Դիլիջան ներմուծված արտասահմանյան
ցեղատեսակի և տեղական կովերի
համեմատական վերլուծություն
Ներկայացնողներ՝ Նանե Հախվերդյան
և Նազելի Եսայան
Մեր նպատակն է
Դիլիջան քաղաքի խոշոր եղջերավոր անասունների (կովերի) տեղական և
ներմուծված ցեղատեսակների կաթնատվության և մսատվության
համեմատական վերլուծություն:
Խնդիրներ
Նպատակին հասնելու համար մեր առջև դրել ենք հետևյալ խնդիրները.
ուսումնասիրել և վերլուծել անասնապահության ոլորտը
ուսումնասիրել խոշոր եղջերավոր անասնապահության կազմնակերպման
հիմնախնդիրները
վերլուծել Դիլիջան քաղաքի խոշոր եղջերավոր անասնապահության ոլորտը
հետազոտել Դիլիջան քաղաքի տեղական և ներմուծված կովերի
ցեղատեսակների համեմատական բնութագիրը
Գյուղատնտեսություն
Գյուղատնտեսությունը
կենդանիների, բույսերի, սնկերի և
սննդի համար օգտագործվող այլ
կենսաբանական արտադրանքների
բազմացումն ու բուծումն է:
Անասնապահություն
Անասնապահությունը գյուղատնտեսության կարևորագույն ճյուղերից մեկն է:
Այն ծագել է շատ հին ժամանակներում՝ վայրի կենդանիների ընտելացմամբ:
Հետագայում մարդը սկսել է զբաղվել նաև գյուղատնտեսական կենդանիների
բուծմամբ: Անասնապահությունը աչքի է ընկնում ճյուղային մեծ
բազմազանությամբ:
Անասնապահություն
➢Խոշոր եղջերավոր
➢Մանր եղջերավոր
➢Խոզաբուծություն
➢Թռչնաբուծություն
➢Ձկնաբուծություն
➢Մեղվաբուծություն
➢Ուղտաբուծություն
Խոշոր եղջերավոր անասնապահություն
Անասնապահության առաջատար ճյուղը խոշոր եղջերավոր անասնապահությունն
է: Խոշոր եղջերավոր անասունները բուծում են աշխարհի բոլոր շրջաններում և
ստանում են մարդկությանն անհրաժեշտ գրեթե ամբողջ կաթը և մսի ավելի քան ⅓-
ը: Աշխարհում նրա տեղաբաշխումը համեմատաբար հավասարաչափ է, բայց
զարգացման ուղղությունները և մթերատվության մակարդակն ամենուրեք
միատեսակ չեն:
Կաթնատու անասնապահությունը տեղաբաշխվում է բնակչության խոշոր
կուտակումների, ինչպես նաև հյութալի խոտածածկով արոտավայրերի
շրջաններում, իսկ մսատու անասնապահությունը՝ չոր տափաստանային, աղքատիկ
բուսածածկույթով արոտավայրերում։
Դիլի Ֆերմա ընկերության մասին
«Դիլի» ընկերությունը հիմնադրվել է 2005թ. Հայաստանում: Համալիրի
տարածքը կազմում է մոտավորապես 9000 մ2` ներառյալ ագարակը,
արտադրամասը, ավտոտնակը և պահեստները: Ագարակի նախագծման և
կառուցման ժամանակ հաշվի են առնվել անասունների պահման առավել
արդիական գաղափարները: Գերմանիայից ներկրվել են ցեղական, բարձր
կաթնատվությամբ («Շվից» և «Սիմենտալ» ցեղատեսակների) կովեր, որոնք
տարեկան 6000 կգ բարձորակ կաթ են տալիս:
Տեղական և ներմուծված կովեր
● տալիս են 5-10 լիտր կաթ
● ապրում են 20-25 տարի
● 2 անգամ կթում են՝ առավոտ,
երեկո
● 1-5 տարեկանում
ամենաօգտակար միս
● տալիս են 30 լիտր կաթ
● ապրում են 15 տարի
● 2 անգամ կթում են՝ առավոտ,
երեկո
● 2-3 տարեկանում
ամենաօգտակար միս
Շնորհակալություն ուշադրության համար

Դիլիջան ներմուծված և տեղական կովերի համեմատական բնութագիր