SlideShare a Scribd company logo
1 of 9
Մելիք Եգան և
Եգանյանների տոհմը
Կենսագրություն
 Մելիք Եգանը Գտչավանքի վահանահայր Ղուկաս վարդապետի որդին էր։ Եղել
քաղաքական-ռազմական գործիչ, դիվանագետ, ինչպես նաև Դիզակ գավառի
(Հադրութի շրջանի) տիրակալը։ Որոշ ժամանակ նաև եղել է Խամսայի
մելիքությունների ընդհանուր կառավարիչ։ 1717 թվականին դարձել է Տող
գյուղի տանուտերը։ Մելիքի տիտխոսը նրան շնորհել է Պարսկաստանի
Թահմասպ 2րդ շահը 1723 թվականին։
Եգան և Նադիր
 Նադիր շահը Եգանի խորհրդով ու
աջակցությամբ կարողանում է հուսալի հիմքեր
ստեղծել դեպի Հայաստան նոր արշավանքի
համար։ Նադիրը այցելում է Էջմիածնի Մայր
Տաճար, մասնակցում պատարագի, ծունկի
գալիս և արցունքն աչքերին աղոթում
քրիստոնյաների հետ միասին, ինչը ցնցող
տպավորություն է թողնում ժողովրդի
վրա։ Եգանի հեղինակությամբ
և եկեղեցու կոչով դեպի Հայաստան
արշավանքում համախմբվում
են Երևանի, Գեղարքունիքի, Սյունիքի, Արցախ
ի հայ մելիքները, ընդհանուր՝ մոտ 20.000
զինվոր։
Եգան և Աննա Յոհանովնա
 Ռուսական վտանգը չեզոքացնելու համար Եգանը, որպես Նադիրի
լիազոր ներկայացուցիչ՝ Իրանի դիվանագիտական
պատվիրակության կազմում ռազմական կցորդ, 1732 թվականին
գնում է Սանկտ Պետերբուրգ, բանակցում ցարուհի Աննա
Յոհանովնայի հետ, խոստանում՝ դեպի Հայաստան արշավանքի
ժամանակ չանցնել 1724 թվականի պայմանագրով
հաստատված Ռուսաստանի սահմանը, իսկ արշավանքի ժամանակ
անձամբ պաշտպանել ռուսների անվտանգությունը, ներդրումները,
շահերը։ Ցարուհին խոստանում է չհարձակվել Պարսկաստանի դեմ,
իսկ Եգանին շնորհում է ռուս գեներալի կոչում։
Եղվարդի ճակատամարտ
 Իրանական և օսմանյան զորքերի միջև խոշոր և վճռական
ճակատամարտը տեղի է ունենում 1735 թ. հունիսի 14-
ին Եղվարդ գյուղի մոտ, որտեղ օսմանցիները պարտվում են։
Եղվարդի ճակատամարտում իրանական բանակի կազմում
կռվում էին հայկական 6 զորախումբ, մելիք Եգանի, մելիք
Շահնազարի, մելիք Հակոբջանի և մյուս հայ մելիքների
ղեկավարությամբ։ Եղվարդի ճակատամարտից հետո հայ-
պարսկական զորքերը գրավում
են Կարսից մինչև Կարին ու Բայազետ ընկած տարածքները։
Թուրքիան զորքերը դուրս է բերում
Երևանի, Թիֆլիսի և Գանձակի բերդերից
և Անդրկովկասից։ 1736 թ. Էրզրումում Իրանի և Թուրքիայի
միջև կնքվում է պայմանագիր, որով Թուրքիան ճանաչում է
Իրանի տիրապետությունը Արևելյան Հայաստանում և
Արևելյան Վրաստանում։
Եգանին խանի տիտղոսի շնորհում
Խամսայի մելիքություններ
 Հայաստանը թուրքերից ազատագրելուց հետո, Նադիր շահը,
Եգանին շնորհում է խանի տիտղոս, և հայկական 6
մելիքությունների վրա կարգում բեկլարբեկի (իշխանաց-
իշխան)։ Եգանի պահանջով ազատվում են նաև նախորդ
պատերազմից հետո գերված և Թուրքիա աքսորված 7.500
հայ գերիները։
 1736 թվականին ձևավորվում է հայկական
ինքնավարություն և կոչվում է «Խամսայի մելիքություններ»։
Խամսայի մելիքությունների ընդհանուր կառավարիչ է
ճանաչվում Եգանը։ Նա ուղղակիորեն ենթարկվում է Նադիր
շահի եղբայր Իբրահիմ խանին, որը նստում
էր Ատրպատականի Թավրիզ քաղաքում։ Մելիք-Եգանի մոտ
էին հավաքվում Արցախի մելիքությունների հարկերը և նրա
միջոցով հանձնվում շահական գանձարան։
Մելիք Եգանի ապարանքի ընդունարանի
արձանագրություն
 Պեղումների արդյունքում Մելիք Եգանի ապարանքի
պատին հայտնաբերվել է հետևյալ
արձանագրությունը. «1737 թ.: Այսպես է, որ ես՝
Ղուկաս վարդապետի որդիս, որ իմ անունն է Մելիք
Եգան, նախապես ժողովուրդն ինձ տանուտեր
կարգեց։ Դրանից հետո, երբ երկիրը խառնակության
մատնվեց, Հուսեյնի որդի շահ Թահմասպ
թագավորին որոշ ծառայություն մատուցեցի, և նա
ինձ մելիքություն տվեց։ Այնուհետև օսմանցին եկավ
և նրա ձեռքից վերցրեց։ Սրան էլ այս չափ
ծառայություն ցույց տվի, որ երբ եկան Դիզակ, ես
չթողեցի, որ հայերին այստեղից գերի տանեն։ Շահ
Նադիր զորեղ թագավորը իր զորքով եկավ, երկիրն
օսմանլուի ձեռքից առավ։ Նրան էլ այնքան
ծառայություն մատուցեցի, որ նա քրիստոնյա ազգի 6
մահալների՝ Թալիշի, Չարաբերդի, Խաչենի,
Վարանդայի, Քոչիզի և Դիզակի վրա ինձ որպես խան
և բեկլարբեկի կարգեց, շնորհ արեց։ Ով հետո
կարդա, այս գրությունից կիմանա, որ մեր
որպիսությունը այսպես է եղել և թող մի ողորմի ասի։
Եղավ։ Ամեն»:
 Մելիք Եգանը մահացել է 1744 թվականին։ Թաղվել է հենց Տող գյուղում։
 Կա վարկած, ըստ որի Եգանյանները 9րդ դարի Արցախի իշխան Եսայի
Ապումուսեի տոհմի հետնորդներն են։ Տոհմական տարերգրությունների
համաձայն գերդաստանի մի մասը տեղափոխվել է Լոռի, որտեղ բաժանվել են
Լոռու Մելիքյանների ու Քալանթարյանների։
 1813 թվականին Արցախը Ռուսական Կայսրությանը միանալուց հետո,
Եգանյանները զրկվել են մելիքական իրավունքներից։
 Աղբյուրներ՝
 Մելիք Եգան - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան (wikipedia.org)
 Մելիք-Եգանյաններ - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան (wikipedia.org)
 ՊԱՏՄԱԿԱՆ ԷՋԷՐ – Մելիք Եգան` Խամսայի Մելիքութիւններու Կառավարիչ –
Արցախ` Հայկական Ինքնութեան Պաշտպանութեան Միջնաբերդ – ԱՍՊԵՏ
ՄԱՆՃԻԿԵԱՆ – ԼՈՒՍԱՒՈՐ ԱՒԵՏԻՍ (lousavor-avedis.org)

More Related Content

More from Sergeyslide

10 способов украсить яица
10 способов украсить яица10 способов украсить яица
10 способов украсить яицаSergeyslide
 
Пасха в Армении (затик)
Пасха в Армении (затик)Пасха в Армении (затик)
Пасха в Армении (затик)Sergeyslide
 
Մայրիկիս
ՄայրիկիսՄայրիկիս
ՄայրիկիսSergeyslide
 
крепость эребуни
крепость эребуникрепость эребуни
крепость эребуниSergeyslide
 
արարատի մարզ
արարատի մարզարարատի մարզ
արարատի մարզSergeyslide
 

More from Sergeyslide (6)

Կայծակ
ԿայծակԿայծակ
Կայծակ
 
10 способов украсить яица
10 способов украсить яица10 способов украсить яица
10 способов украсить яица
 
Пасха в Армении (затик)
Пасха в Армении (затик)Пасха в Армении (затик)
Пасха в Армении (затик)
 
Մայրիկիս
ՄայրիկիսՄայրիկիս
Մայրիկիս
 
крепость эребуни
крепость эребуникрепость эребуни
крепость эребуни
 
արարատի մարզ
արարատի մարզարարատի մարզ
արարատի մարզ
 

Մելիք Եգան և Եգանյանների տոհմը

  • 2. Կենսագրություն  Մելիք Եգանը Գտչավանքի վահանահայր Ղուկաս վարդապետի որդին էր։ Եղել քաղաքական-ռազմական գործիչ, դիվանագետ, ինչպես նաև Դիզակ գավառի (Հադրութի շրջանի) տիրակալը։ Որոշ ժամանակ նաև եղել է Խամսայի մելիքությունների ընդհանուր կառավարիչ։ 1717 թվականին դարձել է Տող գյուղի տանուտերը։ Մելիքի տիտխոսը նրան շնորհել է Պարսկաստանի Թահմասպ 2րդ շահը 1723 թվականին։
  • 3. Եգան և Նադիր  Նադիր շահը Եգանի խորհրդով ու աջակցությամբ կարողանում է հուսալի հիմքեր ստեղծել դեպի Հայաստան նոր արշավանքի համար։ Նադիրը այցելում է Էջմիածնի Մայր Տաճար, մասնակցում պատարագի, ծունկի գալիս և արցունքն աչքերին աղոթում քրիստոնյաների հետ միասին, ինչը ցնցող տպավորություն է թողնում ժողովրդի վրա։ Եգանի հեղինակությամբ և եկեղեցու կոչով դեպի Հայաստան արշավանքում համախմբվում են Երևանի, Գեղարքունիքի, Սյունիքի, Արցախ ի հայ մելիքները, ընդհանուր՝ մոտ 20.000 զինվոր։
  • 4. Եգան և Աննա Յոհանովնա  Ռուսական վտանգը չեզոքացնելու համար Եգանը, որպես Նադիրի լիազոր ներկայացուցիչ՝ Իրանի դիվանագիտական պատվիրակության կազմում ռազմական կցորդ, 1732 թվականին գնում է Սանկտ Պետերբուրգ, բանակցում ցարուհի Աննա Յոհանովնայի հետ, խոստանում՝ դեպի Հայաստան արշավանքի ժամանակ չանցնել 1724 թվականի պայմանագրով հաստատված Ռուսաստանի սահմանը, իսկ արշավանքի ժամանակ անձամբ պաշտպանել ռուսների անվտանգությունը, ներդրումները, շահերը։ Ցարուհին խոստանում է չհարձակվել Պարսկաստանի դեմ, իսկ Եգանին շնորհում է ռուս գեներալի կոչում։
  • 5. Եղվարդի ճակատամարտ  Իրանական և օսմանյան զորքերի միջև խոշոր և վճռական ճակատամարտը տեղի է ունենում 1735 թ. հունիսի 14- ին Եղվարդ գյուղի մոտ, որտեղ օսմանցիները պարտվում են։ Եղվարդի ճակատամարտում իրանական բանակի կազմում կռվում էին հայկական 6 զորախումբ, մելիք Եգանի, մելիք Շահնազարի, մելիք Հակոբջանի և մյուս հայ մելիքների ղեկավարությամբ։ Եղվարդի ճակատամարտից հետո հայ- պարսկական զորքերը գրավում են Կարսից մինչև Կարին ու Բայազետ ընկած տարածքները։ Թուրքիան զորքերը դուրս է բերում Երևանի, Թիֆլիսի և Գանձակի բերդերից և Անդրկովկասից։ 1736 թ. Էրզրումում Իրանի և Թուրքիայի միջև կնքվում է պայմանագիր, որով Թուրքիան ճանաչում է Իրանի տիրապետությունը Արևելյան Հայաստանում և Արևելյան Վրաստանում։
  • 6. Եգանին խանի տիտղոսի շնորհում Խամսայի մելիքություններ  Հայաստանը թուրքերից ազատագրելուց հետո, Նադիր շահը, Եգանին շնորհում է խանի տիտղոս, և հայկական 6 մելիքությունների վրա կարգում բեկլարբեկի (իշխանաց- իշխան)։ Եգանի պահանջով ազատվում են նաև նախորդ պատերազմից հետո գերված և Թուրքիա աքսորված 7.500 հայ գերիները։  1736 թվականին ձևավորվում է հայկական ինքնավարություն և կոչվում է «Խամսայի մելիքություններ»։ Խամսայի մելիքությունների ընդհանուր կառավարիչ է ճանաչվում Եգանը։ Նա ուղղակիորեն ենթարկվում է Նադիր շահի եղբայր Իբրահիմ խանին, որը նստում էր Ատրպատականի Թավրիզ քաղաքում։ Մելիք-Եգանի մոտ էին հավաքվում Արցախի մելիքությունների հարկերը և նրա միջոցով հանձնվում շահական գանձարան։
  • 7. Մելիք Եգանի ապարանքի ընդունարանի արձանագրություն  Պեղումների արդյունքում Մելիք Եգանի ապարանքի պատին հայտնաբերվել է հետևյալ արձանագրությունը. «1737 թ.: Այսպես է, որ ես՝ Ղուկաս վարդապետի որդիս, որ իմ անունն է Մելիք Եգան, նախապես ժողովուրդն ինձ տանուտեր կարգեց։ Դրանից հետո, երբ երկիրը խառնակության մատնվեց, Հուսեյնի որդի շահ Թահմասպ թագավորին որոշ ծառայություն մատուցեցի, և նա ինձ մելիքություն տվեց։ Այնուհետև օսմանցին եկավ և նրա ձեռքից վերցրեց։ Սրան էլ այս չափ ծառայություն ցույց տվի, որ երբ եկան Դիզակ, ես չթողեցի, որ հայերին այստեղից գերի տանեն։ Շահ Նադիր զորեղ թագավորը իր զորքով եկավ, երկիրն օսմանլուի ձեռքից առավ։ Նրան էլ այնքան ծառայություն մատուցեցի, որ նա քրիստոնյա ազգի 6 մահալների՝ Թալիշի, Չարաբերդի, Խաչենի, Վարանդայի, Քոչիզի և Դիզակի վրա ինձ որպես խան և բեկլարբեկի կարգեց, շնորհ արեց։ Ով հետո կարդա, այս գրությունից կիմանա, որ մեր որպիսությունը այսպես է եղել և թող մի ողորմի ասի։ Եղավ։ Ամեն»:
  • 8.  Մելիք Եգանը մահացել է 1744 թվականին։ Թաղվել է հենց Տող գյուղում։  Կա վարկած, ըստ որի Եգանյանները 9րդ դարի Արցախի իշխան Եսայի Ապումուսեի տոհմի հետնորդներն են։ Տոհմական տարերգրությունների համաձայն գերդաստանի մի մասը տեղափոխվել է Լոռի, որտեղ բաժանվել են Լոռու Մելիքյանների ու Քալանթարյանների։  1813 թվականին Արցախը Ռուսական Կայսրությանը միանալուց հետո, Եգանյանները զրկվել են մելիքական իրավունքներից։
  • 9.  Աղբյուրներ՝  Մելիք Եգան - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան (wikipedia.org)  Մելիք-Եգանյաններ - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան (wikipedia.org)  ՊԱՏՄԱԿԱՆ ԷՋԷՐ – Մելիք Եգան` Խամսայի Մելիքութիւններու Կառավարիչ – Արցախ` Հայկական Ինքնութեան Պաշտպանութեան Միջնաբերդ – ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ – ԼՈՒՍԱՒՈՐ ԱՒԵՏԻՍ (lousavor-avedis.org)