2. Կակաոյի ծառի համեղ
գաղտնիքը
բացահայտվել է 2000
տարի առաջ
Լատինական
Ամերիկայի
տրոպիկական
անտառներում: Մայա և
Ացտեկ ցեղերի համար
ծառի պտուղները
կյանքի և բերրիության
խորհրդանիշ են
հանդիսացել:
3. Կակաոյի պտուղներն
այնքան արժեքավոր
էին, որ օգտագործվում
էին որպես արժույթի
ձև: Նույնիսկ
պատերազմներում
հաղթանակների
դեպքում
«վճարումները»
կատարվում էին
կակաոյի պտուղների
տեսքով:
4. Շոկոլադ բառը
ծագում է xocoatl
բառից, որը Մայա
ցեղերի լեզվով
նշանակում է դառը
ջուր: Այն եղել է
խիտ, դառը ըմպելիք
և համարվել է
առողջարար նյութ:
Միայն վերնախավը
կարող էր վայելել
այս ըմպելիքը:
5. Առաջին անգամ կակաոյի
պտուղները հայտնվել են
Եվրոպայում 1500-
ականների սկզբին:
Իսպանացիները
կարողացան գնահատել
կակաոյին վերագրված
արժեքը և սկսեցին կակաոյի
պտուղների ներմուծումը
Իսպանիա: Լինելով
թանկարժեք ներմուծվող
ապրանք՝ շոկոլադը մոտ
300 տարի համարվել է
վերնախավի ըմպելիք և
վերին դասի խորհրդանիշ:
6. ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԹԱՆԿ
ՇՈԿՈԼԱԴՆԵՐԸ
Ավելի քան 100 տարի
Chocopologie by
Knipschildt-ը
քաղցրակերներին է
առաջարկում բացառիկ
շոկոլադ։ Հայտնի է, որ այն
շատ սիրում և
գնահատում են Սպիտակ
տանը։ Այս
քաղցրավենիքի 453
գրամն արժե 2.600 դոլար։
7. Այս բացառիկ շոկոլադը
պատրաստվում է
լավագույն կակաոյից,
որը բերվում է
Էկվադորից և
Վենեսուելայից։ Noka-ն
արտադրվում է 10
տարբերակով, ինչը
պայմանավորված է
տուփի մեջ եղած
շոկոլադների քանակով։
Ամենափոքր տուփը,
որում գտնվում է
ընդամենը 4 կտոր
շոկոլադ, արժե 16 դոլար։
9. Godiva «G»
Collection շոկոլադի
շեշտը դրվել է ոչ
միայն բացառիկ
համի, այլև տուփի
շքեղ ձևավորման
վրա։ Նյույորքյան
ընկերությունն
առաջարկում է
համտեսել իր
բացառիկ շոկոլադը
120 դոլարով։
10. Richart Ֆրանսիական
ընկերությունն
առաջարկում է Petit
Richart կոնֆետների
հավաքածուն, որում
ընդգրկված են
տարբեր համերի 168
շոկոլադե կոնֆետներ։
Այս կոնֆետների
արժեքը սկսվում է 120
դոլարից։
11. ԱՄԵՆԱՄԵԾ ՇՈԿԱԼԱԴԸ
Գրանդ Քենդի”-ն
չորս օրում 4 տոննա
410 կիլոգրամ կշռով
շոկոլադե սալիկ է
պատրաստել ու
համաշխարհային
ռեկորդ սահմանել
“Ամենամեծ
շոկոլադե սալիկը”
անվանակարգում: