SlideShare a Scribd company logo
1 of 21
ԲՐԵՅՆ
Պատմություն
ԲՐԵՅՆ


Ասում են, որ այդ ցեղերը կռվի մեջ
սարսափելի էին: Առանց հագուստի,
կապույտ ներկված ռազմիկներն
արդեն իսկ վախ էին ներշնչում
թշնամուն, ինչի մասին գրում է նաև
Հուլիոս Կեսարը: Նրանց մազերը
պատված էին կարմիր ներկով, իսկ
մարմինը՝ դաջվածքներով: Ո՞ր ցեղերի
մասին է խոսքը:
ԲՐԵՅՆ


Պատասխան՝ կելտերի
ԲՐԵՅՆ


Այդ գործընթացը սկսվեց 1370թ
ապրիլի 22-ին Ֆրանսիայի
թագավոր Կարլ V-ի հրամանով,
Փարիզը անգլիացիներից
պաշտպանելու համար: Ասացեք, թե
ինչի կառուցումն էր սկսվել այդ օրը,
եթե այսօր այն այլևս գոյություն
չունի:
ԲՐԵՅՆ


Պատասխան՝ Բաստիլի
ամրոցը
ԲՐԵՅՆ


1990թ սկզբին աշխարհում հաշվվում
էր 170 ինքնավար հանրապետություն,
իսկ մարտ ամսին Նամիբիան դարձավ
171-րդը: Մայիսին միավորվեցին Հյ. ու
Հվ. Եմենները, և
հանրապետությունների թիվը մեկով
նվազեց: Ինչո՞ւ հոկտեմբերին դրանց
քանակն իջավ 169-ի:
ԲՐԵՅՆ


Պատասխան` Միավորվեցին
Գերմանիայի Դաշնային ու
Ֆեդերատիվ
հանրապետությունները
ԲՐԵՅՆ


Ք.ա. 218թ Հաննիբալ զորավարն
անցավ Ալպերը: Բավական ժամանակ
անց դա արեցին նաև Սուվորովն ու
Նապոլեոնը, բայց նրանցից ոչ ոքի
չհաջողվեց այնպես զարմացնել
հռոմեացիներին, ինչպես Հաննիբալը
կարողացավ: Ովքե՞ր կամ ինչե՞րը
դարձան այդ հաջողության
գրավականը:
ԲՐԵՅՆ


Պատասխան` Փղերը
ԲՐԵՅՆ


Օսմանյան սուլթան Օրհանի վեզիրը
նրան խորհուրդ տվեց, թե ինչպես
վարվել կամավոր կամ ստիպողաբար
իսլամ ընդունածների հետ: Այդ
երիտասարդների առջև կանգնեց ձեռքը
վեր բարձրացրած դերվիշն ու օրհնեց.
«Թող կոչվեն նրանք …, թող փայլեն
նրանք քաջությամբ»: Լրացրեք դերվիշի
խոսքից բաց թողնված բառը:
ԲՐԵՅՆ


Պատասխան` ենիչերներ
ԲՐԵՅՆ


19-րդ դարի կեսին այդ կայսրությունն
ուներ ամենամեծ թվով գաղութները`
համարելով դրանք բարեկեցության
գլխավոր աղբյուր: Հպարտությամբ
հաճախ ասում էին, որ այդ
կայսրությունում «արևը երբեք մայր չի
մտնում, և արյունը երբեք չի չորանում»:
Ո՞րն էր այդ կայսրությունը:
ԲՐԵՅՆ


Պատասխան` Մեծ
Բրիտանիա
ԲՐԵՅՆ


Հռոմեական սենատի ո՞ր
առաջարկին կայսր Տիբերիոսը տվեց
հետևյալ պատասխանը. «Իսկ դուք
ի՞նչ կանեք, եթե 13 կեսար
ունենաք»:
ԲՐԵՅՆ


Պատասխան՝ Եվս մեկ ամիս
կոչել կայսեր անունով
ԲՐԵՅՆ


Իռլանդիայի դրոշը երեք գույն ունի`
կանաչ, սպիտակ ու նարնջագույն:
Սպիտակը խաղաղության
խորհդանիշն է, իսկ ինչերի՞ կամ
ո՞ւմ պայքարն են խորհրդանշում
մյուս երկու գույները:
ԲՐԵՅՆ


Պատասխան` Կաթոլիկների
ու բողոքականների
ԲՐԵՅՆ


Ռուսական բանակի տարած
հաղթական ճակատամարտերից
մեկը Լոմոնոսովն այսպես է
նկարագրում. «Այդժամ, տեսնելով
յուրայինների փախուստը, Լուսինը
նրանց երեսից ամաչեց»: Ովքե՞ր էին
փախչողները:
ԲՐԵՅՆ


Պատասխան՝ թուրքերը
ԲՐԵՅՆ


Կոստանդին IV կայսեր օծումից հետո
նրա եղբայրներ Տիբերիոսն ու
Հերակլիոսը ներկայացան
իշխանությունը կայսեր հետ բաժանելու
պահանջով: Նրանք օգտագործում էին
մի հասկացություն, որը տարածված էր
դարձել 2-րդ դարում ու հիշատակվում
է քրիստոնեության մեջ: Ո՞րն էր այդ
հասկացությունը:
ԲՐԵՅՆ


Պատասխան՝ Սուրբ
Երրորդություն

More Related Content

More from Vanush Papikyan

More from Vanush Papikyan (9)

Frunzik mkrtchyan
Frunzik mkrtchyanFrunzik mkrtchyan
Frunzik mkrtchyan
 
միտոզ
միտոզմիտոզ
միտոզ
 
էկոլոգիա
էկոլոգիաէկոլոգիա
էկոլոգիա
 
էկոլոգիա
էկոլոգիաէկոլոգիա
էկոլոգիա
 
էկո
էկոէկո
էկո
 
Սևանի ազգային պարկ
Սևանի  ազգային  պարկՍևանի  ազգային  պարկ
Սևանի ազգային պարկ
 
ջրոլորտ _1
ջրոլորտ _1ջրոլորտ _1
ջրոլորտ _1
 
ջրոլորտ
ջրոլորտջրոլորտ
ջրոլորտ
 
սևանա լիճ
սևանա լիճսևանա լիճ
սևանա լիճ
 

Պատմություն