2. Աստվածաշունչը քրիստոնեության ու
հուդայականության (մի մասով) Սուրբ
Գիրքն է: Աստվածաշունչ բառը գալիս է
հունարեն biblia-ից, որը նշանակում է
<<գրքեր>>:
Գրվել է շուրջ 1500 տարվա ընթացքում` Ք.
Ա. մոտ 1450 թվականից (Մովսեսի
ժամանակներից) մինչև մոտավորապես 100
թվականը (Քրիստոսի խաչելությունից ու
հարությունից հետո ընկած հետագա հիսուն
տարիների ընթացքում):
3. Աստվածաշունչը գրվել է 40 տարբեր մարդկանց
կողմից: Վերջիններս եղել են շատ տարբեր՝
թագավորներից սկսած, հովիվներով,
ձկնորսներով, մարգարեներով և այլքով
վերջացարծ:
Աստվածաշնչի յուրահատկություններից մեկը
կայանում է հենց վերը նշածս փաստում. չնայած
գրության ժամանակաշրջանների միջև ընկած
տարբերությանն ու գրողների այդքան տարբեր
լինելուն, Աստվածաշունչը չափազանց
միասնական, համակարգված Գիրք է՝ միևնույն
գաղափարին մասին խոսող և դրան տանող:
4. Գրերի գյուտից հետո Մաշտոցն ու իր
աշակերտները ձեռնամուխ են լինում հենց
Աստվածաշնչի թարգամոնւթյանն ու
թարգմանությունը սկսում են Առակաց գրքից, որը
Հին Կտակարանի մեջ է մտնում:
Նշանավոր արևելագետ Լա Կրոզն իր
բարեկամներից մեկին ուղղված նամակում Նոր
Կտակարանի հայերեն թարգմանությունը
համարելով ԹԱԳՈՒՀԻ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՆՑ՝
շեշտում է, որ նրա միջոցով հնարավոր է
վերականգնել հունարեն բնագրի նախնական
ընթերցվածները։
5. Աստվածաշունչը բաժանվում է Հին ու Նոր
Կտակարանների (կամ՝ Ուխտերի),
բաղկացած է 66 գրքերից:
Հին Կտակարանը գրվել է
եբրայերենով ու բաղկացած է 39
գրքերից:
Նոր Կտակարանը
գրվել է հունարենով
ու բաղկացած է 27
գրքերից:
7. Նոր Կտակարանը
կանոնակարգվել է
մոտավորապես մինչև 375թ, իսկ
Հինն արդեն կանոնակարգված
էր: Կանոնակարգումը գալիս է
հունարեն kanon բառից, որ
նշանակում է չափող ձող.
Աստվածաշունչը կանոնակարգել
են վաղ քրիստոնեական
եկեղեցու առաջնորդները՝ որպես
քրիստոնեական հավատքի հիմք:
Կան այսպես կոչված ոչկանոնական գրքեր, որոնք
տարբեր պատճառներով չեն
ներառվել Աստվածաշնչում:
8. ●Ամենաերկար գիրքը-Սաղմոսներ
● Ամենակարճ գիրքը-Հովհաննես Բ
● Ամենաերկար գլուխը-Սաղմոս 119
● Ամենակարճ գլուխը-Սաղմոս 117
● Ամենաերկար համարը-Եսթեր 8:9
● Ամենակարճ համարը-Հավհաննես 11:35
Հին Կտարականի գրքերի մեծ մասը գրի է
առել Մովսեսը, իսկ Նոր Կտարանինը՝ Պողոս
առաքյալը:
9. Ինչպես արդեն նշել էի՝ Աստվածաշունչը քրիստոնեության ու
հրուդայականության Սուրբ Գիրքն է: Սակայն երկու
կրոններում Աստվածաշնչային գրքերի տարբեր
հերթականություն գոյություն ունի: Հրեական
Աստվածաշունչը, որ նաև կոչվում է Թանախ, բաղկացած է
24 գրքերից (սա հենց Հին Կտակարանն է, և ի դեպ՝ գրքերի
դասավորությունը տարբեր է): Հին Կտակարանի
կանոնկարգը տարբեր է քրիստոնեական տարբեր
ուղղություններում: Այսպես.
Բողոքականություն Կաթոլիկություն
Արևելյան
Օրթոդոքս
39 գիրք
51 գիրք
46 գիրք
Աստվածաշունչը թարգմանվել է 2018
լեզվով:
11. Հաջորդ սլայդում ներակայցված է մի ցուցակ,
որը հիմնված է վերջին 50 տարիների ընթացքում
տպագրված ու վաճառված գրքերի քանակի վրա:
3900 միլիոն պատճենի տպագրությամբ ու
վաճառքով առաջին տեղում է Աստվածաշունչը:
(Մնացածը՝ տեսեք պատկերում)
12.
13. Աստվածաշնչի մասին՝ Աստվածաշնչից
●Քո Խոսքը ճրագ է իմ ոտների համար, և լույս՝ իմ
ճանապարհի համար: Սաղմոս 119:105
● Երկրպագություն կանեմ Քո սուրբ տաճարի առաջին ու
կգոհանամ Քո Անունիցը Քո ողորմության համար ու Քո
ճշմարտության համար. որ բոլոր Անունիցդ բարձր
մեծացրիր Քո խոսքը: Սաղմոս 138:2
● Խոտը կչորանա, ծաղիկը կթոռոմի, բայց մեր
Աստծո խոսքը կմնա հավիտյան: Եսայիա 40:8
● Ամեն Գիրք աստվածաշունչ են և օգտակար՝
վարդապետության և հանդիմանության և ուղղելու և
արդարության խրատելու համար: Բ Տիմոթեոսին 3:16
● Որովհետև Աստծո խոսքը կենդանի է ու զորավոր ու ամեն
երկսայրի սուրից կտրուկ է և թափանցում է մինչև շունչի ու ոգու
և հոդվածների և ծուծի բաժանվելը, և քննող է սրտի մտքերն ու
խորհուրդները: Եբրայեցիս 4:12