2. Մարիա Գրոշհոլցը (ամուսնու` Ֆրանսուա
Տյուսոյի ազգանունով նա կոչվեց Մադամ Տյուսո)
ծնվել է 1761 թվականին Ստրասբուրգում,
չքավոր ընտանիքում:
3. Մարիան դեռ փոքր էր, երբ վախճանվեց հայրը, և մայրը
տեղափոխվեց Շվեյցարիա, Բեռն, ուր ապրում էր եղբայրը`
բժիշկ Ֆիլիպ Կուրտիուսը: Նա իր ուսանողներին
սովորեցնում էր մոմից մարմնի մասեր քանդակել ու
շուտով ինքն ել սկսեց ճանաչված մարդկանց արձաններ
ստեղծել: Նա Մարիային էլ սովորեցրեց իր
մասնագիտությունը:
4. 1778 թվականին Մարիան մոմից
քանդակում է Կորտիուսի մոտիկ բարեկամ
Վոլտերի արձանը: 1783 թվականին
Մարիան քանդակում է Ֆրանսիայում
ամերիկյան հյուպատոս Ֆրանկլինի
(հետագայում ԱՄՆ-ի պրեզիդենտ) արձանը:
5. 1802 թվականին Մադամ Տյուսոն, թողնելով
ամուսնուն, տեղափոխվում է Լոնդոն,
տեղավորվում Լիցեում կոչվող թատրոնում,
ուր ցուցադրում է իր ունեցած երեսուն մոմե
արձանները: Այդ ժամանակից էլ թանգարանը
կոչվեց <<Մադամ Տյուսոյի թանգարան>>:
6. Մադամ Տյուսոյի վերձին աշխատանքը
ինքնաքանդակն է, որը նա ստեղծեց 81
տարեկանում: Նա վախճանվեց 1850
թվականին 89 տարեկանում: Նրա երկու
որդիները` Ժոզեֆը և Ֆրենսիսը, թոռներն ու
հետնորդները շարունակեցին նշանավոր
տատի մեծ գործը:
7. Թանգարանը 1884 թվականին փոխադրվեց
Մերլիսբոուն Ռոունդի մի մեծ շենք, ուր
գտնվում է մինչև այժմ: Մոմե արձանները
կանգնած են սրահների կենտրոններում,
պատերի տակ, այցելուների մեջ և հաճախ
նրանց շփոթում են կենդանի մարդկանց հետ: