SlideShare a Scribd company logo
1 of 8
Լյուդվիգ վան Բեթհովեն
գերմանացի մեծ կոմպոզիտոր,
            դաշնակահար, դիրիժոր։
Բեթհովենի պապը նվագել է ջութակ, եղել երգիչ և երգչախմբի ղեկավար, հայրը նույնպես երգել է,
եղել որդու երաժշտության առաջին ուսուցիչը: Բեթհովենը վաղ տարիքից նվագել է կլավեսին,
երգեհոն, ջութակ, ֆլեյտա:12 տարեկանում գրել է իր առաջին ստեղծագործությունը:
1787 թ-ին Վիեննայում կոմպոզիցիայի դասեր է առել Վոլֆգանգ Մոցարտից, ավելի ուշ` Յոզեֆ
Հայդնից և Անտոնիո Սալիերիից, 1789 թ-ին փիլիսոփայության դասախոսություններ է լսել Բոննի
համալսարանում: 1792 թ-ից մշտապես բնակվել է Վիեննայում. նա հռչակվել է որպես դաշնակահար,
ապա՝ կոմպոզիտոր:
27 տարեկանում Բեթհովենը կորցրել է լսողությունը:
Չնայած ծանր հիվանդությանը, որ սահմանափակել էր նրա
համերգային ելույթները, կոմպոզիտորն ստեղծել է
կատարյալ և ոգեշունչ գործեր:Ոգեշնչվելով ֆրանսիական
հեղափոխության գաղափարներով՝ նա գրել է հանրահայտ
«Հերոսական սիմֆոնիան», որը նախապես նվիրել էր
Նապոլեոնին: Սակայն լսելով վերջինիս կայսր հռչակվելու
լուրը՝ պատռել է ընծայագիրը և սիմֆոնիան անվանել
«Հերոսական»:
Բեթհովենը ստեղծագործել է իր ժամանակ գոյություն ունեցող գրեթե բոլոր երաժշտական
ժանրերում: Նրա ժառանգության մեջ ամենակարևոր տեղն են զբաղեցնում գործիքային
ստեղծագործությունները՝ սոնատներ դաշնամուրի, ջութակի և թավջութակի համար,
կոնցերտներ դաշնամուրի և ջութակի համար, լարային կվարտետներ, նախերգանքներ,
սիմֆոնիաներ:
 Բեթհովենը գրել է` դաշնամուրի 32 սոնատ, 10 սոնատ ջութակի և դաշնամուրի համար, 16
լարային կվարտետ, 7 դաշնամուրային տրիո:Նա ստեղծել է նաև գործիքային բազմաթիվ
մանրանվագներ, երգեր և մշակել տարբեր ազգերի ժողովրդական երգեր:
 1813–17թթ-ին՝ ստեղծագործական նոր վերելքի շրջանում, Բեթհովենը գրել է իր
գլուխգործոցը՝ «Իններորդ սիմֆոնիան»: Առավել ճանաչված են նրա «Պաթետիկական
սոնատը» ու «Լուսնի սոնատը»:
Հայ մտավորականությունը Բեթհովենի գործերին ծանոթացել է
1840-ական թվականներից: 1911–12 թթ-ին Ռուսաստանում
Կոստանդին Սարաջևի ղեկավարությամբ առաջին անգամ
կատարել են Բեթհովենի 9 սիմֆոնիան, իսկ 1927 թ-ին
Հայաստանում առաջին անգամ հնչել է նրա Երրորդ սիմֆոնիան՝
Ալեքսանդր Սպենդիարյանի ղեկավարությամբ:
Բեթհովենի հուշարձանը Բոննում (1905 թ ., քանդակագործ ` Նաում Արոնսոն )
Դպրոց-պարտեզ,
5-2 դասարան
Արսենյան Միլենա:

More Related Content

More from sofyagrigoryan

More from sofyagrigoryan (6)

Կիսամյակային հաշվետվություն
Կիսամյակային հաշվետվությունԿիսամյակային հաշվետվություն
Կիսամյակային հաշվետվություն
 
545
545545
545
 
545
545545
545
 
Mery blokfleyta
Mery  blokfleytaMery  blokfleyta
Mery blokfleyta
 
Dashnamur.power point
Dashnamur.power pointDashnamur.power point
Dashnamur.power point
 
Dashnamur.power point
Dashnamur.power pointDashnamur.power point
Dashnamur.power point
 

Bethoven

  • 1. Լյուդվիգ վան Բեթհովեն գերմանացի մեծ կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր։
  • 2. Բեթհովենի պապը նվագել է ջութակ, եղել երգիչ և երգչախմբի ղեկավար, հայրը նույնպես երգել է, եղել որդու երաժշտության առաջին ուսուցիչը: Բեթհովենը վաղ տարիքից նվագել է կլավեսին, երգեհոն, ջութակ, ֆլեյտա:12 տարեկանում գրել է իր առաջին ստեղծագործությունը:
  • 3. 1787 թ-ին Վիեննայում կոմպոզիցիայի դասեր է առել Վոլֆգանգ Մոցարտից, ավելի ուշ` Յոզեֆ Հայդնից և Անտոնիո Սալիերիից, 1789 թ-ին փիլիսոփայության դասախոսություններ է լսել Բոննի համալսարանում: 1792 թ-ից մշտապես բնակվել է Վիեննայում. նա հռչակվել է որպես դաշնակահար, ապա՝ կոմպոզիտոր:
  • 4. 27 տարեկանում Բեթհովենը կորցրել է լսողությունը: Չնայած ծանր հիվանդությանը, որ սահմանափակել էր նրա համերգային ելույթները, կոմպոզիտորն ստեղծել է կատարյալ և ոգեշունչ գործեր:Ոգեշնչվելով ֆրանսիական հեղափոխության գաղափարներով՝ նա գրել է հանրահայտ «Հերոսական սիմֆոնիան», որը նախապես նվիրել էր Նապոլեոնին: Սակայն լսելով վերջինիս կայսր հռչակվելու լուրը՝ պատռել է ընծայագիրը և սիմֆոնիան անվանել «Հերոսական»:
  • 5. Բեթհովենը ստեղծագործել է իր ժամանակ գոյություն ունեցող գրեթե բոլոր երաժշտական ժանրերում: Նրա ժառանգության մեջ ամենակարևոր տեղն են զբաղեցնում գործիքային ստեղծագործությունները՝ սոնատներ դաշնամուրի, ջութակի և թավջութակի համար, կոնցերտներ դաշնամուրի և ջութակի համար, լարային կվարտետներ, նախերգանքներ, սիմֆոնիաներ: Բեթհովենը գրել է` դաշնամուրի 32 սոնատ, 10 սոնատ ջութակի և դաշնամուրի համար, 16 լարային կվարտետ, 7 դաշնամուրային տրիո:Նա ստեղծել է նաև գործիքային բազմաթիվ մանրանվագներ, երգեր և մշակել տարբեր ազգերի ժողովրդական երգեր: 1813–17թթ-ին՝ ստեղծագործական նոր վերելքի շրջանում, Բեթհովենը գրել է իր գլուխգործոցը՝ «Իններորդ սիմֆոնիան»: Առավել ճանաչված են նրա «Պաթետիկական սոնատը» ու «Լուսնի սոնատը»:
  • 6. Հայ մտավորականությունը Բեթհովենի գործերին ծանոթացել է 1840-ական թվականներից: 1911–12 թթ-ին Ռուսաստանում Կոստանդին Սարաջևի ղեկավարությամբ առաջին անգամ կատարել են Բեթհովենի 9 սիմֆոնիան, իսկ 1927 թ-ին Հայաստանում առաջին անգամ հնչել է նրա Երրորդ սիմֆոնիան՝ Ալեքսանդր Սպենդիարյանի ղեկավարությամբ:
  • 7. Բեթհովենի հուշարձանը Բոննում (1905 թ ., քանդակագործ ` Նաում Արոնսոն )