2. Սևանա լիճը գտնվում է Հայաստանի Գեղարքունիքի մարզում։ Սևանա լիճը
քաղցրահամ լիճ է: Հայաստանի Հանրապետության ամենախոշոր,
իսկ Հայկական բարձրավանդակի՝ մեծությամբ երրորդ լիճը: Աշխարհի՝
քաղցրահամ ջուր ունեցող 2-րդ բարձրադիր լիճն է: Սևանա լճին շրջապատում
են Վարդենիսի, Գեղամա, Փամբակի, և Արեգունի լեռնաշղթաները։ Լճի մեջ
լցվում է 28 գետ ու գետակ։
3. Երկրաբանական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Սևանա լիճն առաջացել է 3-
րդական դարաշրջանում և ի սկզբանե եղել է ավելի ծանծաղ, քան այսօր։ Այդ են վկայում
Սևանա լճի ափին 20-րդ դարի 1950-ական թվականներին կատարված հնագիտական
ուսումնասիրությունները։