրկում էր բնական գիտությունները: Իսահակ Նյուտոնը «PhilosophiaeNaturalis Principia Mathematika» (բնական փիլիսոփայության մաթեմատիկական սկզբունքները) գրքի հեղինակն է, որոմ նա նկարագրում գրավիտացիան և շարժման օրենքները և հիմք է դնում դասական մեխանիկային: Նա նաև դիֆերենցիալ հաշվարկման հիմնադիրներից մեկն է: Իր փայլուն հետազոտության համար, մանավանդ ֆիզիկայի և մաթեմատիկայի բնագավառում, Նյուտոնը համարվում է աշխարհի լավագույն գիտնականներից մեկը
Կյանքը Նյուտոնի հայրը, մի հասարակ հողագործ, որդու ծնունդից առաջ մահացավ: Դպրոց նա այցելեց մոտակա Գրանտհեմ (Grantham) քաղաքում և 18 տարեկանում ընդունվեց Թրինիթի Վարժարան (Trinity College), որն ավարտեց 1665 թ.  1666-1675 թթ. նա զբաղվում էր գիտությամբ: 1666 թ. նա ստեղծեց գրավիտացիայի տեսությունը, 1668 թ. ներկայացրեց իր տարբեր ոսպնյակներից բաղկացած «Հայելի-հեռադիտակ»-ը, 1672-ից զբաղվեց լույսի հատկություններով և գրեց բազմաթիվ աշխատանքներ
1675-1682 թթ. Նյուտոնը գիտական աշխատանքներ չկատարեց: Դրանից հետո նա գրավիտացիայի օրենքները ստեղծեց, բացատրեց մոլորակների էլիպսաձև շարժումը և 1687 թ. գրեց իր գլուխգործոցը «PhilosophiaeNaturalis Principia Mathematika»: 1727 թ. մեծ հանդիսավորությամբ, Նյուտոնին հանձնեցին հողին: Նրա գերեզմանը գտնվում է Լոնդոնի Վեստմինստեր մատուռում (Westminster Abbey): Նյուտոնի գերեզմանը
Նյուտոնի շոգեկառքը Մաթեմատիկոս, ֆիզիկոս, աստղագետ... իսկ սեփական կարծիքով իր կյանքի կոչումը աստվածաբանությունն էր: Սակայն շատ քչերին է հայտնի, որ նրա բազմաթիվ գյուտերի շարքում իր համեստ տեղն է զբաղեցնում երկրորդ շոգեմեքենայի հայտնագործությունը:
Խոսքն անգլիացի հայտնի գիտնական Իսահակ Նյուտոնի մասին է, որի վերոնշյալ «տիտղոսները» գուցե շատերի մեջ ֆիզիկայի դժվարըմբռնելի դասագրքերի ոչ այնքան «հաճելի» հիշողություններն արթնացնեն, սակայն յուրաքանչյուրի համար, թերևս, հայտնություն կլինի այն ամենը, ինչը կապված է գիտնականի և ավտոմոբիլաշինության առաջին քայլերի հետ: Նյուտոնը ծնվել է 1643 թվականին Հարավարևելյան Անգլիայի Լինքոլնշիր կոմսությունում: Լինելով բավականին թույլ կազմվածքով և միջակ ունակություններ ցուցաբերող երեխա` բազմիցս ստիպված է եղել հանդուրժել միջավայրի ծաղրանքն ու կշտամբանքները: Սակայն, սովորելով մանկավարժական խիստ մեթոդներով հայտնի Գրանտամի վարժարանում և ունենալով հիվանդագին ինքնասիրություն, ընդամենը երկու տարում կարողացել է վերափոխվել գերազանց աշակերտի և ավարտելուց հետո ստանալ լավագույն սանի կոչում:
Նյուտոնն իր ազատ ժամերը նվիրում էր մեխանիկական խաղալիքներ և գործիքներ պատրաստելուն: Իսկ նրա կողմից կատարված երկրորդ շոգեմեքենայի հայտնագործության մասին հայտնի է դարձել միայն 1680 թվականին մեխանիկայի մասին իր աշխատություններից Այսօր ավտոմեքենաների գյուտի «թեկնածուները» մոտ 400-ն են: Ճիշտ է, դրանց մեջ են ներառվել նաև զսպանակների վրա ընթացող «ինքնագնա սայլակների», ցամաքային առագաստանավերի և նույնիսկ` ոտնակավոր կառքերի գյուտարարները, որտեղ շարժումն իրականացվում է բացառապես մարդու մկանային ուժի շնորհիվ: Սակայն, հիմք ընդունելով կառքի անվանումը` «ավտոմոբիլիս», այսինքն` «ինքնագնա», իսկական ավտոմեքենայի նախահայր կարելի է համարել միայն այն ավտոմեքենան, որը շարժվում է իր մեջ տեղադրված շարժիչի շնորհիվ և ոչ թե մարդու ջանքերի կամ բնության երևույթների օգնությամբ:
Բազմաթիվ հետազոտողներ աշխարհում առաջին ավտոմեքենան համարում են եվրոպացի ֆիզիկոս և աստղագետ Ֆերդինանդ Ֆերբիստի (1623-1688 թթ.) «առաջնաքարշակ բեռնատարը» կամ պարզապես Ֆերբիստի շոգեմեքենան: Ապրելով և աշխատելով չինական կայսր Կամգ Խիի մոտ` կայսրի թույլտվությամբ նա ուսումնասիրում է պալատի հարուստ գրադարանը, որտեղ և արևմտյան աշխատություններում հայտնաբերում է բազմաթիվ նորույթներ և անհրաժեշտ պարագաներ իր հետագա հայտնագործության համար: Նա հնարավորություն է ստանում նաև աշխատել կայսերական արհեստանոցում, որը լի էր զանազան գիտափորձեր կատարելու գործիքներով: Ֆերդինանդ Ֆերբիստի (1623-1688 թթ.)
1678 թվականին Ֆերբիստը որոշում է շոգու միջոցով աշխատող սարքը տեղադրել քառանիվ սայլակին, իսկ կաթսայից դուրս եկող գոլորշին ուղղել թիակներով անիվների վրա: Այդ, ինչպես այսօր կասեին, «տուրբինային անիվը» գյուտարարը երկու վեցանիստերի միջոցով միացնում էր երկրորդ առանցքին, որի վրա երկու քարշակող անիվ էր ամրացված: Բարձր ճնշման տակ գտնվող տաքացած կաթսայից դուրս եկող գոլորշին հրում էր տուրբինային անիվը, իսկ առանցքը պտտում էին քարշակող անիվները: Արդյունքում սայլակը շարժվում էր, ավելին` բեռ էր տեղափոխում: Որպեսզի «ինքնուրույն շարժվող սայլակը» թեքվել կարողանար, նրա հետևից` սովորական ծխնիի (шарнир) միջոցով միացվում էր հինգերորդ անիվը:
Ֆերբիստի «ավտոմեքենայի» երկարությունը կազմում էր 600 միլիմետր: Իհարկե, դա միայն մեխանիկական խաղալիք էր` ստեղծված չինական կայսեր որդու համար:  Մեքենաշինության իր գյուտի մասին նա առաջին անգամ գրել է հայտնագործությունից գրեթե մեկ տասնամյակ հետո` 1687 թվականին, իր «Եվրոպական աստղագիտություն» աշխատությունում: Բազմիցս փորձեր են կատարվել այդ փոքրիկ շոգեմեքենան վերարտադրել այլ ձևերի և կառուցվածքների մեջ, սակայն սկզբունքը միշտ նույնն է մնացել` ջեռուցիչ, շոգեկաթսա, «տուրբինային» անիվ, մեկ զույգ վեցանկյուններ և մեկ զույգ առջևի քարշակող անիվներ: Սակայն Նյուտոնն իր շոգեկառքը ստեղծում է այլ սկզբունքով: Ի տարբերություն Ֆերբիստի` կառքի շարժման համար նա օգտագործում է գոլորշու ռեակտիվ ուժը: Շոգեկառքն իրենից ներկայացնում էր չորս անիվների վրա տեղադրված շրջանակ, կախված ջեռոց, որի վերևում տեղադրվում էր շոգեկաթսան իր շարժական փողելքով (сопло)` ընթացքին հակառակ ուղղությամբ: Փողելքից փականների միջոցով թիակների վրա ժամանակ առ ժամանակ գոլորշի էր մղվում: Առաջացած ռեակտիվ ուժը կառքն առաջ էր հրում: Դա ոչ այլ ինչ էր, քան ժամանակակից հրթիռաշինության և ինքնաթիռաշինության սկզբունքը, որը մշակվել էր դեռ XVII դարում:
Եթե դիտարկենք Նյուտոնի մոդելը, հաշվի առնելով մեր օրերի գիտական և տեխնիկական ձեռքբերումները, ապա մոդելում թերություններ չկան, սակայն շոգու հսկայական շիթ է անհրաժեշտ նման սայլը հրելու համար, երբ այն բեռնված է կամ ուղևոր ունի: Ի դեպ, և’ Ֆերբիստի, և’ Նյուտոնի մեքենաները դեպի հետ շարժվելու հնարավորություն չունեին: XVIII դարում բազմաթիվ գիտնականներ փորձել են ստեղծել «ավտոմոբիլիս» կոչվածի իրենց տարբերակները: Ջեյմս Վատտը փորձել է նախագծել մեծ հզորության շոգեմեքենաներ ֆաբրիկաների և գործարանների համար, ինչպես նաև` շոգեկառքեր` որպես փոխադրամիջոց: Սակայն բազմամյա չարչարանքներից հետո եկել է այն եզրակացության, որ դա անհնարին է, և նույնիսկ արգելել է իր աշակերտներին զբաղվել այդ խնդրով: Հենց դա էր պատճառը, որ նրանցից մեկը` Ուիլյամ Մերդոկը, 1785 թվականին պատրաստած իր օրինակը ստիպված էր փորձարկել գիշերը` դրանով վախեցնելով ուշացած անցորդներին ու շներին:
Աշխարհին Նյուտոնը հայտնի է նաև ապագայի իր հաշվարկումներով, ինչին, ամենայն հավանականությամբ, նպաստել է այդ ժամանակների պայծառատեսների փառքը: Նյուտոնն ինքը հաշվարկել էր աշխարհի ավարտը (կխնդրեինք ընթերցել առանց խուճապի)` մ. թ. 2060 թվական: Սակայն այն հայտնագործությունը, որի սկզբունքն օգտագործվում է այժմյան ռազմական նշանակության արտադրություններում, շատ քչերին է հայտնի: Գուցե պատճառն այն է, որ Նյուտոնի շոգեկառքի գծագրերն ու սխեմաները պահպանվել են գիտնականի ձեռագրերում, սակայն դրա գոյության իրեղեն ապացույցներ դեռևս չեն հայտնաբերվել` չնայած այն փաստին, որ, անգլիացիների պնդմամբ, նյուտոնյան շոգեկառքն իրականացվել է «մետաղով»: Այժմ մնում է հուսալ, որ, այնուամենայնիվ, այս գյուտի վերաբերյալ դեռ կգտնվեն ներկաների կամ իր ժամանակակիցների վկայություններն ու այլ հավաստի փաստեր:

More Related Content

Featured

2024 State of Marketing Report – by Hubspot
2024 State of Marketing Report – by Hubspot2024 State of Marketing Report – by Hubspot
2024 State of Marketing Report – by HubspotMarius Sescu
 
Everything You Need To Know About ChatGPT
Everything You Need To Know About ChatGPTEverything You Need To Know About ChatGPT
Everything You Need To Know About ChatGPTExpeed Software
 
Product Design Trends in 2024 | Teenage Engineerings
Product Design Trends in 2024 | Teenage EngineeringsProduct Design Trends in 2024 | Teenage Engineerings
Product Design Trends in 2024 | Teenage EngineeringsPixeldarts
 
How Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental Health
How Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental HealthHow Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental Health
How Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental HealthThinkNow
 
AI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdf
AI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdfAI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdf
AI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdfmarketingartwork
 
PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024
PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024
PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024Neil Kimberley
 
Content Methodology: A Best Practices Report (Webinar)
Content Methodology: A Best Practices Report (Webinar)Content Methodology: A Best Practices Report (Webinar)
Content Methodology: A Best Practices Report (Webinar)contently
 
How to Prepare For a Successful Job Search for 2024
How to Prepare For a Successful Job Search for 2024How to Prepare For a Successful Job Search for 2024
How to Prepare For a Successful Job Search for 2024Albert Qian
 
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie InsightsSocial Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie InsightsKurio // The Social Media Age(ncy)
 
Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024
Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024
Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024Search Engine Journal
 
5 Public speaking tips from TED - Visualized summary
5 Public speaking tips from TED - Visualized summary5 Public speaking tips from TED - Visualized summary
5 Public speaking tips from TED - Visualized summarySpeakerHub
 
ChatGPT and the Future of Work - Clark Boyd
ChatGPT and the Future of Work - Clark Boyd ChatGPT and the Future of Work - Clark Boyd
ChatGPT and the Future of Work - Clark Boyd Clark Boyd
 
Getting into the tech field. what next
Getting into the tech field. what next Getting into the tech field. what next
Getting into the tech field. what next Tessa Mero
 
Google's Just Not That Into You: Understanding Core Updates & Search Intent
Google's Just Not That Into You: Understanding Core Updates & Search IntentGoogle's Just Not That Into You: Understanding Core Updates & Search Intent
Google's Just Not That Into You: Understanding Core Updates & Search IntentLily Ray
 
Time Management & Productivity - Best Practices
Time Management & Productivity -  Best PracticesTime Management & Productivity -  Best Practices
Time Management & Productivity - Best PracticesVit Horky
 
The six step guide to practical project management
The six step guide to practical project managementThe six step guide to practical project management
The six step guide to practical project managementMindGenius
 
Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...
Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...
Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...RachelPearson36
 

Featured (20)

2024 State of Marketing Report – by Hubspot
2024 State of Marketing Report – by Hubspot2024 State of Marketing Report – by Hubspot
2024 State of Marketing Report – by Hubspot
 
Everything You Need To Know About ChatGPT
Everything You Need To Know About ChatGPTEverything You Need To Know About ChatGPT
Everything You Need To Know About ChatGPT
 
Product Design Trends in 2024 | Teenage Engineerings
Product Design Trends in 2024 | Teenage EngineeringsProduct Design Trends in 2024 | Teenage Engineerings
Product Design Trends in 2024 | Teenage Engineerings
 
How Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental Health
How Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental HealthHow Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental Health
How Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental Health
 
AI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdf
AI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdfAI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdf
AI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdf
 
Skeleton Culture Code
Skeleton Culture CodeSkeleton Culture Code
Skeleton Culture Code
 
PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024
PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024
PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024
 
Content Methodology: A Best Practices Report (Webinar)
Content Methodology: A Best Practices Report (Webinar)Content Methodology: A Best Practices Report (Webinar)
Content Methodology: A Best Practices Report (Webinar)
 
How to Prepare For a Successful Job Search for 2024
How to Prepare For a Successful Job Search for 2024How to Prepare For a Successful Job Search for 2024
How to Prepare For a Successful Job Search for 2024
 
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie InsightsSocial Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
 
Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024
Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024
Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024
 
5 Public speaking tips from TED - Visualized summary
5 Public speaking tips from TED - Visualized summary5 Public speaking tips from TED - Visualized summary
5 Public speaking tips from TED - Visualized summary
 
ChatGPT and the Future of Work - Clark Boyd
ChatGPT and the Future of Work - Clark Boyd ChatGPT and the Future of Work - Clark Boyd
ChatGPT and the Future of Work - Clark Boyd
 
Getting into the tech field. what next
Getting into the tech field. what next Getting into the tech field. what next
Getting into the tech field. what next
 
Google's Just Not That Into You: Understanding Core Updates & Search Intent
Google's Just Not That Into You: Understanding Core Updates & Search IntentGoogle's Just Not That Into You: Understanding Core Updates & Search Intent
Google's Just Not That Into You: Understanding Core Updates & Search Intent
 
How to have difficult conversations
How to have difficult conversations How to have difficult conversations
How to have difficult conversations
 
Introduction to Data Science
Introduction to Data ScienceIntroduction to Data Science
Introduction to Data Science
 
Time Management & Productivity - Best Practices
Time Management & Productivity -  Best PracticesTime Management & Productivity -  Best Practices
Time Management & Productivity - Best Practices
 
The six step guide to practical project management
The six step guide to practical project managementThe six step guide to practical project management
The six step guide to practical project management
 
Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...
Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...
Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...
 

Nyuton

  • 1. Իսահակ Նյուտոն Անգլիացի ֆիզիկոս, մաթեմաթիկոս, աստղագետ, ալքիմիկոս, փիլիսոփա և աստվածաբան Սիր Իսահակ Նյուտոնը ծնվել է 1643 թ. հունվարի 4-ին (1642 թ. դեկտեմբերի 25-ին հին տոմարով) Woolsthorpe-by-Colsterworthգյուղում (Մեծ Բրիտանիա) և մահացել է 1727 թ. մարտի 31-ին (մարտի 20-ին հին տոմարով) Քենզինգտոն (Kensington) քաղաքում: Նա համարվում էր փիլոսոփա, որովհետև իր ժամանակին փիլոսոփայությունը ընդգրկում էր բնական գիտությունները: Իսահակ Նյուտոնը «PhilosophiaeNaturalis Principia Mathematika» (բնական փիլիսոփայության մաթեմատիկական սկզբունքները) գրքի հեղինակն է, որոմ նա նկարագրում գրավիտացիան և շարժման օրենքները և հիմք է դնում դասական մեխանիկային: Նա նաև դիֆերենցիալ հաշվարկման հիմնադիրներից մեկն է: Իր փայլուն հետազոտության համար, մանավանդ ֆիզիկայի և մաթեմատիկայի բնագավառում, Նյուտոնը համարվում է աշխարհի լավագույն գիտնականներից մեկը
  • 2. Կյանքը Նյուտոնի հայրը, մի հասարակ հողագործ, որդու ծնունդից առաջ մահացավ: Դպրոց նա այցելեց մոտակա Գրանտհեմ (Grantham) քաղաքում և 18 տարեկանում ընդունվեց Թրինիթի Վարժարան (Trinity College), որն ավարտեց 1665 թ.  1666-1675 թթ. նա զբաղվում էր գիտությամբ: 1666 թ. նա ստեղծեց գրավիտացիայի տեսությունը, 1668 թ. ներկայացրեց իր տարբեր ոսպնյակներից բաղկացած «Հայելի-հեռադիտակ»-ը, 1672-ից զբաղվեց լույսի հատկություններով և գրեց բազմաթիվ աշխատանքներ
  • 3. 1675-1682 թթ. Նյուտոնը գիտական աշխատանքներ չկատարեց: Դրանից հետո նա գրավիտացիայի օրենքները ստեղծեց, բացատրեց մոլորակների էլիպսաձև շարժումը և 1687 թ. գրեց իր գլուխգործոցը «PhilosophiaeNaturalis Principia Mathematika»: 1727 թ. մեծ հանդիսավորությամբ, Նյուտոնին հանձնեցին հողին: Նրա գերեզմանը գտնվում է Լոնդոնի Վեստմինստեր մատուռում (Westminster Abbey): Նյուտոնի գերեզմանը
  • 4. Նյուտոնի շոգեկառքը Մաթեմատիկոս, ֆիզիկոս, աստղագետ... իսկ սեփական կարծիքով իր կյանքի կոչումը աստվածաբանությունն էր: Սակայն շատ քչերին է հայտնի, որ նրա բազմաթիվ գյուտերի շարքում իր համեստ տեղն է զբաղեցնում երկրորդ շոգեմեքենայի հայտնագործությունը:
  • 5. Խոսքն անգլիացի հայտնի գիտնական Իսահակ Նյուտոնի մասին է, որի վերոնշյալ «տիտղոսները» գուցե շատերի մեջ ֆիզիկայի դժվարըմբռնելի դասագրքերի ոչ այնքան «հաճելի» հիշողություններն արթնացնեն, սակայն յուրաքանչյուրի համար, թերևս, հայտնություն կլինի այն ամենը, ինչը կապված է գիտնականի և ավտոմոբիլաշինության առաջին քայլերի հետ: Նյուտոնը ծնվել է 1643 թվականին Հարավարևելյան Անգլիայի Լինքոլնշիր կոմսությունում: Լինելով բավականին թույլ կազմվածքով և միջակ ունակություններ ցուցաբերող երեխա` բազմիցս ստիպված է եղել հանդուրժել միջավայրի ծաղրանքն ու կշտամբանքները: Սակայն, սովորելով մանկավարժական խիստ մեթոդներով հայտնի Գրանտամի վարժարանում և ունենալով հիվանդագին ինքնասիրություն, ընդամենը երկու տարում կարողացել է վերափոխվել գերազանց աշակերտի և ավարտելուց հետո ստանալ լավագույն սանի կոչում:
  • 6. Նյուտոնն իր ազատ ժամերը նվիրում էր մեխանիկական խաղալիքներ և գործիքներ պատրաստելուն: Իսկ նրա կողմից կատարված երկրորդ շոգեմեքենայի հայտնագործության մասին հայտնի է դարձել միայն 1680 թվականին մեխանիկայի մասին իր աշխատություններից Այսօր ավտոմեքենաների գյուտի «թեկնածուները» մոտ 400-ն են: Ճիշտ է, դրանց մեջ են ներառվել նաև զսպանակների վրա ընթացող «ինքնագնա սայլակների», ցամաքային առագաստանավերի և նույնիսկ` ոտնակավոր կառքերի գյուտարարները, որտեղ շարժումն իրականացվում է բացառապես մարդու մկանային ուժի շնորհիվ: Սակայն, հիմք ընդունելով կառքի անվանումը` «ավտոմոբիլիս», այսինքն` «ինքնագնա», իսկական ավտոմեքենայի նախահայր կարելի է համարել միայն այն ավտոմեքենան, որը շարժվում է իր մեջ տեղադրված շարժիչի շնորհիվ և ոչ թե մարդու ջանքերի կամ բնության երևույթների օգնությամբ:
  • 7. Բազմաթիվ հետազոտողներ աշխարհում առաջին ավտոմեքենան համարում են եվրոպացի ֆիզիկոս և աստղագետ Ֆերդինանդ Ֆերբիստի (1623-1688 թթ.) «առաջնաքարշակ բեռնատարը» կամ պարզապես Ֆերբիստի շոգեմեքենան: Ապրելով և աշխատելով չինական կայսր Կամգ Խիի մոտ` կայսրի թույլտվությամբ նա ուսումնասիրում է պալատի հարուստ գրադարանը, որտեղ և արևմտյան աշխատություններում հայտնաբերում է բազմաթիվ նորույթներ և անհրաժեշտ պարագաներ իր հետագա հայտնագործության համար: Նա հնարավորություն է ստանում նաև աշխատել կայսերական արհեստանոցում, որը լի էր զանազան գիտափորձեր կատարելու գործիքներով: Ֆերդինանդ Ֆերբիստի (1623-1688 թթ.)
  • 8. 1678 թվականին Ֆերբիստը որոշում է շոգու միջոցով աշխատող սարքը տեղադրել քառանիվ սայլակին, իսկ կաթսայից դուրս եկող գոլորշին ուղղել թիակներով անիվների վրա: Այդ, ինչպես այսօր կասեին, «տուրբինային անիվը» գյուտարարը երկու վեցանիստերի միջոցով միացնում էր երկրորդ առանցքին, որի վրա երկու քարշակող անիվ էր ամրացված: Բարձր ճնշման տակ գտնվող տաքացած կաթսայից դուրս եկող գոլորշին հրում էր տուրբինային անիվը, իսկ առանցքը պտտում էին քարշակող անիվները: Արդյունքում սայլակը շարժվում էր, ավելին` բեռ էր տեղափոխում: Որպեսզի «ինքնուրույն շարժվող սայլակը» թեքվել կարողանար, նրա հետևից` սովորական ծխնիի (шарнир) միջոցով միացվում էր հինգերորդ անիվը:
  • 9. Ֆերբիստի «ավտոմեքենայի» երկարությունը կազմում էր 600 միլիմետր: Իհարկե, դա միայն մեխանիկական խաղալիք էր` ստեղծված չինական կայսեր որդու համար: Մեքենաշինության իր գյուտի մասին նա առաջին անգամ գրել է հայտնագործությունից գրեթե մեկ տասնամյակ հետո` 1687 թվականին, իր «Եվրոպական աստղագիտություն» աշխատությունում: Բազմիցս փորձեր են կատարվել այդ փոքրիկ շոգեմեքենան վերարտադրել այլ ձևերի և կառուցվածքների մեջ, սակայն սկզբունքը միշտ նույնն է մնացել` ջեռուցիչ, շոգեկաթսա, «տուրբինային» անիվ, մեկ զույգ վեցանկյուններ և մեկ զույգ առջևի քարշակող անիվներ: Սակայն Նյուտոնն իր շոգեկառքը ստեղծում է այլ սկզբունքով: Ի տարբերություն Ֆերբիստի` կառքի շարժման համար նա օգտագործում է գոլորշու ռեակտիվ ուժը: Շոգեկառքն իրենից ներկայացնում էր չորս անիվների վրա տեղադրված շրջանակ, կախված ջեռոց, որի վերևում տեղադրվում էր շոգեկաթսան իր շարժական փողելքով (сопло)` ընթացքին հակառակ ուղղությամբ: Փողելքից փականների միջոցով թիակների վրա ժամանակ առ ժամանակ գոլորշի էր մղվում: Առաջացած ռեակտիվ ուժը կառքն առաջ էր հրում: Դա ոչ այլ ինչ էր, քան ժամանակակից հրթիռաշինության և ինքնաթիռաշինության սկզբունքը, որը մշակվել էր դեռ XVII դարում:
  • 10. Եթե դիտարկենք Նյուտոնի մոդելը, հաշվի առնելով մեր օրերի գիտական և տեխնիկական ձեռքբերումները, ապա մոդելում թերություններ չկան, սակայն շոգու հսկայական շիթ է անհրաժեշտ նման սայլը հրելու համար, երբ այն բեռնված է կամ ուղևոր ունի: Ի դեպ, և’ Ֆերբիստի, և’ Նյուտոնի մեքենաները դեպի հետ շարժվելու հնարավորություն չունեին: XVIII դարում բազմաթիվ գիտնականներ փորձել են ստեղծել «ավտոմոբիլիս» կոչվածի իրենց տարբերակները: Ջեյմս Վատտը փորձել է նախագծել մեծ հզորության շոգեմեքենաներ ֆաբրիկաների և գործարանների համար, ինչպես նաև` շոգեկառքեր` որպես փոխադրամիջոց: Սակայն բազմամյա չարչարանքներից հետո եկել է այն եզրակացության, որ դա անհնարին է, և նույնիսկ արգելել է իր աշակերտներին զբաղվել այդ խնդրով: Հենց դա էր պատճառը, որ նրանցից մեկը` Ուիլյամ Մերդոկը, 1785 թվականին պատրաստած իր օրինակը ստիպված էր փորձարկել գիշերը` դրանով վախեցնելով ուշացած անցորդներին ու շներին:
  • 11. Աշխարհին Նյուտոնը հայտնի է նաև ապագայի իր հաշվարկումներով, ինչին, ամենայն հավանականությամբ, նպաստել է այդ ժամանակների պայծառատեսների փառքը: Նյուտոնն ինքը հաշվարկել էր աշխարհի ավարտը (կխնդրեինք ընթերցել առանց խուճապի)` մ. թ. 2060 թվական: Սակայն այն հայտնագործությունը, որի սկզբունքն օգտագործվում է այժմյան ռազմական նշանակության արտադրություններում, շատ քչերին է հայտնի: Գուցե պատճառն այն է, որ Նյուտոնի շոգեկառքի գծագրերն ու սխեմաները պահպանվել են գիտնականի ձեռագրերում, սակայն դրա գոյության իրեղեն ապացույցներ դեռևս չեն հայտնաբերվել` չնայած այն փաստին, որ, անգլիացիների պնդմամբ, նյուտոնյան շոգեկառքն իրականացվել է «մետաղով»: Այժմ մնում է հուսալ, որ, այնուամենայնիվ, այս գյուտի վերաբերյալ դեռ կգտնվեն ներկաների կամ իր ժամանակակիցների վկայություններն ու այլ հավաստի փաստեր: