2. Ծնվել է 1878թ. մարտի 4-ին Եկատերինոդար (այժմ` Կրասնոդար) քաղաքում: Միջնակարգ կրթությունն ստացել է տեղի
ռեալական ուսումնարանում: 1898թ. ընդունվել է Սանկտ Պետերբուրդի գեղարվեստների ակադեմիային կից բարձրագույն
գեղարվեստական ուսումնարանի ճարտարապետության դասարան, որն ավարտել է 1904թ. ճարտարապետ-նկարչի
որակավորմամբ: Ուսման տարիներին Ալ.Թամանյանն ակադեմիայի կողմից բազմիցս գործուղվել է ուսումնասիրելու և
չափագրելու Սանկտ Պետերբուրգի և Մոսկվայի ռուսական դասական ճարտարապետության հուշարձանները:
3. Ալ.Թամանյանի առաջին ինքնուրույն աշխատանքը (1906թ.) կապված է Սանկտ Պետերբուրդի` 18-րդ դարի
վերջին ճարտարապետ Յու.Ֆելտենի նախագծով կառուցված հայկական եկեղեցու վերակազմության նախագծի
հետ, որի իրականացումը դրսևորեց հեղինակի` որպես բարեխիղճ հետազոտողի հատկությունները, նաև նրա
արտակարգ նուրբ ճաշակն ու դասական ճարտարապետության խոր իմացությունը:
4. Ալ. Թամանյանի ստեղծագործական և շինարարական տաղանդն առանձնապես արտահայտվել է Յարnսլավլի
տոնավաճառի համակառույցի, կոմս Վ.Կոչուբեյի առանձնատան և իշխան Ս.Շչերբատովի բնակելի տան
կառույցներում: Վերջին կառույցը հեղինակին բերել է ոսկեմեդալ և մեծ փառք: 1914թ. Ալ.Թամանյանն ընտրվել
է Գեգարվեստների ակադեմիայի ճարտարապետության ակադեմիկոս, իսկ 1917թ.` նույն ակադեմիայի
նախագահ:
5. 1918թ. վերջին Ալ.Թամանյան ը եկել է Հայաստան և նշանակվել Հայաստանի Հանրպետության գլխավոր ճարտարապետի
վարչության , Հնությանց և գեղարվեստից պահպանման հանձնաժողովի, ինչպես նաև. պետական հիմնարկների շենքի
կառուցման շինարարական հանձնաժողովի նախագահ: Այդ բոլոր պաշտոնները նա վարել է նաև բոլշևիկների իշխանության
հաստատումից հետո (1920р. դեկտեմբերի 2-ից մինչև 1921թ. փետրվարի 18-ը): Փետրվարյան ապստամբությունից հետո,
ապրիլի 22-ին, նա հեռացել է Պարսկաստան, հաստատվել Թավրիզում, որտեղ նկարիչ Հ.Կոջոյանի հետ միասին բա֊ցել է
գեղարվեստական ստուդիա: Թավրիզի քաղաքապետարանի կողմից որպես ճարտարապետ հրավիրվել է աշխատանքի:
6. Այստեղ նա նախագծել է մի շարք անհատական տներ ու հասարակական շինություններ, գործուն
մասնակցություն ունեցել քաղաքի կառուցապատման աշխատանքներին : Հայաստանի բոլշևիկյան
կառավարության կրկնակի հրավերից հետո Ալ. Թամանյանը 1923թ. մարտին վերադարձել է Հայաստան:
Երևանում իր գործունեության առաջին տարիներին Ալ.Թամանյանը նախագծել և կառուցել է իտալական
Վերա֊ծնության շրջանի ճարտարպետական ոճով մի քանի շենք (Ագգային գրադարան, ֆիզիոթերապևտիկ
ինստիտուտ և այլն): Այս նույն տարիներին նա զբաղվել է նաև հայկական ճարտարապետության
ուսումնասիրությամբ և հուշարձանների պահպանման գործով:
7. Ուսումնասիրելով Տեկորի, Զվարթնոցի, Անիի և այլ պատմական հուշարձաններ ու ժողովրդական
ճարտարապետության նմուշներ`Ալ.Թամանյանը կարողացավ գտնել դրանց оգտագործման մեթոդը
ժամանակակից պայմաններում: Նա երբեք չկրկնեց հինը բայց չմերժեց այն` պատմական կամուրջ գցելով հայ
ժոդովրդի անցած շրջանի մշակոլյթի և նորի միջև: Օգտվելով Տեկորի և Զվարթնոցի ճարտարապետական
ծավալատարածական կոմպոզիցիոն լուծումներից և ձևակազմության օրինաչափություններից, հեռու մնալով
մեխանիկական ընդօրինակումից` նա ստեդծեց կառավարական տան և օպերային թատրոնի
ճարտարապետական սյունակարգերը, դրանց հատակագծային և ծավալային ուրույն կոմպոզիցիաները:
8. Ալ.Թամանյանը վերակենդանացրեց հայկական զարդաքանդակի արվեստը նրան հաղորդելով նոր բովանդակություն :
Միշտ մտահոգված լինելով բարձրորակ նախագծող և կառուցող կադրեր ստեղծելու հարցով, նա ճարտարապետական նախագծման դասեր է տվել
ԵՊՀ տեխնիկական ֆակուլտետում:
Ալ.Թամանյանի ճարտարապետական հանճարի մեծագույն դրսևորումը եղել ու մնում է Երևանի գլխավոր հատակագծի ստեղծումը, որի
աշխատանքները նա սկսել էր դեռ 1923թ. առաջ և շարունակել մինչև կյանքի վերջը:
9. Նրա նախագծով է կառուցվել Կառավարական տունը, որի համար ականավոր ճարտարապետը 1942թ. հետմահու արժանացել է ԽՍՀՄ Պետական
մրցանակի: Իսկ Երևանի օպերայի և բալետի թատրոնի նախագիծը Փարիզի 1937թ. համաշխարհային ց ուցահանդեսում շահել է Մեծ ոսկե մեդալ:
Թամանյանի ստեղծագործությունների աղդեցությամբ Հայաստանում ստեղծվել է թամանյանական ճարտարապետական դպրոց: Անգնահատելի է
Ալ.Թամանյանի ստեղծագործության նշանակությունը Հայաստանի նորագույն ճարտարապետության կազմավորման և զարգացման գործում:
1926թ. Ալ.Թամանյանն արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական ճարտարապետի կոչման:
Վախճանվել է 1936թ. փետրվարի 20-ին Երևանում: