2. Ուխտագնացությունը երկրից դեպի Աստված
հոգևոր ճամփորդություն է՝ միջնորդված
սրբավայրերով: Այն կապված է սրբացած տեղի
գաղափարի և դեպի այդ սրբավայրը ձգտելու
մարդկային բնական զգացման հետ: Ուղղափառ
պաշտամունքի մեջ սուրբ վայրեր են Սուրբերի
գերեզմանները, հրաշագործ
պատճառները, պատմական և կրոնական
հիշարժան դեպքերի հետ կապ ունեցող տեղերը:
Ուխտագնացությունների միջոցով քրիստոնյան
խորհրդական ու աղոթական հայեցողությամբ
հաղորդվում է անցյալի սրբազան ժառանգության
հետ և դրանով իսկ կապ հաստատում ապագայի
հետ, քանզի առանց անցյալի հետ կենդանի
կապի անիմաստ է ապագայի հետ շփում
ստեղծելու փորձը:
3. Սաուդյան Արաբիայի Մեքքա քաղաք
յուրաքանչյուր տարի ուխտագնացության
է մեկնում մոտ 13 միլիոն մարդ:
Իսլամական օրացույցի վերջին ամսվա
ընթացքում մոտ երկու միլիոն
մահմեդական է այցելում Հաջի:
4. Ամեն տարի ավելի քան 2 միլիոն
զբոսաշրջիկ է այցելում Երուսաղեմ: Այն
կարևոր վայր է իսլամի, քրիստոնեության
ու հուդաիզմի հետևորդների համար:
Հրեաները Երուսաղեմը տեսնում են
որպես աստվածաշնչյան Զիոն, Դավթի
քաղաք, այն վայրը, ուր գտնվում է
Սողոմոնի տաճարը և Իսրայելի
ժողովրդի հավերժ մայրաքաղաքը: