2. Շունը վայրի կենդանիներից առաջինն է, որին
մարդն ընտելացրել է դեռևս քարի դարում՝ շուրջ
12 հզ. տարի առաջ:
3. Ընտելացման և բուծման ընթացքում
ստեղծվել է շների ավելի քան 400
ցեղ, որոնք միմյանցից տարբերվում
են մարմնի չափերով ու
կառուցվածքով, մազածածկով,
գույնով ու վարքագծով:
4. Դրանք բոլորը սերում են 1 նախնուց՝
գայլից: Այժմ ընտանի շներն ապրում են
ամենուրեք, որտեղ մարդիկ կան:
5. Շներն ունեն լավ զարգացած
լսողություն, տեսողություն և
հոտառություն: Լավ վազում և լողում
են: Ծնում են 1–2 (երբեմն՝ 12–18)
կույր, խուլ և անատամ ձագեր:
6. Ապրում են 10–12 (16–17) տարի:
Հիմնական և լրացուցիչ կերերն են
միսը, շիլան, ոսկորը, ոսկրալյուրը,
բանջարեղենը:
7. Շներին պահում են բներում,
ցանցապատ վանդակներում, տներում:
Կան նաև թափառող շներ: