Իմ Զատկատոնը
Մարիամ Բադալյան,
Նոր դպրոց, 2-3 դասարան
Շաբաթ օրը մայրիկը խաշեց
ձվերը, և մենք դրանք ներկեցինք:
Կարմիր գույնը շատ եմ սիրում
Ի՜նչ ուրախ են
Սա իմ Քիթին է: Ես նրա գլխին խոտ եմ ցանել ու ջրել
Զատկի համար, և հիմա նա արդեն ածիկի պես մազեր
ունի:
Առավոտյան ես գեղեցիկ հագնվեցի, որ մայրիկիս
հետ եկեղեցի գնամ:
Մայրիկս չթողեց ձվիկն ուտեմ  Ասաց, որ
կարող եմ ուտել միայն հաղորդություն
ստանալուց հետո:
Կյանքումս առաջին անգամ հաղորդություն ստացա:
Երբ Պատարագից վերադարձանք, տանը ձվիկները մեզ
էին սպասում:
Շոկոլադե զատիկները նույնպես…
Իսկ սա մեր Զատկաերեկոն է:
Բարի գիշեր, սիրուն Զատիկ:

իմ զատկատոնը