2. Կոկո Շանել. Գեղջկուհուց մինչև հայտնի ոճաբան
Գաբրիել Բոնյոր Շանել (Gabrielle Bonheur Chanel), մականունը Կոկո
Շանել ,ֆրանսիացի առաջատար մոդելյեր էրֈ Նրա ազդեցությունը բարձր
նորաձևության վրա այնքան մեծ էր, որ «Time» ամսագիրը, նորաձևության աշխարհից
միայն նրան մտցրեց 20-րդ դարի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակ։
12 տարեկան էր, երբ մորը կորցնոլով` հայտնվեց մանկատանը. Հայրը որոշել էր
կյանքը նորից դասավորել: Մոր բարեկամների շնորհիվ նա երկար չմնաց այնտեղ: 18
տարեկանից աշխատում է պատրաստի հագուստի խանութում, որպես վաճառողուհի,
ազատ ժամանակ երգում է կաբարեում։
3.
4. Նորաձևության տունը և օծանելիքը
1912 թվականին Դովիլում Կոկո Շանելը
բացում է իր առաջին նորաձևության տունը,
բայց առաջին համաշխարհային պատերազմը
ընդհատում է Շանելի գործունեությունըֈ
Պատերազմի ավարտից հետո՝ 1919
թվականին նա բացում է նորաձևության
տուն Փարիզի «Կամբոն» փողոցումֈ Այդ
ժամանակ Շանելը աշխարհով մեկ
պատվիրատուներ ուներֈ
1921 թվականին հայտնվում է հանրահայտ
«Chanel № 5» օծանելիքը (մտահղացումը՝
Կոկո Շանել, հեղինակ՝ Վերիգին)։Մինչ այդ,
օծանելիքը պարզ՝ մեկ ծաղկի հոտ ուներ
(մոնոարոմատ)։Շանելը կանանց
առաջարկեց բարդ, սինթեզված օծանելիքֈ
Նա ժողովրդականացրեց փոքր սև զգեստը,
որը կարելի էր հագնել թե օրվա ընթացքում,
թե երեկոյանֈ 1926 թվականին ամերիկյան
«Vogue» ամսագիրը «փոքր սև զգեստը» իր
ունիվերսալությամբ և ժողովրդականությամբ
հավասարացրեց <<Ford>> ավտոմեքենային:
5. Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին
(1939), չնայած հսկայական հաջողությանը, Շանելը
ստիպված փակեց խանութները և նորաձևության
տունըֈ Պատերազմի ժամանակ նա Փարիզում էր,
ավարտից հետո մեկնեց Շվեյցարիա:
6. Վերադարձ նորաձևության աշխարհ
1954 թվականին 71-ամյա Շանելը վերադառնում է
նորաձևության աշխարհ և ներկայացնում իր նոր՝ «օտ-
կուտյուր» (ֆրանսերեն՝ Haute couture) հավաքածուն,
սակայն փառքի և գնահատանքի է հասնում միայն երեք
սեզոն անց: Շանելը ներկայացնում է նաև կանացի
պայուսակներ, ոսկերչական իրեր և կոշիկֈ 1950-1960
ական թվականներին նա հագցնում է բազմաթիվ
հոլիվուդյան աստղերի, որոնց թվում էին Օդրի
Հեփբերնը և Էլիզաբեթ Թեյլորը։1969 թվականին
հանրահայտ դերասանուհի Քեթրին Հոփբորնը «Կոկո»
մյուզիքլում կատարեց Կոկո Շանելի դերըֈ
Մահացել է
Շանելը 1971 թվականին Լոզանում (Շվեյցարիա) 88
տարեկան հասակում։
7. Կոկո
Շանելի
մտքերից
Ծերությունը չի
պաշտպանում սիրուց,
բայց սերը
պաշտպանում է
ծերանալուց
Գեղեցկության
խնամքը պետք է սկսել
սրտից և
հոգուց,այլապես ոչ մի
կոսմետիկ միջոց չի
օգնի
Ոչ ոք երիտասարդ
չէ քառասուն
տարեկանում,
բայց մենք կարող
ենք լինել
ապշեցուցիչ
ցանկացած
տարիքում
Այն կինը, ով չի
օգտվում շպարից,
չափից ավել կարծիք
ունի իր մասին
Զսպիր քեզ, երբ
վիրավորված ես ու
տեսարան մի սարքիր,
երբ ցավեցրել են. ահա
իդեալական կնոջ
գաղտնիքը
Չկան տգեղ կանայք,
կան ծույլ կանայք