Տափակ որդեր կամծծան
որդեր Trematoda դասի որդեր են։
Նրանց տիպը պարունակում է
մոտավորապես 15000 տեսակ։ Տափակ
որդեր համեմատած կլոր
կամ օղակավոր որդեր հետ
համարվում են ավելի ցածրակարգ
կազմավորված օրգանիզմներ։
3.
Կառուցվածք
Առաջին եռաշերտ կենդանիներնեն։ Երրորդ
սաղմնային
թերթիկը՝մեզոդերմը ներկայացված է
պարենքիմայով և առանձին
մկանային հյուսվածքով(աղեխորշավորնե
րն ունեն ծածկույթամկանային և
մարսողամկանային ամբողջական
հյուսվածքներ)։ Մարմինը տափակեցված
է դորզովենտրալ (մեջքափորային)
ուղղությամբ և ձգված է երկարությամբ,
խոռոչ չունի։
5.
Արտաքին կառուցվածք
Բոլոր չորսդասերի ներկայացուցիչների մեծ
մասը հանդիսանում են
մարդու և կենդանիների մակաբույծներ։
Թարթիչավոր որդերի դասի
ներկայացուցիչների մեծ մասն ազատ
ապրող կենդանիներ են, որոնք բնակվում
են քաղցրահամ, աղային
ջրավազաններում, հողում։ Սրանց մեջ
կան նաև մակաբուծային ձևեր, որոնցից
հավանաբար առաջացել են մյուս երեք՝
լրիվ մակաբուծային տեսակներով
ներկայացված դասերը։
7.
Սակայն, ինչպես ազատաբնակները,այնպես
էլ մակաբույծները ունեն կազմության որոշ
ընդհանուր գծեր։ Թարթիչավոր որդերի
կամ տուրբելարիաների դասը ընդգրկում է
շուրջ 3000 տեսակ, որոնք մեծամասամբ
սողուն, բենթոսային կենդանիներ են։ Մանր
տեսակների մարմնի երկարությունը
տատանվում է մի քանի միլիմետրի
սահմաններում, խոշորները՝ հասնում են
տասնյակ սանտիմետրերի։ Բայկալ
լճի Polycotylus որդի երկարությունը
հասնում է 30 սմ, արևադարձային գոտու
ցամաքային որոշ տեսակներինը՝ 50-60 սմ։